Սկրատ (մուլտհերոս)
![]() | |
Կերպար | առնետ սկյուռ[1] |
---|---|
Սեռ | արական |
Աչքեր | սև |
Ստեղծող | Քրիս Ուեջ |
Սքրեթ, (անգլ.՝ Scrat, ) «Blue Sky Studios» անիմացիոն ստուդիայի կողմից արտադրված «Սառցե դարաշրջան» անիմացիոն ֆիլմերի մուլտհերոսներից մեկը, որի ցեղատեսակը անորոշ է։ Հայտնի է, որ նա արական սեռի ներկայացուցիչ է, քանի որ մի սերիայում նա սիրահարվում է իր ցեղակից մեկ այլ սկյուռանման առնետի հետ։ Կրատը հանդիսանում է «Gone Nutty», «No Time for Nuts» և «Scrat’s Continental Crack Up» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերի գլխավոր հերոսը, ինչպես նաև «Սառցե դարաշրջան», «Սառցե դարաշրջան 2. Գլոբալ տաքացում», «Սառցե դարաշրջան 3. դինոզավրերի դարաշրջան» և «Սառցե դարաշրջան 4. Կոնտինենտալ տեղաշարժ» մուլտֆիլմերի հերոսներից մեկը։
Բոլոր ֆիլմերում Սքրեթի կերպարը մշակել է Քրիս Ուեջը։ Սքրեթի անվանումը ծագել է անգլերեն երկու բառերի երկու արմատներից։ Նրա անվան սկզբնամասը վերցված է «squirrel» (հայերեն՝ սկյուռ) բառից, իսկ վերջնամասը «rat» (հայերեն՝ առնետ) բառից։ Սքրեթը կենսաբանական տեսանկյունից նման չէ որևէ կենդանու։ Նա ունի որոշ հատկություններ, որոնք նման են և սկյուռներին, և առնետներին։ Նա ունի այնպիսի երկար և փափլիկ պոչ՝ որը նման է սկյուռներին, սակայն նաև ունի երկար սուր առնետային քիթ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «В Южной Америке откопали саблезубую белку из «Ледникового периода»». «РИА Новости». 02.11.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фан-сайт по теме
- Официальная страница фильма «Ледниковый период 2» Արխիվացված 2009-08-04 Wayback Machine
- мультфильма «Ледниковый период 4: Континентальный дрейф»
- «Ледниковый период 4: Континентальный дрейф»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- «Ледниковый период 4: Континентальный дрейф»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ледниковый период 4: Континентальный дрейф»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
|