Քեթլին Թըրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Քեթլին Թըրներ
անգլ.՝ Kathleen Turner
Kathleen Turner (8689689518).jpg
Թըրները 2013 թվականին
Ծնվել է հունիսի 19, 1954 (64 տարեկան)
Ծննդավայր Սփրինգֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ
Կրթություն Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[1], University of Maryland, Baltimore County և Missouri State University
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն Դերասանուհի
Ակտիվ շրջան 1978 - այժմ
Պարգևներ և մրցանակներ Theatre World Special Award
IMDb ID 0000678
kathleen-turner.com
Commons-logo.svg Քեթլին Թըրներ՝ Վիքիպահեստ


Քեթլին Թըրներ (անգլ.՝ Kathleen Turner, ծնվել է 1954 թվականի հունիսի 19-ին, Սփրինգֆիլդ, Միսսուրի), ամերիկացի դերասանուհի, «Ոսկե Գլոբուս» մրցանակակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի դեսպանի դուստր Քեթլինը մեծացել է արտերկրում։ Նա հայտնի է դարձել 1981 թվականին, երբ Ուիլյամ Հարթի հետ «Մարմնի տաքություն» թրիլլերում։ Այդ ֆիլմում, ինչպես մյուս երկու հաջորդ̀ «Երկու ուղեղով մարդը» և «Հանցագործություններ կրքի պատճառով» ֆիլմերում նա խաղում է հերոսուհիների, ովքեր օգտագործում են իրենց կանացի սքանչելիքները տղամարդկանց գերելու համար։

Թըրները վերջնականապես հաստատվեց հոլիվուդյան աստղերի շարքում 1984 թվականին, երբ էկրան դուրս եկավ «Սիրավեպ քարի հետ» ֆիլմը Մայքլ Դուգլասի և Դենի Դե Վիտոի հետ։ Երկու տարի անց նա խաղաց այդ ֆիլմի շարունակությունում՝ «Նեղոսի մարգարիտը», իսկ 1989 թվականին նկարահանվեց Դե Վիտոյի «Ռոուզների պատերազմը» ֆիլմում։ 1984 թվականին դերասանուհին ամուսնացավ միլիոնատեր Ջեյ Վեսթի հետ։ Երեք տարի անց նրանք ունեցան դուստր։

Թըրների կարիերայի բարձունքը դարձավ գլխավոր դերը «Փեգին Սյուն ամուսնացել է» ֆիլմում, որի համար նա առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա նաև ստացել է «Ոսկե Գլոբուս» «Պրիցիի ընտանիքի պատիվը» ժապավենի համար Ջեք Նիկոլսոնի հետ։

Տարիքի հետ Քեթլինի մոտ սրվեց ռևմատոիդ արթրիտ հիվանդությունը։ Սուր ցավերի նոպաները նա անցկացնում էր ալկոհոլի միջոցով, որի չարաշահումը արտացոլվեց նրա արտաքինի վրա։ Հաշվի առնելով նրա քմահաճ վարքագիծը նկարահանան վայրում՝ նրան սկսեց քիչ հրավիրել ֆիլմում նկարահանվելու։ 1990-ական թվականներին նա կենտրոնացավ թատրոնի աշխատանքի վրա, ինչի համար մի քանի անգամ առաջադրվեց «Թոնի» մրցանակի։

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1981 Մարմնի տաքություն Body Heat Մեթի Ուոքեր
1983 Երկու ուղեղով մարդը The Man with Two Brains Դոլորես Բենեդիկտ
1984 Սիրավեպ քարի հետ Romancing the Stone Ջոան Ուիլդեր
1984 Հազվագյուտ ցեղատեսակ A Breed Apart Ստելլա Քլեյթոն
1984 Հանցագործություններ կրքի պատճառով Crimes of Passion Ջոաննա Քրեյն / Չայնա Բլյու
1985 Պրիցիի ընտանիքի պատիվը Prizzi's Honor Այրին Ուոքեր
1985 Նեղոսի մարգարիտը The Jewel of the Nile Ջոան Ուիլդեր
1986 Փեգին Սյուն ամուսնացել է Peggy Sue Got Married Փեգին Սյու
1987 Ջուլիա և Ջուլիա Julia and Julia Ջուլիա
1988 Փոխելով ալիքները Switching Channels Քրիստին Կոլերան
1988 Ով է դավել Ռոջեր ճագարին Who Framed Roger Rabbit Ջեսիկա Ռեբիթ
1988 Զբոսաշրջիկ ակամա The Accidental Tourist Սառա Լիրի
1989 Ռոուզների պատերազմը The War of the Roses Բարբար Ռոուզ
1991 Վ.Ի. Վարշավսկի V.I. Warshawski Վիկտորիա Վարշավսկի
1993 Քողարկված գործակալների կյանքից Undercover Blues Ջեյն Բլյու
1993 Խաղաքարտերի տուն House of Cards Ռուֆ Մեթյուս
1993 Մերկը Նյու Յորքում Naked in New York Դանա Կոլես
1994 Մայրիկը՝ մարդասպան Serial Mom Բեվերլի Սատֆին
1994 Սիմփսոններ The Simpsons Սթեյի Լավելլ
1995 Լուսընկա և Վալենտինո Moonlight and Valentino Ալբերտա Տրեյդժեր
1997 Հասարակ ցանկություն A Simple Wish Կլաուդիա
1997 Իրական շիկահեր The Real Blonde Դի Դի Թեյլոր
1999 Կույս ինքնասպանները The Virgin Suicides Միսսիս Լիսբոն
1999 Հրաշալի երեխաներ Baby Geniuses Ելենա Կինդեր
2000 Արքայազն Կենտրոնական այգում Prince of Central Park Ռեբեկա Կեյրն
2000 Մոխրոտիկ Cinderella Կլաուդետտ
2000 Գեղեցկուհի Beautiful Վեռնա Չիկլ
2000 Բլրի արքան King of the Hill Լիզ Ստրիկլանդ
2001 Ընկերներ Friends Չարլզ Բինգ / Հելենա Հենդբասկետ
2006 Տուն-հրեշ Monster House Կոնստանցիա
2006 Օրենք և կարգ Law & Order Ռեբեկա Շեյն
2006 Մարմնի մասեր Nip/Tuck Սինդի Պլամբ
2008 Մառլին և ես Marley & Me Միսս Կոռնբլատ
2009 Californication Californication Սյու Կոլլինի
2011 Կատարյալ ընտանիք The Perfect Family Էյլին Կլիր
2014 Հիմարը և ավելի հիմարը 2 Dumb and Dumber To Ֆրայդա Ֆելչեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • http://www.cssd.ac.uk/content/high-profile-alumni