Երկիր մոլորակի վերջին մարդը (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկիր մոլորակի վերջին մարդը
Ժանրգիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, ամերիկյան սիթքոմ, հետապոկալիպտիկ հեռուստասերիալ և կատակերգական հեռուստասերիալ
ՍտեղծողՈւիլ Ֆորտե
Երկիր ԱՄՆ[1]
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Ուիլ Ֆորտե, Քրիստեն Շաալ, Ջենուարի Ջոնս, Mel Rodriguez?, Cleopatra Coleman?, Մերի Սթինբյորգեն, Ջեյսոն Սուդեյքիս և Բորիս Կորջո
ՊրոդյուսերՈւիլ Ֆորտե
ՍցենարիստՈւիլ Ֆորտե և Matt Marshall?
ԵրաժշտությունՄարկ Մադերսբո
Եթերաշրջանների քանակ4
Սերիաների քանակ56
Էկրաններին էմարտի 1, 2015-ից մայիսի 6, 2018[2]
ՀեռուստաալիքFox Broadcasting Company
Ընկերություն20th Century Studios
Դիստրիբյուտոր20th Television, Նեթֆլիքս, Հուլու, Դիսնեյ+ և Xfinity Streampix?
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Երկիր մոլորակի վերջին մարդը» (անգլ.՝ The Last Man on Earth), Ուիլ Ֆորտեի ստեղծած ամերիկյան կատակերգական ժանրի հետապոկալիպտիկ հեռուստասերիալը[3]։ Սերիալը հեռարձակվել է Fox հեռուստաալիքով 2015 թվականի մարտի 1-ին[3]։ Պիլոտային սերիան նկարահանել են Լորդ և Քրիստոֆեր Միլերները՝ Ուիլ Ֆորտեի սցենարով[3]։

2018 թվականի մայիսի 10-ին Fox-ը չորրորդ եթերաշրջանից հետո փակել է հեռուստասերիալը[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլ Միլերը՝ 42-ամյա սովորական բանկի աշխատակիցը արդեն մեկ տարի թափառում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, վիրուսի համաճարակից հետո փորձելով գտնել մարդային կյանքի նշույլներ։ Համաճարակը ոչնչացրել է Երկրի բոլոր մարդկանց, ներառյալ նրա ընտանիքի և այն բանկի աշխատակիցներին որտեղ նա աշխատել է[3]։ Հույսով, որ ողջ մարդիկ դեռ կան, Ֆիլը գովազդային վահանակներին գրառում է թողնում․ «Alive in Tucson» (Տուքսոնում կյանք կա)։ Այցելելով բոլոր նահանգներ և ոչ մեկին չհայտնաբերելով՝ Ֆիլը վերադառնում է իր հայրենի քաղաք՝ Տուկսոն (Արիզոնա)։ Սակայն, հետզհետե ավելի ու ավելի շատ փրկվածներ են հայտնվում․․․։

Դերասաններ և կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

     = գլխավոր դեր եթերաշրջանում
     = երկրորդական դեր եթերաշրջանում
     = հյուր եթերաշրջանում
     = չի հայտնվում

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջանում երևան գալը
1 2 3 4 Էպիզոդներ
Ուիլ Ֆորտե Ֆիլ «Տենդի» Միլեր 13 18 17 18 66
Քրիստեն Շալ Քերոլ Պիլբեժիեն 13 17 18 17 65
Ջենյուարի Ջոնս Մելիսա Շարտ 11 16 17 17 61
Մել Ռոդրիգես Տոդ Ռոդրիգես 9 16 18 18 61
Կլեոպատրա Կոուլմեն Էրիկա Դանդի 5 16 18 17 56
մերի Ստանբյորգեն Գեյլ Կլոստերման 5 16 17 17 55
Էպիզոդներ ընդամենը 13 18 18 18 67

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Եթերաշրջանում երևան գալը
1 2 3 4 Էպիզոդներ
Բորիս Կոջո Ֆիլ «Ստեյսի» Միլեր 3 9 12
Ջեյսոն Սուդեյկիս Մայք Միլեր 1 11 4 16
Մարկ Բուն Ջունիոր Փետ Բրաուն 2 3 1 6
Կենետ Չոյ Լյուիս 10 10
Քրիստեն Ուիգ Պամելա Բրինթոն 2 3 5
Կիտ Լ․ Ուիլյամս Ջասպեր 6 11 17
Քրիս Էլիոտ Գլեն 2 2
Ֆրեդ Արմիզեն Կառլ Կոուպերտվեյտ 4 4
Էպիզոդներ ընդամնեը 13 18 18 18 67

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդ Ցուցադրման օրիգինալ ամսաթիվ
Եթերաշրջանի պրեմեիրա Եթերաշրջանի ավարտ
1 13 1 մարտ 2015 3 մայիս 2015
2 18 27 սեպտեմբեր 2015 15 մայիս 2016
3 18 25 սեպտեմբեր 2016 7 մայիս 2017
4 18 1 հոկտեմբեր 2017 6 մայիս 2018

Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալները հիմնականում դրական արձագանքներ է ստացել Rotten Tomatoes կայքում[5] և Metacritic-ում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. 2,0 2,1 http://dbpedia.org/resource/The_Last_Man_on_Earth_(TV_series)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Andreeva, Nellie (2014 թ․ փետրվարի 12). «Fox Orders Will Forte Comedy 'Last Man On Earth' To Series For Midseason 2015». Deadline.com. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  4. Ausiello, Michael (2018 թ․ մայիսի 10). «'Last Man on Earth' Cancelled at Fox». TV Line. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 10-ին.
  5. Rotten Tomatoes — THE LAST MAN ON EARTH
  6. Metacritic — THE LAST MAN ON EARTH (2015)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]