Սիլվեստր Ստալոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Սիլվեստր Ստալոնե
Սիլվեստր Գարդենզիո Ստալոնե,
Sylvester Gardenzio Stallone
Sylvester Stallone 2012.jpg
Հասակը 177 սմ
Ծնվել է հուլիսի 6, 1946 (70 տարեկան)
Ծննդավայր Նյու Յորք, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Կրթություն Մայամիի համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն Դերասան, Ռեժիսոր, Սցենարիստ,Պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1970–այժմ
Ժանրեր Մարտական,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի "Ռոկկի",
"Ռեմբո 3",
"Տանգոն ու Քեշը"
Ծնողներ հայր՝ Frank Stallone, Sr., մայր՝ Jackie Stallone
Ամուսին(ներ) Ջենիֆեր Ֆլավին
(3 երեխա),
Բրջիթ Նիլսն
(ամուսնալուծված),
Սաշա Զակ
(ամուսնալուծված)
(թ երեխա)
Երեխա(ներ) 5երեխա
Եղբայր Frank Stallone
Պարգևներ և մրցանակներ Արվեստի և գրականության շքանշանի սպա
IMDb ID 0000230
ԿինոՊոիսկ ID 8816
Պաշտոնական կայք

Սիլվեստր Ստալոնե (անգլերեն Sylvester Gardenzio Stallone - ծնվել է 1946 թ. հուլիսի 6-ին Նյու Յորքում ԱՄՆ), ամերիկյան դերասան, ռեժիսոր և սցենարիստ։

Առավելապես հայտնի է «Ռեմբո» և «Ռոկկի» ֆիլմաշարերից։

«Ռոկկի» ֆիլմի համար «Օսկար»ի է ներկայացվել լավագույն դերասան և Լավագույն սցենար անվանակարգերում, իսկ ֆիլմը ներկայացվել է Օսկարի 10 անվակարգերում և ստացել Օսկար Լավագույն ֆիլմ, Օսկար լավագույն ռեժիսորի համար և Օսկար լավագույն մոնտաժի համար անվանակարգում, նաև Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 2008 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում 2-րդն է որպես սպորտային ֆիլմ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվեստր Ստալոնեն ծնվել է Նյու Յորքում։ Նրա հայրը՝ Սիցիլիայից ԱՄՆ գաղթած Ֆրենկ Ստալլոնեն մասնագիտությամբ վարսավիր էր, մայրը՝ Ժակլին Լեյբոֆիշը ֆրանսիական և հրեական ծագում ուներ արմատներով Օդեսայից։ Ստալոնեի հայրը՝ Ֆրենկը, հայտնի էր իր բուռն վարքով։ Ձիերով պոլո խաղի մոլի երկրպագու էր և կնամոլ։ Մայրը՝ Ժակլինը, ում հայրը փաստաբան էր, մասնագիտությամբ դերասանուհի էր։

Ստալոնեի ծնվելուց մայրը դժվարությամբ է նրան ծննդաբերել, և ծննդաբերության ժամանակ բժիշկները անփութորեն վիրահատական դանակով դիպչել են Ստալոների դեմքի մկաններին, ինչի հետևանքով նրա դեմքի մասը կաթված է ստացել[1][2], մասնավորապես դեմքի ստորին ձախ մասը կաթվածահարվել է, այդ թվում ներքևի շուրթը, լեզուն և կզակը, դա է նրա ձայնի մի փոքր ոչ լիարժեք արտահայտման պատճառը։

Ծնողները բաժանվեցին, երբ Ստալոնեն 15 տարեկան էր և նա սկսեց բնակվել մոր հետ։ Մայրը նրան ուղարկեց սովորելու դժվար դեռահասների համար նախատեսված հատուկ դպրոցում։ Հետո տեղափոխվել է սովորելու Շվեյցարիայում Ամերիկյան քոլեջում, միաժաման աշխատելով որպես մարզիչ և խաղալով թատրոնում։ Վերադառանալով ԱՄՆ հաստատապես որոշում է դերասան դառնալ։ Գնում է սովորելու Մայամիի համալսարանի դերասանական ֆակուլտետում, որից հետո վերադառանալով Նյու Յորք սկսում է խաղալ թատրոնում։

Sylvester Stallone - 1977.jpg

Կինոյում առաջին դերը 1970 թվականին նկարահանված «Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ» պոռնոֆիլմում էր, (որի անվանումը ի դեպ «Ռոկկի» ֆիլմի հաջողությունից հետո 1976 թվականին վերանվանվեց «Իտալացի ձիուկը»), դրան հաջորդած մյուս ֆիլմերում նա նույնպես նկարահանվում էր նմանատիպ դերերով։ Առաջին անգամ 1974 թվականին նկարահանված «Լորդերը Ֆլետբուշից» ֆիլմում նրա խաղացած հերոսը խոսքեր ուներ։ Իսկ առաջին մեծ դերը, որը և մեծ հաջողություն ու լայն ճանաչում բերեց Ստալոնեին, «Ռոկկի» ֆիլմն էր, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր և նա այն վաճառեց կինոընկերությանը պայմանով որ ինքը հանդես գա գլխավոր դերում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք անգամ ամուսնացած է եղել։ 1974 թվականի ամուսնացել է ամերիկացի դերասանուհի Սաշա Զակի հետ, նրանից ունի 2 որդի։ 1985 թվականին ամուսնացել է դանիացի մոդել և դերասանուհի Բրիջիտ Նիլսենի հետ և նույնպես ամուսնալուծվել է։ 1997 թվականին ամուսնացել է ամերիկյան մոդել Ջենիֆեր Ֆլավինի հետ, ումից ունի 3 աղջիկ՝ Սոֆիա (ծն. 1997 թ.), Սիստին (ծն. 1999 թ.) և Սկարլետ (ծն. 2002 թ.)։ Նրա կրտսեր եղբայրը Ֆրենկ Ստալոնեն (անգլերեն Frank Stallone) մասնագիտությամբ դերասան և երգիչ է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

տարեթիվ ֆիլմի անվանում օրիգինալ անվանում ռեժիսոր դերը խաղընկերներ
1970 «Իտալացի ձիուկը»
(«Երեկույթ Կիտտի ու Ստադի մոտ»)
The Party at Kitty and Stud's Մորտոն Լուիս Ստուդ Հենրիետա Խոլմ,

Ջոդի Վան Պրանգ,

Նիկոլաս Ուորեն

1970 «Թաքնվելու տեղ չկա» No Place to Hide Ռոբերտ Ալան Շնիցեր Ջերրի Սավաջ Թոնի Պեիջ,

Ռեբբեկա Գրայմս,

Վիկի Լանկաստեր

1971 «Բանաններ» Bananas Վուդի Ալեն մետրոյի առաջի մարդասպան
1971 «Կլյուտ» Klute Ալան Պակուլա դիսկոտեկայի հաճախորդ Դոնալդ Սազերլենդ
Ջեյն Ֆոնդա
Ռոյ Շայդեր
1974 «Լորդերը Ֆլետբուշից» The Lords of Flatbush Մարտին Դևիդսոն
Սթիվեն Վերոնա
Սթենլի Ռոսիելլո Պերրի Կինգ,

Հենրի Ուինքլեր,

Պոլ Մեյս

1975 «Երկրորդ պողոտայի գերին» The Prisoner of Second Avenue Մելվին Ֆրանկ այգու երիտասարդ Ջեք Լեմոն
Էնն Բաքրոֆթ
Ջին Սաքս
1975 «Կապոնե» Capone Սթիվ Քարվեր Ֆրենկ Նիտտի Բեն Գազզարա
Ջոն Կասսավետիս
1975 «Մահացու մրցավազք 2000» Death Race 2000 Պոլ Բարտել մեքենա-զենք Ջո Վիտերբո Դեվիդ Կերրեդին,

Սիմմոնա Գրիֆֆետ,

Մերի Վորոնով

1975 «Մանդինգո» Mandingo Ռիչարդ Ֆլեյշեր ամբոխի երիտասարդ Ջեյմս Մեյսոն
1975 «Հաջողություն, իմ գեղեցկուհի» Farewell, My Lovely Դիկ Ռիչարդս Ջոննի Ռոբերտ Միտչեմ,

Շարլոտտա Ռեմպլինգ,

Ջոն Այրլենդ

1975 «Ոստիկանական պատմություն» (սերիալ) Police Story Ջոզեֆ Վամբախ Կադդո Սկոտ Բրեյդի,

Մել Սկոտ,

Դոն Մերեդիտ

1975 «Կոջակ» (սերիալ) Kojak Էբբի Մանն խուզարկու Ռիկ Դեյլի Թելլի Սավալաս,

Դեն Ֆրեյզեր,

Կեվին Դոբսոն

1976 «Ռոկկի» Rocky Ջոն Ջ. Էվիլդսեն Ռոկկի Թալիա Շայեր
1978 «Բռունցք» F.I.S.T Նորման Ջուիսոն Ջոննի Կովակ Ռոդ Սթայգեր
1978 «Դժոխքի խոհանոց» Paradise Alley Կոսմո Կարբոնի Սիլվեստր Ստալոնե Արմանդ Ասսանտե
1979 «Ռոկկի 2» Rocky 2 Սիլվեստր Ստալոնե Ռոկկի Թալիա Շայեր
1981 «Գիշերային ծուռակներ» Nighthawks Բրյուս Մալմուտ Ռիչարդ դա Սիլվա Ռուտգեր Հաուրե
1981 «Փախուստ դեպի հաղթանակ» Escape to Victory Ջոն Հյուսթոն կապիտան Ռոբերտ Հեչ Պելե
Բոբբի Մուր

Մայքլ Քեյն
Մաքս ֆոն Սյուդով

1982 «Ռոկկի 3» Rocky 3 Սիլվեստր Ստալոնե Ռոկկի Թալիա Շայեր
1982 «Ռեմբո 1: առաջին արյուն» Rambo: First Blood Part Տեդ Կոչեխ Ջոն Ռեմբո Ռիչարդ Կրեննա,

Բրայան Դեննեխի,

Բիլ Մակկինի

1983 «Ողջ մնալ» Staying Alive Սիլվեստր Ստալոնե փողոցի մարդ Ջոն Տրավոլտա
1984 «Լեռնային բյուրեղ» Rhinestone Բոբ Կլարկ Նիկ Մարտինելլի Դոլլի Պարտոն,

Ռիչարդ Ֆարնսուորտ,

Թիմ Թոմերսոն

1982 «Ռեմբո 2.առաջին արյուն» Rambo: First Blood Part II Ջորջ Պան Կոսմատոս Ջոն Ռեմբո Ռրչարդ Կրեննա,

Չարլզ Նեպեր,

Ստիվեն Բերկոֆֆ

1984 «Ռոկկի 4» Rocky 4 Սիլվեստր Ստալոնե Ռոկկի Թալիա Շայեր
Դոլֆ Լունդգրեն
1986 «Կոբրա» Cobra Ջորջ Պան Կոսմատոս Մերիեն Կոբրետտի Բրիջիտ Նիլսեն
1987 «Ամբողջ ուժով» Over The Top Մենահեմ Գոլան Լինքոլն Հոուկ Ռոբերտ Լոջա,

Սյուզան Բլեյկլի,

Ռիկ Ցումվալտ

1988 «Ռեմբո 3» Rambo III Պիտեր Մակդոնալդ Ջոն Ռեմբո Ռրչարդ Կրեննա,

Մարկ դե Յոնգե,

Կերտվուդ Սմիթ

1988 «Բանտում» Lock Up Ջոն Ֆլինն Ֆրենկ Լեոնե Դոնալդ Սազերլենդ
1989 «Տանգոն ու Քեշը» Tango And Cash Անդրեյ Կոնչալովսկի Ռեյ Տանգո Կուրտ Ռասել
1990 «Ռոկկի 5» Rocky 5 Ջոն Ջ. Էվիլդսեն Ռոկկի Թալիա Շայեր
1991 «Օսկար» Oscar Ջոն Լենդիս Անջելո «Սպենս» Պրովոլոնե Օռնելա Մուտի

Քըրք Դուգլաս

1992 «Կանգնիր, թե չէ իմ մայրիկը կկրակի» Stop! Or My Mom Will Shoot Ռոջեր Սփոթիսվուդ Ջոյ Բոմովսկի Էսթել Գետտի,

Ջոբետ Վիլիամս,

Ռոջեր Ռիս

1993 «Լեռնագնացը» Cliffhanger Ռենի Հառլին Հեյբ Ուոլքեր Մայքլ Ռուկեր
1993 «Կործանողը» Demolition Man Մարկո Բրամբիլլա Ջոն Սպարտան Ուեսլի Սնայփս

Սանդրա Բուլոկ
Ջեք Բլեք
Ռոբ Շնայդեր

1994 «Մասնագետը» The Specialist Լուիս Լոսա Ռեյ Քվիկ Շերոն Սթոուն

Ջեյմս Վուդս
Էրիկ Ռոբերթս
Ռոդ Սթայգեր

1995 «Դատավոր Դրեյդը» Judge Dredd Դեննի Քեննոն դատավոր Ջոզեֆ Դրեյդ Արմանդ Ասանտե

Մաքս ֆոն Սյուդով
Էրիկ Ռոբերտս
Ռոբ Շնայդեր

1995 «Մարդասպանները» Assassins Ռիչարդ Դոններ Ռոբերտ Ռեթ Անտոնիո Բանդերաս

Ջուլիանա Մուր

1996 «Լուսաբաց» Daylight Ռոբ Կոեն Կիթ Լատուրա Էմի Բրենննեման

Վիգգո Մորտենսեն

Դեն Խեդայա

1997 «Ոստիկանները» Cop Land Ջեյմս Մենգոլդ Ֆրեդդի Հեթլին Ռոբերտ Դե Նիրո

Հարվի Քեյթլ
Ռեյ Լիոտա
Ռոբերտ Պատրիկ

1997 «Այրվիր Հոլիվուդ այրվիր» Burn Hollywood Burn Արթուր Խիլլեր,

Ալան Սմիթի

Սիլվեստր Ստալոնե Խուլիո,

Էրիկ Այդլ,

Ռիչարդ Ջենի

2000 «Վերացնել Քարթերին» Get Carter Սթիվեն Տ. Քեյ Ջեք Քարթեր Միքի Ռուրկ

Մայքլ Քեյն

2001 «Ավտոարշավորդը» Driven Ռենի Հառլին Ջոզեֆ Տանտո Թիլ Շվայգեր

Բերտ Ռեյնոլդս

2002 «Դետօքսիկացիա» D-Tox Ռենի Հառլին Ջեք Մալլոյ Ռոբերտ Պատրիկ

Թոմ Բերինջեր

2002 «Վրիժառության հրեշտակը» Avenging Angelo Մարտին Բերկ Ֆրենկի Դելանո Էնթոնի Քուին
2003 «Ստվեր» Shade Դամիեն Նիման Den Մելանի Գրիֆիտ

Գաբրիել Բըռն

2003 «Լրտես երեխաները 3: Խաղը ավարտվախ է» Spy Kids 3-D: Game Over Ռոբերտ Ռոդրիգես Տոյմեյքեր Դերիլ Սաբարա,

Ալեկսա Պենավեգա,

Ռիկարդո Մոնտալբան

2006 «Ռոկկի Բալբոա» Rocky Balboa Սիլվեստր Ստալոնե Ռոկկի Բերտ Յանգ,

Անտոնիո Տերվեր,

Ժերալդին Խյուզ

2007 «Ռեմբո 4» Rambo IV Սիլվեստր Ստալոնե Ջոն Ռեմբո Ջուլի Բենց,

Մեթյու Մերդսեն,

Գրեմ Մակտավիշ

2009 «Անհավանական սեր» Kambakkht Ishq Սաբիր Կխան Սիլվեստր Ստալոնե Ակշայ Կումար,

Կարինա Կապուր,

Աֆտաբ Շիվադասանի

2010 «Անզսպելիները» The Expendables Սիլվեստր Ստալոնե Բարնի Ռոսս Ջեթ Լի,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դոլֆ Լունդգրեն,

Էրիկ Ռոբերտս,
Միքի Ռուրկ,
Ռենդի Կուտուր,

Առնոլդ Շվարցենեգեր,
Բրյուս Ուիլիս

2012 «Անզսպելիները 2» The Expendables 2 Սայմոն Ուեսթ Բարնի Ռոսս Ջեյսոն Սթեթհեմ,

Դոլֆ Լունդգրեն,

Ժան-Կլոդ Վան Դամ,

Չակ Նորիս,

Առնոլդ Շվարցենեգեր,

2012 «Անզուսպը» Bullet to the Head Վոլտեր Խիլլ Ջեյմս Բոնոմո Սանգ Կենգ,

Սարա Շախի,

Ջեյսոն Մոմա

2013 «Փախուստի Պլան» Escape Plan Միքայել Խոֆստրեմ Ռեյ Բրեսլին Առնոլդ Շվարցենեգեր,

Ջեյմս Կևիզել,

Վիննի Ջոնս

2013 «Նախամարտյա Ռևանշ» Grudge Match Պիտեր Սիգալ Հենրի «Ածելի» Շարպ Ռոբերտ Դե Նիրո,

Քիմ Բեսինջեր,

Ալան Արկին

2014 «Անզսպելիները 3» The Expendables 3 Պատրիկ Խյուզ Բարնի Ռոսս Ջեյսոն Սթեթհեմ,

Մել Գիբսոն,

Խարրիսոն Ֆորդ

2014 «Հասիր ինձ, եթե կարող ես» Reach Me Ջոն Խերցֆելդ Ժերալդ Թոմաս Ջեյն,

Կիրա Սեժվիկ,

Թոմ Բերենջեր

2015 «Կրիդ: Ռոկկի Ժառանգորդը» Creed Ռայան Կուգլեր Ռոկի Բալբոա Մայքլ Բի Ջորդան,

Թեսսա Թոմփսոն,

Ֆիլիսիյա Ռաշադ

Հոնորարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

(ոչ ամբողջական ցանկ, ըստ IMDb-ի տվյալների) 
  • «Իտալացի ձիուկը» - 200 դոլար
  • «Մահացու մրցավազք 2000» - 700 դոլար
  • «Ռոկկի» - 23 000 դոլար
  • «Ռոկկի 3» - 10 միլիոն դոլար
  • «Ռեմբո. առաջին արյունը» - 3.5 միլիոն դոլար
  • «Ողջ մնալ» - 10 միլիոն դոլար
  • «Լեռնային բյուրեղ» - 4 միլիոն դոլար
  • «Ռոկկի 4» - 12 միլիոն դոլար
  • «Ամբողջ ուժով» - 12 միլիոն դոլար
  • «Ռեմբո 3» - 16 միլիոն դոլար
  • «Բանտում» - 15 միլիոն դոլար
  • «Տանգոն և Քեշը» - 15 միլիոն դոլար
  • «Ռոկկի 5» - 15 միլիոն դոլար
  • «Օսկար» - 15 միլիոն դոլար
  • «Լեռնագնացը» - 15 միլիոն դոլար
  • «Ավերողը» - 15 միլիոն դոլար
  • «Մասնագետը» - 12 միլիոն դոլար
  • «Դատավոր Դրեյդը» - 15 միլիոն դոլար
  • «Մարդասպանները» - 15 միլիոն դոլար
  • «Ցերեկային լույս» - 17.5 միլիոն դոլար
  • «Ոստիկանները» - 60 հազար դոլար
  • «Վերացնել Քարթերին» - 20 միլիոն դոլար
  • «Ավտոարշավորդը» - 15 միլիոն դոլար
  • «Դետօքսիկացիա» - 20 միլիոն դոլար
  • «Վրիժառության հրեշտակը» - 20 միլիոն դոլար

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստալոնեն ձախլիկ է
  • Մանուկ հասակում Ստալոնեն կակազություն ուներ և թույլ ու վտիտ մարմնով էր։
  • Նրա հասակը 175 սմ է
  • Համակարգչային «Call of Duty: Modern Warfare 2» խաղում կարելի է տեսնել Ստալոնեի մասնակցությամբ ֆիլմի գովազդ
  • Կինոյի պատմության մեջ ամենաշատ՝ 4 անգամ «Ոսկե Ազնվամորի» հակամրցանակ ստացած տղամարդ դերասանն է։ 9 անգամ առաջադրվել է նշված մրցանակին որպես վատագույն տղամարդ դերասան։
  • «Ռոկկի 4» ֆիլմի նկարահումներից հետո պառկել է հիվանդանոց, որովհետև Դոլֆ Լունդգրենին նա հանձնարարել էր իրական մարտի բռնվել իր հետ։ Դոլֆ Լունդգրենը այդ ժամանակ արդեն կարատեի Եվրոպայի չեմպիոն էր։ Հիվանդանոցում նա խաղընկերոջը շնորհակալութուն է հայտնել լավ դերակատարման համար։
  • Ստալոնեն ցանկանում է Հայոց Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, նկարագրելով մասնավորապես Մուսա լեռան պաշտպանությունը

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Biography Channel (2007)։ «Sylvester Stallone Biography»։ Վերցված է դեկտեմբերի 28, 2009 
  2. Stated on Inside the Actors Studio, 1999

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]