Ռեյ Ռոմանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեյ Ռոմանո
անգլ.՝ Ray Romano
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 21, 1957(1957-12-21)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրՔուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Քուինս քոլեջ, Archbishop Molloy High School? և Hillcrest High School? (1975)
ԵրկերEverybody Loves Raymond? և Սառցե դարաշրջան
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, սցենարիստ, պոկեր խաղացող, դերասան և հեռուստասցենարիստ
ԱմուսինAnna Scarpulla?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներAlexandra Romano?, Matt Romano? և Greg Romano?
Կայքrayromano.com
 Ray Romano Վիքիպահեստում

Ռեյմոնդ Ալբերտ «Ռեյ» Ռոմանո (անգլ.՝ Raymond Albert "Ray" Romano,դեկտեմբերի 21, 1957(1957-12-21)[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասան և սթենդ ափ կատակերգու, որը հայտնի է «Բոլորը սիրում են Ռայմոնդին» սիթքոմում գլխավոր դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանոն ծնվել է 1957 թվականին Նյու Յորքում՝ երաժշտության ուսուցիչ Լյուսիի և ռիելթոր և ինժեներ Ալբերտ Ռոմանոյի ընտանիքում[4][5][6]։ Ավարտել է Նյու Յորքի քաղաքային համալսարանը, որտեղ սովորել է հաշվապահություն[7][8][9]։

Ռոմանոն ստացել է «NewsRadio» սիթքոմի գլխավոր դերերից մեկը, սակայն շուտով այդ դերը տրվել է Ջո Ռոգանին։ Դրանից հետո Ռոմանոն մասնակցել է «Երեկոյան շոու Դեյվիդ Լետերմանի հետ»-ին, որտեղ հանդես է եկել իր ստենդափ համարներով։ Նրան լայն ճանաչում է բերել «Բոլորը սիրում են Ռայմոնդին» սիթքոմի գլխավոր դերը, որի համար 2002 թվականին նա արժանացել Է «Էմմի» մրցանակի, ինչպես նաև երեք անգամ արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակին։ Ռոմանոն մասնակցել է նաև «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» ծրագրի ամերիկյան տարբերակի թողարկումներից մեկին՝ շահելով 125 000 դոլար՝ հօգուտ Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի։ 2001 թվականին ամերիկյան մալուխային E ցանցը ընդգրկել է նրան Տարվա լավագույն արտիստների քսանյակում։ 2005 թվականին նա «Սիմփսոններ» մուլտսերիալի «Մի վախեցիր տանիքագործից» սերիայում հնչյունավորել է Ռեյին՝ Հոմերի ընկերոջը։ Ռոմանոյի ձայնով խոսում է նաև մամոնտ Մանֆրեդը «Սառցե դարաշրջանի» բոլոր հինգ մասերում։ Ռեյ Ռոմանոն 1987 թվականից ամուսնացած է Աննա Ռոմանոյի հետ, ունի չորս երեխա[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Ray Romano Biography (1957-)». filmreference.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  5. «Albert Romano Obituary». tributes.com. 2010 թ․ մարտի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.
  6. «Yahoo Movies - Ray Romano». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 23-ին.
  7. Strickland, Carol. "Can Sitcom Make It With L.I. Setting?", The New York Times, December 1, 1996. Accessed November 12, 2007. "For Everybody Loves Raymond, the route to Hollywood Hills began in Forest Hills, where Ray Romano, standup comedian and the star of the show, grew up."
  8. «Ray Romano - Biography - IMDb». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Ray Romano». ethnicelebs.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  10. «Ray Romano: My Wife Beat Breast Cancer». People. 2012 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռեյ Ռոմանո» հոդվածին։