Ջոյ Լին Քինգ
Ջոյ Լին Քինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 30, 1999[1] (21 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | 32nd Young Artist Awards? և 2019 Kids' Choice Awards? |
Ջոյ Լին Քինգ (անգլ.՝ Joey Lynn King, հուլիսի 30, 1999[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Ռամոնա և Բիզուս» ֆիլմի գլխավոր դերակատարումից, որտեղ նա խաղացել է Սելենա Գոմեսի հետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քինգը ծնվել է 1999 թվականի հուլիսի 30-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում։ Նրա ավագ քույրերը՝ Հանթեր Քինգն ու Քելի Քինգը հայտնի դերասաններ են։ Ջոյն իր դերասանական կարիերան սկսել է 7 տարեկան հասակում։ Նրա առաջին ֆիլմը՝ «Գրեյս»-ը (անգլ.՝ Grace) ներկայացվել է Էմմի մրցանակաբախշության։ Նա Ադամ Սենդլերի հետ խաղացել է «Դատարկված քաղաքը» և «Կարանտին» ֆիլմերում։ Նրա ձայնը հնչյունավորվել է «Հորթոն» և «Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան» անիմացիոն ֆիլմերում։ 2010 թվականին Ջոյը նկարահանվել է «Ուրվականների հետ խոսողը» սերիալի մի քանի սերիաներում։ «The Hollywood Reporter» ամսագրին տված հարցազրույցում, Պատրիկ Հիպսը նշել է, որ Ջոյ Քինգը, Քորբին Բլուն և Սելենա Գոմեսը նոր սերնդի տաղանդներ են։ Ջոյը նկարահանվել է «Ամեն ինչ թիփ թոփ կամ Զակի և Քոդիի կյանքը» սերիալի երկու սերիաներում։ 2009 և 2010 թվականներին Ջոյը երեք անգամ անվանակարգվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի, իսկ 2011 թվականին ստացալ այդ մրցանակը՝ Ռամոնա և Բիզուս ֆիլմի գլխավոր դերի համար[2]։ 2010 թվականին Ջոյը սկսեց իր երաժշտական կարիերան` երգելով «Ռամոնա Կապույտ»[3], իսկ 2011 թվականին նա թողարկեց իր առաջին ունեցավ `« Anything at All »[4] վերնագրով։ Նույն թվականին նա նկարահանվեց Թեյլոր Սվիֆտի «Միտք»[5] երգի երաժշտական տեսահոլովակում։ 2013 թվականին նա հայտնվեց «Օզ` մեծ և սարսափելի» և «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմերում։ 2016 թվականին «Ֆլեշ» հեռուստատեսային շարքի երրորդ եթերաշրջանում նա ստացել է Մանդանթսի դերը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ «Официальный сайт фильма Рамона и Бизус»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-01-ին։ Վերցված է 2018-07-31
- ↑ Go Behind-the-Scenes of Joey King’s New Song «RAMONA BLUE» from Ramona & Beezus in Theatres Today!
- ↑ Joey King «Anything At All» Archived 2012-01-06 at the Wayback Machine. DisneyDreaming.com
- ↑ Taylor Swift Voicemail Gets Deleted By Co-Star Joey King RyanSeacrest.com
|
- Հուլիսի 30 ծնունդներ
- 1999 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ