Ամերիկյան ընտանիք
«Ամերիկյան ընտանիք» (անգլ.՝ Modern Family, բառացի՝ «Ժամանակակից ընտանիք»), ամերիկյան կատակերգական հեռուստատեսային սիթքոմ։ Պրեմերիան տեղի է ունեցել 2009 թվականի սեպտեմբերի 23-ին ABC հեռուստաալիքում։ Կեսժամյա սերիաները ստեղծվել են Քրիստոֆեր Լլոյդի և Սթիվեն Լևիտանի սցենարով և արտադրվել են Fox Television ստուդիայում։ Սա պատմություն է երեք չափազանց տարբեր ընտանիքների մասին՝ Քլերը՝ մայր-տնտեսուհի, որն ապրում էր սսովորական ընտանիքում իր ամուսնու՝ Ֆիլի և երեք երեխաների հետ, նրա հայրը՝ Ջեյը ամուսնացած էր մի կնոջ հետ, որը գրեթե 2 անգամ նրանից երիտասարդ էր, իսկ եղբայրը՝ Միտչելը, իր զուգընկերոջ հետ նոր էր որդեգրել վիետնամցի մի երեխայի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամբողջ պատմությունը պտտվում է երեք ընտանիքների շուրջը, որոնք պարզվում է, որ փոխադարձ կապի մեջ են գտնվում Ջեյի, նրա տղայի՝ Միտչելի և աղջկա՝ Քլերի հետ։ Ընտանիքները ստիպված էին բախվել միմյանց՝ ընտանեկան խնդիրները լուծելու համար։
Սերիաների մեծ մասը սկսվում են ընտանիքի այն անդամից, որն ունի հարցեր և որոնց պատասխանները գտնելու է ամբողջ դրվագի ընթացքում։ Հետո հաջորդում է ընտանիքին հանդիպող խոչընդոտներրի ցուցադրությունը՝ նրանց ելքերը, արկածները, խնդիրները և անհաջողությունները, որոնց հետ նրանք անընդհատ առնչվում էին։ Սերիաներում երբեմն շեշտը դրվում էր ընտանիքում հոր դերի, ինչպես նաև երեխաների վրա նրա ազդեցության կերպարի վրա և այլն։ Սովորաբար սերիան ավարտվում էր ընտանիքի անդամներից մեկի ձայնով, որն արտահայտում էր իր կարծիքը։ Մյուս սերիաները կարող էին բացահայտել յուրաքանչյուր ընտանիքն առանձին՝ չկապելով մյուս ընտանիքների հետ։
Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էդ Օ’Նիլ՝ Ջեյ Պրիտչետ (Կլեռի և Միտչելի հայրը, Գլորիի ամուսինը)
- Սոֆյա Վերգարա՝ Գլորիա Դելգադո-Պրիտչետ (Ջեյի կինը, Մենիի մայրը)
- Ջուլի Բոուեն՝ Քլեր Դանֆի (Ջեյի և Դիդիի աղջիկը, Ֆիլի կինը)
- Թայ Բարել՝ Ֆիլ Դանֆի (Քլերի ամուսինը)
- Ջեսի Տայլեր Ֆերգյուսոն՝ Միտչել Պրիտչետ (Ջեյի տղան, Քեմայի ամուսինը)
- Էրիկ Ստոունստրիտ՝ Քամերոն «Քեմ» Տակեր (Միտչելի ամուսինը)
- Ռիկո Ռոդրիգես՝ Մենի Դելգադո (Գլորիայի տղան, Ջեյի որդեգրած տղան)
- Նոլան Գոուլդ՝ Լյուք Դանֆի (Ֆիլայի և Կլերի տղան)
- Սառա Հայլենդ՝ Հեյլի Դանֆի (Ֆիլայի և Կլերի աղջիկը)
- Արիել Ուինտեր՝ Ալեքս Դանֆի (Ֆիլայի և Կլերի աղջիկը)
- Օբրի Անդերսոն-Էմմոնս՝ Լիլի Տակեր-Պրիտչետ (Միտչելի և Քեմայի աղջիկը)
- Ռիդ Յուինգ՝ Դիլան Մարշալ
Հրավիրված աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շելի Լոնգ՝ հայտնվել է 4-րդ եթերաշրջանում՝ որպես Ջեյի նախկին կին
- Էդվարդ Նորթոն և Էլիզաբեթ Բենքս հայտնվում է շոուի 8-րդ դրվագում[3]։
- Ֆրեդ Ուիլարդ, ընտրվել է որպես Ֆիլի հայրը, հայտնվում է 10-րդ սերիայում
- Չեզ Պալմինտերի
- Դենի Տրեհո, էլեկտրիկի դերում, հայտնվում է 2-րդ եթերաշրջանի 10-րդ սերիայում
- Մինի Դրայվեր ինչպես ընկեր և նախկին կոլեգա[4].։
- Կոբի Բրայանտ[5]։
- Ջուդի Գրիր Ֆիլա Դանֆիի նախկին ընկերուհին
- Դևիդ Կրոս, հայտնվել է 3-րդ եթերաշրջանի 4-րդ սերիայում
- Մեթյու Բրոդերիկ
- Ջեսսի Այզենբերգ
- Նեյտան Փիլիոն, հայտնվոմ է 8-րդ սեզոնում, որպես Հեյլիի ընկերը
- Ջեյսոն Մանդուզկաս, հայտնվում է 4-րդ եթերաշրջանի 12-րդ դրվագում որպես Խեյլիի ընկեր
- Լոյդ, Սեմ [6]
Տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խավյեր Դելգադո | Գլորիա Դելգադո-Պրիչետ | Ջեյ Պրիչետ | Դիդի Պրիչետ | Գրեյս Դանֆի | Ֆրենկ Դանֆի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ջո (Ֆուլհենսիո) Պրիչետ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մենի Դելգադո | Կամերոն Տակեր | Միտչել Պրիչետ | Քլեր Դանֆի | Ֆիլ Դանֆի | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Լիլի Տակեր-Պրիչետ | Հեյլի Դանֆի | Ալեքս Դանֆի | Լյուք Դանֆի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Բանալի: | Նշանակություն | ||||
Ամուսնություն, գործընկերություն, կենսաբանական հարաբերություններ | |||||
Որդեգրում | |||||
Ամուսնալուծված |
Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան | Դրվագներ | Ցուցադրման պաշտոնական ամսաթիվ | Նիլսենի վարկանիշ | |||
---|---|---|---|---|---|---|
Եթերաշրջանի պրեմիերա | Եթերաշրջանի ավարտ | Աստիճան | Դիտորդներ (միլիոն) | |||
1 | 24 | 2009 թվականի սեպտեմբերի 23 | 2010 թվականի մայիսի 19 | 36 | 9,49[7] | |
2 | 24 | 2010 սթվականի սեպտեմբերի 22 | 2011 թվականի մայիսի 25 | 24 | 11,89[8] | |
3 | 24 | 2011 թվականի սեպտեմբերի 21 | 2012 թվականի մայիսի 23 | 15 | 12,93[9] | |
4 | 24 | 2012 թվականի սեպտեմբերի 26 | 2013 թվականի մայիսի 22 | 18 | 12,31[10] | |
5 | 24 | 2013 թվականի սեպտեմբերի 25 | 2014 թվականի մայիսի 21 | 19 | 11,79[11] | |
6 | 24 | 2014 թվականի սեպտեմբերի 24 | 2015 թվականի մայիսի 20 | 24 | 11,91[12] | |
7 | 22 | 2015 թվականի սեպտեմբերի 23 | 2016 թվականի մայիսի 18 | 36 | 9,83[13] | |
8 | 22 | 2016 թվականի սեպտեմբերի 21 | 2017 թվականի մայիսի 17 | 34 | 8,79[14] | |
9 | 22 | 2017 թվականի սեպտեմբերի 27 | 2018 թվականի մայիսի 16 | 58 | 7,09[15] | |
10 | 22 | 2018 թվականի սեպտեմբերի 26 | 2019 թվականի մայիսի 8 | 65 | 6,40[16] | |
11 | 18 | 2019 թվականի սեպտեմբերի 25 | 2020 թվականի ապրիլի 8 | 49 | 7,10[17] |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիալը արագ դարձել է ABC ալիքի գերակա սերիալներից մեկը, փորձնական դրվագի թողարկումից հետո սերիալը ձեռք է բերել բարձր գնահատումներ՝ ընդարձակելով իր դիտորդների լսարանը, արդյունքում հեռուստաաիքը պատվիրել է ևս 13 դրվագներ և ավելացրել 2009 թվականից 2010 թվականների իր շոուների ցանկի մեջ։
Սերիալի առաջին եթերաշրջանը ամբողջական կազմվել է 2009 թվականի հոկտեմբերի 8-ին[18]։
2010 թվականի հունվարի 12-ին ABC Entertainment-ի նախագահ Սթիվ Մակֆերսոնը հայտարարել է, որ շոուն երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջանը[19][20]։
2010 թվականի սեպտեմբերի 22-ին սկսվել է երկրորդ եթերաշրջանը։
2011 թվականի սեպտեմբերի 21-ին սկսվել է երրորդ եթերաշրջանը։
2013 թվականի մայիսի 10-ին ալիքը երկարացրել է սերիալը մինչև հինգերորդ եթերաշրջան[21], որը սկսվել է սեպտեմբերի 25-ին[22]։ 2015 թվականի մայիսի 7-ին սերիալը երկարաձգվել է մինչև յոթերորդ եթերաշրջանը[23], որը սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ից[24]։ 2016 թվականի մարտի 3-ին սերիալը երկարացվել է մինչև ութերորդ եթերարջանը[25][26]։ 2017 թվականի մայիսի 10-ին սերիալը երկարաձգվել է մինչև իններորդ և տասերորդ եթերաշրջանները։ 2018 թվականի հունվարին ստեղծողները հայտարարել են, որ ծրագրել են 10-րդ եթերաշրջանով ավարտել սերիալը[27], սակայն ավելի ուշ ալիքտ երկարացրեց շոուն մինչև 11-րդ եթերաշրջանը, թողնելով մինչև 2020 թվականի ավարտը[28]։ Տասնմեկերորդ եթերաշրջանի պրեմերիան տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 25-ին[29]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 2,59 2,60 2,61 2,62 2,63 2,64 2,65 2,66 2,67 2,68 2,69 2,70 2,71 2,72 2,73 2,74 2,75 2,76 2,77 2,78 2,79 2,80 2,81 2,82 2,83 2,84 2,85 2,86 2,87 2,88 2,89 2,90 2,91 2,92 2,93 2,94 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Robert Seidman (30 October 2009)։ «"ABC's November Sweeps Programming to Include 'Hank', 'The Forgotten', and 'Eastwick'"»։ TVbytheNumbers.com։ Արխիվացված է օրիգինալից 1 November 2009-ին։ Վերցված է 30 October 2009
- ↑ Modern Family Fansite modern-family-tv.com
- ↑ Брайант, Коби modern-family-tv.com
- ↑ Ллойд, Сэм(ռուս.) // Википедия. — 2020-06-02.
- ↑ Andreeva, Nellie. (May 27, 2010) Full Series Rankings For The 2009-10 Broadcast Season –. Deadline.com. Retrieved on July 2, 2010.
- ↑ Gorman Bill (June 1, 2011)։ «2010-11 Season Broadcast Primetime Show Viewership Averages — Ratings | TVbytheNumbers»։ Tvbythenumbers.zap2it.com։ Արխիվացված է օրիգինալից June 20, 2011-ին։ Վերցված է October 24, 2011
- ↑ «Full 2011-2012 TV Season Series Rankings»։ Deadline Hollywood։ Վերցված է May 25, 2012
- ↑ «Complete List Of 2012-13 TV Show Viewership: 'Sunday Night Football' Tops, Followed by 'NCIS', 'The Big Bang Theory' & 'NCIS: Los Angeles'»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից June 27, 2013-ին։ Վերցված է May 29, 2013
- ↑ «Full 2013-2014 TV Season Series Rankings»։ Deadline։ May 22, 2014։ Վերցված է October 1, 2014
- ↑ de Moraes Lisa (May 21, 2014)։ «Full 2014–15 TV Season Series Rankings: Football & ‘Empire’ Ruled»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից May 22, 2015-ին։ Վերցված է June 10, 2015
- ↑ «Full 2015–16 TV Season Series Rankings»։ Deadline Hollywood։ May 26, 2015։ Վերցված է May 26, 2015
- ↑ «Final 2016-17 TV Rankings: ‘Sunday Night Football’ Winning Streak Continues»։ Deadline Hollywood։ May 26, 2017։ Վերցված է May 26, 2017
- ↑ «2017-18 TV Series Ratings Rankings: NFL Football, ‘Big Bang’ Top Charts»։ Deadline Hollywood։ May 22, 2018։ Վերցված է May 26, 2018
- ↑ «2018-19 TV Season Ratings: CBS Wraps 11th Season At No. 1 In Total Viewers, NBC Tops Demo; ‘Big Bang Theory’ Most Watched Series»։ Վերցված է March 28, 2020
- ↑ «100 Most-Watched TV Shows of 2019-20: Winners and Losers»։ Variety։ May 21, 2020։ Վերցված է May 26, 2020
- ↑ Abrams Natalie։ «ABC Picks Up Cougar Town, Modern Family and The Middle»։ TV Guide
- ↑ «ABC bringing back 'Modern Family,' 'Cougar Town' — The Live Feed | THR»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-15-ին։ Վերցված է 2020-08-22
- ↑ ABC продлил Modern Family, Cougar Town и The Middle | Телестрекоза
- ↑ Lynette Rice (2013-05-10)։ «ABC renews 'Nashville,' 'Scandal, 'Grey's Anatomy' and more»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-14-ին։ Վերցված է 2013-05-11
- ↑ Amanda Kondolojy (2013-07-16)։ «ABC Sets Premiere Dates for 2013-2014 Season Including 'Marvel's Agents of S.H.I.E.L.D.', 'Once Upon a Time in Wonderland' & More»։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-20-ին։ Վերցված է 2013-07-17
- ↑ Nellie Andreeva (7 мая 2015)։ «‘American Crime’, ‘Castle’ ‘S.H.I.E.L.D.’, ‘Agent Carter’, ‘Galavant’, ‘Secrets & Lies’, ‘Nashville’ Among ABC Renewals»։ Deadline.com։ Վերցված է 2015-05-08
- ↑ Nellie Andreeva (10 июня 2015)։ «ABC Sets Fall Premiere Dates: ‘Wicked City’ Gets October Launch On Tuesday»։ Deadline.com։ Վերցված է 2015-06-11
- ↑ Nellie Andreeva (3 марта 2016)։ «ABC Gives Early Renewals To 15 Series, Leaves ‘Castle’ & ‘Nashville’ On the Bubble»։ Deadline.com։ Վերցված է 2016-03-04
- ↑ Goldberg Lesley (May 10, 2017)։ «'Modern Family' Renewed for Seasons 9 and 10 as Cast Inks Rich New Deals to Return»։ The Hollywood Reporter։ Վերցված է May 10, 2017
- ↑ Lerner Rebecca (13 января 2018)։ «'Modern Family' To End Next Season»։ Forbes։ Վերցված է 14 января 2018
- ↑ Левин Гэри (5 февраля 2019)։ «Hit comedy 'Modern Family' to end in 2020 after 11 seasons on ABC»։ USA Today։ Վերցված է 7 февраля 2019
- ↑ Thorne Will (July 2, 2019)։ «ABC Sets Fall Premiere Dates for ‘Black-ish,’ ‘Modern Family’ Final Season»։ Variety։ Վերցված է July 3, 2019
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ(անգլ.)
|