Ջեյ Լենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյ Լենո
անգլ.՝ James Douglas Muir Leno
Jay Leno 2019.jpg
Ծնվել էապրիլի 28, 1950(1950-04-28)[1][2][3] (71 տարեկան)
ԾննդավայրՆյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունԷմերսոն քոլեջ, Bentley University? և Andover High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, դերասան, սցենարիստ, լրագրող, հեռուստահաղորդավար, երգիչ, պարող, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ամուսին(ներ)Mavis Leno?
Պարգևներ և մրցանակներՓրայմթայմ Էմմի մրցանակ Ամերիկական հումորի Մարկ Տվենի պարգև և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Ջեյ Լենո (անգլ.՝ Jay Leno, իրական անուն՝ Ջեյմս Դուգլաս Մուիր Լենո, ապրիլի 28, 1950(1950-04-28)[1][2][3], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սթենդափ-կատակերգու, հեռուստահաղորդավար և գրող։ Առավել հայտնի է որպես NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավար[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենոն ծնվել է Նյու Յորք նահանգում։ 1970-ականների սկզբին ավարտել է Էմերսոն քոլեջը։ Իսկ նրա հեռուստատեսային կարիերան հաջող է սկսել ընթանալ 1990-ական թվականներից սկսած։ Նրա գործելաոճի վրա ազդել են Դոն Ռիքելսը, Ջոնի Քարսոնը, Բոբ Նյուհարթը։

Լենոն փոքր դերեր է հնչյունավորել բազմաթիվ հայտնի մուլտսերիալներում, մասնավորապես՝ Kitty կատվին և ինքն իրեն՝ «Հարավային զբոսայգում»։ Նա նաև հնչյունավորել է «Սիմփսոնները» մուլտսերիալի «The Last Temptation of Krust» էպիզոդը և «Գրիֆինները»-ի «Patriot Games»-ի էպիզոդը։ Չնայած զգալի հաջողությանը՝ Ջեյ Լենոյի կերպարն ու ոճը հաճախ քննադատության են ենթարկվել (մասնավորապես, մեկ այլ հայտնի հեռուստատեսային կատակերգու Դեյվիդ Լեթերմանի կողմից)։

1992-2014 թվականներին եղել է NBC հեռուստաալիքի «The Tonight Show» ծրագրի հաղորդավարը (2009- 2010 թվականներին՝ ընդմիջումով, երբ վարել է սեփական «The Jay Leno Show»-ն)։ 2010 թվականին նրա և «The Tonight Show»-ի նոր հաղորդավար Կոնան Օ' Բրայենի միջև լուրջ հակասություն է եղել, որը մեծ իրադարձություն էր դարձել ամերիկյան մեդիայի և PR-ի ոլորտում[5] [6]:

2015 թվականից վարում է «Ջեյ Լենոյի ավտոտնակը» ծրագիրը, որը պրայմ-թայմ թողարկվում է CNBC մալուխային հեռուստաալիքով։

Ջեյ Լենոն հաճախ կատակում է ինքն իր վրա՝ չմոռանալով նշել իր մեծ կզակը, որը դարձել է կոմիկի այցեքարտը։

Հետաքրքրված է ավտոմեքենաների և մոտոցիկլետների կոլեկցիաների հավաքմամբ։ Նրա մասնավոր հավաքածուն ներառում է մոտ 130 ավտոմեքենա և մոտ 100 մոտոցիկլետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. «Carson cuts appearances»։ Rome News-Tribune (Rome, Ga.)։ Associated Press։ June 2, 1987։ էջ 14։ Վերցված է October 26, 2008 
  5. «NBC signs Jay Leno to contract extension»։ USA Today։ Associated Press։ March 31, 2004։ Վերցված է October 26, 2008 
  6. Carter Bill (September 27, 2004)։ «Conan O'Brien to Succeed Jay Leno in 2009, NBC Announces»։ The New York Times։ Վերցված է October 26, 2008 
  7. Lenos geheime Schätze(չաշխատող հղում)(գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]