Կարեն Շահնազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Շահնազարով
ռուս.՝ Карен Шахназаров
Ծնվել էհուլիսի 8, 1952(1952-07-08)[1] (71 տարեկան)
ԾննդավայրԿրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հասարակական գործիչ և պրոդյուսեր
ԱմուսինԱլյոնա Զանդեր
Պարգևներ
IMDbID ID 0787668

Կարեն Գեորգիի Շահնազարով (հուլիսի 8, 1952(1952-07-08)[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային, ռուս, հայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր, Մոսֆիլմ կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997)[2], ՌԴ ժողովրդական արտիստ (2002)[3], ԽՄԿԿ անդամ (1985 թվականից), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր[4]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Շահնազարովը ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից, ովքեր միջին դարերում իշխում էին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գավառում[5][6][7]։ Որոշ հեղինակներ կարծում են, որ Մելիք-Շահնազարյաններ իշխանները սերում են անտիկ Գեղարքունի և Սյունի տոհմերից, ովքեր, իրենց հերթին, ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» (5-րդ դար)՝ ծագում են հայերի նախահայր Հայկից[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Շահնազարովի ձայնը «Մոսկվայի արձագանքը» հաղորդաշարին

Կարեն Շահնազարովը ծնվել է 1952 թվականին Կրասնոդար քաղաքում։ Հայրը՝ Գեորգի Շահնազարովը (1924-2001), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, եղել է Մ. Գորբաչովի օգնականը և «Վերակառուցման» քաղաքականության հեղինակներից մեկը։ Մայրը՝ Աննա Շահնազարովան (ծնվել է 1928), ազգությամբ ռուս է, մասնագիտությամբ՝ թատերագետ։ Սովորել է Կրասնոդարի № 4 դպրոցում։

1975 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը (Իգոր Տալանկինի արվեստանոց)։ Այս ռեժիսորի օգնականն է եղել Շահնազարովը «Նպատակի ընտրություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ[9]։ Դիպլոմային աշխատանքը՝ «Լայն քայլերով, մաեստրո» ֆիլմն է[10]։

1975 թվականի հոկտեմբերից 1976 թվականի նոյեմբերը ծառայել է բանակում։ 1973-1974 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ»-ում որպես ռեժիսորի օգնական, 1975 թվականի հունիս-հոկտեմբեր՝ կինոռեժիսոր, 1976 թվականից Մոսֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, իսկ 1984 թվականից նույն կինոստուդիայի կինոռեժիսոր-բեմադրիչ[10]։ Մասնագիտական լուրջ դպրոց է անցել, մասնավորապես, Գեորգի Դանելիայի ղեկավարության ներքո։ Դեբյուտը կինոյում եղել է Добряки ֆիլմը։ 1980 թվականին իր կողմից գրված սցենարի հիման վրա նկարահանվել է «Կանայք հրավիրում են տղամարդկանց» լիրիկական կոմեդիան։

Լայն ճանաչում է ստացել «Մենք ջազից ենք» (1983) և «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմերով։ «Մենք ջազից ենք» ֆիլմը, «Սովետսկի էկրան» ամսագրի ընթերցողների քվեարկությամբ, ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, արժանացել նաև մի քանի միջազգային մրցանակների։ Վերակառուցման տարիների կինոյի նշանավոր երևույթներից էր «Առաքիչը» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս Շահնազարովն էր։

1987 թվականից եղել է «Մոսֆիլմի» մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միավորման գեղարվեստական տնօրենը, որը 1990 թվականին վերանվանվել է «Կուրիեր» ստուդիա, 1991 թվականից՝ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի և «Կուրիեր» ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու վարչության նախագահը։

1994-1995 թվականներին ՌՏՎ հեռուստաալիքով ցուցադրվող «21-րդ դարը կադրում և կադրից դուրս» հեռուստաշարի հեղինակն ու հաղորդավարն է[10]։

Դասավանդում է ՎԳԻԿ-ում (խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի արվեստանոցի ղեկավար)։ 1998 թվականին դարձել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը։ Նրա ղեկավարությամբ Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան հաղթահարել է 90-ականների խոր ճգնաժամը և դարձել Եվրոպայի խոշորագույն կինոարտադրական համալիրը։ 2008 թվականից Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ՌԴ Հանրային պալատի անդամ է։

Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակի, այդ թվում՝ 2 «Ոսկե արծիվ»-ի։

Շահնազարովը ՌԴ Նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նախագահի տեղակալն է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահնազարովը ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին ամուսնությունն արագ քայքայվել է։ Երկրորդ կինը՝ Ալյոնա Զանդերը, հեռացել է նրանից 1989 թվականին և դստեր հետ մեկնել ԱՄՆ։ Երրորդ կինը՝ դերասանուհի Դարիա Մայորովան է։ Շահնազարովն ունի 3 երեխա՝ Աննան երկրորդ ամուսնությունից (ծն․ 1985) և 2 որդի երրորդ ամուսնությունից՝ Իվան (ծն․ 1993) և Վասիլի Շահնազարովները (ծն․ 1996)[11]։

Հասարակական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Շահնազարովը ստանում է պետական մրցանակ

2012 թվականին եղել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի Մոսկվայի Ժողովրդական շտաբի անդամ[12]։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների ուղերձը, որն ուղղված էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինի՝ Ուկրաինայում և Ղրիմում վարած քաղաքականության աջակցմանը[13]։

Կարեն Շահնազարյանի կարծիքով ժամանակակից ռուսական կինոյին պակասում է ինքնանույնականացումը և ընդհանուր գաղափարը, որը առկիա էր խորհրդային կինոյում, ինչպես նաև անհատականությունների պակաս ունի։ նա նշում է, որ այժմ մատերի վրա կարելի է հաշվել իսկապես տաղանդավոր ռեժիսորների։ Բացի այդ «Մոսֆիլմի» տնօրենը կարծում է, որ այժմ շատ ավելի բարդ է կինեմատոգրաֆիական կրթություն ստանալը, քանի որ կինոյով սկսում են զբաղվել այն մարդիկ, ովքեր արդեն ավարտել են բուհը։ Համապատասխանաբար, եթե մարդը միջոցներ չունի, ապա պարզապես չի կարող կինոկրթություն ստանալ։

Կինոարտադրությունը կազմված է 2 բաղկացուցիչներից՝ ստեղծագործական և տեխնիկական։ Ստեղծագործականը գերիշխում է։ Սակայն տեխնիկականն էլ այժմ շատ կարևոր է՝ ձայնի, պատկերի որակը և այլն։
- Կ․ Շահնազարով, «Магия кино» հեռուստահաղորդում, հունվարի 12, 2011[14]

2016 թվականին ոչ մեկ անգամ հանդես է եկել Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներում, որտեղ հանդես է եկել այնպիսի պատմական գործիչների պաշտպանությամբ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Լենինը և Իոսիֆ Ստալինը[15]։

2020 թ. հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակին։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինեմատոգրաֆիստների միության խորհրդի անդամ
  • ՌԴ մշակույթի նախարարության կոլեգիայի անդամ
  • ՌԴ նախագահին առընթեր գործող մշակույթի և արվեստի խորհրդի տեղակալ
  • Հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման խորհրդի անդամ
  • Մոսկվա քաղաքի Հանրային պալատի անդամ
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների Ազգային ակադեմիայի խորհրդի անդամ
  • Եվրոպական կինոակադեմիայի անդամ
  • «Ոսկե արծիվ»ազգային կինոմրցանակի փորձագիտական խորհրդի անդամ
  • «Օսկար» մրցանակի առաջադրվող ռուսական ֆիլմերի ընտրման հանձնաժողովի անդամ
  • «Առաջին ալիք»-ի տնօրենների խորհրդի անդամ
  • «Սուրբ Օլաֆ» քոլեջի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր (ԱՄՆ)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (օգոստոսի 2, 1997)՝ արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[16]
  • ՌԴ ժողովրդական արտիստ (հուլիսի 29, 2002)՝ կինոարվեստի բնագավառում մեծ ավանդի համար[17]
  • 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ կինոարվեստի բնագավառում (հունիսի 5, 2003) «Աստղը» գեղարվեստական ֆիլմի համար[18]
  • Պատվո շքանշան (հոկտեմբերի 4, 2008)՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղուն գործունեության համար[19]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 12, 2012)՝ հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա ստեղծագործական գործունեության համար[20]
  • ՀՀ Պատվո շքանշան (հունվարի 21, 2013)՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ավանդի, կինոարվեստի բնագավառում բազմամյա և արգասաբեր գործունեության համար[21]
  • 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունիսի 7, 2013)՝ ռուսական կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած ավանդի, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վերածնման և զարգացման համար[22]
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Անհայտացած կայսրություն» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2008)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Հիվանդասենյակ համար վեց» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2009)
  • «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Սպիտակ վագր» լավագույն խաղարկային ֆիլմի համար
  • «Դարին» բիզնես վարկանիշի ազգային մրցանակի դափնեկիր՝ Բիզնեսի և ձեռնարկատիրության ռուսական ակադեմիայի կողմից (2005)
  • «Մենք ջազից ենք» ֆիլմի համար՝
    • Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1986) (ինչպես նաև «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմի համար)
    • Ժյուրիի հատուկ մրցանակ Գրենոբլում (Ֆրանսիա, 1984)
    • Լոձի միջազգային կինոփառատոնի արծաթե մեդալ (Լեհաստան, 1984)
    • Լոնդոնի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
    • Չիկագոյի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
    • Բելգրադի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
  • «Կուրիեր» ֆիլմի համար՝
    • Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ (1988)
    • Մոսկվայի 15-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ
    • Թբիլիսիի փառատոնի պատանի հանդիսատեսի համար լավագույն ֆիլմի համար ժյուրիի մրցանակ (Վրաստան, 1987)
  • «Քաղաք Զեռո» ֆիլմի համար՝
    • «Ոսկե Հյուգո» գլխավոր մրցանակ՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնում (ԱՄՆ, 1989)
    • Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնի արծաթե մրցանակ (Իսպանիա, 1989)
    • Գիտական ֆանտաստիկայի եվրոպական միության մրցանակ որպես լավագույն ֆիլմ (Սան Մարինո, 1989)
  • «Արքայասպան» ֆիլմի համար՝
  • «Ամերիկյան դուստրը» ֆիլմի համար՝
    • Շանհայի 2-րդ միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ (Չինաստան, 1995)
  • «Լիալուսնի օր» ֆիլմի համար՝
    • «Նիկա» մրցանակ «Լավագույն սցենարի համար»
    • Կարլովի Վարի 33-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ և հատուկ մրցանակ (Չեխիա)
    • Պալիչի 2-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և գլխավոր մրցանակ (Հարավսլավիա)
    • մոսկովյան կինոյի «Մոսկովյան Պեգաս» 4-րդ կինոփառատոնի «Ոսկե Պեգաս» գլխավոր մրցանակ
    • Սոչիի 9-րդ Ռուսական բաց կինոփառատոնի երկրորդ մրցանակ
    • Աթենքի 11-րդ Եվրոպական կինոյի պանորամայի երկրորդ մրցանակ (Հունաստան)
  • «Սպիտակ վագր» ֆիլմի համար՝
    • Թունիսի ռուսական կինոյի փառատոնում՝ որպես խաղարկային լիամետրաժ լավագույն ֆիլմ և լավագույն սցենար (2013)[23]
  • Վլադիմիր Վիսոցկու անվան «Своя колея» մրցանակ
  • «Տարվա մարդ» ազգային մրցանակ՝ հայրենական կինոյի զարգացման և պահպանման գործում ունեցած ավանդի համար (2004)[9]
  • Մոսկվայի կինոփառատոնի "Global Film & Music Fest" հատուկ մրցանակ՝ ռեժիսորի և պրոդյուսերի կարիերայի համար (2005)[9]
  • Մոսկվայի կինոփառատոնի հատուկ մրցանակ՝ կինոարվեստում հասած բարձունքների համար (Երուսաղեմ, 2005)[9]
  • «Золотая Камера-300» հատուկ մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար[9]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն փաստագրական ֆիլմերին[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2014 Էկրանի սիմֆոնիա
2014 Նիկոլայ Երյոմենկոյի վերջին գարունը
2014 Օլեգ Յանկովսկի․ Վերջին որսը
2014 Խաղացված չէ, երգված չէ
2014 Ալեքսանդր Պանկրատով-Չյորնի․

Առանց բարդույթների տղամարդը

2013 Նատալյա Գունդարևա․ Ոչ քաղցր կինը
2013 Լեոնիդ Կուրավլյով․ Իմ վրա նախշեր չկան
2013 Գեորգի Բուրկով․ Երգիծական Դոն Քիշոտը
2011 Եվգենի Եվստիգնեևի երեք կյանքը
2011 Հասարակ, ոչ հասարակ Սերգեյ Նիկոնենկոն
2010 Նիկոլայ Ռիբնիկով․ Տղան Զարեչնայա փողոցից
2010 Նիկիտա Միխալկով. Сами с усами
2010 Լյուդմիլա Սավելևա․ Պարահանդեսից հետո
2010 Լիդիա Սմիրնովա․ Կին բոլոր ժամանակների համար
2010 Եվ հավերժությամբ լցված է պահը․․․
2010 Քաղաքային լեգենդներ
  • Մոսֆիլմ․ Հաջողության տաղավար
2009 Алтайский самородок. Панкратов-Черный
2008 Նատալյա Գունդարևա․ Մեր Նատաշան
2008 Գեորգի Բուրկովի ճակատագրի հեգնանքը
2008 Ոգեշնչման շունչը
2006 Լեոնիդ Ֆիլատովի մասին հեքիաթ
2005 Կղզիներ
  • Կարեն Շահնազարով
2005 Լիդիա Սմիրնովա․ Ես հաջողակ եմ
Տարեթիվ Ֆիլմ
Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր
1979 Բարեսիրտները
ԱյոY
1980 Պարընկերուհիները հրավիրում են պարընկերներին
ԱյոY
1983 Մենք ջազից
ԱյոY
ԱյոY
1985 Ձմեռային գիշեր Գագրայում
ԱյոY
ԱյոY
1986 Առաքիչը
ԱյոY
1988 Զրո քաղաքը
ԱյոY
ԱյոY
1991 Արքայասպան
ԱյոY
ԱյոY
1992 Սպիտակ թագավոր, կարմիր թագուհի
ԱյոY
1993 Երազներ
ԱյոY
ԱյոY
ԱյոY
1993 Չուգունե աստվածների երեխաներ
ԱյոY
1995 Ամերիկյան դուստր
ԱյոY
ԱյոY
1998 Լիալուսնի օր
ԱյոY
ԱյոY
1998 Ով, եթե ոչ մենք
ԱյոY
1998 Ողջույն Չարլի փողահարից
ԱյոY
2001 Թույներ կամ Թունավորումների համաշխարհային պատմություն
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2002 Աստղ
ԱյոY
2004 Մահ անունով ձիավորը
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2008 Կորուսյան կայսրություն
ԱյոY
ԱյոY
2009 Հիվանդասենյակ №6
ԱյոY
ԱյոY
2012 Սպիտակ վագր
ԱյոY
ԱյոY
ԱյոY
2012 Սերը ԽՍՀՄ-ում
ԱյոY
ԱյոY
2013 Косухи
ԱյոY
2013 Նա
ԱյոY
2015 Ճանապարհ դեպի Բեռլին
ԱյոY
2016 Աննա Կարենինա
ԱյոY

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #139149309 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Карен Шахназаров: «Режиссура — вопрос личной культуры»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
  3. «Почётное звание присвоено указом Президента России № 813 от 29 июля 2002». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  4. «День России 12 июня отмечается по всей стране». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  5. Карен ШАХНАЗАРОВ: «Я не экранизирую свою жизнь»
  6. Мелик-Шахназарян А. (04.11.2007 № 6 (9)). «Варанда – сердце Арцаха» (ռուսերեն). Журнал «Анив». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
  7. John F. R. Wright, Suzanne Goldenberg, Richard N. Schofield. Transcaucasian Boundaries. Psychology Press, 1996 — History — 237 pages. London. стр. 94
  8. G. Thoumaian. An Armenian Diplomat in the Service of Napoleon a Hundred Years Ago. Ararat, vol. 4 1917, London, pp 514—516
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Карен Шахназаров (Karen Shakhnazaroff) - биография - советские режиссёры - Кино-Театр.РУ». kino-teatr.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Карен Георгиевич Шахназаров». www.mosfilm.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Жены знаменитостей». Жены Карена Шахназарова. Звездные жены. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
  12. «Путин 2012». 2012 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  13. Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2020-02-01 Wayback Machine // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  14. «Магия кино», телеканал «Культура», 12 января 2011 года
  15. «Грани.Ру: ТЕЛЕПРОПАГАНДА. АПРЕЛЬ». graniru.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  16. «Указ Президента Российской Федерации от 2 августа 1997 года № 818 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  17. «Указ Президента Российской Федерации от 29 июля 2002 года № 813 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  18. Указ Президента РФ от 05.06.2003 № 614|Указ Президента Российской Федерации от 5 июня 2003 г. № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
  19. «Указ Президента Российской Федерации от 4 октября 2008 года № 1437 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  20. «Указ Президента Российской Федерации от 12 июля 2012 года № 951 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  21. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  22. Указ Президента Российской Федерации от 7 июня 2012 года № 541 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
  23. «Фильмы - победители фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Շահնազարով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Շահնազարով» հոդվածին։