Ռամոնա և Բիզուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռամոնա և Բիզուս
անգլ.՝ Ramona and Beezus
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն, մանկական ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքBeezus and Ramona?
Թվական2010 և հոկտեմբերի 14, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորElizabeth Allan?
ՊրոդյուսերԴենիզ դի Նովի
Սցենարի հեղինակԲևերլի Քլիրի
ԴերակատարներՋոուի Քինգ, Սելենա Գոմես, Hutch Dano?, Ջինիֆեր Գուդվին, Ջոն Քորբեթ, Բրիջիտ Մայնոհան, Ջոշ Դյուամել, Սանդրա Օ, Սիեռա ՄաքԿորմիք, Ջորջ Ս․ Վուլֆ և Donnelly Rhodes?
ՕպերատորՋոն Բեյլի
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
ՄոնտաժJane Moran?
Պատմվածքի վայրՊորտլենդ
ԿինոընկերությունWalden Media, 20th Century Studios, RatPac-Dune Entertainment և Di Novi Pictures
Տևողություն104 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ռամոնա և Բիզուսը 2010 թ. Ամերիկյան ընտանեկան արկածային կատակերգական ֆիլմի ադապտացիա է, հիմնված՝ Բեվերլի Քլիրիի նովելի վրա[2][3]։ Ֆիլմի ռեժիսորը Էլիզաբեթ Ալլենն է, արտադրված է «Dune Entertainment»-ի, «Di Novi Pictures»-ի և «Walden Media»-ի կողմից։ Գրողները Լորի Քրեգը և Նիք Պուստեյն են, պրոդյուսերները՝ Դենիս Դի Նովին և Ալիսոն Գրինսպենը, իսկ երաժշտությունը՝ Մարկ Մաթերսբագի կողմից է։ Ֆիլմում խաղում է՝ Ջոուի Քինգը, Սելենա Գոմեսը, Հատչ Դանոն, Ջինիֆեր Գուդվինը, Ջոն Քորբեթը, Բրիջեթ Մոյնահանը, Ջոշ Դուհամելը, Ջեյսոն Սպեվաքը, Սանդրա Օհն, Սիերրա ՄկԿորմիկը, Փատտի Ալլանը, Լինդա Բոյդը և Աիլյա և Զանտի ՄկԿուբբինգները։ «Fox 2000 Pictures»-ը թողարկեց ֆիլմը 2010 թ. Հուլիսի 23-ին։ Ռամոնա և Բիզուսը ստացավ դրական արձագանքներ քննադատների կողմից և վաստակեց 27.293.743 միլիոն դոլար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրասեր և ստեղծարար 3-րդ դասարանցի Ռամոնա Քուիմբին հաճախ գտնում է իրեն դժվարությունների մեջ, և´ դպրոցում, և´ տանը, հիմնականում իր լավագույն ընկերուհի՝ Հաուիի հետ։ Երբ հայրը կորցնում է իր աշխատանքը և ընտանիքը խիստ պարտքի մեջ է ընկնում, Ռամոնայի գումար վաստակելու ջանքերը շատ ժամանակ ձախողվում են և նա շարունակ ամաչեցնում է իր մեծ քույր Բեատրիսին (Բիզուս), իր սիրած տղա՝ Հենրի Հագգինսի մոտ։ Իրենց հայրը Բիզուսի ծծնդյանից սկսած աշխատել է պահեստավորման գործարանում որպես ղեկավար, սակայն Ռոբերտը վիճում է իր կին և երեխաների մայր՝ Դորաթիի հետ, երբ որոշում է ստեղծագործական կարիերային տրվել։

Ռամոնան սկսում է անհանգստանալ, երբ իր դասարանցի Սյուզանը պատմում է, որ իր ծնողները բաժանվել են, երբ իր հայրը կորցրել է իր աշխատանքը։ Այս նորությունը լսելով, Ռամոնան հիվանդանում է և Ռոբերտը ստիպված է լինում նրան դպրոցից վերցնել։ Ռամոնան և Բիզուսը փորձում են ընթրիք պատրաստել իրենց ծնողների համար, սակայն կաթսան սկսում է այրվել, երբ Բիզուսը սկսում է հեռախոսով զրուցել Հենրիի հետ։ Դրան հաջորդող վեճի ժամանակ Հենրին լսում է, որ Բիզուսը իրեն սիրում է։ Զայրացած, Բիզուսը գնում է իր կատվին կերակրելու, սակայն տեսնում է, որ կատուն սատկել է։ Աղջիկների անձնական թաղումը կատվի համար օգնում է իրենց հաշտության գալ։ Ռոբերտը աշխատանքի հրավեր է ստանում Օրեգոնում, որը ստիպում է ընտանիքին իրենց տունը վաճառել։

Այգին մաքրելու ժամանակ Ռամոնան անսպասելիորեն ջրի կռիվ է սկսում իրենց հարևանների հետ և փայտյա տուփ է բացահայտում, որը Հոբարտը թաքցրել էր 3 տարի առաջ։ Տուփը իր մեջ պարունակում էր Բիի և Հոբարտի դեռահաս տարիների հարաբերություններից նկարներ և իրենց հարաբերությունների վերականգնման ժամանակ Հոբարտը Բիին ամուսնության առաջարկ է անում։ Անվճռականորեն Բիին համաձայնվում է և ընտանիքը սկսում է փլանավորել հարսանիքը։ Ռամոնան զայրացած բարձրանում է տանիք, որտեղ փափուկ հատակը կոտրվում է և Ռամոնայի ոտքերը առաստաղից կախված են մնում։ Ռոբերտը տեսնելով սա, բարկանում է Ռամոնայի վրա։ Իրեն վատ զգալով, Ռամոնան որոշում է տանից փախչել։ Մայրը չկարողանալով իրեն հետ համոզել, օգնում է ճամպրուկը դասավորել։ Ավտոբուսի կանգառում ճամպրուկը բացելով Ռամոնան տեսնում է, որ մայրը հատուկ այն ծանրեցրել է, որպեսզի շատ հեռու չփախչի։ Ճամփրուկի ներսում մայրը Ռոբերտի նկարած նկարներն էր թակցրել։ Ռամոնայի ընտանիքը շուտով գտնում է իրեն և ետ բերում տուն։ Ռամոնան փրկում է Բիի և Հոբարտի հարսանիքը, երբ գտնում է մատանին, որ Հաուին կորցրել էր։ Հարսանիքի ժամանակ Բիզուսը և Հենրին համբուրվում են և պարում։ Միարժամանակ Ռոբերտը աշխատանքի հրավեր է ստանում Ռամոնայի դպրոցից, որպես արվեստի ուսուցիչ։ Ռամոնան ուրախանում է, որ այլևս կարիք չի լինի տեղափոխվել։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոուի Քինգը որպես Ռամոնա Քուիմբի
  • Սելենա Գոմեսը որպես Բեատրիս (Բիզուս) Քուիմբի
  • Հատչ Դանոն որպես Հենրի Հագգինս
  • Ջինիֆեր Գուդվինը որպես մորաքույր Բի
  • Ջոն Կորբետը որպես Ռոբերտ Քուիմբի
  • Բրիջետ Մոյնահանը որպես Դորոթի Քուիմբի
  • Ջոշ Դուհամել որպես Հոբարտ
  • Ջեյսոն Սպեվակը որպես Հաուի Քեմփ
  • Սանդրա Օհը որպես տիկին Միչամ
  • Աիլա և Զանտի ՄկԿուբբինգը որպես Ռոբերտա Քուիմբի
  • Սիերրա ՄկԿորմիկը որպես Սյուզան Կուշներ
  • Պատտի Ալլանը որպես տիկին Պիտտ
  • Լինդա Բոյդը որպես եռյակի մայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]