Արիել Ուինթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիել Ուինթեր
անգլ.՝ Ariel Winter Workman[1]
Ծնվել էհունվարի 28, 1998(1998-01-28)[2] (26 տարեկան)
ԾննդավայրFairfax, Վիրջինիա, ԱՄՆ
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Քեմփբել Հոլի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, երգչուհի, ձայնային դերասանուհի, սցենարիստ և կինոդերասանուհի

Արիել Ուինթեր Ուորքմեն (անգլ.՝ Ariel Winter Workman, հունվարի 28, 1998(1998-01-28)[2], Fairfax, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հնչյունավորող դերասանուհի և երգչուհի, ով առավել հայտնի է «Ամերիկյան ընտանիք» կատակերգական հեռուստասերիալում Ալեքս Դանֆիի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիել Ուինթերը ծնվել է 1998 թվականի հունվարի 28-ին Լոս Անջելեսում։ Նրա ծնողները Գլեն և Քրիսթալ Ուորքմեններն են։ Արիելի մայրը հունական արմատներ ունի, նրա օրիորդական անունը Բատիստաս է։ Արիելը ունի ավագ եղբայր և քույր (Շանել Ուորքմեն Գրեյ և Ջիմմի Ուորքմեն), որոնք երկուսն էլ դարձել են դերասան [3]։ Ուորքմենի հայրը դստերն անվանել է Արիել՝ Դիսնեյի մուլտֆիլմի փոքրիկ ջրահարսի անունով[4]։

Ուինթերը մանկությունն անց է կացրել Լոս Անջելեսում։ Չորս տարեկան հասակում նա որոշում է դերասանուհի դառնալ[5]։ Վեց տարեկանում Արիելը սկսում է նկարահանվել գովազդային հոլովակներում։ Առաջին գովազդը որում նա նկարահանվել է դա Cool Whip-ի հարած սերուցքի գովազդն էր[6]։ 2005 թվականին նա CBS-ի «Ուշադրություն, ուշադրություն» սիթքոմում հանդես է եկել դիպվածային դերով։ Դրան հաջորդեցին այլ փոքր դերեր ֆիլմերում («Թափանցող համբույր», «Արագ մրցարշավորդ», «Զվարճալի կյանքը Քերեքթաունում») և հեռուստասերիալներում («Ոսկորներ», «Երիքոն», «Շտապ օգնություն», «Հոգիների հետ խոսողը»,«Մտածել ինչպես հանցագործ» և այլ)։ «Մեկ բաց թողած զանգ» սարսափ ֆիլմում նա մարմնավորել է մարդասպան աղջկա, որը դարձավ նրա առաջին նշանակալից դերը իր կինո-կարիերայում[7]։ 2011 թվականին «Ուղեկցող» կատակերգությունում խաղացած դերի համար Ուինթերը առաջադրվել է «Երիտասարդ դերասան» մրցանակի[8]։

Նկարահանումներին և հեռուստասերիալներին զուգահեռ, Ուինթերը սկսում է զբաղվել մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ 2007 թվականից և հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա հնչյունավորել է Գրեթհենին և Դիսնեյի Ֆինեսն ու Ֆերբը անիմացիոն շարքի մի քանի այլ կերպարների։ 2011 թվականից Ուինթերը հնչյունավորում է ջրահարս Մարինային ̥«Ջեքը և Նեթլանդիայի ծովահենները» մուլտսերիալում[4]։ 2012 թվականին Արիելը սկսում է հնչյունավորել Սոֆիա Առաջինին` նույնանուն անիմացիոն ֆիլմի և անիմացիոն շարքի գլխավոր հերոսուհուն[9]։

2009 թվականին Ուինթերը միացավ «Ամերիկյան ընտանիք» կատակերգական սերիալի գլխավոր դերասանական կազմին։ Սերիալում նա խաղում է Դանֆի միջնեկ, գերազանցիկ աղջկա՝ Ալեքսի դերը։ Այս դերի համար 2010 թվականին Արիելը արժանացավ «Երիտասարդ դերասան» մրցանակի (Ռիկո Ռոդրիգեսի և Նոլան Գոուլդի հետ միասին)[10]։ Շարքի անսամբլը չորս տարի անընդմեջ արժանացավ Գիլդիայի կինոդերասանների մրցանակի[11]։

Ուինթերը դերասանական կարիերայից բացի զբաղվում է նաև երգարվեստով։ 2012 թվականին նա և Ջեքսոն Գաթին ձայնագրել են Գոթիերի «Somebody That I Used to Know» հիթի քավր-տարբերակը[12]։ 2013 թվականի հունվարին Արիելը ձայնագրեց Թեյլոր Սվիֆթի «I Knew You Were Trouble» ստեղծագործության քավր-տարբերակը[13]։

2015 թվականի օգոստոսին Ուինթերը ենթարկում է կրծքագեղձի փոքրացման պլաստիկ վիրահատության։ Ըստ Արիելի ՝ խոշոր կրծքերը ոչ միայն ցավ էին պատճառում պարանոցի և մեջքի հատվածում, այլև խանգարում էին նրա դերասանական կարիերային, քանի որ դերասանուհին իր տարիքից ավելի ծեր էր թվում և արդեն չէր համապատասխանում դեռահասի դերի համար[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին 14-ամյա Ուինթերը հանդիպում էր 18-ամյա դերասան Քեմերոն Պալատասի հետ։ Զույգը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ դերասանուհու մայրը հայտնում է, որ ինքը նրանց տեսել է անկողնում և ոստիկանությունում զեկույցը ներկայացրել Պալատասի մասին։ Ըստ Արիելի, պատմությունը հորինել է իր մայրը[14]։ Ավելի ուշ, Ուինթերը մեղադրել է մորը ՝ Քրիստալին, հուզական և ֆիզիկական բռնության մեջ։ Երեխաների բարեկեցության ծառայությունը դրա մասին ապացույցներ է գտնում, ինչից հետո գործն ուղարկվում է դատարան։ Ուինթերը տեղափոխվում է ավագ քրոջ՝ Շանելի մոտ, ով դառնում է նրա խնամակալը։ Արիելի հայրը իր վրա է վերցնում երիտասարդ դերասանուհու ֆինանսները։ Երկու տարի շարունակ Քրիստալ Ուորքմենը դատարանի միջոցով փորձում էր վերադարձնել դստեր խնամակալությունը, սակայն 2014 թվականին նա հրաժարվում է շարունակել պայքարը։ 2015 թվականի մայիսին Ուինթերը հայտարարել է, որ դատարանը որոշել է, որ նա այլևս խնամակալության կարիք չունի[15]։

2013 թվականի վերջից Ուինթերը հանդիպում էր Լորան Կլոդ Գոդետի հետ, ում հետ ծանոթացել էր Քեմփբել Հոլի ավագ դպրոցում։ 2015 թվականի դեկտեմբերին զույգը կարճ ժամանակով բաժանվում է, սակայան շուտով նորից միանում[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Ուշադրություն, ուշադրություն Listen Up Փոքրիկ աղջիկ
2005 ֆ Թափանցող համբույր Kiss Kiss Bang Bang Հարմոնի Ֆեյթը 7 տարեկանում
2006 մֆ Բեմբի 2 Bambi II քույր Տոպունտա
2006 մֆ Հետաքրքրասեր Ջորջը Curious George աղջիկ
2006 մֆ Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում Ice Age: The Meltdown հավելյան ձայն
2006 ս Հետախույզ Մոնկ Monk Դոննա Քեյն
2006 մֆ Անտառային եղբայրություն Over the Hedge հավելյան ձայն
2006 ս Այնքան հայտնի So noTORIous փոքրիկ Թորրի
2006 ֆ Տապակած Grilled Դոլլի
2006-2007 ս Երիքոն Jericho Ջուլի
2006 ս Ոսկրեր Bones Լիզա
2006 ս Մարմնի մասեր Nip/Tuck աղջիկ №3
2007 ս Հետախույզ Ջորդան Crossing Jordan Գվեն
2007-2014 մս Ֆինեսն ու Ֆերբը Phineas and Ferb Գրետհեն/ հավելյան ձայն
2007 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Քեյթի Ջեքսոն
2008 ֆ Մեկ բաց թողնված զանգ One Missed Call Էլլի Լեյթոն
2008 մֆ Հորթոն Horton Hears a Who! հավելյան ձայն
2008 ֆ Արագ մրցարշավորդ Speed Racer Փոքրիկ Տրիքսի Շիմուրա
2008 ս Հոգիների հետ խոսողը Ghost Whisperer Նատալի
2009 մֆ Աֆրոսամուրայ։ Հարություն Afro Samurai: Resurrection Երիտասարդ Սիո
2009 ս Շտապ օգնություն ER Լյուսի Մուր
2009 ֆ Զվարճալի կյանքը Քրեքթաունում Life Is Hot in Cracktown Սյուզի
2009 ֆ Հակառակ օրը Opposite Day Կառլա Բենսոն
2009 մս Պինգվինները Մադագասկարից The Penguins of Madagascar փոքրիկ աղջիկ
2009-2020 ս Ամերիկյան ընտանիք Modern Family / Ալեկս Դանֆի
2009 ֆ Պարտադրանք Duress Սառա Բառնեթ
2010 ֆ Վարձու մարդասպանները Killers Սեդի
2011-2015 մս Ջեքը և Նեթլանդիայի ծովահենները Jake and the Never Land Pirates ջրահարս Մարինա, հնչյունավորում
2011 ֆ Ուղեկցորդը The Chaperone Սալլի Բրեդսթոուն
2011-2012 ս Ռ․ Լ․ Ստայն։ Ուրվականների ժամանակը R.L. Stine's The Haunting Hour Ջեննի/ Գրեյսի
2012 ֆ Թլպատում Excision Գրեյս
2012 ֆ Հազար խոսքեր A Thousand Words Լայլա
2012 մս Արդարության երիտասարդ լիգան Young Justice Պերդիտա թագուհի
2012 մֆ Պարանորմալ, կամ ինչպես վարժեցնել ձեր զոմբիին ParaNorman քաղաքային աղջիկ
2012 մֆ Բեթմեն։ Խավարի ասպետի վերադարձը Batman: The Dark Knight Returns Քերրի Մելլի / Ռոբին

Կաղապար:ВтФильме

2013-н.в. մս Արքայադուստր Սոֆիա Sofia the First Սոֆիա, հնչյունավորում
2013 մֆ Սքուբի դու! Բեմական վախ Scooby-Doo! Stage Fright Քրիսի Դեյմոն
2014 մֆ Պարոն Պիբոդիի և Շերմանի արկածները Mr. Peabody & Sherman Պենի Փիթերսոն
2015 ֆ Ապահով լուսավորություն Safelight Քեյթ
2017 մֆ Սմուրֆիկներ։ Կորսված գյուղ Smurfs: The Lost Village Սմուրֆլիլի, հնչյունավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կոնգրեսի գրադարան — 1800.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Lim, Kenneth. (2015 թ․ օգոստոսի 14). "Ariel Winter Reveals Surgery On Painful Breasts: 17-Year-Old Actress Down To A Cup D And Happy" (in անգլերեն). Inquisitr. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  4. 4,0 4,1 Logan, Michael. (2012 թ․ հունիսի 27). "Modern Family's Ariel Winter Turns Mermaid for Jake and the Never Land Pirates" (in անգլերեն). TV Guide. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  5. Chen, Eva. (2013 թ․ մարտի 5). "Modern Family's Ariel Winter Tells Her Story" (in անգլերեն). Teen Vogue. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  6. "Before They Were Famous: See the Cast of 'Modern Family'" (in անգլերեն). Hollywood.com. 2015 թ․ հունիսի 17. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  7. "ARIEL WINTER - The Star Of The Television Series Modern Family" (in անգլերեն). Ellines.com. 2015-09. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  8. Pelisek, Christine; Fernandez, Maria Elena. (2012 թ․ սեպտեմբերի 11). "A Modern Family Drama: Behind the Ariel Winter Abuse Allegations" (in անգլերեն). The Daily Beast. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Lara, Maria Mercedes. (2015 թ․ օգոստոսի 17). "Ariel Winter on Her Disney Princess Alter Ego: She's Teaching Young Girls What It's Like to 'Be a Strong Woman'" (in անգլերեն). People.com. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  10. "31st Annual Young Artist Awards - Nominations" (in անգլերեն). Young Artist Awards. Արխիվացված է the original 2013 թ․ հոկտեմբերի 12-ին. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  11. Gruttadaro, Andrew. (2014 թ․ հունվարի 18). "'Modern Family' Wins Best TV Comedy Cast At SAG Awards" (in անգլերեն). HollywoodLife. Արխիվացված է the original 2016 թ․ ապրիլի 20-ին. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  12. "Jackson Guthy and Modern Family's Ariel Winter cover Gotye's "Somebody That I Used To Know"!" (in անգլերեն). M Magazine. 2012 թ․ հունիսի 20. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  13. Gicas, Peter. (2013 թ․ հունվարի 24). "Modern Family's Ariel Winter Sings Taylor Swift's "I Knew You Were Trouble"" (in անգլերեն). E!. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  14. Dillon, Nancy. (2012 թ․ նոյեմբերի 12). "Ariel Winter split from older boyfriend Cameron Palatas 'months' before guardianship drama with mom surfaced: source" (in անգլերեն). New York Daily News. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  15. Corriston, Michele. (2015 թ․ մայիսի 15). "Modern Family's Ariel Winter Is Emancipated, Thanks 'Amazing Support System'" (in անգլերեն). People.com. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.
  16. Park, Andrea. (2016 թ․ փետրվարի 27). "Ariel Winter Says She and Boyfriend Laurent Claude Gaudette Are 'Obviously Meant to Be Together'" (in անգլերեն). People.com. Retrieved 2016 թ․ ապրիլի 7.