Հյու Լորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Հյու Լորի
Hugh Laurie at Montreux Jazz Festival.jpg
Ծնվել էհունիսի 11, 1959 (63 տարեկան)
ԾննդավայրՕքսֆորդ
ԿրթությունԴրագոն սքուլ, Իթըն քոլեջ և Սելվին Քոլեջ (1981)
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն
ԱզգությունՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Կրոնաթեիստ
Մասնագիտությունդերասան, երգիչ, պրոֆեսիոնալ դաշնակահար, գրող, ռեժիսոր, պրոդյուսեր
Ժանրերբլյուզ և փոփ[1]
Ծնողներհայր՝ Ran Laurie?[2], մայր՝ Patricia Laidlaw?[2]
Ամուսին(ներ)Ջո Գրին
Երեխա(ներ)Charles Archibald Laurie?[2], William Albert Laurie?[2] և Rebecca Augusta Laurie?[2]
Պարգևներ և մրցանակներ
hughlaurieblues.com

Հյու Լորի ((անգլ.՝ Hugh Laurie), հունիսի 11, 1959(1959-06-11)[2][3], Blackbird Leys, Օքսֆորդ, Միացյալ Թագավորություն[4][5]), անգլիացի դերասան, պրոֆեսիոնալ դաշնակահար, գրող, ռեժիսոր, պրոդյուսեր, երգիչ, ում հռչակ բերեց բրիտանական հեռուսատատեսության «Սև իժ», «Ֆրայի և Լորիի շոու» և «Ջիվս և Վուստեր» կատակերգությունները, ինչպես նաև ամերիկյան «Դոկտոր Հաուս» հեռուստասերիալը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյու Լորին ծնվել է Մեծ Բրիտանիայի Օքսֆորդ քաղաքում բժիշկ Ռենա Լորիի և տնային տնտեսուհի Պատրիսիայի ընտանիքում[5][6]։ Տան ամենակրտսեր զավակն է, ունի մեկ եղբայր, ով իրենից մեծ է 6 տարով և 2 քույր[7]։ Այցելել է Շոտլանդիայի Պրեսբիտերական եկեղեցի։ Սովորել է հեղինակավոր մասնավոր դպրոցներում՝ Օքսվորդի Dragon School տարրական դպրոցում և Էտոն քոլեջում։ 1981 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը, որտեղ սովորել է մարդաբանություն և հնագիտություն։ Համալսարանում սպորտային մարզումների հարկադիր ընդմիջման ժամանակ մոնոնկուլեոզ վարաքից հետո սկսեց մասնակցել սիրողական թատերական գործունեության՝ «Բեմեզրի լույսեր դրամատիկական ակումբ-»ում, որտեղ նրա մշտական գործընկերները դարձան նույն ուսանողական դերասաններ Էմմա Թոմսոնը և Սթիվեն Ֆրայը։ Հենց վերջինիս՝ Լորայի անվան հետ կապված կլինեն նրա համատեղ աշխատանքը բեմին և հեռուստատեսությանը երկար տարիներ։ Էմմա Թոմսոնի հետ նա երկար տարիներ հանդիպել է։ 1981 թվականին նա դարձավ այդ թատրոնի նախագահը։ Համալսարանը ավարտելուց հետո Լորինը, Ֆրայը և Թոմսոնը գրեցին և թողարկեցին կատակերգություն՝ «The Cellar Tapes», որը նրանց բերեց առաջին թատերական մրցանակը և պայմանագիր «West End» թատրոնի հետ 1982 թվականին։

«Black adder» կատակերգական ֆիլմում (1983-89) նա խաղացել է տարբեր կերպարներ (այդ ֆիլմում նաև խաղացել են Սթիվեն Ֆրայը և Ռոուեն Ատկինսոնը)։ Ֆրայն ու Լորին իրար հետ մասնակցեցին հեռուստասերիալային «A Bit of Fry and Laurie» կատակագերգությանը։ Միևնույն ժամանակ նա Ֆրայի հետ աշխատեց «Jeeves և Wooster» հումորային ֆիլմի վրա, որը պետք է էկրանավորվեր (հրապարակվեց 1990-1993 թվականներին)։ Քննադատների և երկրպագուների կարծիքով հենց Bertie Wooster-ի՝ թեթևամիտ, արիստոկրատի դերն ավելի լիարժեք է ցուցադրում դերասանի ոճը և շնորքը։ Ֆիլմը լցված է երաժշտական ragtime-ով, որը հենց Լորիի կողմից է կատարվում (դերասանը նաև պարբերաբար ելույթ է ունենում բեմում ռոք խմբի հետ)։ 90-ականների կեսին Լորին աշխատում է հեռուստասերիալային ֆիլմեր նկարելով, բայց սովորաբար փոքր դերերի վրա՝ «Sense and Sensibility» (1995), «101 Dalmatians» (1996), «Երկաթե դիմակով մարդը» (1998), վերանայված ֆիլմ՝ «Փյունիկի թռիչքը»(2004)։ «Maybe Baby» ֆիլմում Լորին խաղացել է գլխավոր դերը։ Լորին նկարահանվել է նաև Էնի Լենոքսի «Walking on Broken Glass» և Քեյթ Բուշի «Experiment IV» երգերի տեսահոլովակներում։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուն զբաղվում էր թիավարումով։ 1977 թվականին նա հաղթում է Մեծ Բրիտանիայում անցկացվող թիավարումի մրցույթը և նա հռչակվում է որպես աշխարհի չեմպիոն։ 1980 թվականին նա այդպես հաղթանակած մասնակցում է Քեմբրիջում անցկացվող խաղերին[8]։ Չնայած նրան, որ նրանց թիմը պարտություն է կրել մրցույթում, նրանք հաղթել են 6 779 մետր երկարությամբ մրցույթը։

Hugh Laurie.jpg

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանքում ուներ ռոմնանտիկ հարաբերություններ Էմմա Թոմփսոնի հետ[9]։ 1989 թվականի հունիսին ամուսնացել է Ջո Գրինի հետ (անգլ.՝ Jo Green), ով նախկինում աշխատել է որպես թատրոնի կառավարիչ կամ տնօրեն։ Նրանք ունենում են 3 երեխա՝ Չարլզ Արշիբալդը 1988, Ուիլյան Ալբերտ 1991 և Ռեբեկա Ավգուստ 1993։ Սթիվեն Ֆրայը եղել է Հյու Լորիի երեխաների կնքահայրը։

Կրոնական դիտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյու Լորին աթեիստ է[10]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Հաուսի դերի համար, 2005 և 2006 թվականներին արժանացել է Ոսկե գլոբուս մրցանակի։ 2007 թվականի հունվարի 28-ին Հյու Լորին հաղթել է ԱՄՆ-ի էկրանային կինոդերասանների շարքերում՝ լավագույն տղամարդկային դերի համար, դրամատիկական սերիալում։

2009 թվականի հունվարին դարձել է հաղթող հետևյալ անվանակարգերում

  • Սիրված հեռուստատեսային դրամատիկ դերասան
  • նաև ժողովրդական մրցանակաբաշխությունում 2009

2010 թվականի օգոստոսին համալրում է իր վարկանիշը ամենաբարձր վարձատրվող դերասանների շարքում, նկարահանվելով ամերիկական դրամատիկական հեռուստասերիալներում։ 2011 թվականին հայտնվում է Գինեսի ռեկորդների գրքում, որպես ամենամեծ լսարան ունեցող հեռուստասերիալի դերասան։

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002- Dragans of New York (ֆիլմը եթերով չի ցուցադրվել)
  • 1987-1995- «Ֆրայի և Լորիի շոու»/ A Bit of Fry and Laurie
  • 1987- «Ծիծաղելի բանտարկյալը»/ The Laughing Prisoner
  • 1986-1987- «Շաբաթօրյա ուղիղ եթեր»/ Saturday Live
  • 1983- «Բյուրեղյա խորանարդ»/ The Crystal Cube
  • 1983-1984- «Ալֆրեսկոն»/ Alfresco
  • 1982- «Մի անհանգստացիր ոչինչից»/ There’s Nothing to Worry About!
  • 1982- / Cambridge Footlights Revue ТВ

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012- «Դոկտոր Հաուս», էպիզոդ «The C Word» (8 սեզոն, 19 սերիա)
  • 2010- «Դոկտոր Հաուս», էպիզոդ «Lockdown» (6 սեզոն, 17 սերիա)
  • 2003- Fortysomething (հեռուստասերիալ, 6 էպիզոդով)
  • 2000- «Ամեն ինչ հնարավոր է բալիկս», (գլխավոր դերում)
  • 1995- Look at the State We’re In!

Կոմպոզիտոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992- «Փիթթերի ընկերները» / Peter’s Friends (երգը՝ «Roger’s Coffee Commercial Jingle»)
  • 2000- «Ամեն ինչ հնարավոր է բալիկս» / Maybe Baby (երգը՝ «Sperm Test In The Morning»)
  • 1987-1995- «Ֆրայի և Լորիի շոու»/ A Bit of Fry and Laurie

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Montreux Jazz Festival Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 Walsh J. Hugh Laurie: Because he's worth it | The Independent | The Independent (բրիտ․ անգլ.)Britain: 2011. — ed. size: 176681 — ISSN 1741-9743
  5. 5,0 5,1 Host: James Lipton (հուլիսի 31, 2006). «Hugh Laurie». Inside the Actors Studio. Season 12. Episode 18. Bravo. http://www.imdb.com/title/tt1013111/. 
  6. «Hugh Laurie Biography (1959-)»։ Film Reference։ Վերցված է 2008 թ․ մայիսի 13 
  7. «Interview»։ GQ magazine: 105։ December 1992 
  8. Robert Crampton (29 марта 2008 года)։ «Hugh Laurie on House, fame and LA» (անգլերեն)։ The Times։ Արխիվացված օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 7 января 2010 
  9. Хью Лори об Эмме Томпсон(անգլ.)
  10. ««Доктор Хаус врачом только притворяется»» (ռուսերեն)։ housefan.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 23 декабря 2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]