Jump to content

Սոֆյա Աննա Բուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Աննա Բուշ
Ծնվել էհուլիսի 8, 1982(1982-07-08)[1] (44 տարեկան)
ԾննդավայրՓասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունUSC Annenberg School for Communication and Journalism և Կիրառական արվեստների USC դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստառեժիսոր
Ամուսին(ներ)Grant Hughes? և Չադ Մայքլ Մյուրեյ
Համատեղ ապրող(ներ)Ջեսսի Սոֆեր, Օսթին Նիքոլս, James Lafferty? և Էշլին Հարիս
sophiabush.com

Սոֆյա Աննա Բուշ (անգլ.՝ Sophia Anna Bush, հուլիսի 8, 1982(1982-07-08)[1], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։

Փասադենայում (Կալիֆոռնիա) ծնվածը՝ Սոֆյան, իր կարիերան սկսել է դպրոցական տարիներին, երբ հաճախում էր թատերական խմբակ։ «Օրիորդ Փասադա» տիտղոսն ստանալուց հետո Հոլիվուդը սկսեց ճանաչել Սոֆյային։ Նրա առաջին դերը եղել է «Վան Վայլդեր՝ երեկույթների թագավոր» (Van Wilder, 2002) ֆիլմում։ Սոֆյան այդ ֆիլմում եղել է քոլեջի նորեկ, ով սենյակ էր տրամադրել Ռայանա Ռեյնոլդսա կերպարին։ Սոֆյան նաև կատարել է Բրուկ Դեվիսի դերը՝ «Մի ծառի բլրակ» ֆիլմում։ Նա նաև խաղացել է «Բոցավառման կետը» (Point of Origin, 2002) ֆիլմում։ Սոֆյան հայտնվել է նաև «Մարմնի մասեր» (Nip/Tuck) դրամայի 3 էպիզոդներում։ Նաև հանդես է եկել «Սաբրինա՝ փոքրիկ կախարդուհի» ֆիլմում, որպես հյուր։ Սպորտային ֆիլում՝ «Սուպերքրոս»-ում, ևս խաղացել է, սակայն այս անգամ գլխավոր դերերից մեկում։

Ավելի նոր ֆիլմերից են՝ «Ջոն Տակերը պետք է մեռնի» (John Tucker must die, 2006), «Մնալ կենդանի» (Stay Alive, 2006), «Ուղեկիցը» (The Hitcher, 2007): Սոֆյան այդ ֆիլմերում խաղացել է հոլիվուդյան հայտնի դերասանների հետ՝ Շոն Բին, Ջեսսի Մտկլաֆ, Բրիտտանի Սնոու և Ֆրենկի Մունիս։

2013 թվականին նկարահանվել է Passion Pit խմբի «Carried Away» երգի տեսահոլովակում։

2014 թվականի հունվարի 4-ին «Լեգենդների ավերիչները» ֆիլմում նկարահանվել է և եղել է արքայադուստր Լեիի դերում[3][4]։

  • Ամուսինը (նախկին)՝ Չադ Մայկ Մուրեյը Սոֆյայի հետ ծանոթացել է «Մի ծառի բլրակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2005 թվականի ապրիլի 16-ին նրանք ամուսնանում են, 2006 թվականին նարանք հայտնում են իրենց բաժանման մասին։
  • 2011 թվականի հունվարի 8-ին Տուսոնում կայացած ԱՄՆ ներկայացուցիչների ժողովում հարձակում են կատարում Գաբրիել Գիֆորդսի վրա, սակայն արդյունքում մահանում է նրա իննամյա զարմուհին՝ Սոֆի Բուշ Քրիստինե Գրինը (անգլ.՝ Christina Taylor Green)[5]:
  • Բուսակեր[6]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԲնօրինակ անվանումըԴեր
2002Van Wilder Սալլի
2002Point of Origin Կերրի
2003The Flannerys Կետի Ֆլեների
2003Sabrina, the Teenage Witch Ֆեյտ Մակկենզի
2003Learning Curves Բետ
2003Nip/TuckՌիդլի
2003-2012One Tree Hill Բռուկ Դևիս
2005Supercross Զոի Լենգ
2006Stay Alive Օկտոբեր
2006John Tucker Must Die Բետ
2007The HitcherԳրեյս
2008The Narrows Կետի Պոպովիչ
2009Table for ThreeՄերի
2010Southern Discomfort Հեյլի
2011Phineas and FerbՍառա
2011Chalet Girl Հլոյա
2011Mob Wives Կլառա Ֆաչիլո
2012Mob Wives 2: The Christening Կլառա Ֆաչիլո
2012PartnersԷլի
2013-2015Chicago FireԷրին Լինդսի
2014-2016Chicago PD Էրին Լինդսի
Սոֆյա Բուշը 2009 թվականին

Մրցանականեր և անվանակարգումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՄրցանակԿատեգորիաՖիլմ կամ սերիալԱրդյունք
2005Teen Choice Awards Լավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալումՄի ծառի բլրակ Նոմինացիա
2006Teen Choice AwardsԼավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալում Մի ծառի բլրակ Նոմինացիա
2007Teen Choice Awards Լավագույն դերասանուհի կատակերգության մեջՄեռիր, Ջոն ԹակերՀաղթանակ
2007Teen Choice Awards Լավագույն դերասանուհի սարսափ ֆիլմումՈւղեկիցը Հաղթանակ
2007Teen Choice Awards Женский прорывՈւղեկիցը և Մեռիր, Ջոն ԹակերՀաղթանակ
2007Vail Film FestivalԲարձրացող աստղՀաղթանակ
2008Teen Choice Awards Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալումՄի ծառի բլրակ Հաղթանակ
2010Reality Care Achievement Awards Young Philanthropist Achievement Award Շահել է բարեգործության համարՆոմինացիա
2010Global Green USA Sustainable Design Awards Entertainment Design Շահել է բարեգործության համարՀաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1013972821 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. «MythBusters: Sophia Bush as Princess Leia» (անգլերեն). Discovery Channel. 4.1.2014. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  4. Anna Chan. (Jan. 3, 2014). «'MythBusters' takes a swing at iconic star 'Star Wars' scene» (անգլերեն). www.today.com. Վերցված է 2014 թ․ հունվարի 8-ին.
  5. 9-Year-Old Girl Killed In Arizona Shooting Cousin Of Actress Sophia Bush(անգլ.)
  6. Sophia Bush: Hollywood’s Next Celeb Vegetarian?(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Աննա Բուշ» հոդվածին։