Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում
«Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում» (անգլ.՝ Ice Age 2։ The Meltdown, 2006) համակարգչային լիամետրաժ անիմացիոն մուլտֆիլմ, ստեղծվել է Blue Sky Studios ստուդիայում 20th Century Fox-ի համար։ Սառցե դարաշրջան մուլտֆիլմի շարունակությունն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամոնտ Մեննին, համրագնաց Սիդը և երկարաժանիք վագր Դիեգոն շարունակում են իրենց ճանապարհորդությունը։ Իմանալով, որ իրենց երկրում սկսելու է տաքացում և մոտ ժամանակներս բոլորը կարող են խեղդվել, նրանք շարժվում են դեպի նավը։ Նրանցից առանձին, իր կյանքով ապրում է երկարաժանիք սկյուռ Սկրատը։ Անտեղյակ վերահաս բնական աղետից, նա դեռ շարունակում է որսալ իր կաղինը։ Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով խախտվում է սառցադաշտը, որի մեջ ապրում են երկու ծովային նախապատմական սողուններ Կրիտեյսեյշն ու Մեյլստրոմը, որոնք սկսում են հետևել գլխավոր հերոսներին։
Մենին շատ վատ է զգում այն մտքից, որ ինքը աշխարհի վերջին մամոնտն է, մինչ այն պահը, երբ հանդիպում է մամոնտ Էլլիին։ Սակայն վերջինս կարծում է, որ ինքը իր եղբայրներ Կրեշի և Էդդիի պես պարկամուկ է։ Շուտով նրանք հայտնվում են բարակ սառցադաշտի վրա, որտեղ նրանց վրա հարձակվում են ծովային սողունները։ Այդ ժամանակ պարզվում է, որ Դիեգոն վախենում է ջրից։ Շուտով Էլլին հասկանում է, որ մամոնտ է, բայց Մեննին խիստ վիրավորում է նրան, այդ պատճառով Էլլին միշտ վիճում է նրա հետ։
Գիշերը Սիդը կրակ է վառում, ինչը գրավում է համրագնացների ուշադրությունը։ Մինչ այդ, Սիդը մտածում էր, որ համրագնացները իրեն չեն ընդունում իրենց շարքերը։ Սակայն ստացվում է այնպես, որ վերջիններս սկսում են երկրպագել Սիդին և ծիսական արարողության վերջում նրան նետում են լավայի մեջ։ Սիդը փրկվում է հրաշքով։ Նա ամբողջը պատմում է ընկերներին, սակայն նրանք մտածում են, որ նա երազ է տեսել։
Նրանք հայտնվում են բարձրավանդակային գեյզերների մոտ և Էլլին որոշում է գնալ այլ ճանապարհով, բայց ընկնում է փլուզման տակ։ Այստեղ ջրի հետ գալիս են ծովային սողունները։ Մեննին փորձում է փրկել Էլլիին, բայց նրա վրա հարձակվում են ծովային սողունները։ Մեննիին հաջողվում է ազատվել հրեշների ճանկերից։ Նա փոսի մեջ փայտ է դնում՝ փորձելով տեղաշարժել ժայռը, բայց նրա ուժը չի բավարարում և նա որոշում է օգտագործել Կրիտեյսեյշի և Մեյլստրոմի ուժը։ Մեննին շեղում է հրեշներին և նրանք բացում են այդ ճեղքը։
Մեննին փրկում է Էլլիին և նրանք հասկանում են, որ շուտով խեղդվելու են, բայց նրանց փրկում է ... Սկրատը։ Փորձելով բարձրանալ մեծ սառցադաշտը՝ նա մի ճեղք է բացում դրա վրա և ջուրը ետ է քաշվում։ Մեննին հասկանում է, որ ինքը վերջին մամոնտը չէ, քանի որ բոլոր իր ընկերները հաղթահարել են իրենց մտավախությունները և շարունակում են ապրել հովտում։ Այդ ժամանակ Սկրատը, որ մահացել էր ընկնելով սառցադաշտի ճեղքի մեջ՝ հայտնվում է սկյուռիկների դրախտում։ Սկրատը ուրախ է, նա գտել է հսկայակն կաղինը, բայց նրան վերականդանացնում է Սիդը՝ արհեստական շնչառություն տալով։ Սկյուռը բարկանում է և ընկնում համրագնացի հետևից։
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սառցե դարաշրջան»-ի կերպարների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիս Ուեդջ — Սկրետ
- Ջոն Լեգուիզամո — Սիդ
- Ռեյ Ռոմանո — Մաֆրեդ (կրճատ՝ Մեննի)
- Դենիս Լիրի — Դիեգո
- Քուին Լատիֆա — Էլլի
- Շոն ՈՒիլյամ Սկոտտ — Կռեշ
- Ջոն Պեկ — Էդդի
Ռուսական տարբերակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտոն Կոմոլով — Սիդ
- Ալեքսանդր Գրուզդև — Դիեգո
- Ստեփան Ստարչիկով — Մաֆրեդ (կրճատ՝ Մեննի)
- Օլգա Շելեստ — Էլլի
- Անդրեյ Բարխուդարով — Կռեշ
- Իլյա Բլեդնիյ — Էդդի
- Վսեվոլոդ Կուզնեցով — Արագաշարժ Թոնի
- Ելենա Սալավյովա — Դիատրիմայի մայրը
- Վլադիմիր Անտոնիկ — անգղ
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ice Age 2: The Meltdown | ||||
---|---|---|---|---|
Ջոն Պաուելի սաունդթրեքի ալբոմ | ||||
Թողարկված | դեկտեմբերի 6, 2006, մարտի 31, 2006[1][2], մարտի 31, 2006[3], ապրիլի 6, 2006[4] և ապրիլի 5, 2006 | |||
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, մանկական ֆիլմ, ֆլեշբեք ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և արկածային ֆիլմ | |||
Տևողություն | 62:58 | |||
Լեյբլ | Varèse Sarabande Records | |||
Պրոդյուսեր | Լորի Ֆորտե և Քրիս Ուեջ | |||
Կոմպիլյատոր | Ջոն Պաուել | |||
Ջոն Պաուելի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
Երաժշտությունը` Ջոն Պաուելի, օգտագործվել է նաև «Food, Glorious Food» երգը «Oliver» մյուզիքլից։ Ջոն Պաուելը գրեց նաև բոլորովին նոր երաժշտություն ֆիլմի համար, որը փոխարինեց թեմայի երգերը նախորդ ֆիլմում։
Մուլտֆիլմի վերջում, երբ Սկրատը մոտենում է դրախտային կաղնե դարպասներին, հնչում է երաժշտական հատված Արամ Խաչատրյանի «Սպարտակ բալետ»ից (Սպարտակի և Ֆրագիի դուետը), այն օգտագործվել է ֆիլմում գրեթե առանց փոփոխությունների։ Երաժշտությունը կատարում է Hollywood Studio Symphony նվագախումբը։
«Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում»-ի երաժշտությունը գրել է Ջոն Պաուելը, որը թողարկվել է 2006 թվականի մարտի 28-ին Varèse Sarabande Records-ի կողմից։
Մուլտֆիլմի երգերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Waterpark
- The Vulture of Doom
- Migration
- Call of the Mammoth
- Sad Manny and the Possums
- Manny and Ellie Meet
- Traveling with the Possums
- 12 Ton Mammoth & a 10 Ton Possum
- Attack from Below the Ice
- Extreme Possum
- Who Will Join Me on the Dung Heap?
- Log Moving
- Ellie Remembers
- Foggy Balance
- Goodnight Sweet Possums
- Sid's Sing-A-Long
- Food Glorious Food
- The Boat and the Geysers
- The Dam Breaks
- Ellie Gets Trapped
- Manny to the Rescue
- Rescues All Around
- Scrat to the Rescue
- The Water Recedes
- Mammoths
- With the Herd
- Into the Sunset
- The Pearly Gates
- CPR
- Mini-Sloths Sing-A-Long
- The Meltdown
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սառցե դարաշրջան»-ի երրորդ մասը՝ «Սառցե դարաշրջան 3. Դինոզավրերի դարաշրջան»-ը ցուցադրվել է 2009 թվականի հուլիսի 1-ին։ Ֆիլմի ռեժիսորը Կառլոս Սալդանան է։ Այստեղ ներկայացված է այն պատմությունը, թե ինչպես է Սիդը գողանում տիրաննոզավրի ձուն, իսկ մնացածները փորձում են փրկել նրան։
Համակարգչային խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ice Age 2: The Meltdown | |
---|---|
Մշակող | Vivendi Games, Eurocom, Amaze Entertainment |
Հրատարակիչ | Vivendi Games, Sierra Entertainment |
Տեղայնացնող | Game Boy Advance, GameCube, Windows, Xbox, Nintendo DS, PlayStation 2, Wii |
Դիստրիբյուտոր | ներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և 20th Century Studios |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Սցենարիստ | Peter Gaulke?, Gerry Swallow? և Jim Hecht? |
Կոմպոզիտոր | Ջոն Փաուել |
Պրոդյոսեր | Լորի Ֆորտե և Քրիս Ուեջ |
Սերիայի մաս | Սառցե դարաշրջան |
Նախորդ | Սառցե դարաշրջան |
Հաջորդ | Սառցե դարաշրջան 3։ Դինոզավրերի դարաշրջան |
Թողարկման թվական | ԱՄՆ Մարտի 16, 2006 թ. Ավստրալիա Փետրվարի 15, 2007 թ. |
Ժանր | Արկածային խաղ |
Կրիչ | video on demand և theatrical release? |
🌐 | iceagemovies.com/films/ice-age-the-meltdown(անգլ.) |
Ice Age: The Meltdown Վիքիպահեստում |
Համակարգչային խաղը հիմնված համանուն մուլտֆիլմի վրա՝ մշակվել և հրատարակվել է Vivendi Games-ի կողմից 2006 թվականին և Wii տարբերակնը հեռարձակվել է անմիջապես համակարգի մեկնարկից հետո։
Խաղի հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քրիս Ուեդջ — Սկրետ
- Ջոն Լեգուիզամո — Սիդ
- Ռեյ Ռոմանո — Մաֆրեդ (կրճատ՝ Մեննի)
- Դենիս Լիրի — Դիեգո
- Քուին Լատիֆա — Էլլի
- Շոն ՈՒիլյամ Սկոտտ — Կռեշ
- Ջոն Պեկ — Էդդի
- Ջեյ Լենո — Արագաշարժ Թոնի
- Էնդրյու Բոուեն — Լրացուցիչ ձայն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=iceage2.htm
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?type=MOVIE&itemid=61965
- ↑ 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
- ↑ FilmRatings.com — MPA.
- ↑ 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի պաշտոնական կայքը Արխիվացված 2009-08-04 Wayback Machine
- Մուլտֆիլմի երրորդ պաշտոնական կայք Արխիվացված 2012-07-18 Wayback Machine
|