Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին
What's Eating Gilbert Grape
Whats eating gilbert grape.jpg
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր հասունացման պատմություն, դրամա[1][2][3] և կինոկատակերգություն
Թեմա անհաջող ընտանիք
Թվական 1993
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Լասե Հալսթրյոմ[1][4][5]
Սցենարի հեղինակ Peter Hedges
Դերակատարներ Ջոնի Դեփ[4][6][2][5][3], Ջուլիետ Լևիս[7][4][6][2][5][3], Mary Steenburgen[7][6][2][3], Լեոնարդո ԴիԿապրիո[6][2][5][3], Ջոն Կ. Ռեյլի[6][2][3], Darlene Cates[7][6][2][3], Քրիսպին Գլովեր[6][2][3], Cameron Finley[6] և Քևին Թայ[6][2][3]
Օպերատոր Սվեն Նյուկվիստ
Երաժշտություն Ալան Փարքեր
Մոնտաժ Andrew Mondshein
Կինոընկերություն Paramount Pictures
Տևողություն 118 min

Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին, 1993 թվականի դրամա ֆիլմ, որի ռեժիսորն է Լեսի Հալսթրոմը, գլխավոր դերակատարներն են Ջոնի Դեփը, Ջուլիետ Լեվիսը, Դառլին Քեյթսը և Լեոնարդո ԴիԿապրիոն։ Ֆիլմը 24 ամյա Գիլբերտի (Դեփ) մասին է, ով աշխատում է խանութում և հոգ է տանում իր գեր մոր և մտավոր հետամնաց եղբոր մասին։ Փիթեր Հեդջիսը գրել է ֆիլմի սցենարը, որը վերցված է 1991 թվականին գրված նույնանուն նովելից։ Լեոնարդո ԴիԿապրիոն ստացել է իր առաջին օսկարի նոմինացիան, իր դերի համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այովա նահանգում գտնվող փոկրիկ Անդորա քաղաքում Գիլբերտ Գրեյփը (Ջոնի Դեփ) հոգ է տանում իր մտավոր հետամնաց եղբոր՝ Առնիի (Լեոնարդո ԴիԿապրիո) մասին։ Նրա մայրը՝ Բոնին (Դառլին Քեյթս), հրաժարվել է կյանքից այն բանից հետո, երբ նրա ամուսինը կախվել էր նկուղում 17 տարի առաջ։ Նա իր ժամանակի ամբողջ մասը անցկացնում է բազմոցի վրա նստած հեռուստացույց դիտելով և ուտելով։ Բոնին իր ճարպակալման պատճառով չի կարողանում հոգ տանել ընտանիքի մասին։ Գիլբերտը պատասխանատվությունը վերցնում է իր վրա՝ վերանորոգելով հին տունը և հետևելով Առնիին, ով սովորություն ուներ բարձրանալ քաղաքի ջրամատակարարման աշտարակի վրա, իսկ քույրերը՝ Էմին (Լոռա Հարինգթոն) և Էլենը (Մարի Քեյթ Շելհարդ), կատարում էին մյուս գործերը։ Քաղաքում բացվել էր FoodLand անունով նոր սուպերմարկետ, որը սպառնում էր այն փոքրիկ խանութին, որտեղ Գիլբերտը աշխատում էր։ Գիլբերտը հարաբերություններ ուներ ամուսնացած կնոջ՝ Բեթի Քարվերի (Մերի Սթինբուրգեն) հետ։ Գիլբերտը ոչ միայն խնամում և պաշտպանում էր եղբորը, այլև շարժվում էր «ոչ ոք չի դիպչում Առնիին» քաղաքականությամբ։

Առնիի 18-ամյակը նշելուց հետո Բոնին բարձրանում է աստիճաններով և պառկում է քնելու իր ամուսնու ինքնասպանությունից հետո առաջին անգամ։ Քիչ անց Առնին փորձում է արթնացնել նրան, սակայն գիտակցում է, որ նա մահացել է։ Երեխաները, չցանկանալով, որ իրենց մայրը դառնա քաղաքի ծաղրանքը, քանի որ նրա դիակը բեռնամբարձիչով են հանել տնից, դատարկում են տան ամբողջ ունեցվածքը և հրդեհում են տունը։ Մեկ տարի անց Գիլբերտը նկարագրում է, թե ինչ է պատահել իր ընտանիքի հետ մոր մահից հետո։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Ջոնի Դեփ Գիլբերտ Գրեյփ
Ջուլիեթ Լեվիս Բեքի
Լեոնարդո ԴիԿապրիո Առնի Գրեյփ
Մերի Սթինբուրգեն Բեթի Քարվեր
Դառլին Քեյթս Բոնի Գրեյփ
Լոռա Հարինգթոն Էմի Գրեյփ
Մերի Քեյթ Շելհարթ Էլեն Գրեյփ
Քևին Թայ Քեն Քարվեր
Ջոն Ք․ Ռեյիլի Թուքեր Վան Դայք
Քրիսփին Գլովեր Բոբի ՄաքԲուրնի
Պենելոպե Բրինինգ Բեքիի տատիկը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի՞նչն է տանջում Գիլբերտ Գրեյփին ֆիլմը նկարահանվել է Տեխաս նահանգի տարբեր քաղաքներում։ Նկարահանման հիմնական վայրերն էին Օստինը և Ֆլուգերվիլը, ինչպես նաև Մեյները, որտեղ գտնվում էր ջրամատակարարման աշտարակը[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]