Թայրա Բենքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թայրա Բենքս
անգլ.՝ Tyra Banks
Tyra Banks 2011.jpg
Բենքսը 2011 թվականին
Ծնվել է դեկտեմբերի 4, 1973
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն աֆրոամերիկացի
Կրթություն Իմմակուլեյթ Հարթ ավագ դպրոց և Հարվարդի բիզնես դպրոց
Մասնագիտություն մոդել, դերասան
Կայք tyra.com
Tyra Banks Վիքիպահեստում

Թայրա Լին Բենքս[1] (ծնվել է դեկտեմբերի 4-ին, 1973)[2], մոդել, հեռուստատեսային աստղ, ռեժիսոր, դերասանուհի, գրող[3][4][5]։

Նա հայտնի դարձավ որպես մոդել, երկու անգամ հայտնվելով Sports Illustrated Swimsuit Issue ամսագրի շապիկին և որպես Victoria's SecretՀրեշտակ։2000 թվականների վաղ շրջանում նա ամենաշատ վաստակող մոդելների ցանկում էր[6]։

2003 թվականին նա ստեղծեց «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի հեռուստաշոուն։ Ինչպես նաև նա ստեղծել է իր իսկ «Թայրա Բենքս շոու»-ն, որը ստացել է երկու Daytime Emmy մրցանակ։ 2010 թվականին նա թողարկեց իր «Մոդելային աշխարհ» գիրքը, որում նա պատմում էր իր մոդելային կարիերայի նվաճումների և պատմության մասին։ Նա այն չորս աֆրոամերիկացիներից և յոթ այն կանանցից է, ովքեր հայտնվել են TIME ամսագրում՝ ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[7]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսը ծնվել է Ինգլվուդում (Կալիֆորնիա)։ Նրա մայրը՝ Կարոլին Լոնդոնը, ՆԱՍԱ-ի լուսանկարիչ է[2], իսկ հայրը՝ Դոնալդ Բենքսը՝ համակարգչային սպասարկող, խորհրդատու[8]։ Նա ունի եղբայր՝ Դեյվինը[9]։ 1979 թվականին, երբ Թայրան վեց տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Նա ընդունվեց Ջոն Բուրոուգհի միջին դպրոց և 1991 թվականին ավարտեց Լոս Անջելեսի «Անբիծ Սիրտ» ավագ դպրոցը։ Նա փաստում է, որ դեռահասության ժամանակ նրան ծաղրում էին իր տեսքի համար և անվանում նրան «տգեղ բադի ձագ»[10][11]։ Բայց 11 տարեկանում՝ 3 ամսվա ընթացքում նա հասակ առավ և նիհարեց[12]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսը 2012 թվականին

Երբ Թայրան 15 տարեկան էր, նա մուտք գործեց մոդելային աշխարհ։ Նա մերժվել էր չորս մոդելային գործակալությունների կողմից, բայց նա ընդունվեց Elite Model Management 16 տարեկանում։ Երբ նրան ընձեռնվեց հրարավորություն աշխատել մոդել Եվրոպայում, նա գնաց Միլան։ Նրա առաջին բեմահարթակային քայլի ժամանակ նրան ընտրել էի մասնակցելու 25 շոուի, 1991 թվականի Փարիզյան նորաձևության շաբաթի ժամանակ։ Մի փոքր ուշ նա հայընվեց Elle, Harper's Bazaar, Seventeen, Teen Vogue և Vogue ամսագրերում։

1997 թվականին նա ստացավ VH1 մրցանակ՝ «Տարվա սուպերմոդել» անվանակարգում։ Նույն տարում նա դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով հայտնվեց Victoria's Secret-ի կատալոգում[13]։ Նա եղել է Victoria's Secret-ի Հրեշտակ 1997 թվականից մինչև 2005[14]։ 2010 թվականին նա վերաստորագրեց պայմանագիրը իր նախկին IMG Models գործակալության հետ[15]։ Նա այժմ աշխատում է իտալական Vogue-ի վեբ կայքում։ Բենքսը սկսել է ավելի ուշադրություն դարձնել իր դերասանական գործունեությանը և իր իսկ հեռուստաշոուին։

Ֆիլմ և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսը 2000 թվականի Կանի փառատոնի ժամանակ

Բենքսի դերասանական կարիերան սկսվեց The Fresh Prince of Bel-Air սերիալի 4-րդ սեզոնից, որտեղ նա խաղում էր գլխավոր դերասանի հին ընկերոջ՝ Ջեքի Էյմսի դերը[16]։ Նա հայտնվել է բազմաթիվ հեռոուստատեսություններում որպես հյուր։

Նա ստեղծեց իր ընկերությունը՝ «Ty Ty Baby Productions»-ը, որը վերանվանվեց «Bankable Productions»։ Ընկերությունը արտադրել է «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» ռեալիթի հեռուստաշոուն, The Clique ֆիլմը, «Թայրա Բենքս շոու»-ն, «Իսկական գեղեցկություն» հեռուստաշոուն և այլն։ Նրա «Թայրա Բենքս շոու»-ն մեկնարկել է 2005 թվականի սեպտեմբերի 12-ից և շարունակվել է մինչև 2010 թվականի մայիսի 28[17]։ Օփրա Ուինֆրին նրան խրախուսել է երիտասարդ կանանց ուսուցանելու և ոգեշնչելու համար թոլք շոուի ժամանակ[18]։ Նա խաղացել է Դիսնեյի որոշ ֆիլմերում, օրնակ՝ Shake It Up, Life-Size, Հանահ Մոնթանա. Ֆիլմում։ և այլն։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսը հայտնվել է՝ Մայքլ Ջեքսոնի «Black or White», Մոբ Դիփի «Trife Life», Թինա Թերների «Love Thing», Ջորջ Մայքլի «Too Funky» և Լայոնել Ռիչիի «Don't Wanna Lose You» երգերի տեսահոլովակներում։ 2004 թվականին նա ձայնագրեց իր առաջին սինգլը՝ «Shake Ya Body»-ն, որի տեսահոլովակում ներկա էին «Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը» 2-րդ սեզոնի 6 ֆինալիստները[19]։ Նա թողարկել է սինգլ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղացող Կոբի Բրայանտի հետ՝ «K.O.B.E» վերնագրով[20]։ Ինչպես նա ունի սինգլ Դիսնեյի Life-Size ֆիլմի համար, կոչված «Be a Star»[20]։

Գրողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բենքսը հայտարարեց, որ 2010 թվականի մայիսին գրելու է իր «Մոդելային աշխարհ» վեպը[21], որում պատմելու է իր մոդելային կարիերայի մասին[22]։ Այն թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերին։ Նրա այդ առաջին վեպը գլխավորեց Նյու Յորք Թայմս-ի լավագույն վաճառողի ցանկը 2011 թվականի հոկտեմբերին։

Վեբ կայք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարտին նա ստեղծեց իր նորաձևության վեբ կայքը՝ «typeF.com»-ը[23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սիրավեպի մեջ է եղել Սիլի, Ջոն Սինգլեթոնի, Ուիլ Սմիթի, Քրիս Ուեբերի և Մարկ Մեսիերի հետ։

Կան բանբասանքներ, որ նրա հրաբերությունները կործանում են ինքն իրեն։ 2005 թվականին, հարցազրույցի ժամանակ, նա ասել է. «Ես չեմ թվարկի շատ անուններ: Իմ հարաբերությունները եղել են միայն զգացմունքների չարաշահում: Դրանք շատ վատն էին, բայց դարձրին ինձ ավելի ուժեղ»[24] ։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Banks2011.jpg

Բենքսը հիմնել է TZONE ճամբարը, որը ուսուցանում է առաջնորդել և տիրապետել կյանքի հմտություններին։ Հետագայում ճամբարը վերափոխվեց հիմնադրամի[25][26]։ Նա նաև ունի հիմնադրամ աֆրոամերիկացիների համար, որը հնարավորություն է տալիս նրանց սովորելու Լոս Անջելեսի ավագ դպրոցներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tyra Banks Biography»։ TV Guide Network։ Վերցված է հունիսի 23, 2012 
  2. 2,0 2,1 «Tyra Banks Biography»։ The Biography Channel։ Վերցված է հուլիսի 17, 2011 
  3. Jason Clark (2008)։ «Tyra Banks:Biography on MSN»։ MSN։ Վերցված է 2008-07-18 
  4. «ABC News: Tyra Banks Experiences Obesity Through Fat Suit» 
  5. «Tyra Banks On It – Forbes.com»։ մարտի 7, 2006 
  6. «The World's Top-Earning Models»։ Forbes։ Վերցված է նոյեմբերի 9, 2014 
  7. «Tyra Banks Is A New York Times Bestselling Author»։ Huffingtonpost։ հոկտեմբերի 10, 2011։ Վերցված է նոյեմբերի 9, 2014 
  8. «Tyra Banks Biography»։ FilmReference.com 
  9. «Tyra Banks»։ Movies.yahoo.com։ Վերցված է 2014-06-03 
  10. Wendy Shanker։ «About Tyra Banks»։ supermodels.nl։ Վերցված է նոյեմբերի 9, 2014 
  11. The Fat Girl's Guide to Life։ Google books։ Վերցված է նոյեմբերի 9, 2014 
  12. «Tyra Banks Opens Up About Body and Weight Battles»։ lifeandstylemag.com։ մայիսի 5, 2014։ Վերցված է նոյեմբերի 9, 2014 
  13. Norment Lynn (1997)։ «Tyra Banks: on top of the world – African American fashion model»։ Ebony 
  14. CBS Specials: Victoria's Secret Fashion Show 2005 source:CBS.com. Retrieved July 20, 2012.
  15. «Bio»։ Վերցված է սեպտեմբերի 27, 2014 
  16. «Tyra Banks: Biography»։ www.tvguide.com 
  17. Itzkoff Dave (դեկտեմբերի 29, 2009)։ «Tyra Banks Announces Plans to End Talk Show»։ www.nytimes.com։ Վերցված է հուլիսի 20, 2012 
  18. «Oprah says fairwell to Tyra Banks Show»։ YouTube 
  19. «Biography of Tyra Banks:»։ Biography Archive։ Վերցված է սեպտեմբերի 27, 2014 
  20. 20,0 20,1 «Tyra Banks: Biography»։ Movies.yahoo.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-29-ին։ Վերցված է 2015-03-25 
  21. Nudd, Tim. Tyra Banks to Publish Her First Novel. People. May 11, 2010. Retrieved July 23, 2011.
  22. «Fire chief Tyra Banks is smoking hot as she dons skin-tight catsuit and knee-high boots»։ Mail Online։ Վերցված է սեպտեմբերի 27, 2014 
  23. «About Us»։ eHow։ Վերցված է սեպտեմբերի 27, 2014 
  24. Cruz Clarissa (օգոստոսի 26, 2005)։ «Looker Who's Talking»։ www.ew.com։ Վերցված է օգոստոսի 1, 2012 
  25. «TZONE Story»։ tzonefoundation։ Վերցված է սեպտեմբերի 27, 2014 
  26. «Tyra Bank's Faces of Philanthropy page»։ Վերցված է սեպտեմբերի 27, 2014