Կորցրած ընկույզը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորցրած ընկույզը
անգլ.՝ Gone Nutty
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ և կինոնկար
Ժանրարկածային ֆիլմ, մուլտֆիլմ, կինոկատակերգություն և ընտանեկան ֆիլմ
ԿերպարներՍկրատ
Հորինված երկիրսառցե դարաշրջանի աշխարհ
Շարքի մասն էՍառցե դարաշրջան
ՌեժիսորԿարլոս Սալդանա[1]
ՀնչյունավորումՔրիս Ուեջ
ՊրոդյուսերՔրիս Ուեջ[1]
ԵրաժշտությունMichael A. Levine?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունBlue Sky Studios[1]
Դիստրիբյուտոր20th Century Studios
Տևողություն5 րոպե
ՇարքՍառցե դարաշրջան
Թվական2002 և նոյեմբերի 26, 2002
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
blueskystudios.com/films/gone-nutty/(անգլ.)

«Կորցրած ընկույզը» (անգլ.՝ Gone Nutty), Blue Sky Studios«Սառցե դարաշրջան» շարքի կարճամետրաժ մուլտֆիլմ, որտեղ գլխավոր հերոսը Սկրատ անունով սկյուռն է։ 2004 թվականին մուլտֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկրատը հերթական կաղինը բերում է մեծ ծառի մոտ, որը լի էր այլ կաղիններով։ Մնացել էր միայն մեկ ազատ տեղ, և առնետասկյուռը համառորեն փորձում է խցկել իր կաղինն այդտեղ։ Բայց այն ոչ մի կերպ չէր ամրանում փոսիկի մեջ և անընդհատ դուրս էր պրծնում այդտեղից։ Մի քանի անհաջող փորձերից հետո Սկրատին ամեն դեպքում հաջողվում է խցկել կաղինը փոսի մեջ, ինչի պատճառով մնացած բոլոր կաղինները սկսում են փչակով գլորվել ծառից։ Սկրատը փորձում է դրանք բոլորը հավաքել, բայց կաղինները զառիվայրից թափվում են նրա հետ։ Ընկնելով մեծ բարձրությունից՝ Սկրատը սկսում է հավաքել կաղինները մեծ գնդի մեջ։ Կաղիններով գնդի հետ Սկրատը ընկնում է գետնին։

Կաղիններից մեկը, շարունակելով ընկնել, թռչում է Սկրատի գլխի ուղղությամբ՝ սրընթաց հավաքելով արագություն և սկսելով վառվել։ Սկրատը փորձում է դուրս գալ փոսից, որի մեջ ընկել էր, իսկ ձեռքերը մնացել էին նրա մեջ։ Կաղինն ընկնում է ուղիղ Սկրատի վրա, որը ուժեղ հարվածից ճեղքում է սառույցը։ Սկսում է մայրցամաքների դրեյֆը, և բոլոր կաղինները գնում են տարբեր ուղղություններով։ Սկրատը մնում է փոքրիկ սառցակտորի վրա վերջին ածխացած կաղնի հետ, որը միանգամից փշրվում է։ Մնում է միայն կաղնի գլխամասը, որը Սկրատը ընկճված հագցնում է իր գլխին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.bcdb.com/cartoon/64469-Gone_Nutty.html
  2. «The 76th Academy Awards (2004) Nominees and Winners». The Academy of Motion Picture Arts and Sciences. 2004 թ․ փետրվարի 29. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]