Ես լրտես եմ
Ես լրտես եմ անգլ.՝ I Spy | |
|---|---|
![]() | |
| Երկիր | |
| Ժանր | կինոկատակերգություն[1][2], լրտեսական ֆիլմ և ոստիկան ընկերների մասին ֆիլմ |
| Թվական | 2002 և հունվարի 9, 2003[3] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Թոմաս Բեթի[1][4] |
| Պրոդյուսեր | Մարիո Կասար և Էնդրյու Վայնա |
| Սցենարի հեղինակ | Քորմաք Վիբեռլի և Մարիան Վիբեռլի |
| Դերակատարներ | Էդի Մերֆի, Օուեն Ուիլսոն[4][2][5], Ֆամկե Յանսեն[4][2][5], Մալքոլմ ՄակԴաուել[5], Գերի Քոուլ[5], Ֆիլ Լևիս[5], Կրիստալ Լոու[5], Քևին Ռաշթոն[5], Թեյթ Թեյլոր[6], Մայք Դոփուդ[6], Դարրեն Շահլավի[6], Լինդա Բոյդ[6] և Ալեքս Փաունովիչ[6] |
| Օպերատոր | Օլիվեր Վուդ |
| Երաժշտություն | Ռիչարդ Գիբս |
| Մոնտաժ | Փիթեր Թեշներ |
| Պատմվածքի վայր | Բուդապեշտ |
| Նկարահանման վայր | Բուդապեշտ |
| Կինոընկերություն | C2 Pictures |
| Տևողություն | 96 րոպե |
| Նախորդ | I Spy Returns? |
Ես լրտես եմ (անգլ.՝ I Spy), 2002 թվականին կատակերգական ժանրի լրտեսական սյուժեով նկարահանված ամերիկյան ֆիլմ, գլխավոր դերում հանդես են գալիս կատակերգակ դերասաններ Էդի Մերֆին և Օուեն Ուիլսոնը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ գործակալ Ալեքս Սքոթը (Օուեն Ուիլսոն) հայտնվում է Ուզբեկստանում։ Այստեղ նա պետք է հանդիպի ամերիկացի օդաչուի հետ, ով գողացել է ամերիկյան նորագույն գաղտնի անտեսանելի ինքնաթիռը։ Օդաչուն արդեն ինքնաթիռը վաճառել է զենքի և թմրանյութերի վաճառքով զբաղվող Առնոլդ Գունդարսին (Մալքհոլմ Մաքդաուել)։ Սակայն օդաչուն զոհվում է և չի հաջողվում նոր ինֆորմացիա գտնել ինքնաթիռի մասին։
Այդ ժամանակ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Կելլի Ռոբինսոնը (Էդի Մերֆի) հաջողությամբ պաշտպանում է իր տիտղոսը Լաս Վեգասում, նոկաուտի ենթարկելով իր հակառակորդին ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում։ Մենամարտից հետո նրա հետ հեռախոսով կապվում է ԱՄՆ-ի նախագահը և խնդրում ազգային անվտանգության շահերից ելնելով երկրին մատուցել ծառայություններ Բուդապեշտում կայանալիք հաջորդ մրցամարտի ժամանակ։
Պարզվում է որ Ալեքս Սքոթը դրանով փորձում է ծուղակը գցել Առնոլդ Գունդարսին, ով բռնցքամարտի մեծ սիրահար է, սակայն Գունդարսը պատկերացում չունի, որ Կելլին բացի բռնցքամարտից Բուդապեշտ է եկել նաև ինքնաթիռը գտնելու համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
| Էդի Մերֆի | Կելլի Ռոբինսոն |
| Օուեն Ուիլսոն | Ալեքս Սքոթ |
| Մալքոլմ Մաքդաուել | Առնոլդ Գունդարս |
| Ֆեմկե Յանսեն | Ռեյչել Ռայթ |
| Գարի Քոլ | Կառլոս |
| Բիլլ Մոնդի | Մակ |
| Մայքլ Դոպուդ | Ջիմ |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե Ազնվամորի» մրցանակին (որպես վատագույն ֆիլմ) վատագույն դուետ և վատագույն ռիմեյք անվանակարգերում։
Փաստեր ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմը հանդիսանում է 1965 թվականին նկարահանված «Ես լրտես եմ» հեռուստատեսային սերիալի ռիմեյքը.
- Պրեմիերան կայացել է 2002 թվականի նոյմենբերի 23-ին.
- Ֆիլմի ռուսերեն անվանումն է «Խաբել բոլորին» (Обмануть всех).
- 2010 թվականին դերասան Էդդի Մերֆին ստացել է «Ոսկե Ազնվամորի» մրցանակ որպես վերջին 10 տարիների վատագույն դերասան, հաշվի առնելով նրա խաղացած դերերը նաև «Պլուտո Նեշի արկածները» (2002 թ.), «Շոուն սկսվում է» (2002 թ.) «Նորբիտ» (2007 թ.) և «Պատկերացրեք որ» (2009 թ.) ֆիլմերում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ես լրտես եմ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- http://www.allrovi.com/movies/movie/v267271(չաշխատող+հղում)
- ֆիլմը kinopoisk.ru կայքում (ռուս.)
|
- Բուդապեշտում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2002 ֆիլմեր
- Columbia Pictures ֆիլմեր
- Ամերիկյան բադի մուվի կինոկատակերգություններ
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սպորտային ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
