Գիլդիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Գիլդիաներ (գերմ.՝ Gilde — ընկերություն, միավորում), Եվրոպայում վաղ միջնադարում կազմակերպվում էիև զանազան միություններ, ընկերություններ (կրոնական, քաղաքական և այլն), վաճառականների միավորումներ։ Ֆեոդալական Եվրոպայի քաղաքների զարգացման (XI դարի վերջ) ժամանակաշրջանում բնակչության աճին զուգընթաց խորանում էր մասնագիտական և սոցիալական շերտավորումը, ծաղկում միջքաղաքային և միջազգային առևտուրը։ Արհեստավորները ստեղծել են իրենց համքարությունները (XIIXIII դարերում), իսկ վաճառականները միավորվել Գիլդիայում՝ պաշտպանելով իրենց դասային արտոնությունները ընդդեմ ֆեոդալների, ապա՝ համքարությունների։ Գիլդիայում հսկել են ապրանքների անվտանգ առաքմանը, առևտրական կենտրոններում հիմնել իջևանատներ, կազմակերպել տոնավաճառներ և, ձեռք բերելով իրավական ու մաքսային արտոնություններ, շահավետ իրացրել ապրանքները։ Հաճախ Գիլդիան ստեղծել են նույնատեսակ ապրանք վաճառող առևտրականները։ ժամանակի ընթացքում Գիլդիայում մտնելու հնարավորությունը սահմանափակվեց։ Միապետությունն ավելի ամրապնդվեց գիլդիական վաճառականության արտոնությունները՝ առևտրակաևների մեկնումը տերունական կալվածքներից սահմանափակելու նպատակով։ XII—XV դարերում առևտրական Գիլդիաները տոն էին տալիս արևմտա-եվրոպական քաղաքների տնտեսական քաղաքականությանը։ Ռուսաստանում վաճառականական ընկերությունները հայտնի են XII դարից, բայց «Գիլդիաներ» տերմինն առաջին անգամ հիշատակվում է 1719 թվականին։ Կապիտալիզմի զարգացմամբ Գիլդիաների դերն ընկավ։ Հայաստանում գոյություն են ունեցել վաճառականական համքարություններ, որոնք կարգավորում էիև առևտուրը ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բացի տեղական իշխանություններից ու համապատասխան մարմիններից համքարությունների կյանքում ակտիվ դեր Էին խաղում հայոց պատրիարքարանները, որոնց կարգադրությունները պարտադիր Էին բոլոր վաճառականների և արևեսաավորների համար։ Գիլդիաները վերջնականապես վերացան ֆեոդալիզմի մնացուկների հաղթահարմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 67 CC-BY-SA-icon-80x15.png