Հորթոն (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հորթոն
անգլ.՝ Horton Hears a Who!
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
Հիմնված էՓիղ Հորթոնը ինչ-որ մեկին լսում է
ՌեժիսորՋիմմի Հեյվորդ և Steve Martino?
ՍցենարիստՍինկո Պաուլ
ՀնչյունավորումԱյլա Ֆիշեր[1], Ջեսսի Մակքարթնի[1], Ջիմ Քերրի[1], Էմի Պոհլեր[1], Քերոլ Բերնետ[1], Սթիվ Կարել[1], Ջեյմի Փրեսլի[1], Սեթ Ռոգեն[1], Ուիլ Արնետ[1], Դեն Ֆոլգեր[1], Սելենա Գոմես[1], Ջոնա Հիլ[1], Մեդիսոն Փեթիս[1], Ջոուի Քինգ[1], Բիլ Ֆարմեր[1], Լարեյն Նյուման[1], Ariel Winter?[1], Ջիմմի Հեյվորդ[1], Իզաբելլա Ակրես[1], Կարեն Դիշեր[1], Samantha Droke?[1], Madison Davenport?[1] և Նիսի Նեշ[1]
ՊրոդյուսերBruce Anderson?
ԵրաժշտությունՋոն Փաուել
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունBlue Sky Studios և 20th Century Fox Animation
ԴիստրիբյուտորInterCom
Տևողություն86 րոպե
Թվական2008 և մարտի 13, 2008[2]
Շահույթ297 100 000 ԱՄՆ դոլար[3]
blueskystudios.com/films/horton/

«Հորթոն», 2008 թվականին նկարահանված անիմացիոն ֆիլմ ըստ գրող և մուլտիպլիկատոր «Horton Hears a Who!» մանկական գրքի մոտիվների:

Մուլտֆիլմի կարգախոսն է. «Կարևոր չէ, թե ինչ չափերի ես դու, այլ կարևոր է` արդյո՞ք դու գոյություն ունես»:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորթոն անունով փիղը գտնում է մի փետուրով ծաղիկ, որի ներսում, ինչպես պարզվում է, կար մի ամբողջ քաղաք, որտեղ ապրում էին փոքրիկ արարածներ, իսկ այդ քաղաքի ղեկավարը խելառ քաղաքապետն էր, ով ուներ 96 դուստր և միայն մեկ որդի: Հորտոնը որոշում է նրանց համար ապահով տեղ գտնել, այնպիսին, ինչպիսին ջունգլին է, տարբեր կենդանիներով, որոնք սիրում են ծաղիկ ուտել: Փիղն այս պատմության մասին պատմում է մի քանի երեխաների: Դրան դեմ էր միշտ փնթնփնթան կենգուրու Սուրին, ով միշտ մտածում է, թե ինքն ճիշտ է և միշտ կռվում է բարեհոգի Հորթոնի հետ, իր երեխա Ռուդիին մենակ է մեծացնում և չի թողնում նրան փղի մոտ: Այդ ժամանակ քաղաքապետը իմանում է մի նորահայտ վտանգի մասին: Հորթոնը ճանապարհ է ընկնում դեպի բարձր լեռան գագաթ, որտեղ աճում է արևածաղիկ և որտեղ, ըստ նրա, քաղաքն անվտանգ կլինի: Սուրը, ով հասկացել էր, որ պարզապես չի կարող ստիպել Հորթոնին ծաղիկը դեն նետել, սկսում է նրա դեմ դավեր նյութել: Նա վարձում է վատ համբավ ունեցող անգղ Վլադին, որ նա ծաղիկը գողանա: Այս մասին իմանում է մկնիկ Մորտոնն ու վտանգի մասին տեղյակ է պահում փղին: Վլադն ընկնում է փղի հետևից և կարողանում է ծաղիկը խլել` այն նետելով ծաղիկների անսահման դաշտ: Հորտոնը փորձում է գտնել փետուրով ծաղիկը: Միայն քաղելով շատ ծաղիկներ` նա գտնում է հենց այդ ծաղիկը և շարունակում է ուղևորությունը: Սուրը, լսելով այդ մասին, որոշում է այլ կերպ վարվել. նա համոզում է անտառի բնակիչներին, որ Հորթոնը վտանգավոր է և նա թունավորում է երեխաների ուղեղները հեքիաթներով: Դրանից հետո նրանք շատ արագ գտնում են Հորթոնին և բռնում: Սուրն առաջարկում է փղին, որ նա կամ կմնա իր կարծիքին և կընկնի վանդակը, կամ էլ կխոստովանի, որ ինքը ճիշտ է և ազատ կմնա: Հորթոնը որոշում է չհամաձայնվել, և նրան փակում են վանդակում, երբ նա հասցնում է ասել բնակիչներին, որ պետք է աղմկել: Աղմուկը չի կարող դուրս գալ փետուրով ծաղկից դուրս, որը հիշեցնում է խիտ ամպեր կամ բամբակի ամպիկ: Ծաղիկը փորձում են վառել կաթսայի մեջ, տաք յուղով և միայն քաղաքապետի տղան հասցնում է ճեղքել ամպը, նախքան ծաղիկը կընկներ կաթսայի մեջ: Կենդանիները հասկանում են, որ Հորթոնը ճիշտ էր: Նրան ազատում են, բայց փիղը, լինելով բարեհոգի, ներում է կենգուրուին: Վերջում կենդանիները Հորթոնի գլխավորությամբ բարձրանում են սար:

Դերերի հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիմ Քերրի-Հորթոն
  • Սթիվ Քէրել-քաղաքապետ Նեդ
  • Այլա Ֆիշեր- Բժիշկ Մերի Լու Լարու
  • Քերոլ Բերնետ — Կենգուրու Սուր
  • Ուիլ Արնետ — Գիշանգղ Վլադ
  • Սետ Ռոգեն — Մորտոն
  • Ջոնա Հիլ — Տոմմի
  • Ջեյմի Պրեսլի — Տիկին Կվալիգան
  • Ջեսի Մակարտնի— Ջոջո
  • Դեն Ֆոգլեռ — Խորհրդի անդամ
  • Չառլս Օսգուդ — Հեքիաթասաց
  • Բիլ Ֆարմեր — Արջ Վալի
  • Իզաբելա Ակրես — Երկրորդական անդամներ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես ձեզ լսում եմ (մուլտֆիլմ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 ČSFD — 2001.
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. Box Office Mojo — 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]