Սեր և բասկետբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեր և բասկետբոլ
անգլ.՝ Love & Basketball
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2], դրամա[1][2], պատմություն հասունացման մասին, սպորտային ֆիլմ և ռոմանտիկ կատակերգություն
Թվական2000 և հունվարի 26, 2000
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋինա Փրինս-Բայթվուդ[1]
ՊրոդյուսերՍպայկ Լի
Սցենարի հեղինակՋինա Փրինս-Բայթվուդ
ԴերակատարներՍենա Լաթան[3][2], Օմար Էփս[3][2], Դեննիս Հայսբերտ[3], Դեբի Մորգան[3], Էլֆրի Վուդարթ[3], Ռեջինա Հոլ[3], Շար Ջեքսոն[3], Թայրա Բենքս[3], Հարի Լեննիքս[3], Քայլա Փրեթ[3], Քրիստին Դաֆորդ[3], Բորիս Կորջո[3], Քրիս Ուորեն[3], Զեսի Քորտի[3], Գաբրիել Յունիոն[3], Ռոբին Ռոբերտս[3], Ջինա Փրինս-Բայթվուդ[3], Ջեֆ Կուպվուդ[3], Մարտե Ալեքսանդր[3], Չարլզ Օ՛Բենոն[3], Chick Hearn?[3], Dick Vitale?[3], Դիոն Բասկո[3], Մոնիկա Կելհուն[3], Տրևոր Ուիլսոն[3], Ջեյմս ԴյուՄոնտ[3], Էրիկա Ռինգոր[3], Ջիմի Լենոն կրտսեր, Կառա Բրոք[3], Թերի Կամինգս[3] և Սթյու Լենց[3]
ՕպերատորՌեյնալդո Ուիլյալոբոս
ԵրաժշտությունԹերենս Բլանչարդ
ՄոնտաժԹերլին Ա․ Շրոփշիր
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԲարսելոնա
Կինոընկերություն40 Acres & A Mule Filmworks և New Line Cinema
Տևողություն124 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սեր և բասկետբոլ» (անգլ.՝ Love & Basketball), 2000 թվականին նկարահանված ամերիկյան ռոմանտիկ դրամա՝ Օմար Էփսի և Սանա Լաթանի մասնակցությամբ։ Ֆիլմը պատմում է Լոս Անջելեսում ապրող երկու հարևանների՝ Քուենսի Մքքալի (Օմար Էփս) և Մոնիկա Ուիրայթի (Սանա Լաթան) մասին, որոնք զբաղվում էին իրենց բասկետբոլային կարիերայով, սակայն վերջիվերջո սիրահարվում են միմյանց։ Ֆիլմն արտադրվել է 40 Acres and a Mule Filmworks ընկերության կողմից, սցենարիստն է Ջինա Փրինս-Բիթվուդը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնիկան և Քուենսին դեռ մանկություից ցանկանում էին դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ։ Մոնիկան ցանկանում էր խաղալ «Լոս Անջելես Լեյքերս»-ում և վերցնել Մեջիք Ջոնսոնի 32-րդ համարը, իսկ Քուենսիի երազանքն էր հոր նման խաղալ «Լոս Անջելես Կլիպերս»-ում և ստանալ 22-րդ համարը։ Մոնիկան շատ էր աշխատում իր երազանքին հասնելու համար, մինչդեռ Քուենսին ծնվել էր բնական տաղանդով և պոտենցիալ աստղ էր։

Ֆիլմը բաղկացած է 4 մասից։ Առաջին մասում պատմությունն սկսվում է 1981 թվականին, երբ Մոնիկան և իր ընտանիքը Ատլանտայից տեղափոխվում են բնակության Լոս Անջելես։ Նրանք անմիջապես մտերմանում են իրենց հարևանների՝ Մքքալների հետ, որոնք հարուստ էին Զիկի՝ ընտանիքի հոր շնորհիվ, որը խաղում էր «Լոս Անջելես Կլիպերս»-ում և թիմի առաջատարն էր։

Քուենսին և Մոնիկան տարված են միմյանցով և կիսում են իրար հետ բասկետբոլի հանդեպ սերը։ Սակայն Քուենսին զարմանք է ապրում, երբ տեսնում է, որ աղջիկը կարող է այնքան շատ բասկետբոլ սիրել և այնքան լավ խաղալ, որքան ինքը։ Սակայն նրանց առաջին բախումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դպրոց գնալիս Քուինսին տեսնում է Մոնիկային հեծանիվ վարելիս, մոտենում է նրան և առաջարկում ընկերություն անել և համբուրվել, Մոնիկան համաձայնվում է, բայց դեպքերն ընթանում են այլ կերպ, իսկ ֆիլմի առաջին մասն ավարտվում է Մոնիկայի և Քուինսիի ծեծկռտուքով։

Երկրորդ մասն սկսվում է 1988 թվականին, երբ և՛ Մոնիկան և՛ Քուիսնսին իրենց ավագ դպրոցի թիմերի լիդերներն էին։ Տարբեր ակումբների սքաութները հետևում էին Քուինսիի կարիերային, քանի որ նա երկրում ուներ մեծ հեռանկարներ և ապագա։ Նրա հայտնիությունը ակնհայտ էր ոչ միայն խաղահրապարակում, այլ նաև նա հայտնի էր ուսանողների շրջապատում՝ հատկապես նրան շատ էին սիրում դպրոցի աղջիկները, սակայն նա ուշադրություն չէր դարձնում ոչ մեկի վրա և շարունակում էր մնալ լավ ընկեր իր հարևանուհու՝ Մոնիկայի հետ։

Մոնիկան պայքարող էր և իր տաքարյուն բնավորությունը ցույց էր տալիս խաղահրապարակում, հաճախ էր խախտում կանոնները, իսկ խաղի ամենակարևոր պահերին տարբեր բախումների պատճառ էր դառնում, նստում էր պահեստայինների նստարանին և կորցնում լավ հնարավորություններ, որոնք կարող էին մեծ հեռանկարներ բացել նրա առաջ։ Իր զգացումները խաղահրապարակում ցույց տալուց բացի նա նաև գաղտնի զգացմունքներ ուներ Քուինսիի հանդեպ,որը փորձում էր նրան ցույց տալ, որ միշտ շրջապատված է աղջիկներով, որոնք ջանք չեն խնայում սիրահետել նրան։ Մոնիկան խնդիրներ ուներ նաև մոր՝ Կամիլի հետ, որը տնային տնտեսուհի էր և խնամում էր երեխաներին։ Սկսած փոքր տարիքից Կամիլը ճնշում էր Մոնիկային և ստիպում թողնել բասկետբոլը և «իրեն պահել աղջկա նման», նրան հագցնում էր զգեստներ և կիսաշրջազգեստներ, որոնք ինքն էր ուզում։ Այս ամենը շարունակվեց մինչև մինչև ավագ դպրոց և Կամիլը շարունակում էր պնդել, որ Մոնիկան տղայի նման է և հարկավոր է, որ նա ավելի կանացի դառնա։ Սակայն Մոնիկան հակառակվում էր մորը, և ասում, որ չի ուզում նրա նման տնային տնտեսուհի դառնալ և ամբողջ օրը տանը փակված մնալ։ Որոշ ժամանակ անց Մոնիկան սովորեց կառավարել իր զգացմունքները և նույնիսկ իր թիմի չեմպիոնական խաղում առաջատարի պարտականություններն իր վրա վերցրեց։ Հաղթանակը շատ ազդեց թիմի և հատկապես իր վրա՝ նույնիսկ հասցնելով երջանկության արցունքների և պայքարելու ցանկության։

Դրանից հետո Մոնիկան սկսեց ապաքինվել վնասվածքից իր քրոջ՝ Լենայի օգնությամբ, որն ապահովում էր նրա սանրվածքն ու դիմահարդարումը:Լենան իր քոլեջի ընկերներից մեկին հրավիրեց քրոջ հետ պարելու:Երեկույթին ներկա էր նաև Քուինսին։ Բացի իր նոր սանրվածքից և զգեստից, Մոնիկան ցույց էր տալիս նաև իր պարային ունակությունները։ Չնայած Քուինսին ուրիշ աղջկա հետ էր ժամադրված, մոտեցավ Մոնիկային և հաճոյախոսություն արեց, բայց ոչինչ չասեց իր ժամադրության մասին։ Նրանք երկուսն էլ խանդում էին միմյանց, երբ տեսնում էին միմյանց զզույգերին։ Ուշ երեկոյան, երբ արդեն խնջույքն ավարտված էր, նրանք հանդիպեցին Մոնիկայի պատուհանի տակ և ասացին իրար, թե ինչպես իրենց ժամադրությունները չարդարացրին իրենց սպասելիքները։ Մոնիկան ասաց նաև, որ նամակ ունի Հարավային Ամերիկայի համալսարանից և խնդրեց Քոււինսիին բացել այն։ Նամակը բացելուց հետո Մոնիկան համոզվեց, որ ճանաչված է և որոշեց, որ այդ համալսարանն իր վերջին հնարավորությունն է։

Ֆիլմն ավարտվում է 1988 թվականին։ Մոնիկան արդեն խաղում է կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայում, որը ստեղծվել է ավելի վաղ, քան Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA)՝ 1996 թվականին։ Ֆիլմի վերջում Քուսինսին իրենց երեխայի հետ հետևում է Մոնիկայի խաղին։ Նրա շապիկի հետևում գրված "Wright-McCall" գրությունը հաստատում է, որ Մոնիկան և Քուինսին ամուսնացած են։ Եզրափակիչ մասում Քուինսիի և Մոնիկայի քալող սովորող աղջիկը երևում է ետնաբակում, որը խաղում է բասկետբոլ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանա Լաթան (ձախից) և Օմար Էփսը (աջից) ֆիլմի գլխավոր երկու դերակատարներն են

Ֆիլմն ադապտացրել է All Media Network[4]

Դերակատար Դեր
Սանա Լաթան Մոնիկա Ուայթ Մոնիկա Ուայթ
Քայլա Փրաթ երիտասարդ Մոնիկա երիտասարդ Մոնիկա
Օմար Էփս Քուինսի Մաքքոլ Քուինսի Մաքքոլ
Գլենդոն Չաթման Երիտասարդ Քուինսի Երիտասարդ Քուինսի
Ալֆր Վուդրայթ Քամիլ Ուայթ, Մոնիկայի մայր Քամիլ Ուայթ, Մոնիկայի մայր
Դեննիս Հայբերթ Զաք Մաքքոլ, Քուինսիի հայր Զաք Մաքքոլ, Քուինսիի հայր
Դեբի Մորգան Նոնա Մաքքոլ, Քուինսիի մայր Նոնա Մաքքոլ, Քուինսիի մայր
Հարրի Լենիքս Նաթան Ուայթ, Մոնիկայի պապիկ Նաթան Ուայթ, Մոնիկայի պապիկ
Բորիս Կոդջո Ջեյսոն Ջեյսոն
Գաբրիել Յունիոն Շոն Շոն
Մոնիկա Կալհոուն Քերրի Քերրի
Ռեգինա Հոլ Լենա Ուայթ, Մոնիկա քույր Լենա Ուայթ, Մոնիկա քույր
Քրիստին Դունֆորտ Դևիսի մարզիչ Դևիսի մարզիչ
Թայրա Բենքս Քարին, Քուինսիի հարսնացու Քարին, Քուինսիի հարսնացու
Ալ Ֆոսթեր Հայսերմենի մարզիչ Հայսերմենի մարզիչ

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեր և բասկետբոլը ֆիլմի սաունդթրեքն է, հրապարկված 2000 թվականի ապրիլի 18-ին Overbrook Entertainment և New Line Records-ում[5]։ Ալբոմի արտադրությանը մասնակցել են շատ արտիստներ, ինչպիսիք են Ռաֆայել Սաադիքը, Էնջի Սթոնը, Զեփ խումբը և Սթիվ Հարլին[6]։ Միացյալ նահանգներում ալբոմը Billboard 200-ում զբաղեցրեց 45-րդ հորիզոնականը, իսկ R&B/Hip-Hop Albums-ում՝ 15-րդ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0199725/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.metacritic.com/movie/love-basketball
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 3,23 3,24 3,25 3,26 3,27 3,28 3,29 http://www.imdb.com/title/tt0199725/fullcredits
  4. «Love & Basketball – Անձնակազմ». AllRovi. Rovi Corporation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.
  5. «Love & Basketball (Soundtrack) – Original Soundtrack > Overview». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Love & Basketball (Soundtrack) – Original Soundtrack > Credits». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Love & Basketball (Soundtrack) – Original Soundtrack > Charts & Awards > Billboard Albums». Allmusic. Rovi Corporation. Վերցված է 2012 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]