Քրիստալ Լոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստալ Լոու
Ծնվել էհունվարի 20, 1981(1981-01-20) (43 տարեկան)
ԾննդավայրՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
crystallo.info

Քրիստալ Լոու (անգլ.՝ Crystal Lowe, ինչպես նաև Քրիստա Լո, անգլ.՝ Crystal Lo, հունվարի 20, 1981(1981-01-20), Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա), կանադացի կինոդերասանուհի և մոդել։ Քրիստալ Լոուն հայտնի է որպես «Աղաղակի թագուհի» «Եգիպտացորենի երեխաները.Հայտնություն», «Նպատակակետ 3», «Սև Սուրբ Ծնունդ» և «Շրջադարձը այնտեղ չէ 2» սարսափ ֆիլմերում դերերի շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստալ Լոուն ծնվել է Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա)՝ չինացու և շոտլանդացու ընտանիքում[1]։ Երեխա ժամանակ նա ընտանիքի հետ տեղափոխվել է Հոնկոնգ, որտեղ ապրել է մի քանի տարի, ինչի արդյունքում տիրապետել է չինարենի կանտոնյան բարբառին։ Հոնկոնդում ապրելու տարներին նա մասնակցել է մանկական և երիտասարդական գեղեցկության մրցույթներին, ինչպիսիք են «Miss Teen Oriental»-ը։ Այդ ժամանակից ի վեր նրա լուսանկարները հայտնվել են օրացույցներում և ամսագրերի շապիկներին, նա նաև մասնակցել է լողազգեստների մրցույթ-ցուցադրություններին։ Լոուն մի քանի ընկերությունների դեմքն է. մասնավորապես, նա գովազդել է «Coors Light» գարեջուրը, «König Wheels» ֆիրմայի ավտոմոբիլային սարքավորումները և Սիլվեստր Ստալոնեին պատկանող «Instone» ընկերության մարզիկների համար սննդարար հավելումները։ Նա նաև Need for Speed: Underground 2 և Fight Night վիդեոխաղերի մոդելն էր։

15 տարեկանում Լոուն առաջին անգամ հայտնվել է էկրանին որպես դերասանուհի։ Նրա առաջին դերը եղել է «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» հեռուստասերիալում՝ Նիյայի դերով։ Մինչև 2000 թվականը նա նկարահանվել է մի շարք սերիալներում, իսկ 2001 թվականին ստացել է Տիֆանիի դերը «Եգիպտացորենի երեխաները.Հայտնություն» կինոֆիլմում։ Մի քանի երկրորդական և դրվագային դերերից հետո, 2006 թվականին նա խաղացել է Էշլին Հալպերինի դերը «Նպատակակետ 3» սարսափ ֆիլմում, 1974 թվականին՝ Լաուրեն Հանոնի դերը Սև Սուրբ Ծնունդ» ֆիլմի ռեմեյքում և Ելենայի դերը «Շրջադարձը այնտեղ չէ 2․ Փակուղի» ֆիլմում։ Այս սարսափ ֆիլմերում կատարած դերերի համար նա ստացել է «Աղաղակի թագուհի» մականունը։

«Շրջադարձը այնտեղ չէ 2․ Փակուղի» ֆիլմից հետո Լոուն «Ֆանտաստիկ քառյակ 2. արծաթե սերֆերի ներխուժում» և «Հաջողություն, Չակ» ֆիլմերում կատարել է Կամեո դերեր։ 2008 թվականին նա վերամիավորվել է «Նպատակակետ 3» ֆիլմից ընկերուհի Ամանդա Կրյուի հետ «Այդ նույն գիշերը» ֆիլմում։ 2008 թվականին Լոուն երկրորդ պլանի դերեր է խաղացել «Յեթի։ Ձնեմարդի անեծքը», «Թունավոր բաղեղ. գաղտնի հասարակություն» (հեռւոստատեսություն) և «Ավանսցենա 2» ֆիլմերում։

2009 թվականին Լոուն «Ռուսլան» մարտաֆիլմում ոչ մեծ դեր է ստացել Սթիվեն Սիգալի հետ։ «Չարլի» ֆիլմում նա գլխավոր դեր է խաղացել, սակայն ֆիլմը դեռ չի նկարահանվել։

2010 թվականին Լոուն հայտնվել է «Ժամանակի մեքենա ջակուզիում» ֆիլմում՝ Զոի դերով, «Սմոլվիլյայի գաղտնիքները» ֆիլմի 9-րդ եթերաշրջանի CW շոուում՝ Վալուի դերով և Շելդոն Ուիլսոնի «Մարդասպանների սար» թրիլերում՝ Նինի դերով։

2011 թվականին Լոուն նկարահանվել է «Մի քիչ զոմբի» ֆիլմում՝ Տոնիի դերով և «Մատի վրա» ֆիլմում՝ Փայփեր/Պերսիկա դերով։

2012 թվականին Լոուն հրավիրվել է «Յուրայի շրջանի պորտալ.նոր աշխարհ» սերիալում Թոբի Նենսի դերի համար ։

2013 թվականին խաղացել է Ռիտա Հեյվիթի դերը «Կորած նամակներըը» ֆիլմում։ Ֆիլմը Hallmark Channel-ում չտեսնված հաջողություն է ունեցել և որոշվել է ստեղծել սերիալ, որը բաղկացած է լինելու 10 սերիայից։ Պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի ապրիլի 20-ին։ Սերիալը նաև հայտնի է հանդիսատեսի շրջանում․ Hallmark Channel ալիքը և Մարթա Ուիլյամսոնը՝ ֆիլմի ու սերիալի պրոդյուսերը, ինչպես նաև գրողը, որի գրքի հիման վրա են նկարահանվել ֆիլմը և սերիալը, որոշել է ընդլայնել անհայտ կորած նամակների բաժնի աշխատակիցների շրջանակը և պաշտոնապես հայտարարել է անհայտ կորած նամակների մասին չորս նոր ֆիլմերի ստեղծման մասին։

«Կորած նամակները» ֆիլմի հաջողությունից հետո Hallmark Channel-ը սկսել է պարբերաբար ներգրավվել Քրիստալին իրենց արտադրություններում, իսկ 2015 թվականին նա նկարահանվել է «Gourmet Detective: A Healthy Place To Die» ֆիլմում` շեֆ-խոհարար Գրետհենի դերում[2]։

2014 թվականի Քրիտալը նաև կատարել է նորամուտ որպես ռեժիսոր՝ հանդիսատեսին ներկայացնելով «Becoming Sophie» կարճամետրաժ ֆիլմը[3]։ Ֆիլմը դրական արձագանքներ է ստացել և արժանացել մի քանի մրցանակների։ Լոուի նորամուտային ժապավենը շարունակվել է որպես պրոդյուսեր, նկարահանել է «Fade Out» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որում նա նաև խաղացել է դերերից մեկը։ 9 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է BravoFACT ծրագրի համար[4]։

2009 թվականի օգոստոսի 8-ին Քրիստալն ամուսնացել է Միկո Տոմաշևիչի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինո և հեռուստաֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 — Վերացնել Կարտերին — աղջիկ
  • 2001 — Եգիպտացորենի երեխաները. Հայտնություն — Տիֆանի
  • 2001 — Հանժեություն (Հեռուստատեսություն) — Վիրջինյա
  • 2002 — Անքնություն — Կեյ Քոնելի
  • 2002 — Խաբել բոլորին — գեղեցիկ աղջիկ
  • 2002 — Զոի գաղտնի կյանքը — չերլիդեր
  • 2004 — Գիշերվա հրեշտակները — Տանյա
  • 2004 — Դիմացիր մինչև վերջ — մատուցողուհի
  • 2006 — Նպատակակետ 3 — Էշլի Հալպերին
  • 2006 — Շատ սարսափելի ֆիլմ — Չինջի աղջիկ № 1
  • 2006 — Օձի թռիչք — ինքնագրերի որսորդ
  • 2006 — Սև Սուրբ Ծնունդ — Լորեն Հենոն
  • 2006 — Բոլորովին շքեղ (հեռուստատեսություն) — գեղեցիկ աղջիկ
  • 2007 — Ֆանտաստիկ քառյակ. Արծաթե սերֆերի ներխուժումը — երեկույթի աղջիկ
  • 2007 — Յեթի։ Ձնեմարդու անեծքը — Էշլի
  • 2007 — Շրջադարձը այնտեղ չէ 2․ Փակուղի — Ելենա Գարսիա
  • 2008 — Այդ նույն գիշերը — Սթեյսի
  • 2008 — Ավանսցենա 2 — Լեկսի
  • 2008 — Թունավոր բաղեղ. գաղտնի հասարակություն (Հեռուստատեսություն) — Իզաբել Թյորներ
  • 2008 — Հարևան տղա (Հեռուստատեսություն) — Նիկոլ
  • 2009 — Ռուսլան — Տանյա
  • 2009 — Չարլի — Ռոզ
  • 2009 — Վստահություն (Հեռուստատեսություն) — Միշել
  • 2009 — Խաղը հաստատ (Հեռուստատեսություն) — Ֆայզա
  • 2010 — Ժամանակի մեքենան ջակուզիում — Зои
  • 2011 — Մարդասպան լեռը (Հեռուստատեսություն) — Նինա
  • 2011 — Որդու առևանգումը։ Տիֆանի Ռուբինի պատմությունը — Նատալի
  • 2012 — Մի քիչ զոմբի — Թինա
  • 2013 — Չարլի — Ռոուզ
  • 2013 — Կորած նամակներ (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2014 — Կորած նամակները Սուրբ Ծննդին (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2015 — Կորած նամակները։ սիրով Փարիզից (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2015 — Որոնվող խուզարկու։ Հիասքանչ տեղ է մահանալու համար (Հեռուստատեսություն) — Գրետհեն
  • 2015 — Կորած նամակներ։ Ճիշտն ասած (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2015 — Կորած նամակներ։ Չիրականացած երազանք (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2016 — Կորած նամակներ։ Ամբողջ սրտով (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2016 — Կորած նամակներ։ Մեկը միլիոնի դեմ (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2016 — Կորած նամակներ։ Կորած առանց քեզ (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2016 — Բարկություն 3 — Кристал (девушка Билла)
  • 2016 — Սուրբ Ծննդյան սիրտը (Հեռուստատեսություն) — Լորեն Ռայթ
  • 2017 — Կորած նամակներ։ Երկինք և երկիր (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2017 — Կորած նամակներ։ Նորից տանը (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ
  • 2017 — Ամուսնացիր ինձ հետ Սուրբ Ծնունդին (Հեռուստատեսություն) — Իզաբել
  • 2017 — Հրաշք — Ջուլիանի մայրը
  • 2017 — Սուրբ Ծնունդը Հոլի Լոջում (Հեռուստատեսություն) — անհայտ
  • 2017 — 2 գնդակ (Կարճամետրաժ ֆիլմ) — Քեյթ
  • 2018 — Կորած նամակներ։ Մոռացված վայր (Հեռուստատեսություն) — Ռիտա Հեյվիթ

Սերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Canadian actress Crystal Lowe» (անգլերեն). Asiance. December 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  2. Rick and Christina Gables. (2015 թ․ հուլիսի 27). «Dylan Neal and Brook Burns Reunite in the Mystery Movie "Gourmet Detective: A Healthy Place to Die"». TV Weekly Now. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  3. Sabrina Furminger. (2014 թ․ հունիսի 12). «Reel People: Becoming Background». Westender. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
  4. «Crystal Lowe» (անգլերեն). Hallmark. Վերցված է 2018 թ․ հունվարի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստալ Լոու» հոդվածին։