Փասադենա (Կալիֆոռնիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
անգլ.՝ Pasadena
Դրոշ
Flag of Pasadena, California.png

Pasadena City Hall 2.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1886 թ.
Մակերես59,901735 կմ²
ԲԾՄ263 մետր
Բնակչություն137 122 մարդ (ապրիլի 1, 2010)[1]
Ժամային գոտիPDT?
Հեռախոսային կոդ626
Փոստային ինդեքսներ91101, 91103, 91104, 91105, 91106, 91107 և 91191
Պաշտոնական կայքcityofpasadena.net(անգլ.)
##Փասադենա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)
Red pog.png

Փասադենա (անգլ.՝ Pasadena), քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լոս Անջելես քաղաքի՝ Կալիֆոռնիա Նահանգի մեջ։ Փասադենան հանրածանոթ է որպես վարդերի քաղաք, շնորհիվ ամանորյա Վարդերի Մրցաշարքի Տողանձգին։ Քաղաքում կա հոծ հայ բնակչություն, ուր գործում են Հովսեփյան, Սահակ-Մեսրոպյան Հ.Բ.Ը.Մ.-ի ամենօրյա վարժարանները։ Փասադենան քույր-քաղաք է Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1771 թվականին Փասադենան պատկանում էր կաթոլիկ առաջնորդ Գաբրիելի ենթակայության տակ գտնվող բնակավայերի թվին, ով և տվել էր տարածքի հարթավայրերի և լեռների անունները։ Բնակավայրը հիմնադրել է 1874 թվականին Թոմաս Էլլիոտը Ինդիանա նահանգից։ Հաճախ քաղաքի անվանումը թարգմանվում է որպես «Դրախտի պսակ»։ Բնակավայրը նախկինում եղել է ցիտրուսային հողագործությամբ և գյուղատնտեսությամբ զարգացող փոքր գյուղ, սակայն Սան Ֆե երթուղի[en] երկաթուղու կառուցումից հետո այն զարգացավ, կառուցապատվեց և դարձավ ձմեռային զբոսաշրջության կենտրոն։

Կրթություն և գիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պասադենան Խաղաղ օվկիանոսի ափի գլխավոր ուսումնական կենտրոններից մեկն է, այստեղ է գտնվում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։ Քաղաքի մոտ է գտնվում NASA գիտահետազոտական լաբորատորիան` Jet Propulsion Laboratory: Այն զբաղվում է բարձր ճշգրտության սարքավորումների արտադրությամբ, որոնք օգտագործվում է էլեկտրոնիկայի և ավիացիայի ոլորտում։ Քաղաքին կից կառուցված են երեք քոլեջներ՝ Pasadena City College (1924), Pacific Oaks College (1945) և Art Center College of Design (1930):

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Փասադենայի կենտրոնում պահպանվել են 20-րդ դարի սկզբի բազմաթիվ առանձնատներ, որոնք հանդիսանում են արվեստի և արհեստների հուշարձաններ։ Քաղաքի ոչ պաշտոնական խորհրդանիշը համարվում է 1927 թվականին կառուցված շքեղ քաղաքապետարանը։ Այլ շենքերի շարքում գտնվում է Կոլորադո սթրիթ կամուրջը, որը կառուցվել է 1913 թվականին։ Քաղաքում կան շատ նշանավոր թանգարաններ[2]՝

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամանորի առաջին օրը, վարդերի շքերթի ժամանակ անցկացվում է ամերիկյան ֆուտբոլի՝ աշխարհում տեղի ունեցող լեգենդար իրադարձությունը` « Pink Cup » մրցանակի համար լավագույն ուսանողական թիմերի խաղը։ Առաջին խաղն անցկացվել է 1902 թվականի հունվարի 1-ին։ 1922 թվականից սկսած խաղը տեղի է ունենում Rose Bowl խաղահրապարակում։ 1994 թ-ին «Rose Bowl» մարզադաշտում հյուրընկալվել էին ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկության, այդ թվում կիսաեզրափակիչի, 3-րդ և եզրափակիչ տեղերի համար նախատեսված հանդիպումները[3], իսկ հետագայում՝ 1999 FIFA Women's World Cup եզրափակիչ խաղերը[4][5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. United States. Bureau of the Census 2010 U.S. Gazetteer FilesWashington, D.C.: U.S. Census Bureau, 2010.
  2. [1]
  3. «Classic Stadium: Rose Bowl»։ FIFA.com։ Արխիվացված է օրիգինալից January 11, 2012-ին։ Վերցված է January 8, 2012 
  4. «1999 FIFA Women's World Cup» 
  5. «Josh Wolff - 1998 MLS Cup»։ UPI.com։ July 11, 2004։ Վերցված է January 8, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]