Ռայան Մերֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայան Մերֆի
Ռայան Պատրիկ Մերֆի
Ryan Murphy at PaleyFest 2013.jpg
Մերֆին 2013 թվականի «PaleyFest» իրադարձության ժամանակ
Ծնվել է նոյեմբերի 30, 1965 (51 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ինդիանապոլիս, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրթություն Ինդիանային համալսարան և Ինդիանայի համալսարան, Բլումինգթոն
Մասնագիտություն գրող
սցենարիստ
ռեժիսոր
պրոդյուսեր
Ամուսին Դեյվիդ Միլլեր
Պարգևներ և
մրցանակներ
Երեխաներ 2
Ryan Murphy (writer) Վիքիպահեստում

Ռայան Պատրիկ Մերֆի (անգլ.՝ Ryan Patrick Murphy , ծնվ.՝ նոյեմբերի 30, 1965), ֆիլմերի և հեռուստատեսության ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Հայտնի» (1999-2001), «Մարմնի մասեր» (2003-10), «Երգչախումբ» (2009-15), «Ամերիկյան սարսափ պատմություն» (2011-այժմ) և «Նոր նորմա» (2012-13) հեռուստասերիալների ստեղծմամբ։

Սկզբնական տարիներ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 30-ին, ԱՄՆ Ինդիանա նահանգի վարչական կենտրոն Ինդիանապոլիս քաղաքում։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը (Բլումինգթոն), որտեղ ուսանելու տարիներին համատեղ աշխատել է համալսարանային թերթում և եգել երգչախմբում։ Մերֆին բաց հոմոսեքսուալ է։[1] Ապրում է իր լուսանկարիչ ամուսնու՝ Դեյվիդ Միլլերի հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Լոհան Ֆինիս Միլլեր Մերֆին, ով ծնվել է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է որպես լրագրող և աշխատել «The Miami Herald», «Los Angeles Times», «New York Daily News» և «Entertainment Weekly» պարբերականներում։

1990-ականների վերջին, Մերֆին սկսեց գրել հեռուստասերիալների սցենարներ և զբաղվել դրանց պրոդյուսերությամբ։ Նրա առաջին նկատելի աշխատանքը եղավ «Հայտնի» հեռուստասերիալը, որը հեռարձակվեց «WB» կաբելային հեռուստաալիքով 1999-2001 թվականներին։ Մեծ հաջողություն ունեցավ «Մարմնի մասեր» (2003-2010) պլաստիկ վիրահատողների մասին դրամատիկ սերիալը, որն արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակի։ 2009 թվականի մայիսին «FOX» հեռոստաալիքով տեղի ունեցավ Մերֆիի նոր աշխատանքի պրեմիերան՝ «Երգչախումբ» (անգլ.՝ Glee) anvamb։ Այն միանգամից գրավեց քննադատների և հեռուստադիտողի ուշադրությունը՝ արժանանալով «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «Լավագույն կատակերգական կամ երաժշտական սերիալ» և «People’s Choice Award»-ի՝ «Լավագույն նոր սերիալ հեռուստատեսությունում» կատեգորիայում։ Ինքը՝ Մերֆին արժանացավ «Էմմի» մրցանակի «Լավագաույն ռեժիսորական աշխատանք կատակերգական սերիալում» անվանակարգում։

2011 թվականին սերիալին միացավ նաև «The Glee Project» իրական հեռուստաշոուն։

Մերֆին աշխատում է նաև լիամետրաժ կինոնկարների ասպարեզում։ 2006 թվականին նկարահանել է «Վազք մկրատներով» (Running with Scissors) ֆիլմը՝ Անետ Բեննինգի, Ալեք Բոլդուինի և Գվինեթ Փելթրոուի մասնակցությամբ։ 2010-ին՝ «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» (Eat, Pray, Love) ֆիլմը, որի գլխավոր դերերում են հանդես եկել Ջուլիա Ռոբերտսը, Ջեյմս Ֆրանկոն, Ռիչարդ Ջենքինսը և Խավիեր Բարդեմը։

2011 թվականին, FX հեռուստաալիքով լույս տեսավ «Ամերիկյան սարսափ պատմություն» բազմասերիանոց թրիլերը՝, իսկ 2012-ին՝ «NBC»-ի համար սկսեցին նոր սիտկոմի՝ «Նոր Նորմա» նկարահանման աշխատանքները։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 Ֆուրիաներ (ֆիլմ) The Furies սցենարիստ
1999-2001 Հայտնի (սերիալ) Popular ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2002 Սուրբ Սասս (հեռուստաֆիլմ) St. Sass սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2003-2010 Մարմնի մասեր (սերիալ) Nip/Tuck ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2006 Վազք մկրատներով (ֆիլմ) Running with Scissors ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
2008 Սիրունիկը/Հաղթանդամը (սերիալ) Pretty/Handsome ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2009-2015 Երգչախումբ (հեռուստասերիալ) Glee ռեժիսոր
2010 Կեր, աղոթիր, սիրիր Eat, Pray, Love ռեժիսոր, սցենարիստ
2011 Երգչախումբ․ 3D Կենդանի համերգ (վավերագրական) Glee։ The 3D Concert Movie սցենարիստ, պրոդյուսեր
2011-2012 (սերիալ) The Glee Project սցենարիստ
2011 Մեկ օր Բրիտտանիի կյանքից Day in the Life of Brittany սցենարիստ
2011-այժմ Ամերիկյան սարսափ պատմություն (սերիալ) American Horror Story ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2012-2013 Նոր Նորմա (սերիալ) The New Normal ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2013 Իդելական խաբեություն (սերիալ) Mentiras Perfectas սցենարիստ
2014 Սովորական սիրտ (հեռուստաֆիլմ) The Normal Heart ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2014 Քաղաք, որը վախենում էր մայրամուտից (ֆիլմ) The Town That Dreaded Sundown պրոդյուսեր
2014 Կենդանի՜ երգչախումբ․ Radio City համերգային դահլիճում (վավերագրական) Glee Live! at Radio City Music Hall պրոդյուսեր
2015 Բղավոցի թագուհիները (սերիալ) Scream Queens ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
2016 Ամերիկյան հանցագործությունների պատմություն (սերիալ) American Crime Story ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Poniewozik, James (7 марта 2005), «Տարօրինակ աչք Straight TV-ի համար», Time, http://www.time.com/time/magazine/article/0,9171,1034725,00.html, վերցված է օգոստոսի 20, 2008 
  2. «Ռայան Մերֆին և Դեվիդ Միլլերը ծնողներ են դարձել»։ news.rambler.ru։ դեկտեմբերի 31, 2013։ Վերցված է 2013-12-31