Սառցե դարաշրջան (սերիաների ցանկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սառցե դարաշրջան
Ice Age logo.gif
Տեսակմուլտիպլիկացիոն ֆիլմերի շարք
ՌեժիսորՔրիս Ուեջ
Լեզուանգլերեն
Տևողություն380 րոպե
Թվական2002
iceagemovies.com

«Սառցե դարաշրջան» (անգլ. Ice Age)- Blue Sky Studios), անիմացիոն ֆիլմերի ստուդիա, պատմում է Մամոնտի արկածների, Ատամնավոր վագրի, Ծույլ Սկյուռիկի մասին նախապատմական ժամանակներում: Սառցե դարաշրջանից մինջև՝ Դրեյֆի մայրցամաքները[1]: Ֆիլմի սերիաները թողարկվել են 2002-2012 թվականներին, վերջնական ֆիլմի թողարկումը նախատեսված էր 2019 թվականին[2]: Նախատեսվում էր ստեղծվել անիմացիոն շարք, հիմնվելով մի շարք ֆիլմերի վրա:

Ընդհանուր առմամբ ֆրանչայզների շրջանակներում թողարկվել են 5 լիամետրաժ և շատ կարճ մուլտֆիլմեր (նրանցից մեկը թողարկվել է երկու մասով), մի քանի տեսահոլովակներ և մոտ 10 տարբեր գրքեր և կատակերգություններ: Ներկայումս ֆրանչայզների հիման վրա 20-րդ դարի Fox World- ի շրջանակներում ստեղծվում է թեմայի այգի, որը բացվել է 2016 թվականին[3]: Այգին տեղակայված է Մալայզիայում[4] «Genting Highlands» զվարճանքի համալիրում:

Ամբողջական անիմացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե դարաշրջան (2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը ստեղծվել է 2002 թվականին Քրիս Ուեջի և Կարլուս Սալդանիայի կողմից:

Թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2002 թվականի մարտի 15-ին: Դա առաջին մուլտիֆլմն էր «Սառցե դարաշրջան» ֆիլմերի շարքից, որը ի սկզբանե նախատեսված չէր որպես ֆրանչայզներ: Ֆիլմի սյուժեն պատմում է Մեննի անունով մամոնտի մասին, ով համարում էր իրեն վերջին փրկված մամոնտը երկրի վրա:

Մեր թվարկությունից 20 000 տարի առաջ սկսվում է սառցե դարաշրջանը: Մոտեցող ցրտից խուսափելու համար կենդանիները գաղթում են հարավ: Այնուամենայնիվ, նրանցից ոմանք որոշում են մնալ՝ միայնակ, մոխրագույն մամոնտ Մանֆրեդը, ինչպես նաև ալարկոտ Սիդը: Պատահաբար նրանք հանդիպում են մարդու երեխայի: Նրանք որոշում են վերադարձնել երեխային և սկսում են ճանապարհորդությունը: Ճանապարհին նրանք հանդիպում են խորամանք վագրին՝ Դիեգոին, որը որոշում է գնալ նրանց հետ: Բայց հերոսներից ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ արկածներ և դժվարություններ են սպասվում իրենց գաղթի ճանապարհին:

  • Բյուջե՝ $59 000 000.
  • Կանխիկ հավաք՝ $383 257 136[5]

Սառցե դարաշրջան 2: Գլոբալ տաքացում (2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանչայզերի հաջորդ մասում ներկայացվում է կենդանիների արկածները սարցե դարաշնջանում: Առաջին ֆիլլմի նկարահանումներից հետո ռեժիսոր Քրիս Ուեջը լքեց նախագիծը և ռեժիսորի բազկաթոռը զբաղեցրեց Կառլուս Սալդանյան:

Թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2006 թվականի մարտի 1-ին: Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել է մարտի 30-ին:

Ըստ ֆիլմի սյուժեի, խորամանկ վագր Դիեգոն, մամոնտ Մանֆրեդը, կրծող Սկրետը և ալարկոտ Սիդը գոյատևեցին մինչև գլոբալ տաքացումները: Սկսել էր ջրհեղեղ և հիմա կենդանիները պետք է փրկեն հարևան մարդկանց ջրհեղեղից, որը բավական խնդրահարույց էր: Չկար ոչինիչ տապան պատրաստելու համար, բացի հալչող ձյունից: Այդ պատճառով, հերոսները որոշում են տարհանվել: Չոր վայրերում ապրող տարբեր կենդանի արարածների վերաբնակեցումը նույնպես չի անցնի ոչ պակաս աղմկոտ և ծիծիաղելի, ինչպես երեխային վերադարձնելու անցած գործընթացը:

  • Բյուջե՝ $80 000 000.
  • Կանխիկ հավաք՝ $660 940 780[6].

Սառցե դարաշրջան 3: Դինոզավրերի դարաշրջան (2009)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառցե դարաշրջանի» երրորդ մասի ռեժիսորը նորից դարձավ Կառլուս Սալդանյան:

Թողարկվել է ԱՄՆ-ում՝ 2009 թվականի հուլիսի 1-ին: Ռուսաստանում մուլֆիլմի պրեմիերան կատարվել է համաշխարհային պրեմիերայի հետ զուգընթաց: Այն առաջին մուլտֆիլմն էր, որը ցուցադրվել է կինոթատրոններում 3D-ֆորմատով:

Կատարվել է մի շարք փոփոխություններ «Սառցե դարաշրջան 3»-ի գլխավոր հերոսների կյանքում: Մամոնտներ Մանֆրեդն ու Էլլին սպասում էին իրենց առաջնեկին, վագր Դիեգոն մտածում էր թե, արդյո՞ք նա չի դարձել շատ փափկամարմին ընկերների շրջանում, ալարկոտ Սիդը որոշում է ստեղծել իր ցեղը և գողանում է մի քանի դինոզավրի ձվեր: Սիդին փրկելու համար, ընկերները ընկում են խորհրդավոր բույսերի աշխարհ, որտեղ նրանք հանդիպում են դինոզավրերի հետ և նույնիսկ ծանոթանում եմ դինոզավրերի որսորդ՝ Բակի հետ: Կրծող Սկրետը (ով նորից պատահաբար դարձել էր գլոբալ խնդրի պատճառ՝ բացելով ճանապարհ դեպի դինոզավրերի աշխարհ) դեռևս փնտրում էր իր ընկույզը, բայց այս անգամ հայտնվել էր մրցակից՝ կրծող Սկրետտին: Բայց ընկույզի համար պայքարի ընթացքում, այդ երկուսը սիրահարվում են միմյանց:

  • Բյուջե՝ $90 000 000.
  • Կանխիկ հավաք՝ $886 686 817[7].

Սառցե դարաշրջան 4: Մայրցամաքային դրեյֆեր (2012)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ մուլտֆիլմը Մենիի և նրա ընկերների արկածների մասին է: Կառլոս Սալդանան թողեց ռեժիսորի ամբիոնը, բայց մնաց որպես պրոդյուսեր: Նոր պրոդյուսերներ դարձան Սթիվ Մարտինոն և Մայք Տյորմայերը, ովքեր արդեն մասնակցություն էին ունեցել նախորդ ֆիլմերում որպես սցենարիստ:

2012 թվականի հունիսի 26-ին Բուենոս Այրեսում կայացավ մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան: Թողարկվել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում՝ 2012 թվականի հուլիսի 13-ին: Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել էր մեկ օր առաջ՝ հուլիսի 12-ին:

Ստորգետնյա արկածներից հետո անցել էր 7 տարի: Տեղի ունեցավ մայրցամաքների դրեյֆ: Մուլտֆիլմի գլխավոր հերոսները բաժանված հետից, ստիպված էին օգտագործել այսբերգ, որպես տախտակամած: Նրանք անցնում են օվկիանոսը և ընկնում են նախկինում անծանոթ մի տարածք՝ էկզոտիկ կենդանիներով և ծովահեններով, թշնամաբար տրամադրված նրանց դեմ: Սկրետին հաջողվում է ստանալ իր կաղինը, բայց նա տեղափոխվում է իրեն անծանոթ տարածքներ:

Բյուջե՝ $95 000 000.

  • Կանխիկ հավաք՝ $877 244 782[8].

Սառցե դարաշրջան 5: Բախումը անխուսափելի է (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 20-ին 20th Century Fox և Blue Sky Studios կինոարտադրություններում հայտարարեցին ֆրանչայզերի հինգերորդ ֆիլմի արտադրության մասին, համաշխարհային պրեմիերան նշանակված էր 2016 թվականի հուլիսի 14-ին[9]: 2015 թվականի հուլիսին Licensing Expo ցուցահանդեսում հայտնվեց պաստառ մուլտֆիլմի անունով՝ Ice Age 5: Collision Course[10]:

Կարճամետրաժ մուլտֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորած ընկույզը (2002)[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիայից է, նվիրված Սկրատ սկյուռիկի արկածներին: 2004 թվականին այն առաջադրվել է «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» «Օսկարի» անվանակարգում[11]:

  • Ցուցադրման օր — 2002 թվական, նոյեմբեր 26
  • Գլխավոր դերում — Սկյուռիկ Սկրատ

Ընկույզի ժամանակը չէ (2006)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիայից, սկյուռիկի պատմական գծի շարունակությունն էր: 2007 թ-ին Օսկար է առաջադրվել «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում[12]:

  • Ցուցադրման օր — 2006 թվական, սեպտեմբերի 14
  • Գլխավոր դերում — Սկյուռիկ Սկրատ

Սիդ: Գոյատևման ուսուցում (2008)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ կարճամետրաժ ֆիլմն է Սառցե դարաշրջանի սերիաներից:

  • Ցուցադրման օր — 2008 թվականի դեկտեմբերի 9
  • Գլխավոր դերում — ալարկոտ Սիդ

Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ (2010—2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ կարճամետրաժ ֆիլմն է Սառցե դարաշրջանի սերիաներից, թողարկված երկու մասերից: Համարվում է ամբողջական մուլտֆիլմի՝ «Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ» նախապատմությունը, որի իրադարձությունները սկսվում են անմիջապես մուլտֆիլմից հետո:

  • Ցուցադրման օրը մի քանի մասից — 2010 թվականի դեկտեմբերի 25
  • Ցուցադրման 2-րդ մասը — 2011 թվականի նոյեմբերի 11
  • Գլխավոր դերում — Սկրատ

Սառցե դարաշրջան։ Հսկայական Սուրբ Ծնունդ (2011)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիաներից, որը հատուկ պատմում էր նրանց Սուրբ Ծննդի մասին: Մուլտֆիլմում գործում էին սկյուռիկ Սկրատը, վագր Դիեգոն, մամոնտ Էլլին, Մեննին և Պերսիկը, ալարկոտ Սիդը, ինչպես նաև Կրեշն ու Էդին:

  • Ցուցադրման օր — 2011 թվականի նոյեմբեր 24


Տիեզերական աղետ (2015)[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ կարճամետրաժ ֆիլմը Սառցե դարաշրջան սերիաներից: Հանդիսանում է Սառցե դարաշրջան (մուլտֆիլմ, 2016) լիամետրաժ մուլտֆիլմի նախապատմությունը:

  • Ցուցադրման օր — 2015 թվականի նոյեմբերի 6
  • Գլխավոր դերում - սկյուռիկ Սկրետ


Պայքար ձվերի համար (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառցե դարաշրջան» ֆիլմի յոթերորդ կարճամետրաժ սերիան հանդիսանրում է շարունակությունն անիմացիոն լիամետրաժ Սառցե դարաշրջան 4։ Մայրցամաքային տեղաշարժ մուլտֆիլմի:

  • Ցուցադրման օր - 2016 թվականի մարտի 20


Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

KaBoom-ի կողմից բազմաթիվ և շարունակաբար ցուցադրվող «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի մոտիվներով 2011 թվականին թողարկվեցին կոմիկական սերիալներ:

Ice Age. Iced In[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե դարաշրջանի մոտիվներով թողարկված առաջին կոմիքսը: Այդ սերիայում Մենին, Դիեգոն և Սիդը գնում են սնունդ փնտրելու, բայց հայտնվում են թակարդում, որտեղից դուրս գալն այդքան էլ հեշտ չէր:

Ice Age. Iced In[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե դարաշրջանի մոտիվներով թողարկված երկրորդ կոմիքսը: Այդ սերիայում Մենին և Էլլին գնում են նշելու իրենց հանդիպման տարեդարձը Պերսիկին թողնելով հորեղբոր խնամքի տակ, որից իհարկե ոչ մի լավ բան չի ստացվում...

Ice Age — Past, Presents, and Future![խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե դարաշրջանի մոտիվներով թողարկված երրորդ կոմիքսը, դա առայժմ միակ կոմիքսն էր Սուրբ Ծննդյան մասին:

Ice Age. Where There's Thunder[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառցե դարաշրջանի չորրորդ կոմիքսը: Այս անգամ հերոսները պետք է գոյատևեին մեծ մայրցամաքային փոթորկին:

Վիդեոխաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սառցե դարաշրջան»-ի մոտիվներով թողարկվեցին մի քանի վիդեոխաղեր, հիմնվելով առաջին մուլտֆիլմի հիման վրա, ցուցադրվեցին Ubisoft Game Boy Advance -ի կողմից և ստացան ծիծաղելի ու բացասական քննարկումներ[13]:


Մուլտֆիլմերը ժամանակագրական կարգով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակագրական կարգում մուլտֆիլմերը նման ձևով են կազմակերպված

  1. Սառցե դարաշրջան
  2. Կորած ընկույզ:
  3. Սառցե դարաշրջան 2: Գլոբալ տաքացում:
  4. Ժամանակ չկա ընկույզների համար:
  5. Սիդ, գոյատևման ուղեցույց:
  6. Սառցե դարաշրջան 3: Դինոզավրերի դարաշրջան;
  7. Սառցե դարաշրջան: Մեծ Սուրբ Ծնունդ:
  8. Սկրետ և մայրցամաքային տեղաշարժը «Մաս 1»:
  9. Սառցե դարաշրջան 4
  10. Սկրետը և մայրցամաքային տեղաշարժը «Մաս 2»:
  11. Պայքար ձվերի համար:
  12. Տիեզերական աղետ:
  13. Սառցե դարաշրջան 5: Բախումը անխուսափելի է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barnes Brook (January 10, 2010)։ «Blue Sky Studios Takes Aim at Big Names in Animated Film»։ New York Times։ Վերցված է April 28, 2010 
  2. «Ice Age 5 Set for July 15, 2016, Anubis Moves to 2018»։ ComingSoon.net։ December 20, 2013։ Վերցված է December 20, 2013 
  3. Tartaglione Nancy (December 17, 2013)։ «Fox Breaks Ground On Malaysia Theme Park; 20th Century Fox World To Open 2016»։ Deadline։ Վերցված է December 17, 2013 
  4. Han Angie (July 26, 2013)։ «Fox to Build Theme Park Featuring ‘Life of Pi’, ‘Alien’, ‘Ice Age’ Attractions»։ /Film։ Վերցված է July 28, 2013 
  5. «Ice Age»։ Box Office Mojo։ Վերցված է October 23, 2012 
  6. «Ice Age: The Meltdown»։ Box Office Mojo։ Վերցված է October 23, 2012 
  7. «Ice Age: Dawn of the Dinosaurs»։ Box Office Mojo։ Վերցված է October 23, 2012 
  8. «Ice Age: Continental Drift»։ Box Office Mojo։ Վերցված է December 1, 2012 
  9. Pamela McClintock (20 декабря 2013)։ «Ice Age 5 to Hit Theaters Summer 2016» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Վերցված է 8 августа 2015 
  10. Silas Lesnick (9 июня 2015)։ «Exclusive Promo Poster Gallery from Licensing Expo 2015!» (անգլերեն)։ ComingSoon.net։ Վերցված է 8 августа 2015 
  11. «The 76th Academy Awards (2004) Nominees and Winners»։ The Academy of Motion Picture Arts and Sciences։ February 29, 2004։ Վերցված է July 24, 2012 
  12. «The 79th Academy Awards (2007) Nominees and Winners»։ The Academy of Motion Picture Arts and Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-08-ին։ Վերցված է April 3, 2012 
  13. «Ice Age for Game Boy Advance» (անգլերեն)։ GameRankings։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-25-ին