Բորիս Կոջո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Կոջո
գերմ.՝ Boris Kodjoe
BorisKodjoeTIFFSept2011.jpg
Ծնվել էմարտի 8, 1973(1973-03-08)[1][2][3] (47 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[1]
ԿրթությունՎիրջինիայի համագործակցության համալսարան
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Flag of Germany.svg Գերմանիա
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և թատրոնի դերասան
Ամուսին(ներ)Նիկոլ Արի Փարկեր
boris-world.com

Բորիս Կոջո (անգլ.՝ Boris Frederic Cecil Tay-Natey Ofuatey-Kodjoe, մարտի 8, 1973(1973-03-08)[1][2][3], Վիեննա, Ավստրիա[1]), գերմանացի դերասան և ավստրիական ծագմամբ նախկին մոդել, որը հիմնականում նկարահանվել է ԱՄՆ-ում։ Առավել հայտնի է «Պաշտպանության ներքո» հեռուստասերիալում խաղացած Սթիվեն Բլումի և «Չարի կացարան: Կյանք մահից հետո», «Չարի կացարան: Վրեժ» ֆիլմերում խաղացած Լյութոր Վեստի դերերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոջոն ծնվել է Վիեննայում (Ավստրիա)։ Նրա մայրը՝ Ուրսուլան, եղել է գերմանացի հոգեբան, իսկ հայրը՝ Էրիկ Կոջոն, գանացի բժիշկ[4]։ Մայրական գծով նախատատը հրեա էր, մահացել է Հոլոքոստի ժամանակ, իսկ տատը պատերազմը վերապրել է ընդհատակում[5][6]։ Նրա ծնողները բաժանվել են, երբ նա վեց տարեկան էր[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին «People» ամսագիրը Կոջոյին անվանել է «աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանցից» մեկը։ 2002 թվականին նկարահանվել է «Շագանակագույն շաքարավազ» ֆիլմում և Նիկոլ Արի Փարկերի հետ «Սնունդ հոգու համար» սերիալի գլխավոր դերում (արդյունքում նրանք ամուսնացել են)։ 2005 թվականի հոկտեմբերին «Գոսպել» ֆիլմում կատարել է պաստոր Ֆրեդ Թեյլորի քմահաճ որդու՝ Դեյվիդ Թեյլորի դերը։ 2009 թվականին նկարահանվել է «Սուռոգատներ» ֆիլմում։ 2009 թվականի դեկտեմբերին հայտարարվել է, որ Կոջոն խաղալու է գլխավոր դեր «Պաշտպանության ներքո» սերիալում, որի պրեմիերան կայացել է 2010 թվականի սեպտեմբերին։ Նույն թվականին հանդես է եկել «Չարի կացարան: Կյանք մահից հետո» ֆիլմում՝ Լյութոր Վեստի դերով, իսկ 2012 թվականին այդ դերը խաղացել է «Չարի կացարան: Վրեժ» ֆիլմում։

2014 թվականին հեռուստատեսությամբ Կոջոն հիմնական դեր է ունեցել ABC ալիքի «Միայն անդամների համար» փրայմ թայմ սերիալում[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոջոն ազատ տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին և անգլերենին, փոքր-ինչ էլ խոսում է իսպաներենով։ Նա ունի եղբայր՝ Պատրիկը, և քույր՝ Նադյան։

2005 թվականի մայսիս 21-ին Գերմանիայի Գունդելֆինգեն քաղաքում ամուսնացել է դերասանուհի Նիկոլ Արի Փարկերի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։ Առաջին երեխան՝ դուստրը՝ Սոֆին, ծնվել է 2005 թվականի մարտի 5-ին։ Նախքան ծնվելը նրա մոտ ախտորոշել են ողնաշարի ճեղքվածք[9]։ Երկրորդ երեխան՝ որդին՝ Նիկոլյա Ներուդան, ծնվել է 2006 թվականի հոկտեմբերի 31-ին։ Նրանք ապրում են Ատլանտայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2000 ֆ Սեր և բասկետբոլ Love & Basketball Ջեյսոն
2002 ֆ Շագանակագույն շաքարավազ Brown Sugar Քելբի Դևսեն
2004 ֆ Հատուցում Doing Hard Time Միշել Միչել
2005 ֆ Գոսպել The Gospel Դեյվիդ Թեյլոր
2006 ֆ Մեդեայի ընտանիքի վերամիավորումը Madea's Family Reunion Ֆրենքի Հենդերսոն
2008 ֆ Աստղային դեսանտ 3։ Կողոպտիչ Starship Troopers 3: Marauder գեներալ Դիքս Գաուզեր
2009 ֆ Սուռոգատներ Surrogates Սթոուն
2010 ֆ Չարի կացարան: Կյանք մահից հետո Resident Evil: Afterlife Լյութոր Վեստ
2010 ս Պաշտպանության ներքո Undercovers Սթիվեն Բլում
2012 ֆ Չարի կացարան: Վրեժ Resident Evil: Retribution Լյութոր Վեստ
2012 ֆ Բուժքույր 3D Nurse 3D խուզարկու Ջոն Ռոգան
2013 ֆ Ուղեբեռի տրամադրում Baggage Claim Գրեհեմ
2014 ս Միայն անդամների համար Members Only Դիկոն
2015 ս Վերջին մարդը երկրի վրա The Last Man on Earth Ֆիլ Միլեր №2
2017 մֆ Ֆերդինանդ Ferdinand Կլաուս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]