Մերի Սթինբյորգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերի Սթինբյորգեն
MarySteenburgenDec09.jpg
Ծնվել էփետրվարի 8, 1953(1953-02-08)[1][2][3][…] (67 տարեկան)
ԾննդավայրNewport, Արկանզաս, ԱՄՆ[4]
ԿրթությունՀենդրիքս քոլեջ (1972)[5], North Little Rock High School? (1971)[5] և Neighborhood Playhouse թատերական դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԱզգությունDutch American?
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Թեդ Դենսոն
Երեխա(ներ)Charlie McDowell?
Պարգևներ և մրցանակներՕսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար, Ոսկե Գլոբուս մրցանակ երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերության մրցանակ երկրորդ պլանի կանացի լավագույն դերակատարման համար, Արբանյակ մրցանակ լավագույն դերասանական կազմի համար, Critics’ Choice Movie Awards՝ լավագույն դերասանական կազմի համար, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ՝ «խաղարկային կինոյում լավագույն դերասանական կազմ» անվանակարգում, Օսկար և Ոսկե գլոբուս

Մերի Նելլ Սթինբյորգեն (անգլ.՝ Mary Nell Steenburgen, փետրվարի 8, 1953(1953-02-08)[1][2][3][…], Newport, Արկանզաս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, «Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր «Մելվին և Հովարդ» (1980) ֆիլմում խաղացած դերի համար:

Գործունություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Մերի Սթինբյորգենը տեղափոխվել է Նյու Յորք, այնուհետև սկսել է հանդես գալ թատերական բեմերում: 1978 թվականին նա առաջին խաղացել է կինոյում, անմիջապես գլխավոր դերով՝ Ջեք Նիկոլսոնի հետ «Ուղևորվելով դեպի հարավ» ֆիլմում և առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «Լավագույն դեբյուտի» համար: Հաջորդ տարի նա նկարահանվել է գիտաֆանտաստիկ «Ճանապարհորդություն ժամանակի մեքենայով» ֆիլմում և իր դերի համար արժանացել է «Սատուրն» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

Սթինբյորգենը «Օսկար» է ստացել իր գործունեության երրորդ կինոնկարիէ 1980 թվականի «Մելվին և Հովարդ» կատակերգությունում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում[6]: 1983 թվականին նա խաղացել է «Կրոսս Ճիչ» ֆիլմի գլխավոր դերը, իսկ հետո հանդես է եկել «Ռեգթայմ» և «Սեքսի կատակերգությունը ամառային գիշերը» ֆիլմերում: Դրանից հետո նա հիմնականում հաջողություններ է ունեցել հեռուստատեսությունում՝ ութսունականների կեսերից սկսած նկարահանվելով տարբեր մինի սերիալներում[6]:

1990 թվականին նկարահանվել է «Հետ դեպի ապագա 3» ֆիլմում, որը եռերգության վերջին ֆիլմն էր: Դրանից հետո նա խաղացել է 2-րդ պլանի դերեր «Ֆիլադելֆիա» և «Նիքսոն» ֆիլմերում, ինչպես նաև 1996-1997 թվականներին իր սեփական կատակերգական «Թանաք» սերիալի գլխավոր դերն է կատարել, որը փակվել է մեկ եթերաշրջան հետո: 2003—2005 թվականներին նա հանդես է եկել «Նոր Ժաննա Դ’Արկ» սերիալում երկրորդական դերով[6]: 2011 թվականին նա փոքրիկ դեր է խաղացել «Սպասուհի» ֆիլմում, իսկ 2012 թվականին նա հայտնվել է «Ստուդիա 30» սերիալի մի քանի էպիզոդներում: 2014 թվականին հայտարարվել է, որ Սթինբյորգենը միացել է «Նարնջագույնը նոր սևն է» սերիալին և կհայտնվի 3-րդ սեզոնում, որը թողարկվելու էր 2015 թվականին[7]: 2015 թվականին միացել է «Երկիր մոլորակի վերջին մարդը» սերիալի դերասանական կազմին:

2007 թվականին Սթինբյորգենին ձեռքի փոքրիկ վիրահատություն են արել, դրանից հետո նրա հավաստիացմամբ իր մոտ հայտնվել են երաժշտական ունակություններ: Նա 12 երգ է գրել և ուղարկել երաժշտական իրավաբանին: Նա կեղծանուն է օգտագործել, և ի վերջո երգերը նրան բերել են Universal Music-ի հետ պայմանագրի կնքման երգեր գրելու համար: Հաջորդ տասնամյակում նա շարունակել է զարգացնել իր նոր տաղանդը, և գրել է «Glasgow (No Place Like Home)» երգը, որը հնչում է «Վայրի վարդ» ֆիլմի ավարտին[8]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին Սթինբյորգենը ամուսնացել է դերասան Մալքոլմ Մաքդաուելի հետ, և նրանք երկու երեխա են ունեցել: 1990 թվականին նրանք բաժանվել են և հինգ տարի անց Սթինբյորգենն ամուսնացել է դերասան Թեդ Դենսոնի հետ:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1978 ֆ Ուղևորվելով դեպի հարավ Goin' south Ջուլիա Թեյթ/Մուն
1979 ֆ Ճանապարհորդություն ժամանակի մեքենայով Time After Time Էմի Ռոբինս
1980 ֆ Մելվին և Հովարդ Melvin and Howard
1981 ֆ Ռեգթայմ Ragtime Մայր
1982 ֆ Սեքսի կատակերգությունը ամառային գիշերը A Midsummer Night's Sex Comedy Էդրիան
1983 ֆ Կրոսս Ճիչ Cross Creek Մարջորի Կինան Ռոուլինգս
1985 ֆ Մի կախարդական Սուրբ Ծնունդ One Magic Christmas Ջինի Գրեյնջեր
1987 ֆ Օգոստոսյան կետեր The Whales of August երիտասարդ Սառա
1987 ֆ Ձմռան մահը Dead Of Winter
1989 ֆ Ծնող Parenthood Կարեն Բակմեն
1990 ֆ Հետ դեպի ապագա 3 Back to the Future 3 Կլարա Կլեյթոն
1991-1992 ս Հետ դեպի ապագա Back to the Future: The Animated Series Կլարա Կլեյթոն
1993 ֆ Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին What's Eating Gilbert Grape Բեթթի Կարվեր
1994 ֆ Կլիֆֆորդ Clifford Սառա Դևիս
1994 ֆ Պոնտիակ լուսին Pontiac Moon
1994 ֆ Ժառանգություն փոխանցել It Runs In The Family
1995 ֆ Փոշի Powder Ջեսսիկ «Ջեյ Սի» Կոլդուել
1995 ֆ Մարգագետնային բորբոս The Grass Harp Այդայի քույրը
1996 ֆ Գուլիվերի ճանապարհորդությունը Gulliver's Travels Մերի Գուլիվեր
2001 ֆ Կյանքը տան նման Life as a House Կոլլին Բեկ
2002 ֆ Այնպես, որ դու մեռնես Wish You We're Dead Սալլի
2003 ֆ Հույսի թերթեր Hope Springs Ջոան Ֆիշեր
2003 ֆ Էլֆեր Elf Էմիլի
2006 ֆ Ներքին կայսրություն INLAND EMPIRE Այցելու թիվ 2
2006 ֆ Մեռած աղջիկը The Dead Girl Բևերլի
2007 ֆ Անօգնական Numb դոկտոր Բլեյն
2008 ֆ Չորս Սուրբ Ծնունդ Four Christmases Մերլին, Քեյթի մայրը
2008 ֆ Խորթ եղբայրներ Step Brothers Նենսի Հաֆ-Դոբակ
2009 ֆ Էլեկտրական մշուշում In the Electric Mist Միսսիս Ռոբիշո
2009 ֆ Առաջարկություն The Proposal Գրեյս Պակստոն
2010 ֆ Մորգան ամուսինները փախուստի մեջ Did You Hear About the Morgans? Էմմա
2010 ֆ Անպիտակ աղջիկը Dirty Girl Պեգգի
2011 ֆ Սպասուհի The Help Էլեյն Սթայն
2013 ֆ Starպղպեղներ Last Vegas Դիանա
2015-2016 ս Երկիր մոլորակի վերջին մարդը The last man on earth Գեյլ Կլոսթերման
2018 ֆ Գրքերի ակումբ Book Club Քերոլ Կոլբի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]