Մարմնի մասեր (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Մարմնի մասեր
Ժանրբժշկական դրամա և ԼԳԲՏ պարունակող հեռուստասերիալ
ՍտեղծողՌայան Մերֆի
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Dylan Walsh?, Ջուլիան Մակմեհոն, Ջոելի Ռիչարդսոն, John Hensley?, Roma Maffia?, Kelly Carlson?, Ջեսսալին Գիլսիգ, Բրունո Կամպոս, Valerie Cruz?, Ֆամկե Յանսեն և Ջորջ Ուայներ
ԵրաժշտությունՋեյմս Ս. Լևայն
Պատմվածքի վայրՄայամի և Լոս Անջելես
Եթերաշրջանների քանակ6
Սերիաների քանակ100
Էկրաններին էհուլիսի 22, 2003-ից մարտի 3, 2010
ՀեռուստաալիքFX[1]
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Մարմնի մասեր» (անգլ.՝ Nip/Tuck), ամերիկյան հեռուստատեսային դրամա՝ «սև» հումորի տարրերով, որը ստեղծվել է Ռայան Մերֆիի կողմից և եթեր է հեռարձակվել 2003-ից մինչև 2010 թվականները։

Ընդհանուր առմամբ սերիալը ստացել է 45 մրցանակ` այդ թվում` «Ոսկե Գլոբուս» և «Էմմի»։ Շոուի հեղինակ Ռայան Մերֆին հավաստիացնում է, որ սերիալում ցուցադրված բժշկական բոլոր միջադեպերը վերցված են իրական կյանքից[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շոն Մաքնամարան և Քրիստիան Տրոյը երկու տաղանդավոր պլաստիկ վիրաբույժներ են, որոնք գեղեցիկ կանանց անթերի են դարձնում Մայամիում գտնվող սեփական մասնավոր կլինիկայում։ Վիրահատությունները աներևակայելի թանկ են, և հաճախորդները պատրաստ են ամեն ինչի, որպեսզի պահպանեն գեղեցկությունը կամ ավելացնեն ունեցածը։

Շոնը և Քրիստիանը ոչ միայն գործընկերներ են նույն բիզնեսում, այլև ընկերներ են։ Սակայն նրանց մեջ հաճախ տարաձայնություններ են լինում կյանքի, կանանց և իրենց աշխատանքի հանդեպ ունեցած տարբեր վերաբերմունքի համար։

Շոնը ավելի լուրջ է, փորձում է ամբողջությամբ ընկղմվել աշխատանքի մեջ, որպեսզի խուսափի իր կնոջ և պատանի որդու հետ կապված խնդիրներից։ Հիպոկրատի երդումը Շոնի համար դատարկ խոսքեր չեն, նա անձնուրաց է աշխատում, նույնիսկ պատրաստ է անվճար վիրահատություններ կատարել հրդեհների զոհերի և իսկապես կարիքավորների համար։

Քրիստիանը չի արձագանքում Շոնի այս ազնիվ պոռթկումներին. նա աշխատում է բացառապես փողի և հերթական հիվանդի հետ ինտրիգ ունենալու հնարավորության համար։ Փող, կանայք և գինի. սա այն է, ինչ անհրաժեշտ է Քրիստիանին, և նա պատրաստ է ամեն ինչի` ստի, խաբեության, դավաճանության, շանտաժի և նույնիսկ սպանության` իր ուզածին հասնելու համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիլան Ուոլշ` Շոն Մաքնամարա
  • Ջուլիան Մակմեհոն` Քրիստիան Տրոյ
  • Ջոն Հենսլի - Մեթ Մաքնամարա
  • Ջոելի Ռիչարդսոն` Ջուլիա Մաքնամարա
  • Ռոմա Մաֆիա` Լիզ Քրուզ
  • Քելլի Կարլսոն` Քիմբեր Հենրի
  • Քելսի Լին Բեյթլենն` Էննի Մաքնամարա
  • Վալերի Կրուս` Գրեյս Սանտյագո
  • Ջեսսալին Գիլսիգ` Ջինա Ռուսո
  • Ռոբերտ Լասարդո` Էսկոբար Գալարդո
  • Ֆամկե Յանսեն` Էվա Մուր
  • Բրունո Կամպոս - Քվենտին Կոստա
  • Ռոնա Միտրա` Կիտ Մակգրո
  • Սանաա Լեթեն` Միշել Լանդաու
  • Լինդա Քլեյն` բուժքույր Լինդա
  • Ռեյմոնդ Կրուս` Ալեխանդրո Պերես

Հրավիրված աստղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանների ցուցակը ներկայացված է սերիալում նրանց կերպարների հայտնվելու կարգով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառնաշփոթ եթերաշրջանների մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիս հեղինակների գործադուլի պատճառով 5-րդ եթերաշրջանի երկրորդ մասի նկարահանումները հետաձգվել են և վերսկսվել ավելի ուշ։ Նոր սերիաների պրեմիերան կայացել է մեկ այլ ալիքով։ Այս խառնաշփոթի պատճառով շատ աղբյուրներ 6-րդ երերաշրջանի փոխարեն նշում էին 7-րդը, քանի որ հինգերորդ եթերաշրջանը բաղկացած էր երկու մասից։ Անճշտությունները հարթվել են, երբ սերիալն ամբողջությամբ թողարկվել է DVD ձևաչափով, որտեղ 5-րդ եթերաշրջանը բաղկացած էր երկու բոքս-սեթից, իսկ վեցերորդ եթերաշրջանի շապիկին գրված էր` «The Sixth & Final Season» (Վեցերորդ և վերջին եթերաշրջան)[3]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Nip / Tuck: Original TV Soundtrack (Mixed by Gabriel & Dresden)
# Անվանում Տևողություն
1. «The Engine Room — A Perfect Lie (Gabriel & Dresden Remix)»   3:27
2. «Poloroid — So Damn Beautiful»   3:40
3. «Wax Poetic — Angels»   3:38
4. «Daniel Ash — Fever»   4:26
5. «Jazzupstarts — All The Way To The Top»   3:34
6. «Kinky — The Headphonist»   4:28
7. «Chris Coco — Falling»   3:22
8. «Erin McKeown — Cosmopolitans (Tri-Factor Remix)»   5:49
9. «Client — Price Of Love»   3:18
10. «Kirsty Hawkshaw — Just Be»   3:43
11. «Bebel Gilberto — Lonely»   2:24
12. «Alpha — Elvis»   3:18
13. «Chungking — Following»   4:47
14. «Syntax — Pride»   6:17
15. «The Engine Room — A Perfect Lie (Theme Song)»   0:45
16. «Gabriel & Dresden — Tracking Treasure Down (Bonus Track)»   3:50
17. «Gabriel & Dresden Podcast»   5:52

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]