Հաուս (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հաուս (ֆիլմ)ից)
Բժիշկ Հաուս
Doctor House
House logo.svg
Ժանր բժշկական դրամա ևդետեկտիվ
Ստեղծող Դեյվիդ Շոր
Գլխավոր
դերերում
Հյու Լորի, Օմար Էփս, Ջեսսի Սպենսեր, Ռոբերտ Շոն Լեոնարդ, Լիզա Էդելշտեյն, Ջենիֆեր Մորիսոն, Փիթեր Ջեյկոբսոն, Կել Պենն, Օլիվիա Ուայլդ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզու անգլերեն
Հեռուստաալիք Fox Broadcasting Company
Եթերաշրջանների քանակ 8
Սերիաների քանակ 177
Ընկերություն Heel & Toe Films, Shore Z Productions, Bad Hat Harry Productions, NBC Universal Television Studios (2004—2007), Universal Media Studios (2007—2011), Universal Television (2004, 2011—2012)
Էկրաններին է 2004 թվականի նոյեմբերի 16-ից
2012 թվականի մայիսի 21
Սերիայի տևողություն 42 րոպե
Կայք-էջ ID 0412142/ IMDb

«Բժիշկ Հաուս» (անգլ.՝ House, M. D.[1]), ամերիկյան հեռուստասերիալ բժիշկ Գրեգորի Հաուսի (անգլ.՝ Gregory House) և իր թիմի մասին: Ժանրով իրենից ներկայացնում է բժշկական դրամա, սակայն սյուժեի մեջ առկա են դետեկտիվի տարրեր: Հեռուստասերիալը հայտնի է դարձել ամբողջ աշխարհին: [2] [3] Առաջին սերիան էկրան է բարձրացել 2004 թվականի նոյեմբերի 16-ին FOX հեռուստաալիքով: Ութերորդ սեզոնի պրեմիերան կայացաել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին: Հեռուստասերիալը թարգմանվել է տարբեր լեզուներով և եթեր է դուրս եկել տարբեր երկրներում: 2012 թվականի փետրվարի 8-ին հայտարարվեց, որ ութերորդը կլինի հեռուստասերիալի եզրափակիչ սեզոնը: [4]: 2012 թվականի մայիսի 21-ին FOX հեռուստաալիք դուրս եկավ «Բժիշկ Հաուս» հեռուստասերիալի վերջին` 177-րդ սերիան: 2013 թվականի տվյալների համաձայն, հեռուստասերիալը դիտել են ավելի քան 80 միլիոն հեռուստադիտող և այն հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: [5]

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի լոգոտիպը

Բժիշկ Հաուսը (դերակատարը Հյու Լորի անգլ.՝ (Hugh Laurie), որ իր դերի համար 2006 և 2007 թվականներին ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ), հիանալի ախտորոշող է երկու գծով. լյարդի հիվանդության (նեֆրոլոգիա) և ինֆեկցիոն հիվանդությունների, սակայն բնավորության որոշ գրծերի պատճառով նա իր գործընկերների և հիվանդների սիրելին չէ. նա ցինիկ է, կտրուկ, փակ և հակված է ոչ ոքի չլսելուն: Հաուսի մասին ամենալավ խոսքերը բժիշկ Ֆորմանի խոսքերն են. «Նա չի խախտում կանոնները, նա դրանք արհամարհում է»: Իսկ Հաուսի սիրելի խոսքն է. «Բոլորը ստում են»: Հենց սա էլ նրան օգնում է կողմնորոշվել և լուծումներ գտնել ամենադժվար իրավիճակներում և փրկել ևս մեկ հիվանդի կյանք: Ինչ որ ժամանակ Հաուսը ենթարկվել է ինֆարկտի, որից նրա աջ ազդրը անընդհատ ցավերի մեջ է: Հաուսը օգտագործում է վիկադին կոչվող դեղը, որը պարունակում է թմրանյութ, սակայն ցավը մեղմացնում է: Փաստացի Հաուսը թմրամոլ է: Նա դեղահաբեր ընդունում է իր հիվանդների մոտ և մեծ քանակով: Հաճախ իր անտակտությունն ու տհաճ բնավորությունը մեկնաբանում է ցավով: Նա թմրամոլ է, ով չի ցանկանում բուժվել. ամբողջ հեռուստասերիալի ընթացքում նրա ընկերները փորձում են նրան համոզել` ընդունելու բուժումը, սակայն Հաուսը հրաժարվում է: Հաուսի օգնականները երիտասարդ և խոստումնալից բժիշկներ են. իմունոլոգ Էլիսոն Քեմերոն (անգլ.՝ Jennifer Morrison-Ջենիֆեր Մորիսոն), նյարդաբան Էրիկ Ֆորման (անգլ.՝ Omar Epps-Օմար Էփս) և վիրաբույժ ու ռեանիմատոլոգ Ռոբերտ Չեյզ (անգլ.՝ Jesse Spencer-Ջեսսի Սպենսեր): Չորրորդ սեզոնում հայտվնում են նոր օգնականներ. բժշկուհի Ռեմի Հադլին` 13-րդ մականունով (անգլ.՝ Olivia Wild-Օլիվիա Ուայլդ), երիտասարդ բժիշկ Լորենս Քաթները (անգլ.՝ Kal Penn) և վիրաբույժ Քրիս Թաուբ (անգլ.՝ Peter S. Jacobson-Փիթեր Ջեյկոբսոն): 5-րդ սեզոնում անհայտ պատճառներով Լորենս Քաթները ինքնասպան է լինում (Քել Փենին աշխատանք էին առաջարկել Բարաք Օբամայի նախագահական վարչակազմում և նա որոշում է հեռանալ հեռուստասերիալից): [6] [7]

Հյու Լորին, սերիալի պրոդյուսեր Քեթի Յակոբսը և գաղափարի հեղինակ Դեվիդ Շորը

5-րդ սեզոնի վերջում Հաուսը հայտնվում է հոգեբուժարանում. վիկադինի չարաշահումից նրա մոտ առաջանում են զգայապատրանքներ, որը ազդում է նրա վարքի վրա: Վեցերորդ սեզոնում թիմում կատարվում են փոփոխություններ: Ժամանակավոր գլխավոր ախտորոշող է նշանակվում Էրիկ Ֆորմանը: Հեռանում է Քրիս Թաուբը և 13-րդը, վերադառնում է Ռոբերտ Չեյզը և կարճ ժամանակով Էլիսոն Քեմերոնը: Վերադառնում է բուժված Հաուսը, վերադառնում է Քրիս Թաուբը և 13-րդը, ով 7-րդսեզոնում կրկին հեռանում է, իսկ նրա փոխարեն վերադառոնւմ է երրորդ կուրսի տաղանդավոր ուսանողուհի (բժիշկ-սովորող) Մարթա Մ. Մասթերսը (Էմբեր Թեմբլին), ով իր սեփական կարծիքն ունի Հաուսի մեթոդների մասին: 7-րդ սեզոնի 19-րդ սերիայում նա հեռանում է` պրակտիկան ավարտելու և Հաուսի մոտ աշխատել չցանկանալու պատճառով, իսկ նրա փոխարեն վերադառնում է 13-րդը: Նրա մյուս մտերիմներն են լավագույն ընկեր, բժիշկ Ջեյմս Ուիլսոնը (Ռոբերտ Շոն Լեոնարդ), ով ուռուցքաբան է և բժիշկ Լիզա Քադին (Լիզա Էդելշտեյն), ով էնդակրինոլոգ է և հիվանդանոցի գլխավոր բժիշկն ու տնօրենը: Այն պատճառով, որ Լիզա Էդելշտեյնը չէր ցանկանում խաղած 8-րդ սեզոնում նրա փոխարեն տնօրեն դառնում է Ֆորմանը, ում դերակատարն է Օմար Էփսը:

Պարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաների կառուցվածը հիմնականում Բժիշկ Հաուսի և իր թիմի աշխատանքային գործունեության մասին է: Սերիաների մեծ մասը սկսվում են հորինված Փրինսթոն-Փլեյնսբորո (անգլ.՝ Princeton-Plainsboro)` Փրինսթոն քաղաքում, Նյու Ջերսի նահանգում, հիվանդանոցից դուրս: Սերիայի սկզբում, որպես կանոն, ցույց են տրվում իրադարձությունները, որոնց հետևանքով հիվանդի մոտ սկսվում է հիվանդությունը: Տվյալ սերիայի ընթացքում բժիշկները փորձում են գտնել հիվանդությունը: Թիմը փորձում է որոշել ախտորոշումը, որի ընթացքոը գլխավորում է Հաուսը: Որպես կանոն, տրվում են երեք հիվանդությունների անուններ, որոնք կարող էին առաջացնել տվյալ ախտանիշները, սակայն դրանք սովորաբար ճիշտ չեն լինում: Հաուսը սկսում է բուժում ինչ-որ հիվանդության դեմ, որը կամ պետք է ավելի վատացնի հիվանդի վիճակը, կամ էլ բուժի նրան: Սրա հետևանքով հիվանդի հարազատները և ընկերները սկսում են չվստահել բժիշկ Հաուսին, իսկ երբ վերջում արդեն տրված է լինում ճիշտ ախտորոշումը հարազտները բուժմանը դժվար են համաձայնվում: Հաճախ պարզվում է, որ հիվանդության ախտորոշումը դժվար է տրվել, որովհետև հիվանդը կամ էլ նրա հարազատները թաքցրել են հանգամանքները (օրինակ թմրանյութերի կամ ալկոհոլի օգտագործման, աշխատանքի և այլնի մասին): Սրա հետ կապված Հաուսը հաճախ ասում է, որ բոլորը ստում են (անգլ.՝ everybody lies): Հաճախ Հաուսը ասում է. «Հիվանդը հիմար է», որը ասոցացվում է հիվանդի ինքնաբուժմամբ զբաղվելու ցանկության հետ: Հիմնականում Հաուսի թիմից երկու հոգի, հազվադեպ նաև ինքը` Հաուսը, անօրինական կերպով մտնում են հիվանդի տուն և խուզարկում` վերցնելով հիվանդի մասին ավելի շատ տեղեկություն: Հաուսի պարտականությունները հիվանդանոցում տարբեր հիվանդների հետ աշխատելն է, ինչը նրան դուր չի գալիս: Նրանց հիվանդությունները Հաուսը ախտորոշում է վայրկեանապես, ինչը զարմացնում է հիվանդներին: Հաուսը նրանց հետ խոսում է իր իրոնիայով, ցինիզմով, որից հետո հիվանդները բողոքում են: Հաճախ Հաուսը իր հիմնական հիվանդի վերջնական և ճշգրիտ ախտորոշումը տալիս է հիվանդանոցի հաճախորդների վարքի, բառերի, բնավորության գծերի հետևանքով: Այս դեպքերում Հաուսը կարող է ուղղակի ընդհատել այդ հինվանդների ընդունումը: Բացի այդ հետաքրքիր հիվանդություններից, սերիալում նկարագրվում է նաև Հաուսի և իր ընկերների ու գործընկերների միջև հարաբերությունները:

Առաջին պլանի դերերն ու դերակատարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրան են բարձրացել 177 սերիաներ (8 լրիվ սեզոններով): 8-րդ սեզոնի պրեմիերան կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 3-ին: [8]8-րդ սեզոնը պաշտոնապես հայտարարվել է եզրափակիչ, վերջին սեզոն:

Սեզոն Քանակ
սերիաների
Պրեմիերա
առաջին սերիայի
Պրեմիերա
վերջին սերիայի
DVD-ի թողարկումը Վարկանիշը ԱՄՆ-ում[9]
Շրջան 1 Շրջան 2 Շրջան 4 Շրջան 5
1 22 16 նոյեմբերի 2004 24 մայիսի 2005 30 օգոստոսի 2005 27 փետրվարի 2005 28 նոյեմբերի 2005 7 ապրիլի 2009 13,3 միլիոն հեռուստադիտող
(24-րդ տեղ)[10]
2 24 13 սեպտեմբերի 2005 23 մայիսի 2006 22 օգոստոսի 2006 23 հոկտեմբերի 2006 23 հոկտեմբերի 2006 25 օգոստոսի 2009 17,3 միլիոն հեռուստադիտող
(10-րդ տեղ)[11]
3 24 5 սեպտեմբերի 2006 29 մայիսի 2007 21 օգոստոսի 2007 19 նոյեմբերի 2007 19 սեպտեմբերի 2007 29 սեպտեմբերի 2009 19,4 միլիոն հեռուստադիտող
(7-րդ տեղ)[12]
4 16 25 սեպտեմբերի 2007 19 մայիսի 2008 19 օգոստոսի 2008 27 հոկտեմբերի 2008 20 օգոստոսի 2008 13 հուլիսի 2010 17,6 միլիոն հեռուստադիտող
(7-րդ տեղ)[13]
5 24 16 սեպտեմբերի 2008 11 մայիսի 2009 25 օգոստոսի 2009 9 նոյեմբերի 2009 30 սեպտեմբերի 2009 27 հուլիսի 2010 13,45 միլիոն հեռուստադիտող
(16-րդ տեղ)[14]
6 22 21 սեպտեմբերի 2009[15] 17 մայիսի 2010 31 օգոստոսի 2010 27 սեպտեմբերի 2010 19 օգոստոսի 2010 26 ապրիլի 2011 12,67 միլիոն հեռուստադիտող
(21-րդ տեղ)
7 23 20 սեպտեմբերի 2010[16] 23 մայիսի 2011 30 օգոստոսի 2011[17] 26 սեպտեմբերի 2011[18] 30 օգոստոսի 2011[19] TBA 10,3 միլիոն հեռուստադիտող
(42-րդ տեղ)[20]
8 22 3 հոկտեմբերի 2011[21] 21 մայիսի 2012 TBA TBA TBA TBA 8,69 միլիոն հեռուստադիտող
(58-րդ տեղ)[22]

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

House, M.D. Original Television Soundtrack
Թողարկված 2007 թվականի սեպտեմբերի 18
Ժանր Տարբեր ժանրեր
Տևողություն 54:08
Լեզու անգլերեն
Լեյբլ Nettwerk Records

Օրիգինալ երաժշտության դերում է «Teardrop» ստեղծագործությունը Massive Attack-ի կատարմամբ: Սերիաների վերջում հնչում է միայն գործիքային մասը և վերջը: 4-րդ սեզոնի եզրափակիչ սերիայում կարող ենք լսել երգի բառերը Հոսե Գոնսալեսայի կատարամամբ: Եզրափակիչ վերջաբանների համար ձայնագրված է գործիքային ստեղծագործություններ` Յոնա Էրլիհայի, Ջեյսոն Դերլատկի և Լի Ռոբերտսի կատարմամբ: 2-րդ սեզոնից սկսված հնչում է այս ստեղծագործության այլընտրանքային տարբերակը, որի հեղինակներն են Յոն Էրլիխը և Լի Ռոբերտսը: «House M.D. Original Television Soundtrack» հրատարակությունը Nettwerk Records ձայնագրման ստուդիայի հետ 2007 թվականի սեպտեմբերի 18-ին ձայնագրեցին մի շարք երգերի ամբողջական տարբերակները, որոնք նախկինում արդեն հնչել էին նախագծի ժամանակ: Դրա մեջ մտնում էին նաև «Beautiful» երգը Էլվիս Կոստելոյի կատարմամբ և «Dear God» երգը Սարա Մակլահլանի կատարմամբ, որոնք ձայնագրված էին հատուկ հեռուստասերիալի համար: Ինչպես նաև ալբոմի մեջ ներառվել են «You Can’t Always Get What You Want» երգը` Band from TV-ի կատարմամբ և այլ կատարումներ: Հեռուստասերիալում հնչում է հենց Rolling Stones-ի կատարմամբ երգերը:

Ստեղծագործությունների ցանկը
# Անվանում Հեղինակ(ներ) Օրիգինալ Տևողություն
1. «Teardrop» (Միայն ԱՄՆ-ում) Massive Attack Ռոբերտ Դել Նայա, Մարշալ Գրանտ, Էնդրյու Վաուլզ, Էլիզաբեթ Ֆրեյզեր 5:31
2. «See The World»   Gomez   4:04
3. «Walter Reed»   Մայքլ Փեն   3:41
4. «Beautiful»   Էլվիս Կոստելո Լինդա Փերի 3:51
5. «Dear God»   Սարա Մակլախլան Էնդի Փարթրիջ 3:55
6. «Feelin’ Alright»   Ջո Քոքեր Դեյվ Մեսոն 4:14
7. «Waiting On An Angel»   Բեն Հարբեր   3:55
8. «Got To Be More Careful»   Jon Cleary & The Absolute Monster Gentlemen   6:42
9. «God, Please Let Me Go Back»   Josh Rouse Real   4:21
10. «Are You Alright?»   Լյուսինդա Ուիլյամս   5:21
11. «Good Man»   Ջոշ Ռիտեր   4:09
12. «You Can’t Always Get What You Want»   Band From TV Rolling Stones 4:24
13. «Teardrop» (За пределами США.) Scott Donaldson and Richard Nolan   5:27
14. «Down To The River»   The Cadillac Black   4:06

Հեռուստասերիալը տարբեր երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին սերիան թողարկվել է 2004 թվականի նոյեմբերի 16-ին FOX հեռուստաընկերությունում:

ԱՊՀ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - դրամա ժանրի սերիալի լավագույն սցենար (Դեվիդ Շոր)
  • 2008 - դրամայի լավագույն ռեժիսուրա (Գրեգ Յաթանես)

Ոսկե գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - դրամա ժանրի սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2007- դրամա ժանրի սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

Satellite Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2005 - դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2005 - սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ դերի լավագույն դերասանուհի (Լիզա Էդելշտեյնը բժշկուհի Կադիի դերում)
  • 2006 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2006- դրամա սերիալի լավագույն դերասան(Հյու Լորին Հաուսի կերպարում)

Teen Choice Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

People’s Choice Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2008 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2009 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2009- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2010 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2011 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2011- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2011 - սերիալում կամ հեռուստաֆիլմում երկրորդ դերի լավագույն դերասանուհի (Լիզա Էդելշտեյնը բժշկուհի Կադիի դերում)
  • 2011 - լավագույն հեռուստատեսային բժիշկ (Գրեգորի Հաուս)

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2006 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2009- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

Ոսկե գլոբուս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2008 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2010- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2010 - լավագույն դրամա ժանրի սերիալ

Satellite Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)

Teen Choice Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - լավագույն դրամա ժանրի սերիալ
  • 2005 - սերիալ. տարվա բացում
  • 2005 - սերիալի դերասան. տարվա բացում ( Ջեսսի Սպենսերը բժիշկ Չեյզի դերում)
  • 2006 - լավագույն դրամա կամ ճանապարհորդական սերիալ
  • 2006- դրամա սերիալի լավագույն դերասան (Հյու Լորին Հաուսի կերպարում)
  • 2007 - լավագույն դրամա ժանրի սերիալ

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիալի մոտիվներով 2010 թվականին Legacy Interactive ընկերության կողմից թողարկվել է համակարգչային խաղ, որտեղ խաղացողը կարող է ղեկավարել հիվանդության ախտորոշումը: [25]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ru.wikipedia.org/wiki/%D0%9B%D0%B0%D1%82%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D1%8F%D0%B7%D1%8B%D0%BA
  2. «Доктор Хаус» — самый популярный сериал мира // KP.RU
  3. http://ria.ru/culture/20090612/174202074.html
  4. Seidman, Robert. Current Season to Be The Last for 'House'. TV by the Numbers (8 февраля 2012). Проверено 9 февраля 2012. Архивировано из первоисточника 4 июня 2012.
  5. Юдина, Лидия. Сериальный диагноз. Можно ли использовать в жизни приёмы экранных врачей // Аргументы и факты. — 2013. — № 45 (1722) за 6 ноября. — С. 38.
  6. It'll be the White House for Kal Penn now. Rediff.com Movies (7 апреля 2009 года).
  7. . Kal Penn Leaves House to Work at White House. TVGuide.com
  8. Masters, Megan (June 23, 2011). «Fox Fall Premiere Scoop: Return Dates For House, Glee, Bones, Fringe, and More!».
  9. սերիայի հեռուստադիտողների միջին թիվ
  10. «Final audience and ratings figures»։ 27 мая 2005։ Արխիվացված օրիգինալից-ից 2005-12-26-ին  (անգլ.)
  11. «2005-06 primetime wrap»։ 26 мая 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-05-29-ին  (անգլ.)
  12. «Season 3 ratings»։ ABC Meditnet։ 2007-05-25։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-06-15 (անգլ.)
  13. «Season 4 ratings»։ ABC Meditnet։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-06-15 (անգլ.)
  14. «Season 5 ratings»։ ABC Meditnet։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-09-ին։ Վերցված է 2009-06-15 (անգլ.)
  15. «House season 6 premiere»։ TVGuide.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին։ Վերցված է 2009-06-15 (անգլ.)
  16. Премьеры осени 2010 на канале Fox
  17. „Доктор Хаус“ Сезон 7 (DVD) — Регион 1
  18. Доктор Хаус» Сезон 7 (DVD) — Регион 2
  19. «Доктор Хаус» Сезон 7 (DVD) - Регион 3»։ EzyDVD։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին 
  20. Gorman Bill. (1 июня 2011)։ «2010-11 Season Broadcast Primetime Show Viewership Averages»։ TV by the Numbers։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին 
  21. Seidman Robert. (23 июня 2011)։ «FOX Announces 2011 Fall TV Premiere Dates»։ TV By the Numbers։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-13-ին 
  22. Gorman Bill. (2012-05-24)։ «Complete List Of 2011-12 Season TV Show Viewership: 'Sunday Night Football' Tops, Followed By 'American Idol,' 'NCIS' & 'Dancing With The Stars'»։ TVbytheNumbers։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-05-24 
  23. Բժիշկ Հաուսը KTK ալիքով
  24. Доктор Хаус на Первом Национальном канале (Белоруссия)
  25. Բժիշկ Հաուս. համակարգչային խաղ