Jump to content

Մալքոլմ Մաքդաուել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալքոլմ Մաքդաուել
անգլ.՝ Malcolm McDowell
Ծնվել էհունիսի 13, 1943(1943-06-13)[1] (83 տարեկան)
ԾննդավայրHorsforth, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա և Թոնբրիջ Սքուլ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, հնչյունավորող, կինոդերասան, բնավորության դերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, վիդեոխաղերի դերասան և դերասան
Ծնողներհայր՝ Չարլզ Թեյլոր[2], մայր՝ Էդնա ՄակԴաուել[2]
Ամուսին(ներ)Մարգոթ Բենեթ և Մերի Սթինբյորգեն
Երեխա(ներ)Չարլի ՄակԴաուել
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունRoyal Shakespeare Company?
malcolmmcdowellonline.com

Մալքոլմ Մաքդաուել (անգլ.՝ Malcolm McDowell, իրական անունը` Մալքոլմ Ջոն Թեյլոր (Malcolm John Taylor), հունիսի 13, 1943(1943-06-13)[1], Horsforth, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի անգլիացի դերասան, ում ճանաչում են բերել վառ արտահայտված, հաճախ նաև դաժանությամբ աչքի ընկնող բացասական դերերը։ «Տղամարդու լավագույն դերակատարման» և «Լավագույն դերասան» անվանակարգերում ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Սատուրն» մրցանակների։ 2012 թվականին արժանացել է աստղի` Հոլիվուդյան փառքի ծառուղում, իսկ 2014 թվականին արժանացել է «Սատուրն» մրցանակին` ստեղծագործական կյանքում ունեցած ձեռքբերումների համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալքոլմ Մաքդաուելը ծնվել է Լիդսում` բարապանի ընտանիքում։ Պատանի տարիքում աշխատել է որպես շրջիկ առևտրական։ Դերասանի վարպետության դասընթացներն ավարտելուց հետո, խաղացել է գավառական թատրոններում։ 1964 թվականին ընդգրկվել է Շեքսպիրյան թագավորական թատրոնի դերասանական կազմի մեջ, իսկ 1965 թվականին աշխատել է հեռուստատեսությունում։ 1968 թվականին նկարահանվել է ռեժիսոր Լինդսեյ Անդերսոնի «Եթե» կինոնկարում, իսկ ավելի ուշ, նույն ռեժիսորի «Օ, երջանիկ» (1973 թ.) ֆիլմում։

Մալքոլմ Մաքդաուելին իրականում ճանաչում բերեց 1971 թվականին նկարահանված, Սթենլի Կուբրիկի «Լարովի նարինջ» կինոնկարը, որտեղ նա կերտել էր անչափահաս չարագործ Ալեքսի դերը։ Այդ ֆիլմից հետո նրան մշտապես առաջարկում էին բացասական կերպարներ։ Այդպիսի դերերից էին նաև Հին Հռոմեական անմիտ կայսր Կալիգուլայի դերը` Տինտո Բրասի «Կալիգուլա» (1979 թ.) կինոնկարում, խորհրդային մոլագար մարդասպանի դերը Դևիդ Գրեկոյի «Էվիլենկո» (2004 թ.) ֆիլմում և այլն։ Մալքոլմ Մաքդաուելը նկարահանվել է նաև Կարեն Շահնազարովի «Արքայասպանը» (1991 թ.) կինոնկարում, կատարելով արքայասպան Յակով Յուրովսկու դերը։

1970-1980-ական թվականներին Մալքոլմ Մաքդաուելի կարիերան հանկարծակի անկում ապրեց։ Հիմնականում նա խաղում էր ոչ մեծ դերեր։ Բացառություն էր 1979 թվականին նկարահանված «Անցում» կինոնկարը, որտեղ նա կատարում էր ՍՍ-ական ֆոն Բերկովի գլխավոր բացասական դերը։ 1982 թվականին նա նկարահանվել է Փոլ Շրեդերի «Մարդիկ-կատուներ» կինոնկարում, իսկ 1990-ական թվականներին, Ջոն Ռիս Դևիսի և Մարկ Հեմիլի հետ միասին, խաղացել է Երկրի տիեզերական նավատորմի մարշալ Ջեֆրի Տոլուինի դերը` FMV-հոլովակներում, որոնք նախատեսված էին «Wing Commander III: Heart of the Tiger» (1993 թ.) և «Wing Commander IV: The Price of Freedom» (1995թ.) խաղերի համար[3]։ Հայտնի է նաև նրա դերը «Լեքս» (1996 թ.) հեռուստասերիալում։

Ներկայումս Մալքոլմ Մաքդաուելը աշխատում է ամերիկյան հեռուստատեսությունում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975-1980 թվականներին Մալքոլմ Մաքդաուելը ամուսնացած է եղել դերասանուհի Մարգո Բեննեթի հետ, իսկ 1980-1990 թվականներին` ամերիկյան դերասանուհի Մերի Ստինբյորգենի հետ և ունեցել երկու երեխա, դուստրը` Լիլի Ամանդան և որդին, այժմ ռեժիսոր և պրոդյուսեր Չարլի Մաքդաուելը։

1991 թվականին Մալքոլմ Մաքդաուելը ամուսնացել է երրորդ անգամ` Քելլի Կուհրի հետ, ով 24 տարով փոքր էր իրենից։ Նրանք ունեցել են երեք որդի։

Հայտնի դերասան Ալեքսանդր Սիդդիգը, Մալքոլմ Մաքդաուելի զարմիկն է։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1967ԽեղճըPoor CowԲիլլի
1968ԵթեIf…Միք
1970Ուրվագծեր հատվող տեղանքումFigures In A LandscapeԱնսել
1971Կատաղած լուսին (Վաղուց, շատ վաղուց` վաղը)The Raging Moon (Long Ago Tomorrow)Բրյուս Պիտչարդ
1971Լարովի նարինջA Clockwork OrangeԱլեքս
1973Օ, երջանիկO Lucky Man!Միք Թրևիս
1975Թագավորական փայլRoyal FlashՀարի Ֆլեշմեն
1976Ասերը երկնքումAces HighՋոն Գրեշեմ
1976Անիծվածների ճամփորդությունըVoyage of the DamnedՄաքս Գյունտեր
1979ԱնցումThe Passageֆոն Բերկով
1979ԿալիգուլաCaligulaԿալիգուլա
1979Ճանապարհորդություն ժամանակի մեքենայովTime After TimeՀերբերտ Ուելս
1980Նայիր ցասումովLook Back in AngerՋիմմի Պորտեր
1982Մարդիկ-կատուներCat PeopleՓոլ
1982«Բրիտանիա» հոսպիտալըBritannia HospitalՄիք Թրևիս
1983Երկնագույն ամպրոպBlue Thunderգնդապետ Կոկրեյն
1983Կրոս-ԿրիկCross CreekՄաքս Պերկինս
1983ԽենթանալGet Crazy-
1984ԳուլագGulagանգլիացի
1985Արթուր արքանArthur the Kingարքա Արթուր
1986Մոնտե ԿառլոMonte CarloՔրիստոֆեր Քուին
1987Բանտային բորսաBuy & CellՈւորդեն Տեննանտ
1987ՀյուրըThe Callerհյուր
1988ՄայրամուտSunsetԷլֆի Ալպերին
1989ՀանգուցյալներըMortacciԷդմոնդո
1990Լուսին-44Moon 44մայոր Լի
1990Դասարան 1999Class Of 1999դպրոցի տնօրեն Մայլզ Լանգֆորդ
1990Երաժշտական մայիսMaggio musicaleՊիեռ Ֆրանչեսկո Ֆերաիոլի
1990Իզաբելի համբույրըJezebel’s KissԲենջամին Ֆաբերսոն
1990ՎրդովվածներըDisturbedԴերիկ Ռուսել
1990ՎարպետըIl maestroՈւոլտեր Գոլդբերգ
1990Օձի աչքումIn The Eye Of The Snakeպրոֆեսոր Բոլդուին
1991ԱրքայասպանըЦареубийцаՏիմոֆեև, Յակով Յուրովսկի
1992Ցանկության շղթանChain of DesireՀյուբերտ Բայլեյ
1993Քամին արևելքիցVent d'estգեներալ Բորիս Հոլմստոն-Սմիսլովսկի
1993ԲոֆաBopha!-
1993Մարդը, ով հրաժարվում էր մեռնելուցThe Man Who Wouldn't DieԲեռնարդ Դրեյկ
1994Գրպանի փողերMilk MoneyՈւոլտցեր
1994Աստղային ուղի. ՍերունդStar Trek: GenerationsՏոլիան Սորան
1994Դաժան հատուցումDangerous IndiscretionՌոջեր Էվերետ
1994Երկրորդ մեծագույն պատմությունը` երբևէ պատմվածներիցThe Second Greatest Story Ever ToldԳաբրիել հրեշտակապետ
1994Սրտի ժամանակներըSeasons Of The HeartԱլֆրեդ ՄակԳինես
1995ՎիրաբույժըExquisite Tendernessդոկ. Ստեյն
1995ՏանկիստուհինTank GirlԿիսլի
1995Արթուր արքայի թուրըKids of the Round TableՄեռլին
1995Հյուսիսային Աստղի բռունցքըFist of the North StarՌյուկեն
1995Ճակատագրական հետապնդումFatal PursuitԲեչտել
1995Կարմիր Եռանկյունու շնաձկներըSharks of the Red Triangleպատմող
1996Փոքրիկ հեծյալներըThe Little Ridersկապիտան Կասել
1996Երեկվա թիրախըYesterday's TargetՀոլդեն
1996Գնացք դեպի դժոխքNight Train to VeniceՍտրանգեր
1996Այնտեղ, որտեղ ճշմարտությունն էWhere Truth Liesդոկ. Վերնոն Ռենքուիս
1996Երկու վտանգավոր լեդիներRingerՆոել
1997ՀոգեբուժարանAsylumՍալիվան Ռենե
1997Հիդրոսֆերա2103: The Deadly WakeՍեն Մուրդոկ
1997Հյուգոյի ընկերությունըHugo PoolՀենրի
1997Միսթր ՄագուMr. MagooՕսթին
1998Կախարդական թագավորըBeingsՅան
1998Առաջին 9 ½ շաբաթըThe First 9 1/2 WeeksՖրանսուա Դուբոյս
1998Համր ճիչ (Պարտիզպանը)The GardenerԲեն Քարտեր
1998Երևակայությունների կղզինFantasy Islandմիսթր Ռորկ
1999Հարավային խաչըSouthern CrossՖելիպե Սոլանո
1999Սերը պառկած է արյունաքամLove Lies BleedingՄալքոլմ Մոդ
1999Իմ ուրախ կյանքըMy Life So FarՄորիս Մակինտոշ
19992000. Ապոկալիպսիսի պահըY2Kգեներալ Սյուարդ
2000Դևիդ Քեսսիդիի պատմությունըThe David Cassidy StoryՋեկ Քեսսիդի
2000Գանգստեր № 1Gangster No. 1Գանգստեր 55
2000Մեռյալների կղզինIsland of the DeadՌուպերտ Քինգ
2001Ռոբին Հուդի դուստրը. Գողերի արքայադուստրըPrincess of ThievesՆոթինգհեմի շերիֆը
2001Եկվորներն ԱմերիկայումJust VisitingԷվսեբիուս
2001ՍափրիչըThe BarberԴեքստեր Մայլզ
2002Հայացքով բոցավառողը 2Firestarter 2: RekindledՋոն Ռեյնբյորդ
2002Ստվերների թագավորությունըShadow RealmՄարտին Հուդզոն
2002Միայն մեր միջևBetween StrangersԱլան Բաքստեր
2002Ես լրտես եմ (Խաբել բոլորին)I SpyԱռնոլդ Գունդարս
2003Կքնեմ, երբ մեռնեմI'll Sleep When I'm DeadԲոդ
2003ՏեմպTempoՈւոլտեր Շրենջեր
2003ՊարախումբThe CompanyԱլբերտո Անտոնելլի
2003Կարմիր վարդեր և բենզինRed Roses and PetrolԷնդա Դոյլ
2004Դորիան Գրեյ. Սատանայական նկարDorianՀենրի
2004ԷվիլենկոEvilenkoԱնդրեյ Էվիլենկո
2004Բոբբի Ջոնս. Հարվածի հանճարըBobby Jones: Stroke of GeniusՕ. Բ. Կիլեր
2004Տեմպեստա. Անբարոյական կիրքTempestaՓոլ Վալենտին
2005Թերթի պատմությունըRag TaleՌիչարդ, Մորտոն
2005Հայելային պատերազմներ. Արտացոլանք առաջինЗеркальные войны: Отражение первоеգործակալ Մերդոկ
2006Թութանհամոն. Դամբարանի անեծքըThe Curse of King Tut's TombՆաթան Կաիրնս
2006Ժառանգությունից զրկվածըCut OffՋեյմս Բուրտոն
2007ՑուցակըThe List-
2007ԵլքերExitzՊերսի
2007Հելոուին 2007HalloweenՍեմյուել Լումիս
2007Պատերազմ և խաղաղությունWar and PeaceՆիկոլայ Բոլկոնսկի
2008Դատաստանի օրըDoomsdayՄարկուս Քեյն
2008Կոկո ՇանելCoco ChanelՄարկ Բուշե
2009Հելոուին 2Halloween IIՍեմյուել Լումիս
2009ՈւմպSuckԷդդի Վան Հելսինգ
2010Ամեն-ինչ դեպի լավըBarry Mundayմիսթր Ֆարլի
2010Պրոֆեսոր Մելվիլի գաղտնիքներըPound of Fleshպրոֆեսոր Մելվիլ
2010Թեթևաբարո վարքի գերազանցիկըEasy Aտնօրեն Գիբբոնս
2010Գոլֆը թագավորությունումGolf in the KingdomՋուլիան Լանգ
2010Իլայի գիրքըThe Book of EliԼոմբարդի
2011Ես ատում եմ քեզ, Լոս-ԱնջելեսL.A., I Hate YouՀարոլդ Ուեյնտրաուբ
2011ԱրտիստըThe Artistծառայապետ
2011ԱզատագրվածներըThe Unleashedպատմող
2011Սատանայի հայցվորըSuing the DevilՍատանա
2011ՎամպիրուհիներըVamps-
2012ԹլպատումExcisionմիսթր Կուպեր
2012Սայլենթ Հիլ 2Silent Hill: Revelation 3DԼեոնարդ Վուլֆ
2012ՀակավիրուսAntiviralդոկ. Աբենդրոթ
2012Կանաչ պատմությունA Green StoryԲարտոն
2012Տանը մենակ 5. Տոնական կողոպուտHome Alone: The Holiday HeistՍինկլեր
2012Լուռ գիշերSilent Nightշերիֆ Կուպեր
2012ԳործատունThe Employerտնօրեն
2013Ռիչարդ ԱռյուծասիրտըRichard the LionheartՀենրի II
2013ԱռողջարաններSanitariumդոկ. Սթենսոն
2013ԶոմբեքսZombexդոկ. Սուլիս
2013Հրեշավոր գիշերMischief Nightմիսթր Սմայլզ
2014Մոցարտը ջունգլիներումMozart in the JungleԹոմաս Փեմբրիջ
2014Թբիլիսի, ես սիրում եմ քեզTbilisi, I Love Youմիսթր Մ.
2014Ազատ անկումFree FallԹադեուշ Գուլտ
2014Ինչպես զբաղվել սիրով` անգլիական ձևովSome Kind of BeautifulԳորդոն
2014Լրտեսի հոգինДуша шпионаՀենրի Բաքստոն
2015ԿորուստBereaveԳարվեյ
2015Բանականության աչքըMind's Eyeմիսթր Սիմս
2015Երեխաներն ընդդեմ հրեշներիKids vs Monstersգլխավոր հրեշ
201631. Մահվան տոն31հայր
2017Սպանություն ՄիսիսիպիումMississippi MurderՄակԳովեն
2017Մահացու մրցավազք 2050Death Race 2050Չայրմեն
2017Սեր և փառքWalk of FameԷվան Պոլուս
2017Սածիլների տունըGrow Houseդոկ. Դուբի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալքոլմ Մաքդաուել» հոդվածին։