Ժաքլին Բիսեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաքլին Բիսեթ
անգլ.՝ Jacqueline Bisset
Ծնվել էսեպտեմբերի 13, 1944(1944-09-13)[1][2][3] (79 տարեկան)
ԾննդավայրՎեյբրիջ, Անգլիա[4]
ԿրթությունLycee Francais Charles de Gaulle?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և մոդել
Համատեղ ապրող(ներ)Վիկտոր Դրեյ, Ալեքսանդր Գոդունով, Emin Boztepe? և Michael Sarrazin?
Պարգևներ և մրցանակներ
Ոսկե գլոբուս

Ժաքլին Բիսեթ (Ուինֆրեդ Ժաքլին Ֆրեյզեր-Բիսեթ, անգլ.՝ Jacqueline Bisset, սեպտեմբերի 13, 1944(1944-09-13)[1][2][3], Վեյբրիջ, Անգլիա[4]), անգլո-ամերիկուհի կինոդերասանուհի, հայտնի 1960-1980-ական թվականներին իր խաղացած դերերով, որոնց շարքում են այնպիսի նշանակալիցներ, ինչպես են Տրյուֆոի «Ամերիկյան գիշեր» («La Nuit Americaine», 1973 թվական) և Եթսի «Անդունդ» («The Deep», 1977 թվական)։ Ռուսաստանում ճանաչման նա արժանացել է շնորհիվ «Վայրի խոլորձ» («Wild Orchid») և «Նապոլեոն և Ժոզեֆինա» («Napoleon And Josephine: A Love Story»), որում նա խաղացել է Ժոզեֆինա Բոգարնին, ֆիլմերում խաղացած դերերով[5]։

«Ոսկե Գլոբուս» մրցանակի դափնեկիր՝ «Պարեր սահմանին» (2013 թվական) մինի սերիալում դերակատարման համար։ Վերջին տարիներին Բիսեթը մասնակցություն է ուենում տարբեր հեռուստատեսային նախագծերում, որոնցից ամենանշանալին է հանդիսանում «Մարմնի մասեր» («Nip/Tuck», 2006 թվական) հեռուստասերիալը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիսեթը, ով ի ծնե ստացել է Ուինֆրեդ Ժաքլին Ֆրեյզեր-Բիսեթ անունը, լույս աշխարհ է եկել Վեյբրիջում, Սուրեյ կոմսություն, Անգլիա։ Նրա մայրը՝ Առլեթ Ալեքսանդեր, կիսով չափ ֆրանսուհի է, կիսով չափ անգլուհի[6], ճարտարապետ և իրավաբան, հայրը՝ Մաքս Ֆրեյզեր-Բիսեթ, շոտլանդացի[7], թաղամասային բժիշկ-թերապևտ[8]։

Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Բիսեթի մայրը հեծանվով Փարիզից հասնում է ափամերձ շրջան, որպեսզի գերմանական ներխուժումից նահանջող բանակի հետ միասին նավարկի Բրիտանիա[9]։ Բիսեթն ունի եղբայր՝ Մաքս անունով։ Մայրը Բիսեթին սովորեցրել է ֆրանսերեն լեզու և ուղարկում է Լոնդոնի Շառլ դե Գոլի անվան Ֆրանսիական լիցեյ։ Երբ Ժաքլինը դեռահաս էր, նրա մոր մոտ ախտորոշում են մտացրիվ սկլերոզ։ 1968 թվականին, 28 տարվա համատեղ կյանքից հետո, Բիսեթի ծնողները բաժանվում են[9]։ Բիսեթը մնում է հիվանդ մոր մոտ։ Մանկությունում Ժաքլինը հաճախում էր բալետի դասերի, իսկ այժմ սկսում է սովորել դերասանական վարպետության, իսկ որպեսզի վճարի ուսուցումը, աշխատում է մանեկենուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին Բիսեթը ստանում է դեր «Երկուսը ճանապարհին» («Two for the road») ֆիլմում, որտեղ դառնում է Օդրի Հեփբերնի և Ալբերտ Ֆիննի խաղընկերուհին։ Հաջորդ աշխատանքը հանդիսանում է տիկին Գուդֆինգսը Ջեյմս Բոնդի մասին «Կազինո Ռոյալ» («Casino Royale») ծաղրական կատակերգությունը։ 1968 թվականին Միա Ֆերոուն հրաժարվում է «Դետեկտիվ» ֆիլմում դերից և նրա տեղը, Ֆրենկ Սինատրայի հետ զույգով, զբաղեցնում է Բիսեթը։ Նույն թվականին նա խաղում է հանրահայտ դարձած Սթիվ Մակ Քուինի ընկերուհու դերը «Բուլիտ» («Bullitt») մարտաֆիլմում։ 1970 թվականին նա այն աստղերի շարքում էր, ովքեր հրավիրվում են «Օդանավակայան» («Airport») ֆիլմ-աղետին՝ Դին Մարտինի, Բերտ Լանկաստերի, Ջին Սիբերգի և Հելեն Հեյզի հետ միասին։ Կինոնկարը անվանակարգվում է Կինոմշակույթի Ակադեմիայի մրցանակին, որպես «Լավագույն ֆիլմ»։

Իր խաղընկերների հետ միասին Բիսեթը հաճախ նկարահանվում է մի շարք ֆիլմերում։ Փոլ Նյումանի և Էնթոնի Պերկինսի հետ նա խաղում է «Դատավոր Ռոյ Բինի կյանքը և ժամանակը» («Life and Times of Judge Roy Bean») ֆիլմում, Նյումանի հետ՝ «Երբ սպառվում է ժամանակը» («When Time Ran Out») ֆիլմում, Ֆիննի հետ՝ «Երկուսը ճանապարհին», «Հրաբխի տակ» («Under the Volcano») և «Սպանություն Արևելյան ճեպընթացում» («Murder on the Orient Express») ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերներն են հանդիսանում նաև Էնթոնի Պերկինսը և Շոն Քոններին։

1973 թվականին Ժան Պոլ Բելմոնդոյի հետ խաղում է ռեժիսոր Ֆիլիպ Դե Բրոկայի «Հիանալին» («La Magnifique») ֆիլմում։ 1975 թվականին Բիսեթը խաղում է գլխավոր դերը Լուիջի Կոմենչինիի «Կիրակիի կինը» («La donna della domenica») ֆիլմում։ 1977 թվականին թողարկվում է «Անդունդ» («The Deep») ֆիլմը, որտեղ նրա խաղընկերներն են լինում Ռոբերտ Շոուն և Նիկ Նոլթին։ Կինոնկարը նրան հանրաճանաչություն է բերում Ամերիկայում, այդ թվում շնորհիվ տեսարանի, որտեղ Բիսեթը լողում է ծովում, ոչինչ չհագնելով վերնաշապիկի տակից։ Ֆիլմի դրամարկղային հաջողությունը թույլ է տալիս պրոդյուսեր Պիտեր Գյուբերին հայտարարելու. «Այդ վերնաշապիկը ինձ հարուստ դարձրեց»[10], իսկ Ժաքլինը ամրապնդեց թաց վերնաշապիկների մրցույթի մասայականացնողի համբավը։ Նույն թվականին «Newsweek»-ը Բիսեթին անվանեց «բոլոր ժամանակների գեղեցկագույն դերասանուհի»։ Համարյա նույն ժամանակ հայտնվում է հոլանդական «Secrets» կինոնկարը, որում Բիսեթը նկարահանվել էր կարիերայի սկզբում։ Դա միակ ֆիլմն էր, որում Բիսեթը հայտնվում էր բավականին մերկացած տեսքով, ինչը թույլ է տալիս այն ստեղծողներին գումար վաստակելու դերասանուհու փառքի շնորհիվ։

1978 թվականին մոտ Բիսեթը դառնում է հայտնի դերասանուհի։ «Ոսկե Գլոբուս»-ի առաջին անվանակարգումը նրան գալիս է «Ո՞վ է սպանում եվրոպական մեծ խոհարարներին» կատակերգության համար։ Շուտով, դրանից հետո, նա խաղում է «Հարուստները և հանրահայտները» («Rich and Famous», 1981 թվական)՝ Կենդիս Բերգենի հետ, «Դասարան» («Class», 1983 թվական)՝ Ռոբ Լոուի հետ և «Հրաբուխի տակ» («Under the Volcano», 1984 թվական)՝ Ալբերի Ֆիննի հետ, ֆիլմերում։ Վերջինիս համար Բիսեթը կրկին անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս»-ին։ 1996 թվականին նա հավակնում էր «Սեզար» մրցանակին, «Հանցագործության արարողություն» («La Cérémonie») ֆիլմում դերի համար։

Բիսեթն աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպես Ֆրանսուա Տրյուֆոն, Ջոն Հյուսթոնը, Ջորջ Կյուկորը և Ռոման Պոլանսկին։ Նրա մի քանի ֆիլմեր թողարկվել են Ֆրանսիայում և Իտալիայում։

Բիսեթը հայտնվում էր հեռոուստատեսային ֆիլմերում, հատկապես վերջին տարիներին։ 1999 թվականին նա անվանակարգվում է «Էմմի» մրցանակի՝ «Ժաննա դ Արկ» («Joan of Arc») մինի-սերիալի համար։ Ժաքլին Բիսեթի մասնակցությամբ այլ հայտնի հեռուստանախագծեր, որոնք անվանակարգվել են «Էմմի» մրցանակին, եղել են «Հիսուս» («Jesus», 1999 թվական) և «Սկզբում» (2000 թվական)՝ Մարտին Լանդաուի և Քրիստոֆեր Լիի հետ, ֆիլմերը։ Նաև Բիսեթին հրավիրում են «Էլլի Մակ Բիլ» և «Օրենլ ու կարգ ու կանոն. Հատուկ ջոկատ» սերալներում դրվագների։ Դերասանուհու վերջին աշխատանքներից մեկն է դառնում Ժաքլին Քենեդիի դերը 2003 թվականի «America’s Prince: The John F. Kennedy Jr. Story» ֆիլմում։ 2005 թվականին նա խաղում է «Դոմինո» («Domino») ֆիլմում՝ Քիրա Նայթլիի հետ։ Բիսեթի առավել վերջերս հայտնվելը հեռուսաէկրաններին կայացել է «Մարմնի մասեր» («Nip/Tuck») սերիալում դերը։ 2008 թվականին, «Սանդենս» կինոփառատոնում, կայանում է Բոազ Յակինի «Death in Love» ֆիլմի առաջնախաղը, որում գլխավոր դերը կատարել է Ժաքլին Բիսեթը։

Ի տարբերություն իր սերունդի շատ դերասանուհիների, ում համար դժվար է աշխատանք գտնել 40-ից հետո, Բիսեթը սահուն կերպով փոխում է իր ամպլուան գլխավոր հերոսուհիներից դեպի խառնվացքային դերեր։ Նա մնում է պահանջված և Հոլիվուդում, և Եվրոպայում։ 2004 թվականին բերմուդյան թերթին տված հարցազրույցում նա ասում է.[11]

Կինոարտադրությունը, հնարավոր է, ավելի շատ Ամերիկայում, քան Եվրոպայում, միշտ փորձել են շահագործել երիտասարդ սեքուալությունը։ Թատրոնի համար դա այնքան էլ կարևոր չէ, սակայն Ամերիկայում կինոարտադրութունը երիտասարդ է և ցանկանում է դիտել ֆիլմեր սիրո և արկածների մասին, որոնք մոտիկ են իրենց։ Ամերիկայում չեն նկարահանում ինտելեկտուալ ֆիլմեր։ Սակայն պետք չէ պահանջել ավելին։ Նրանք, ովքեր ցանկանում են հաճույք ստանալ իրենց աշխատանքից որքան հնարավոր է երկար, իրենց համար դեր կգտնեն նաև այնտեղ։ Ես համարում եմ, որ պետք է լինել որքան հնարավոր է ավելի ճկուն։ Հնարավոր է, դուք չեք հայտնվի դրամարկղային ֆիլմերից մեկում, սակայն, եթե ազնվորեն, ո՞վ կցանկանա խաղալ նմանատիպ ֆիլմերում։ Շատ դրամարկղային ֆիլմեր նկարահանվում են դեռահասների համար և դիտվում են երեխայություն, նրանցում դերը քեզ պատիվ չի բերում։ Շատ դերասանուհիներ, ում ես ճանաչում եմ, հիասթափվում են իրենց աշխատանքում, սակայն անհրաժեշտ է հարմարվել իրականությանը։ Ես ուղղակի գտնում եմ իմ տեղը ինչ-որ բանում, ինչը համարում եմ հետաքրքիր կամ խաղում եմ անկախ կինոյում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաքլին Բիսեթը երբեք ամուսնացած չի եղել, սակայն ունեցել է երկարատև ռոմանտիկ հարաբերություններ բալետի ռուս դերասան Ալեքսանդր Գոդունովի հետ՝ 1980-ական թվականների սկզբից ընդհուպ մինչև Գոդունովի մահը 1995 թվականին[12]։

Ժաքլին Բիսեթը Անջելինա Ջոլիի կնքամայրն է։ Իր սանուհու հետ միասին նա խաղացել է «Միսթր և միսիս Սմիթ» («Mr. & Mrs. Smith», 2005 թվական) ֆիլմում, սակայն ֆիլմի վերջնական տարբերակում Բիսեթի հետ դրվագները ֆիլմ չեն ընկնում։

Բիսեթն ապրում է երկու տներում՝ մեկը Անգլիայում, իսկ մյուսը՝ Բևեռլի Հիլզում, Կալիֆորնիա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1966 Փակուղի Cul-de-Sac Ժաքլին
1967 Երկուսը ճանապարհին Two for the road Ջեքի
1967 Քեյփթաունյան խարդախություն The Cape Town affair Քենդի
1968 Բուլիտ Bullitt Կետի
1969 Գաղտնի աշխարհ Secret world Վենդի
1970 Օդանավակայան Airport Գվեն Մեյգեն
1972 Դատավոր Ռոյ Բինի կյանքը և ժամանակը Life and Times of Judge Roy Bean Ռոուզ Բին
1973 Ամերիկյան գիշեր La Nuit Americaine Ջոլի
1973 Հիանալին La Magnifique Քրիստին, Դիանա
1974 Սպանություն Արևելյան ճեպընթացում Murder on the Orient Express կոմսուհի Անդրենի
1975 Գալարաձև սանդուղք The Spiral Staircase Հելեն
1977 Անդունդ The Deep Գեյլ Բերկ
1978 Հունական մագնատ The Greek Tycoon Լիզ Քեսիդի
1980 Երբ ժամանակը հեռանում է When Time Ran Out Կեյ Կիրբի
1982 Ինչոն Inchon Բարբարա Հոլսֆորտ
1981 Հարուստները և հայտնիները Rich and Famous Լիզ Համիլտոն
1983 Դասարան Class Էլեն Բերոուզ
1984 Հրաբուխի տակ Under the Volcano Իվոն Ֆերմին
1985 Աննա Կարենինա Anna Karenina Աննա Կարենինա
1987 Բուռն ամռանը High Season Կատրին Շոու
1987 Նապոլեոն և Ժոզեֆինա Napoleon And Josephine: A Love Story Ժոզեֆինա Բոգարն
1990 Վայրի խոլորձ Wild Orchid Կլաուդիա
1991 Սպասուհի The Maid Նիկոլ Շանտրել
1993 Կոռումպացված արդարադատություն Corrupt Justice Հոլի ՄակՖի
1993 Տոն Les Marmottes Ֆրեդերիկա
1995 Հանցագործության արարողություն La Cérémonie Կատերին Լելիևռ
1996 Ճակատագրական հանդիպում Once You Meet a Stranger Շեյլա Գեյնս
1996 Սեպտեմբեր Septembe Պանդորա
1998 Ազնիվ կուրտիզանուհի Dangerous Beauty Պաոլա Ֆրանկո
1999 Ժաննա դ Արկ Joan of Arc Իզաբել դ Արկ
1999 Հիսուս Jesus Մարիա
1999 Հեյ, Առնոլդ Hey Alnold! Վանդակի տեքստ
2000 Բրիտանիկ Britannic լեդի Լյուիս
2000 Սեքս և պարոն X Sex & Mrs. X) տիկին Սիմոն
2003 Վերջին օրեր Latter Days Լիլա Մոնտան
2005 Դոմինո Domino Սոֆի Ուին
2006 Վերջին պարն իմն է 2 Save the last dance 2 Մոնիկա Դելակրոու
2006 Մարմնի մասեր Nip/Tuck Ջեյմս Լեբյու
2011-2012 Ռիցոլի և Այլս Rizzoli & Isles Կոնստանս Այլս
2014 Բարի գալուստ Նյու Յորք Welcome to New York Սիմոնա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131600273 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Жаклин Биссет: Быть женщиной - значит страдать (статья в «Комсомольской правде»)
  6. NewsLibrary Search Results
  7. NewsLibrary Search Results
  8. Jacqueline Bisset Biography (1944-)
  9. 9,0 9,1 Jacqueline Bisset Biography - Yahoo! Movies
  10. Nancy Griffin and Kim Masters, Hit & Run: How Jon Peters and Peter Guber Took Sony for A Ride in Hollywood, Simon & Schuster, 1996, p. 85.
  11. http://www.theroyalgazette.com/apps/pbcs.dll/article?AID=/20040514/MIDOCEAN/105140096&SearchID=73242640659144(չաշխատող հղում) Bisset Resurfaces: 2004 Bermuda career interview
  12. «Interviews » Blog Archive » Giving thanks for Jacqueline Bisset». Hollywood and Fine. 2008 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 10-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]