Քեյթ Մարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեյթ Մարա
անգլ.՝ Kate Mara
KateMara08TIFF.jpg
Քեյթ Մարան 2008 թվականին Տորոնտոյի կինոփառատոնում
Ծնվել է1983 թվական փետրվարի 27
ԾննդավայրԲեդֆորդ, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկացի
Այլ անուն(ներ)Քեյթ Ռունի Մարա
Kate Rooney Mara
Մասնագիտությունդերասանուհի
Ակտիվ շրջան1997 - այժմ
Համատեղ ապրող(ներ)Ջեյմի Բել
IMDbID 0544718
Commons-logo.svg Քեյթ Մարա՝ Վիքիպահեստ

Քեյթ Ռունի Մարա (անգլ.՝ Kate Rooney Mara , Քեյթ Մարա (անգլ.՝ Kate Mara), փետրվարի 27, 1983(1983-02-27)[1][2], Բեդֆորդ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Մարան ծնվել է Բեդֆորդ քաղաքում, Նյու Յորք նահանգ, «Նյու Յորք Ջայենթս» ֆուտբոլային ակումբի սելեկցիոներ Կրիս Մարայի և նրա կին Քեթլինի (աղջկական Ռունի) ընտանիքում։ Քեյթն ունի կրտսեր եղբայր Դենիել, ևս մեկ եղբայր Կոնոր և քույր Ռունի, ով նույնպես դերասանուհի է հանդիսանում։

Մանկությունում Քեյթը, դիտելով «Թշվառները»-ի բեմադրությունը, այրվում է դերասանուհի դառնալու ցանկությամբ և սիրահարվում է Բրոդվեյին և մյուզիքլները։ Առանձնապես նրան դուր էին գալիս Ջուդի Գառլենդի մասնակցությամբ ֆիլմերը[3]։ Ինը տարեկանում Մարան սկսում է խաղալ դպրոցական բեմադրություններում և հասարակական թատրոնում, հաճախում էր մի քանի դերասանական դպրոցներ։ «Esquire» ամսագրին տված հարցազրույցում Մարան խոստովանում է, որ մանուկ ժամանակ շատ ամոթխած էր և ուներ ընդամենը մեկ ընկերուհի և իրեն անհարմար էր զգում մեծ քանակի մարդկանց շրջապատում[4]։

14 տարեկան հասակում Մարան պայմանագիր է ստորագրում դերասանական գործակալության հետ և դառնում է պրոֆեսիոնալ դերասանուհի[3]։ Նա մեկ տարի շուտ ավարտում է Ֆոկս Լեյն միջնակարգ դպրոցը և ընդունվում է Նյու Յորքի համալսարանին կից Տիշ արվեստի դպրոցը, սակայն որպես դերասանուհի զբաղվածության պատճառով երեք տարի հետաձգում էր քոլեջ ընդունվելը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Մարան «Զոհվածը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Քեյթ Մարան հեռուստատեսությունում նորամուտել է 1997 թվականին, «Օրենք և կարգ ու կանոն» դետեկտիվ սերիալի ութերորդ եթերաշրջանի դրվագում։ Մեծ էկրանին նրա նորամուտը կայացել է 1999 թվականին, Սիդնի Պոլակի «Ստի սարդոստայն» ֆիլմում, Հարիսոն Ֆորդի հետ գլխավոր դերում։ Իր կարիերայի սկզբում Քեյթ Մարան առավելապես խաղացել է երկրորդական դերեր հեռուստասերիալներում, ինչպիսին են «Օրենք և կարգուկանոն. Հատուկ ջոկատ», «Մեդիգան», «Էդ», «Բոստոնյան դպրոց», «C.S.I.. Հանցագործության վայրը» և «C.S.I.. Հանցագործության վայրը Մայամի»։ 2003 թվականի Մարան նորամուտում է թատերական բեմադրությունում, հաջորդ տարիներին նա խաղում է Նյու Յորքի և Լոս Անջելեսի թատրոնների բեմերում։

2005 թվականին թողարկվում է ցածրաբյուջե «Քաղաքային լեգենդներ 3. Արյունալի Մերի» սարսափ ֆիլմը, որում Քեյթը խաղում է իր առաջին գլխավոր դերը։ Այդ ֆիլմում կայանում է Քեյթի կրտսեր քույր Ռունիի կինոնորամուտը։ Նույն 2005 թվականին թողարկվում է Էնգ Լիի «Սապատավոր լեռը» դրաման, որում նա խաղում է հերոս Հիթ Լեջերի հասունացած դստեր փոքրիկ դերը, որը նրան որոշակի ճանաչում է բերում, քանի որ ֆիլմը լավ օէ ընդունվում հանդիսատեսի և քննադատների կողմից, արժանանում է բազմաթիվ մրցանակների և անվանակարգվում է «Օսկար» մրցանակի։

2006 թվականի սկզբին Մարան պայմանագիր է ստորագրում William Morris Endeavor հանրահայտ դերասանական գործակալության հետ[5], այդ նույն ժամանակ Նյու Յորքյան «Daily News» լրագիրը Քեյթին ընդգրկում է «Ամերիկայի 10 առավել խոստումնալից դերասանուհիներ» ամենամյա ցուցակի մեջ[6]։ «Կապիտան Զում» ընտանեկան կատակերգությունում, գլխավոր դերերում Թիմ Ալեն և Քորթնի Քոքս, Մարան կատարում է դեռահաս աղջկա դեր, ով տիրապետում է տելեկինեզի, և «Մենք մի թիմ ենք» ֆիլմում, որը պատմում է իրական պատմության մասին՝ 1970 թվականին ավիաաղետում զոհված Հանտինգտոն (Արևմտյան Վիրջինիա նահանգ)քաղաքի Մարշալի համալսարանի ամերիկյան ֆուտբոլի թիմի և նրա մարզիչի և նոր թիմի կազմավորման դժվարությունների։ Քայթը խաղում է զոհված ֆուտբոլիստի հարսնացուի դերը։

2007 թվականին Մարան նկարահանվում է «Ճշմարտություն և ուրի ոչինչ…» երիտասարդական կատակերգությունում և Մարկ Ուոլբերգի հետ գլխավոր դերում «Հրաձիգ» ֆիլմում։ 2008 թվականի «Տրանսսիբիրյան ճեպընթաց» թրիլերում, որում գլխավոր դերերը կատարել են Բեն Քինգսլին և Վուդի Հարելսոնը, Քեյթը խաղում է սակավախոս քսանամյա աղջկա, ով փախել է տնից։ 2008 թվականի մեկ այլ ֆիլմում՝ «Ճակատագրի քարը» արկածային ֆիլմում, որը պատմում է 1950 թվականին չորս ուսանողների կողմից Սկունյան քարի առևանգման իրական պատմությունը, Մարան խաղում է Գլազգոյի համալսարանի ուսանողուհու դերը։ Ըստ նրա խոսքերի, շատ դժվար էր հասնել շոտլանդական ակցենտի, սակայն իր մոտ դա հաջողվում է[7]։

2009 թվականի օգոստոսի 28-ին էկրան է բարձրանում «Բաց ճանապարհ» ֆիլմը, որում Քեյթ Մարան խաղում է Ջասթին Թիմբերլեյքի, ով քաղում է գլխավոր դերը, հերոսի ընկերուհուն։ «Անտուրաժ» հանրահայտ հեռուստասերիալի յոթերորդ եթերաշրջանում Մարան խաղում է Բրիտանիի դերը՝ «Ի»-ի ասիստենտի, սերիալի գլխավոր հերոսներից մեկի։ «Երկաթե մարդը 2» ֆիլմում, որի պրեմիերան Ռուսաստանում կյանում է 2010 թվականի ապրիլին, Քեյթը խաղում է երկրորդական պլանի դեր։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթ Մարայի ընտանիքը տիրում է «Նյու Յորք Ջայենթս» և «Փիթսբուրգ Սթիլերս» ֆուտբոլային ակումբներին։ Նրա նախապապերը՝ Թիմ Մարան (հոր կողմից) և Արտ Ռունին (մոր կողմից), հանդիսանում էին այդ ակումբների հիմնադիրները։ Ջոն Մարան՝ Քեյթի հորեղբայրը, այժմ հանդիսանում է «Նյու Յորք Ջայենթս» ակումբի համասեփականատերը և նախագահը, իսկ նրա հայրը զբաղեցնում է փոխ-նախագահի պաշտոնը։ Նրա կրտսեր քույրը՝ Ռունի Մարա, նույնպես է դերասանուհի է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականից հանդիպում էր դերասան Մաքս Մինգելայի հետ[8]։ Զույգը բաժանվել է 2014 թվականի օգոստոսին։

2015 թվականի սեպտեմբերին հաստատում է իր հարաբերությունները «Ֆանտաստիկ քառյակ» ֆիլմում իր խաղընկեր Ջեյմի Բելի հետ[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար Ծանոթություն
1997 Օրենք ո կարգ ու կանոն Law & Order Ջեննա Ուրլիչ Հեռուտասերիալ (դրվագ «Ստվեր»)
1999 Ստի սարդոստայն Random Hearts Ջեսիկա Չենդլեր
Արքա Ջո Joe the King Էլիսոն
2002 Կնամոլ Tadpole Միրանդա Սպիր
2003 Մարմնի մասեր Nip/Tuck Վանեսա Հեռուտասերիալ (4 դրվագ)
2005 Սապատավոր լեռ Brokeback Mountain Ալմա-կրտսեր, 19 տարեկան
Քաղաքային լեգենդներ 3. Արյունալի Մերի Urban Legends: Bloody Mary Սամանթա Օուենս
Կալիֆորնիացիներ The Californians Զոի Տրիպ
2006 Կապիտան Զում Zoom Սամեր Ջոնս / Հրաշք
Մենք մի թիմ ենք We Are Marshall Էննի Քենթրել
24 ժամ 24 Շերի Ռոտենբերգ Հեռուստասերիալ (5 դրվագ)
2007 Ճշմարտություն և ուրի ոչինչ… Full of It Էննի Դրեյ
Հրաձիգ Shooter Սառա Ֆենն
2008 Ճակատագրի քարը Stone of Destiny Քեյ Մեթիսոն
Տրանսսիբիրյան ճեպընթաց Transsiberian Էբի
2009 Բաց ճանապարհ The Open Road Լյուսի
Անտուրաժ Entourage Բրիտանի Հեռուստասերիալ (երկրորդական դեր 7-րդ եթերաշրջանում)
Երջանիկ վայրեր HappyThankYouMorePlease Միսիսիպի
2010 Երկաթե մարդը 2 Iron Man 2 Բեթանի Քեյբ
127 ժամ 127 Hours Կրիստի Մուր
2011 Երկաթե ասպետ Ironclad Լեդի Իզաբել
Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story Հեյդեն Մակլեյն Հեռուստասերիալ
2012 Սև կեռնեխ Deadfall Հաննա
10 տարի անց 10 Years Էլիս
2013—2014 Ստվարաթղթե տնակ House of Cards Զոի Բառնս
2014 Առավելություն Transcendence Բրի
2015 Ֆանտաստիկ քառյակ Fantastic Four Սյուզան Շտորմ / Անտեսանելի լեդի
Մարսեցին The Martian NASA-ի աստղագնաց Բետ Յոհանսեն
Զոհվածը Man Down Նատալի Դրամեր
Լուսնի ճառագայթի քաղաքը Moonbeam City Կրիսալիս Թեյ Մուլտսերիալ, ձայնավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]