Ալան Փարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Փարքեր
Alan Parker (Director), London, 2012.jpg
Ծննդյան թիվ՝փետրվարի 14, 1944(1944-02-14)[1][2] (75 տարեկան)
Ծննդավայր՝Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և կինոդերասան
Պարգևներ՝Բրիտանական կայսրության շքանշան և Արվեստի և գրականության շքանշանի սպա
IMDb։ID 0000570
alanparker.com

Ալան Փարքեր (անգլերեն՝ Alan Parker, ամբողջ անունը` սըր Ալան Ուիլյամ Փարքեր (sir Alan William Parker), փետրվարի 14, 1944(1944-02-14)[1][2], Իսլինգտոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, բրիտանական ռեժիսորական գիլդիայի նախագահ, կինոյի գործերով բրիտանական կոմիտեի հիմնադիր: 2002 թվականին պարգևատրվել է Բրիտանական կայսրության շքանշանով:

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Փարքերը ծնվել է Լոնդոնի Իսլինգտոն թաղամասում` բանվորական ընտանիքում: Սովորել է «Տիկին Էլիս Օուենի դպրոց»-ում: 18 տարեկանում լքել է դպրոցը և աշխատանքի անցել գովազդային գործակալությունում: Այնուհետև տեղափոխվել է հեռուստատեսություն, որտեղ նույնպես զբաղված էր գովազդային աշխատանքներով: Այդ տարիներին նա նկարահանել է մի քանի կարճամետրաժ կինոնկարներ:

Առաջին լիամետրաժ ֆիլմը «Բագսի Մելոուն» (1976թ.) կինոնկարն էր, որը 1930-ական թվականների գանգստերական Չիկագոյի ծաղրանմանակումն էր և հատկանշական էր նրանով, որ բոլոր դերերը կատարում էին երեխաներ, այդ թվում գանգստերների և նրանց ընկերուհիների դերերը, իսկ սպանությունները կատարվում էին ավտոմատ-ինքնաձիգներով, որոնք տորթի կրեմ էին կրակում: Այդ կինոնկարի գլխավոր դերերից մեկը կատարում էր պատանի Ջուդի Ֆոսթերը:

Ալան Փարքերի հաջորդ` «Կեսգիշերային ճեպընթաց» (1978թ.) դրամատիկ կինոնկարը հիմնված էր իրական փաստերի վրա և պատմում էր իրականում գոյություն ունեցող Ուիլյամ (Բիլլի) Հեյսի` թուրքական բանտում կրած տառապանքների մասին: Ֆիլմի սցենարի հեղինակը Օլիվեր Սթոունն էր, իսկ գլխավոր դերը կատարել էր Բրեդ Դևիսը: Կինոնկարը մեծ աղմուկ բարձրացրեց և Ալան Փարքերին մղեց դեպի անգլո-ամերիկյան ռեժիսուրայի առաջին շարքերը:

Հետագայում Ալան Փարքերը ինքն իրեն դրսևորեց որպես պրոֆեսիոնալ ռեժիսոր` նկարահանելով տարբեր ժանրերի կինոնկարներ: 1984 թվականին նկարահանած «Թռչնակը» կինոնկարում նա պատմում էր վիետնամական պատերազմի վետերանի մասին, ով հետտրավմատիկ ցնցման արդյունքում ինքն իրեն թռչուն էր պատկերացնում: Կինոնկարը Կաննի կինոփառատոնում արժանացել է հատուկ մեծ մրցանակի:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալան Փարքերը ամուսնացել է երկու անգամ և ունի չորս երեխա:

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում
1974  Առանց հիշաչարության Footsteps
1974  Մեր Ցիսսին Our Cissy
1975  Տարհանվածները The Evacuees
1976  Բագսի Մելոուն Bugsy Malone
1978  Կեսգիշերային ճեպընթաց Midnight Express
1980  Փառք Fame
1981  Ինչպես ձայն տա, այնպես էլ կարձագանքվի Shoot the Moon
1982  Փինք Ֆլոյդ. Պատ Pink Floyd: The Wall
1984  Թռչնակը Birdy
1987  Հրեշտակի սիրտը Angel Heart
1988  Միսիսիպին կրակի մեջ Mississippi Burning
1990  Նայիր դրախտին Come See the Paradise
1991  «Կոմիտմենտս» խումբը (Պարտավորություններ) The Commitments
1994  Ճանապարհ դեպի Ուելվիլ The Road to Wellville
1996  Էվիտա Evita
1999  Էնժելի աճյունը Angela's Ashes
2002  Դևիդ Գեյլի կյանքը The Life of David Gale

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]