Էլֆրի Վուդարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլֆրի Վուդարդ
Alfre Woodard - 2019 02.jpg
Ծնվել էնոյեմբերի 8, 1952(1952-11-08)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրԹալսա, Օկլահոմա, ԱՄՆ
ԿրթությունԲոստոնի համալսարան և Բոստոնի համալսարանի կերպարվեստի քոլեջ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Կրոնքրիստոնեական գիտություն
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Ամուսին(ներ)Roderick Spencer?
Պարգևներ և մրցանակներՔրիստալ մրցանակ
alfrewoodard.com

Էլֆրի Վուդարդ (անգլ.՝ Alfre Woodard, նոյեմբերի 8, 1952(1952-11-08)[1][2], Թալսա, Օկլահոմա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, պրոդյուսեր և հասարակական գործիչ։ Իր կարիերայի ընթացքում Վուդարդն ստացել է չորս «Էմմի» մրցանակ, ԱՄՆ-ի Կինոդերասաների գիլդիայի երեք մրցանակ, «Ոսկե գլոբուս» մրցանակ, ինչպես նաև` 1984 թվականին առաջադրվել «Օսկար» և 2010 թվականին` «Գրեմմի» մրցանակների։ Ունենալով 18 առաջադրումներ և 4 հաղթանակ` Վուդարդն աֆրոամերիկացի դերասանների շրջանում բացարձակ ռեկորդակիր է «Էմմի» մրցանակի առաջադրումների ու մրցանակների քանակով[3][4]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլֆրի Էտտե Վուդարդը ծնվել և մեծացել է Օկլահոմա նահանգի Թալսա քաղաքում, տնային տնտեսուհու և ինտերերի դիզայների ընտանիքում[5]։ Կաթոլիկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է Բոստոնի համալսարան, որտեղ սովորել է դրամատիկական արվեստ։ 1974 թվականին ավարտել է համալսարանը բակալավրի աստիճանով և սկսել ելույթ ունենալ Վաշինգտոնի թատերական բեմերում, իսկ 1977 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ նրա կարիերան մեծ առաջընթաց է ունեցել` Օֆֆ-Բրոդվեյի «Գունավոր աղջիկների մասին, ովքեր մտածում են ինքնասպանության մասին, երբ ծիածանը դուրս է գալիս» պիեսում խաղացած գլխավոր դերի շնորհիվ[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլֆրի Վուդարդին հաճախ անվանում են իր սերնդի առավել փորձառու և տաղանդավոր աֆրոամերիկացի դերասաններից մեկը[5]։ Երեք տասնամյակից երկար ձգվող իր կարիերայի ընթացքում Վուդարդը նկարահանվել է համարյա հարյուր ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում, և առաջին հերթին քննադատական հաջողության է հասել դրամատիկ դերերում[5][7]։

1978 թվականին «Գունավոր աղջիների համար...» ներկայացման հաջողությունից հետո Վուդարդն իր առաջին դերն է կատարել PBS ալիքի «Մոուկի փորձությունները» պիեսի հեռուստատեսային տարբերակում, իսկ ավելի ուշ հայտնվել է Ջերալդին Չապլինի «Հիշիր իմ անունը» կինոֆիլմում։ Հաջորդ մի քանի տարիներին նա աչքի է ընկել Ռոբերտ Ալտմանի «Առողջ կենսակերպ» (1980) ֆիլմում և հեռուստաէկրաններին ոչ երկար գոյատևած «Տակեր վհուկը» (1982-1983) հեռուստասերիալում խաղացած դերերի շնորհիվ։ 1983 թվականին «Քրոս Քրիք» ֆիլմում խաղացած տնային տնտեսուհի Չիչիի դերի համար Էլֆրի Վուդարդը ստացել է դրական արձագանքներ քննադատներից և առաջադրում «Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար» անվանակարգում[5][8]։ Չնայած նա «Օսկար» չի ստացել, այդ տարի արժանացել է «Էմմի» մրցանակ` երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար` դրամատիկական «Բլյուզ Հիլլ սթրիթ» հեռուստասերիալում սպանված երեխայի ողբացող մոր դերը խաղալու համար։ 1985 թվականին նա նկարահանվել է «Սառա» կատակերգական սերիալում, որը փակվել է առաջին սեզոնից հետո, և դրանից հետո նրան հրավիրել են NBC հեռուստաալիքի «Սենթ-Էլսվեր» բժշկական դրամայում խաղալու։ Չնայած Վուդարդը թողել է սերիալը առաջին եթերաշրջանից հետո, նրա հեռուստատեսային դուետը Դենզել Վաշինգտոնի հետ բարձր գնահատական է ստացել քննադատների կողմից, իսկ դերասանուհին դրամատիկական հեռուստասերիալի իր լավագույն կանացի դերի համար ստացել է «Էմմի» մրցանակը։ 1988 թվականին նա կարճ ժամանակով վերադարձել է սերիալ և ևս մեկ «Էմմի» մրցանակ ստացել[8]։

Վուդարդը նկարահանվել է Ֆեռա Ֆոսեթի հետ «Ծայրահեղություններ» թրեյլերում, սակայն 80-ականների կեսերին հիմնական հաջողությունը ձեռք է բերել տարբեր հեռուստաֆիլմերում գլխավոր դերեր կատարելով։ Այդ ժամանակահատվածում նա երեք անգամ առաջադրվել է առաջադրվել է «Էմմի» մրցանակի` «Սրտի խոսքեր», «Անբնական պատճառներ» և «Մայրական սխրանք. Մերի Թոմասի պատմությունը» ֆիլմերում խաղացած դերերի համար[8]։ 1987 թվականին նա ստացել է երկրորդ «Էմմի» մրցանակը «Դրամատիկական հեռուստասերիալի լավագույն հրավիրված դերասանուհի» անվանակարգում` «Լոս Անջելեսի օրենքը» սերիալի ինքնաթիռի դրվագում բռնաբարության զոհի դերի համար և նույն ժամանակ խաղացել է Վիննի Մանդելայի դերը «Մանդելա» ֆիլմում, որը նրան բերել է Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի և CableACE-ի մրցանակներ[8]։

«Նոր սուրբծննդյան հեքիաթ» (1988) և «Միսս Հրավառություն» (1989) կինոկատակերգություններում երկրորդ պլանի դերերից հետո Էլֆրի Վուդարդի կարիերան մեծ էկրաններին սկսում է վերելք ապրել[5]: 1991 թվականին նա Դենի Գլովերի հետ նկարահանվում է «Մեծ կիրճ» ֆիլմում, որն ստանում է Բեռլինի կինոփառատոն մրցանակը, ինչպես նաև` հաջողություններ է ունենում վարձույթում: Կինոքննադատների համար նրա ամենամեծ հաջողությունը եղել է այժմ հաշմանդամ, իսկ նախկինում հայտնի աստղի դայակ աշխատող անձնական գաղնիքներով բուժքրոջ դերն է, որը նա մարմնավորել է 1992 թվականին նկարահանված «Կրքի ձուկ» կինոֆիլմում[7][9][10]: Քննադատներից մեկը դերասանուհու վերամարմնավորումը նկարագարել է որպես «անմոռանալի, հանգիստ և միաժամանակ կրքոտ»[10]: Իր դերի համար նա ստացել է «Անկախ հոգի» մրցանակը և իր կարիերայի առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակը, ինչպես նաև` «Օսկարի» հիմնական հավակնորդներից մեկն էր[11]: Դրանից հետո նա շարունակել է իր կարիերան և նկարահանվել է «Սիրտ և հոգիներ» (1993), «Բոֆա» (1993), «Մոլախաղ», «Կարկատված վերմակ» (1995), «Աստղային ճամփորդություն. առաջին կապերը» (1996), «Նախնական վախ» (1996) և այլ ֆիլմերում: 1994 թվականին Էլֆրի Վուդարդը խաղացել է ջազ երաժշտի կնոջ դերը Սփայք Լիի ինքնակենսագրական «Կուրկլին» ֆիլմում, որ լավ ընդունվելություն է գտել քննադատների կողմից, բայց մեծ հաջողություն չի ունեցել վարձույթում[12]: Այդ ժամանակ նա վերադարձել է հեռուստատեսություն և ստացել երկու «Էմմի» մրցանակ` «Դաշնամուրի դասեր» (1995) և «Գուլիվերի ճանապարհորդությունը» (1996) հեռուստաֆիլմերում խաղացած դերերի համար[8]: 1994 թվականին նա ըստ People ամսագրի կոչվել է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանցից մեկը[3]:

1997 թվականին Էլֆրի Վուդարդը խաղացել է հեռուստատեսային իր ամենավառ դերերից մեկը՝ Յունիս Էվերս բուժքրոջ դերը, որը HBO «Միսս Էվերսի զավակները» ֆիլմում հոգ է տանում Տասկիգի սիֆիլիսի հետազոտության զոհերի համար[5][13]: Այն դերի համար Վւոդարդն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում` «Էմմի», «Ոսկե գլոբուս», «Արբանյակ» և ԱՄՆ-ի կինոռեժիսորների գիլդիայի մրցանակները[8]: Հաջորդ տարի նա քննադատներից լավ արձագանքներ է ստանում[14] թմրամոլությունից և աուտիզմով տառապող միայնակ մոր դերը խաղալու համար «Վերադարձ արմատներին» ֆիլմում: Այս դերի համար նա ստացել է ևս մեկ «Անվախ հոգի» մրցանակ, ինչպես նաև` մի քանի մրցանակներ քննադատների կողմից: Այնուհետև նա նկարահանվել է «Զվարճալի Վալենտին», «Բժիշկ Մամֆորդ», «Ինչ ենք պատրաստում», «Սեր և բասկետբոլ» ֆիլմերում, ինչպես նաև` հնչյունավորել է Դինոզավր մուլտֆիլմը, իսկ 2001 թվականին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ` «Սրտի տոն» ֆիլմում թմրամոլի դերի համար[8]:

2000-ականների սկզբին Վուդարդը շարունակել է պարբերաբար հայտնվել մեծ էկրաններին, այնպիսի ֆիլմերում ինչպիսիք են «Կա-Պեքս մոլորակը» (2001), «Միջուկը» (2003), «Ռադիո» (2003) և «Մոռացվածը» (2004) ֆիլմերը: 2003 թվականին նա ստացել է իր չորրորդ «Էմմի» մրցանակը` «Պրակտիկա» սերիալում խաղացած դերի համար[8]: Դրանից կարճ ժամանակ անց նա երկու տասնամյակ հետո որոշում է վերադառնալ թատերական բեմ` ըստ Անտոն Չեխովի Ճայը պիեսի հիման վրա Թեյլոր Ռեջինի կողմից բեմադրված «Խորտակվող ագռավը» պիեսում խաղալով գլխավոր դերը[15], որը ցուցադրվել է 2004 թվականի հունվարից և հիմնականում բացասական արձագանքներ է ստացել է քննադատների կողմից[16]:

Վուդարդը Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ, 2013 թվականին

2005 թվականին, երկու տասնամյակ անց, Վուդարդը վերադարձել է հեռուստատեսություն «Սանտ-Էլսվեր»-ից հետո առաջին պարբերական դերով: Նա միացել է ABC ալիքի «Հուսահատ տնտեսուհիները» կատակերգական սերիալի թիմին` նոր հարևանուհի, նկուղում գաղտնիք ունեցող առեղծվածային միայնակ մոր` Բեթթի Էպլվայետի դերով: Նա սերիալում հայտնվել է առաջին եթերաշրջանի ավարտին[17]: Կերպարն ի սկզբանե ստեղծվել է սպիտակ կնոջ նախատիպով, բայց ի վերջո սերալի հեղինակ Մարկ Չերին առաջարկել է դերասանուհուն խաղալ Բեթթիի դերը[18]: Վուդարդը հարցազրույցի ժամանակ ասել է, որ չի տեսել սերալը մինչև դերի համար համաձայնություն տալը և որոշել է համաձայնել այն բանից հետո, երբ պրոդյուսերներն ուղարկել են նրան առաջին տասնհինգ դրվագները, որոնք դիտելով` դերասանուհին միանգամից հավանել է շոուն[18]: Սերիալում դերասանուհու մասնակցությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել մամուլում, հատկապես այն պատճառով, որ նա դարձել է փաստացի առաջին սևամորթ դերասանուհին, որը վերջին տարիներին գլխավոր դեր էր խաղացել ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալում[19]:

2012 թվականի ամռանը Վուդարդը նկարահանվել է «12 տարվա ստրկություն» պատմական ֆիլմում[20]: Շոնդա Ռայմսը 2011 և 2012 թվականներին առաջարկել է դերասանուհուն նկարահանվել իր «Գրեյի անատոմիա» և «Մասնավոր պրակտիկա» սերիալներում[21][22]: 2012 թվականին նա նկարահանվել է «Պողպատե մանգոլիաներ» հեռուստատեսային ֆիլմում, որը 1989 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմի ռիմեյքն էր[23]:

Նախագծում նա խաղացել է Ուիզերի դերը, բնօրինակում այդ դերը խաղում էր Շիռլի Մակլեյնը, որի համար նա կրկին գովեստի է արժանացել իր ունիվերսալ խաղի համար[5][24][25]: Նա հերթական անգամ առաջադրվել է «Էմմի» և ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակի համար[26]:

Վուդարդը 2008 թվականին, Բարաք Օբամայի նախընտրական արշավի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ

Շնորհիվ դրա, Վուդարդը բացարձակ ռեկորդ է գրանցել տարբեր տարիներին ունեցած մրցանակների առաջադրումների թվով: Վուդարդն ընդհանուր առմամբ հաղթել և առաջադրվել է «Էմմի» մրցանակին կանանց ութ կատեգորիաներից վեցում[27]: 2014 թվականին Վուդարդին առաջարկել են «Գործերի դրություն» սերիալում Միացյալ Նահանգների առաջին կին նախագահ Կոնստանս Փեյթոնի դերը, որ թողարկվել է NBC ալիքով 2014-2015 եթերաշրջանում[28][29][30]:

2016 թվականին խաղացել է Մարիամ Շարպի դերը[31] «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդարդն ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ է և ակտիվորեն մասնակցում է դրա գործունեությանը: 2008 թվականի փետրվարին նա մասնակցել է Բարաք Օբամայի նախընտրական արշավին Օհայոյում: 2012 թվականի նոյեմբերին նա նորից մասնակցել է Օբամայի քարոզարշավին Լոնգմոնտում, Կոլորադո նահանգում[32]: Էլֆրի Վուդարդն ապրում է Սանտա Մոնիկայում երկու երեխաների և ամուսնու՝ Ռոդերիկ Սպենսերի հետ, ում հետ ամուսնացել է 1983 թվականին:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Մեկնաբանություններ
1978 Հիշիր իմ անունը Remember My Name Ռիթա
1979 Ազատության ճանապարհ Freedom Road Քեթի
1980 Առողջ ապրելակերպ HealtH Սալլի Բենբոու
1981 The Sophisticated Gents Էվելին Էվերս
1982 The Ambush Murders Քարիհա Էլլսվորֆ
1982-1983 Tucker’s Witch Մարսիա Ֆուլբրայթ 12 դրվագ
1983 Քրոս Քրիք Cross Creek Ջիչի
1983 Հիլլ սթրիթ բլյուզ Hill Street Blues Դորիս Ռոբսոն 3 դրվագ
1984 Քաղցր վրեժ (ֆիլմ, 1984) Sweet Revenge Վիքի Թիգուե
1985 Սառա Sara Rozalyn Dupree 13 դրվագ
1985, 1988 Սենթ Էլսվեր St. Elsewhere Ռոքսանա Թարներ 13 դրվագ
1985 Սրտի խոսք Words by Heart Կլաուդիա Սիլս
1986 Ծայրահեղություններ Extremities Պատրիցիա
1986 Անբնական պատճառներ Unnatural Causes Մաուդ ԴեՎիկտոր
1987 Լոս Անջելեսի օրենքը L.A. Law Ադրիանե Մուր «Օդաչուն» դրվագ
1987 Մանդելա (ֆիլմ, 1987) Mandela Վիննի Մանդելա
1987 The Life Saver Անդրեա Քրոուֆորդ
1988 Նոր սուրբծննդյան հեքիաթ Scrooged Գրեյս Քուլի
1989 Միսս Հրավառություն Miss Firecracker Փոփեյ Ջեքսոն
1989 Մայրական քաջություն. Մերի Թոմասի պատմությունը A Mother’s Courage: The Mary Thomas Story Մերի Թոմաս
1990 Blue Bayou Ջեսիկա Ֆիլլի
1991 Մեծ կիրճ Grand Canyon Ջեյն
1991 Սիրունիկ Հաթթիի փոքրիկը Pretty Hattie’s Baby Հաթթի չի թողարկվել
1992 Կրքի ձուկ Passion Fish Chantelle
1992 Ատրճանակաը Բեթթի Լուի պայուսակում է The Gun in Betty Lou’s Handbag Փաստաբան Անն Օրքին
1993 Սիրո մեջ հարուստ Rich in Love Ռոդի Փուլ
1993 Սիրտը և հոգիները Heart and Souls Փենի Վաշինգտոն
1993 Բոֆա Bopha! Ռոզի Մանջենա
1994 Մոլախաղ Blue Chips Լավանդա ՄքՌաե
1994 Քրուքլին Crooklyn Քարոլին Քարմիշել
1994 Ֆրեյզեր Frasier կամեո «The Botched Language of Cranes» դրվագը
1995 Կարկատաններով ծածկոց How to Make an American Quilt Մարիանա
1995 Դաշնամուրի դասեր The Piano Lesson Բերնիես
1996 Աստղային ճանաարհորդություն: Առաջին շփումը Star Trek: First Contact Լիլի Սլոան
1996 Գուլիվերի ճանապարհորդությունը Gulliver’s Travels Բրոբդինգնագի թագուհին
1996 Առաջնային վախ Primal Fear Դատավոր Միրիամ Շոաթ
1996 Ճանապարհիր ինձ տուն Follow Me Home Էվեյ
1996 Քայլ դեպի ապագա A Step Toward Tomorrow Դր. Սանդլին
1997 Հարսանիքին The Member of the Wedding Բերենիս Սադիե Բրաուն
1997 Միսս Էվերսի երեխաները Miss Evers' Boys Էունիս Էվերս
1998 Վերադարձ արմատներին Down in the Delta Լորետա Սինքլեր
1998 Մահաբեր բաժին Homicide: Life on the Street Դր. Ռոքսանա Թարներ «Mercy» դրվագը
1999 Զվարճալի վալենտինկաներ Funny Valentines Ջոյս Մեյ
1999 Ցանկությունների ծառը The Wishing Tree Կլարա Քոլլեր
1999 Բժիշկ Մամֆորդը Mumford Լիլի
2000 Ինչ պատրաստենք What’s Cooking? Օդրի Վիլյամս
2000 Սրտի տոն Holiday Heart Վանդա
2000 Սեր և Բասկետբոլ Love & Basketball Կամիլե Րայթ
2000 Դինոզավր Dinosaur Պլիո հնչյունավորում
2001 Կա-Պեքս մոլորակ K-PAX Կլաուդիա Վիլլարս
2002 Դեբրի Ուինգերին փնտրելիս Searching for Debra Winger մարմնավորել է իրեն
2002 Թորնիբերիի վայրի ընտանիքը The Wild Thornberrys Movie Աքելա հնչյունավորում
2003 Երգող դետեկտիվը The Singing Detective աշխատակազմի ղեկավար Երգող դետեկտիվը
2003 Միջուկ The Core Տալմա Սթիքլի
2003 Ռադիո Radio Տնօրեն Դանիելս
2003 Ժամանակի թռիչքի մեջ A Wrinkle in Time Տիկին Վոթսիթ
2003 Փորձաշրջան The Practice Դենիս Ֆրիման «Final Judgement» և «Down the Hatch» դրվագներ
2004 Մոռացվածը The Forgotten' Դետեկտիվ Աննա Փոփ
2005 Գեղեցկության սրահ Beauty Shop Միսս Ջոզեֆին
2006 Ինչ-որ նոր մի բան Something New Ջոյս ՄքՔուին
2005-2006 Հուսահատ տնտեսուհիները Desperate Housewives Բեթթի Էփլուայթ 26 դրվագ
2006 Պահիր ռիթմը Take the Lead Տնօրեն Աուգուստին Ջեյմս
2007 Հոլիս Վուդսի նկարները Pictures of Hollis Woods Էդնա Ռեիլի
2008 Ամերիկյան մանուշակը American Violet Ալմա Ռոբերտս
2008 Որսորդների ընտանիքը The Family That Preys Էլիս Պրատ
2008 Ամերիկայի արևելքը AmericanEast Անգելա Ջենսեն
2008 Իմ անձնական թշնամին My Own Worst Enemy Մավիս Հելլեր 9 դրվագ
2009-2010 Երեք գետերը Three Rivers Դր. Սոֆյա Ջորդան 12 դրվագ
2009 Հասիր ինձ Reach for Me Էվելին
2010-2011 Մեմֆիս Բիթ Memphis Beat Տանյա Րայս 20 դրվագ
2010, 2012 Իրական արյուն True Blood Ruby Jean Reynolds 5 դրվագ
2011 Գրեյի անատոմիա Grey’s Anatomy Ջասթին Քեմփբել «Heart Shaped Box» դրվագ
2012 Պողպատե մանգոլիններ Steel Magnolias Օուսիեր
2013 Ոստիկանը Copper Հեթթի Լեմաստեր 6 դրվագ
2013 12 տարվա ստրկություն 12 Years a Slave Հարրիեթ Շաու
2014 Աննաբելլ Annabelle Էվելին
2014—2015 Իրերի դրություն State of Affairs ԱՄՆ նախագահ Կոնստանս Փեյթոն 13 դրվագ
2015 Զբոսանք Միսսիսիպիով Mississippi Grind
2015 Knucklehead Շեյլա
2016 Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ Captain America: Civil War Միրիամ Շարփ
2016-2018 Լյուք Քեյջ Luke Cage Մերայա Դիլլարդ
2019 Առյուծ արքան The Lion King Սարաբի հնչյունավորում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Alfre Woodard — Biography
  4. «Alfre Woodard at Emmys.com»։ Emmys.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-18 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 «Alfre Woodard- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-18 
  6. Matthew Tobey։ «For Colored Girls Who Have Considered Suicide»։ The New York Times։ Վերցված է 2012-10-23 
  7. 7,0 7,1 «Don't Squander Alfre Woodard»։ TV Guide։ 23 июня 2008։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-18 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 «Awards for Alfre Woodard»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-18 
  9. «Passion Fish (1992)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2012-10-18 
  10. 10,0 10,1 Janet Maslin (14 декабря 1992)։ «Passion Fish (1992)»։ The New York Times։ Վերցված է 2012-10-18 
  11. Craig Bloomfield (3 июля 2012)։ «Take Three: Alfre Woodard»։ The Film Experience։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-18 
  12. «Crooklyn (1994)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2012-10-18 
  13. Keith Phipps (29 марта 2002)։ «Miss Evers' Boys»։ The Onion։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-18 
  14. Peter Stack (23 июля 1999)։ «Serenity of Life Down South / Woodard shores up Angelou's `Delta'»։ The San Francisco Chronicle։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-25-ին։ Վերցված է 2012-10-18 
  15. Matthew Murray (2003-08-06)։ «Alfre Woodard to Make Broadway Debut in Drowning Crow»։ Theater Mania։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  16. Charles Isherwood (2004-02-19)։ «Review: “Drowning Crow”»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  17. Gary Susman (2005-04-11)։ «Block Party»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  18. 18,0 18,1 William Keck (2005-09-29)։ «Alfre Woodard has a secret»։ USA Today։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  19. Lynette Rice (2005-09-02)։ «Desperate Housewives»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  20. Borys Kit (2012-06-11)։ «Alfre Woodard Joins 'Twelve Years a Slave' Cast (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  21. Catriona Wightman (2011-10-05)։ «Alfre Woodard to guest in 'Grey's Anatomy'»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  22. Lynette Rice (2012-09-08)։ «'Private Practice' scoop: 'True Blood' star to play Taye Diggs' mom -- EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  23. Nellie Andreeva (19 марта 2012)։ «Queen Latifah, Alfre Woodard & Phylicia Rashad Lead The Cast Of Lifetime’s ‘Steel Magnolias’ Remake»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2012-09-11։ «Lifetime has assembled the cast of its Steel Magnolias reboot.» 
  24. «Steel Magnolias: Season 1»։ Metacritic։ 7 октября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12 
  25. Heather Hogan (4 октября 2012)։ «Lifetime's "Steel Magnolias" remake will make you cry just as hard as the original»։ AfterEllen.com и AfterElton.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին։ Վերցված է 2012-12-12 
  26. Eric Liebowitz (2013-07-18)։ «Emmys 2013: Alfre Woodard on 'Steel Magnolias' and Mandela's birthday»։ Los Angeles Times։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  27. Marcus James Dixon (2013-07-26)։ «Alfre Woodard makes history with 17 Emmy nods for 16 roles»։ Golden Derby։ Արխիվացված է օրիգինալից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-08-01 
  28. Nellie Andreeva (21 марта 2014)։ «Alfre Woodard To Play US President In NBC Pilot ‘State Of Affair’»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-05-11 
  29. Lesley Goldberg (21 марта 2014)։ «Alfre Woodard to Play President in NBC's Katherine Heigl Drama»։ The Hollywood Reporter։ Վերցված է 2014-05-11 
  30. Whitney Friedlander (6 мая 2014)։ «NBC Orders Katherine Heigl CIA Drama to Series»։ Variety։ Վերցված է 2014-05-11 
  31. Miriam Sharpe(անգլ.) // Wikipedia, the free encyclopedia. — 2016-05-09.
  32. «Alfre Woodard campaigns for Obama in Longmont»։ Longmont Times-Call։ 3 ноября 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-22-ին։ Վերցված է 2012-11-06