Jump to content

Ֆամկե Յանսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆամկե Յանսեն
հոլ.՝ Famke Janssen
Ծնվել էնոյեմբերի 5, 1964(1964-11-05)[1] (61 տարեկան)
ԾննդավայրԱմստելվեյն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասանուհի, մոդել, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Քիփ Ուիլյամս

Ֆամկե Բյոմեր Յանսեն (հոլ.՝ Famke Beumer Janssen, նոյեմբերի 5, 1964(1964-11-05)[1], Ամստելվեյն, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդացի դերասանուհի, մոդել և կինոռեժիսոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի նոյեմբերի 5-ին Ամստերդամում, Նիդերլանդներ։ Իր մոդելի կարիերայի սկզբին տեղափոխվել է ԱՄՆ-ը, որտեղ աշխատել է Իվա Սեն-Լորենի մոդայի տանը, միաժամանակ սովորելով դերասանական արվեստ Կոլումբիայի համալսարանում։ Առաջին անգամ նրա էկրաններին հայտնվելը կապված է եղել գովազդի հետ. Ֆամկեն եղել է հրավիրված դերասանուհի «Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդը» և «Մելրոուզ Փլեյս» հեռուստասերիալներում։ Մի քանի աննկատ մնացած դերերից հետո, մեծ էկրաններին Յանսենը հայտնվել է Ջեյմս Բոնդի հակառակորդուհու դերով «Ոսկե աչքը» ֆիլմում։ Բռնությամբ տարված ռուս մարդասպան՝ Քսենի Օնաթոփի դերը, ինչպես նաև ամբողջ աշխարհին հայտնի Մարտինա Քեմփելի պատկերի հաջողությունը դերասանուհուն բերեցին մեծ ճանաչում։ Նրա հերոսուհու՝ Քնեսի Օնաթոփի մահը, «Ոսկե աչքը» ֆիլմում համարվում է ամենահայտնի կինոմահերից մեկը։

Լրտես 007-ի մասին ֆրանշիզին մասնակցելուց հետո Յամկեն նկարահանվել է մի քանի հոլիվուդյան ֆիլմերում, որոնք մեծ հաջողությունների են հասել. «Վերելք անդունդից», «Ֆակուլտետ» (ռեժիսոր՝ Ռոբերտ Ռոդրիգես), «Մի՛ ասա ոչ մի խոսք» (Ֆամկեն խաղացել է Մայքլ Դուգլասի հետ), «Գիշերային հոգիների տունը», «Պահմտոցի» (Ռոբերտ Դե Նիրոյի հետ) և այլն։ Բացի այդ, դերասանուհին խաղացել է ոչ մեծ դեր Վուդի Ալլենի «Հայտնին» ֆիլմում։ Միայն թե նրա գլխավոր հաջողություն է համարվում մասնակցությունը հայտնի «Իքս մարդիկ» կոմիքսի էկրանավորմանը. Ֆամկեն նկարահանվել է բոլոր երեք սերիաներում՝ մուտանտ Ջին Գրեյի (երրորդ, եզրափակիչ սերիայում՝ Մռայլ Փյունիկ անունով) դերում։ Նրա հերոսուհին ունի յուրահատուկ տելեկինետիկ և տելեպատիկ ունակություններ, մահանում է երկրորդ սերիայում, միայն թե վերակենդանանում է մռայլ կերպարանքով տրիլոգիայի եզրափակիչ մասում։

Ընտրվել է չարագործ Սերլինի դերում «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի շարունակությունում, ինչպես նաև Տերմինատրիկոյի դերում «Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը» ֆիլմում։

Ֆամկեն շարունակում է աշխատել նաև հեռուստատեսությունում։ Պլաստիկ վիաբույժների մասին հայտնի «Մարմնի մասեր» հեռուստասերիալի երկրորդ սեզոնում նա խաղացել է Ավի Մուրի դերը՝ հրապուրիչ անձնական մարզիչի, հմտորեն շահարկում է որդուն, ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին։ Հեռուստադիտողները ցնցված էին Յանսենի հերոսուհու պատմությունից. Ավան պարզվում է, որ հմտորեն վիրահատված տղամարդ է։ Ֆամկեն ստացել է ամենահաճո կարծիքները այդ դերի համար, քննադատների և հեռուստադիտողների կողմից։

2006 թվականին Ֆամկե Յանսենը նկարահանվել է «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի երրորդ մասում, ինչպես նաև ռազմական «The Four Saints » դրամայում և «The Treatment» կատակերգությունում: Բացի այդ, Ֆամկեն մասնակցել է «The Ten» կատակերգության աստղային կազմին, որը պատմում է տասը պատմություն, հիմնված քրիստոնեական տասը պատվիրանների վրա (ֆիլմի պրեմիերան կայացել է 2007 թվականին)։

2011 թվականին կայացել է Ֆամկեի առաջնաելույթը որպես ռեժիսոր «Վատ մայրիկը» դրամայում, որում նկարահանվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Միլա Յովովիչը, Բիլ Փուլմանը և Մարսիյա Քրոսը[2]։ Նա եղել է նաև այս ֆիլմի սցենարի հեղինակը և պրոդյուսերը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ամուսնացել է ռեժիսոր և սցենարիստ Քիփ Ուիլյամսի հետ, ով հայտնի ճարտարապետ՝ Թոդ Ուիլյամսի որդին է։ 2000 թվականին նրանք բաժանվել են։ Երեխաներ չունեն։

«Իմ ամբողջ կյանքը պտտվում է իմ տիրոջ՝ Լիքորիսի շուրջ։ Նրա հայտնվելով իմ գոյությունը լցվել է իմաստով։ Ինչու՞ է ինձ անհրաժեշտ երեխան, եթե իմ շունը փոխարինում է թե՛ լավագույն ընկերուհուն, թե՛ ընտանիքին, թե՛ երեխաներին[3]։»

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1992 թվականՀայրեր և երեխաներFathers & SonsՔայլ Քրիստիան
1992 թվականԱստղային ճանապարհ. Հաջորդ սերունդStar Trek: The Next GenerationԿամալա
1994 թվականՄելրոուզ ՓլեյսMelrose PlaceԴայեն Ադամսոն
1994 թվականՑերեկային մոդելModel by DayԼեդի X
1994 թվականԱնձեռնամխելիներըThe UntouchablesՔլեո
1994 թվականԱնգութները 4. ՓրկիչըRelentless IV: Ashes to AshesՍառա Լի Ջեֆի
1995 թվականՊատրանքների տիրակալըLord of IllusionsԴորոթյա Սվոն
1995 թվականՈսկե աչքըGoldenEyeՔնենիա Օնաթոփ
1996 թվականՄահացած աղջիկըDead GirlTreasure
1997 թվականՀանցագործության գոտիCity of IndustryՌեյչլ Մոնթանա
1998 թվականՏեղեկատունSnitchՔեթի
1998 թվականԱնտառապահըThe Gingerbread ManԼիեն
1998 թվականՎերելք անդունդիցDeep RisingԹրիլիան Սեն-Ջեյմս
1998 թվականՌՓՄRPMԿլաուդիա
1998 թվականԽաղանենգըRoundersՊետրա
1998 թվականՀայտնինCelebrityԲոնի
1998 թվականՍեբաստիան Քոլի արկածներըThe Adventures of Sebastian ColeԹրիլիան
1998 թվականՖակուլտետThe FacultyՄիսիս Էլիզաբեթ Բյորկ
1999 թվականԳիշերային հոգիների տունըHouse on Haunted HillԷվելին Սթոկարդ Փրեյս
2000 թվականՍեր և սեքսLove & SexՔեյթ Ուելս
2000 թվականՈւրիշի խաղըCircusԼիլի Գարֆիլդ
2000 թվականԻքս մարդիկX-MenՋինա Գրեյ
2000 -2001
թվականներ
Էլլի ՄաքբիլAlly McBealՋեյմի
2001 թվականԱմեն ինչ գրավված էMadeՋեսիկա
2001 թվականՄի՛ ասա ոչ մի խոսքDon't Say a WordԷջի Քոնրադ
2002 թվականԵս լրտես եմI Spyհատուկ գործակալ Ռեյչլ Ռայթ
2003 թվականԻքս մարդիկ 2X2Ջինա Գրեյ
2004 թվականԽելագար թաղումներEulogyՋուդի
2005 թվականՊահմտոցիHide and SeekՔեթրին Քարսոն
2006 թվականԴիմումThe TreatmentԱլեգրա Մարշալ
2006 թվականԻքս մարդիկ։ Վերջին մարտը-The Last StandՋինա Գրեյ/ Մռայլ Փյունիկ
2007 թվականԱլիբիAlibiՔրիստի ՈՒինթերս
2007 թվականՏասըThe TenԳրեթհեն
2007 թվականԳետի շրջադարձըTurn the RiverՔայլի Սալիվան
2008 թվականԽելագարությունThe WacknessՔրիստին Սկվիրես
2008 թվականԳերուհինTakenԼենոր
2008 թվական100 ֆութը100 FeetՄարնի Ուոթսոն
2008 թվականՇների սերըPuppy LoveՄայա
2009 թվականՖերմանThe FarmՎալենտինո Գալինդո
2004-2010 թվականՄարմնի մասերNip/TuckԷվա Մուր
2010 թվականՔամելիոնThe ChameleonՋենիֆեր Ջոնսոն
2011 թվականԵրեխայի ճանապարհորդությունըDown the ShoreՄերի
2012 թվականԳերուհին 2Taken 2Լենոր
2013 թվականՎհուկների որսորդներ Հենզելը և ԳրետելըHansel & Gretel: Witch HuntersՄյուրիել
2013 թվականՀեմլոկ ԳրովHemlock GroveՕլիվիա Գոդֆրի
2013 թվականԱնհամըThe WolverineՋինա Գրեյ
2013 թվականԱնտառներումIn the WoodsՀերոսի անունը անհայտ է
2014 թվականՄարտիկըA Fighting ManԴայան Շուլեր
2014 թվականԻքս մարդիկ։ Անցած ապագայի օրերըX-Days of Future PastՋինա Գրեյ
2015 թվականԳերուհին 3Taken 3Լենոր
2015 թվականՎերադարձKickbackԱննա
2015 թվականԻնչպես խուսափել մարդասպանության համար պատժիցHow To Get Away with MurderԵվա Ռոթլու
2016 թվականՍև ցուցակThe BlacklistՍյուզան «Սքոթի» Հելսթեդ
ԹվականՖիլմԲնօրինակ անվանումԴեր
2011 թվականՎատ մայրիկBringing Up Bobbyռեժիսոր, սցենարի հեղինակ, բրոդյուսեր

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2006 թվական — High Falls Film Festival — «Սյուզաննա Բ. Էնթքնի „Ձախողումն անհնարի է“» մրցանակ[4] «The Treatment» ֆիլմի համար։
  • 2006 թվական — Միջազգային կինոփառատոն Հեմփթոնում — «Ոսկե ծովաստղ» մրցանակ[5]։
  • 2007 թվական — Սատուրն — «Երկրորդական լավագույն դերասանուհի» «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմի համար։
  • 2007 թվական — Միջազգային կինոփառատոն Հեմփթոնում — Հատուկ մրցանակ «Գետի շրջադարձ» ֆիլմի համար։
  • 2007 թվական — Միջազգային կինոփառատոն Հեմփթոնում — Հատուկ ճանաչում («Լավագույն դերասանուհի» կատեգորիայում) «Գետի շրջադարձը» ֆիլմի համար։

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նիդերլանդերենից Ֆամկե անունը թարգմանվում է որպես «փոքրիկ աղջիկ»։
  • Ֆակեի հասակը 180 սմ է[6]։ Դերասանուհին «հայտնի» է իր ոտքի մեծ չափսերով՝ 42[6]:
  • Ֆամկեն տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, նիդերլանդերենի և գերմաներենի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. Joan Gilmore. (2010 թ․ օգոստոսի 5). «Around Town: Bobby crew at JRB gallery» (անգլերեն). The Journal Record. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  3. «Childfree: Ինչու՞ է նա հրաժարվում երեխաներից։». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  4. High Falls Film Festival Արխիվացված 2012-07-11 Wayback Machine(անգլ.)
  5. Hamptons International Film Festival(անգլ.)
  6. 1 2 «Famke Janssen» (անգլերեն). www.fashionmodeldirectory.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆամկե Յանսեն» հոդվածին։