Օմար Էփս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օմար Էփս
Omar Epps.jpg
Ծնվել էհուլիսի 20, 1973
ԾննդավայրԲրուքլին
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Մասնագիտությունդերասան, երգիչ, հեղինակ-կոմպոզիտոր և երգահան
Ակտիվ շրջան1988-
Ամուսին(ներ)Քեյշի Էփս

Օմար Հաշիմ Էփս (անգլ.` Omar Hashim Epps, հուլիսի 20, 1973, Բրուքլին) աֆրո-արաբական ծագում ունեցող ամերիկացի դերասան, պրոդյուսեր և կոմպոզիտոր: Առավելապես հայտն է «Հաուս» հեռուստասերիալում բժիշկ Էրիկ Ֆորմանի դերով:

Օմարը դաստիարակվել է միայնակ մոր կողմից, ով դպրոցի տնօրեն է եղել: Մինչ Օմարը սկսել է նկարահանվել, նա ռեփ է կարդացել «Wolfpak» խմբում, որը հիմնադրվել էր 1997 թվականին Օմարի և վերջինիս եղբոր կողմից։ 10 տարեկանից սկսած Օմարը սցենարներ է գրել։ Սովորել է «Fiorello H. LaGuardia» արվեստի և երաժշտության դպրոցում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմարը հիմնականում նկարահանվել է պրոբլեմատիկ պատանու կամ մարզիկի դերերում։ Էփսի նորամուտը եղել է «Հեղինակություն» ֆիլմում հայտնի ռեփեր Թուփաք Շակուրի գլխավոր դերակատարմամբ։ Օմար Էփսը նկարահանվել է «Շտապ օգնություն» հեռուստասերիալի մի քանի էպիզոդում՝ բժիշկ Դենիս Գանտի դերում, ով մահանում է «Night Shift» սերիայում՝ գնացքի տակ ընկնելու պատճառով։ 2005 և 2006 թվականներին նոմինացվել է «NAACP Image Award» մրցույթում, սակայն հաղթել է միայն 2007 թվականի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։

Էփսը նաև նոմինացվել է «NAACP Image Award» մրցույթում լավագույն դերասան անվանակարգում «Conviction» ֆիլմի համար, որտեղ նա տարել է Կառլ Ափչերի դերը, ով աշխարհի նկատմամբ չարացած հանցագործ է, որը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Հարավային Ֆիլադելֆիայի բանտերում։ Էփսը հիմնադրել է ֆիլմարտադրության իր սեփական «Brooklyn Works Films» ընկերությունը, որտեղ նա հանդես է գալիս սցենարիստի, պրոդյուսերի և դերասանի պաշտոններում։ Նկարահանվել է «Ալֆի» (դերասաններ Ջուդ Լոուի և Սյուզան Ստրանդոնի մասնակցությամբ), «Նախաճաշ չեմպիոնի համար» (դերասաններ Բրյուս Ուիլիսի և Նիք Նոլտեի մասնակցությամբ), «Ճիչ 2» և «Յակուձայի եղբայրը» հայտնի ֆիլմերում։ 2004-2012 թվականները նակարահանվել է «Հաուս» հեռուստասերիալում, որտեղ տարել է բժիշկ Էրիկ Ֆորմանի դերը։

Էփսը նաև նկարահանվել է «ABC» ընկերության «Հարություն» հեռուստասերիալում` գլխավոր դերերից մեկում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից էփսը և կինը՝ R&B ոճում հանդես եկող «Total» խմբի մենակատար Քեյշի Էփսն ամուսնացած են և ունեն դուստր՝ K’mari Mae անունով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]