Քեյթ Բուշ
Քեյթ Բուշ | |
---|---|
![]() Բուշը 1986 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kate Bush |
Ի ծնե անուն | Քեթրին Բուշ |
Ծնվել է | հուլիսի 28, 1958![]() Bexleyheath, London Borough of Bexley, Մեծ Լոնդոն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Արտ փոփ, Արտ ռոք, Փոփ ռոք |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի, պրոդյուսեր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | Վոկալ • Դաշնամուր • Սինթեզատոր |
Գործունեություն | 1975—ներկա |
Լեյբլ | ԷՄԻ, Columbia Records, Harvest Records և EMI |
Կրթություն | London South East Colleges? |
Անդամակցություն | PRS for Music? |
Պարգևներ | |
Կայք | katebush.com |
![]() |
Քեյթ Բուշ (անգլ.՝ Kate Bush, հուլիսի 30, 1958[1][2][3], Bexleyheath, London Borough of Bexley, Մեծ Լոնդոն), անգլիացի երգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի և պրոդյուսեր։ 1978 թվականին, երբ դեռ 19 տարեկան էր, իր դեբյուտային սինգլով՝ Wuthering Heights-ով չորս շաբաթ շարունակ գլխավորեց UK Singles Chart-ը, դառնալով առաջին կին երաժիշտը Անգլիայում, ում ինքնուրույն գրված երգը գրավեց առաջին հորիզոնականը այդ հիթ-շքերթում[4]։
Բուշի երգացանկից 25 սինգլ մտել են Անգլիայի թոփ 40 շքերթ, ներառյալ թոփ-10 հիթեր The Man with the Child in His Eyes, Babooshka, Running Up That Hill, Don't Give Up (դուետ Փիթեր Գեբրիելի հետ) և King of the Mountain։ Նրա բոլոր 10 ալբոմները գրավել են թոփ-10 հորիզոնականներ, ներառյալ համար մեկ դարձած Never for Ever (1980), Hounds of Love (1985) և The Whole Story (1986)։ Նա առաջին անգլիացի սոլո կին արտիստն էր, ով գրավեց առաջին հորիզոնականը Անգլիական ալբոմների շքերթում[4]։
Բուշը սկսել է ստեղծագործել 11 տարեկան հասակից։ Նա գրանցվեց EMI Records-ում, երբ Pink Floyd-ի կիթառիստ Դեյվիդ Գիլմորը նրան օգնեց ստեղծել իր առաջին դեմո երգը։ Բուշի դեբյուտային ալբոմը՝ The Kick Inside, թողարկվեց 1978 թվականին։ Դրանից հետո Բուշը սկսեց ձեռք բերել գեղարվեստական ազատություն և 1982 թ.-ից սկսված սկսեց դառնալ բոլոր իր ալբոմների պրոդյուսերը։ Յոթերորդ ու ութերորդ ալբոմերի միջև ընկած ժամանակահատվածում՝ 1993 թ.-ից (The Red Shoes) մինչև 2005 թ. (Aerial), Բուշը երաժշտությամբ չզբաղվեց։ Նա բեմ վերադարձավ 2014 թ.-ին Before the Dawn կոչվող համերգով, որը նրա առաջին շոուն էր 1979 թ.-ի The Tour of Life շրջագայությունից հետո։
Բուշի էկլեկտիկ և էքսպերիմենտալ երաժշտական ոճը, նրա երգերի յուրահատուկ բառերը, ինչպես նաև նրա գրական թեմաները ոգեշնչել են բազում արվեստագետների։ Նա նոմինացվել է 13 British Phonographic Industry մրցանակների, հաղթելով 1987 թ.-ին որպես լավագույն բրիտանացի կին արտիստ[5], և նոմինացվել է երեք Գրեմմի մրցանակի։ 2002 թ.-ին արժանացավ Ivor Novello մրցանակին՝ բրիտանական երգարվեստի մեջ ակնառու ներդրման համար։ Բուշը 2013 թ.-ին ստացավ Բրիտանական կայսրության ամենագերազանց շքանշանը՝ իր բարձրագույն երաժշտության համար[6][7]։ Երկու անգամ՝ 2018 և 2021 թթ., առագադրվել է ներգրավվել Ռոքնռոլի փառքի սրահում[8][9]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Kick Inside (1978)
- Lionheart (1978)
- Never for Ever (1980)
- The Dreaming (1982)
- Hounds of Love (1985)
- The Sensual World (1989)
- The Red Shoes (1993)
- Aerial (2005)
- Director's Cut (2011)
- 50 Words for Snow (2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ FemBio database (գերմ.)
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 «Kate Bush's only tour: pop concert or disappearing act?»։ the Guardian (անգլերեն)։ 2010-05-13։ Վերցված է 2021-11-28
- ↑ «Kate Bush»։ web.archive.org։ 2014-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-09-ին։ Վերցված է 2021-11-28
- ↑ «Page 7 | Supplement 60367, 29 December 2012 | London Gazette | The Gazette»։ www.thegazette.co.uk։ Վերցված է 2021-11-28
- ↑ «BBC News – New Year Honours 2013: At a glance»։ BBC։ 29 դեկտեմբեր 2012
- ↑ CNN Lisa Respers France։ «Rock and Roll Hall of Fame 2018 nominees announced»։ CNN։ Վերցված է 2021-11-28
- ↑ «Nominees Announced for 2021 Induction | Rock & Roll Hall of Fame»։ www.rockhall.com։ Վերցված է 2021-11-28