Լի Էրմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Էրմի
անգլ.՝ Ronald Lee Ermey
Ծնվել էմարտի 24, 1944(1944-03-24)[1]
ԾննդավայրEmporia, Կանզաս
Մահացել էապրիլի 15, 2018(2018-04-15)[1] (74 տարեկան)
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Կալիֆոռնիա
ԳերեզմանԱրլինգտոնի ազգային գերեզմանատուն
ԿրթությունUniversity of Manila?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունdrill instructor, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
Մարտական ժապավեն Ազգային անվտանգության ծառայության մեդալ Armed Forces Expeditionary Medal «Վիետնամում ծառայության համար» մեդալ Վիետնամական արշավի մեդալ և Gallantry Cross
rleeermey.com

Ռոնալդ Լի Էրմի (անգլ.՝ Ronald Lee Ermey [ɑːr liː ˈɜːrmi][2][3], մարտի 24, 1944(1944-03-24)[1], Emporia, Կանզաս - ապրիլի 15, 2018(2018-04-15)[1], Սանտա Մոնիկա, Կալիֆոռնիա), ամերիկացի զինծառայող, ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի զինվորական պատրաստության պաշտոնաթող հրահանգիչ, Վիետնամի պատերազմի մասնակից, զորացրվել է մի քանի վիրավորումից հետո, ավելի ուշ դարձել է դերասան, հնչյունավորման դերասան, ռազմական և զենքի թեմայով հաղորդման հաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կանզաս նահանգի Էմփորիա քաղաքում, և իր հինգ եղբայրների հետ մեծացել Կանզաս նահանգի Կանզաս Սիթիի սահմաններից դուրս գտնվող ագարակում[4]։ 1985 թվականին, երբ Էրմին 14 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Վաշինգթոն նահանգի Թոփենիշ[4]։ Դեռահաս Էրմին հաճախ էր խնդիրներ ունենում ոստիկանության հետ, և 17 տարեկանում երկու անգամ ավազակության համար ձերբակալվել է[4]։ Երկրորդ ձերբակալությունից հետո դատարանը նրան ընտրության առաջ է կանգնեցնում․ կամ նա բանտ է ուղևորվում կամ գնում է զինված ուժեր։ Էրմին ընտրում է երկրորդ տարբերակը և խնդրում է, որպեսզի ծառայի նավատորմում, սակայն դատվածության պատճառով նրան չեն ընդունում։ Սակայն իրենց քաղաքային զորակոչային տեղամասում հերթապահում էր ծովային հետևակի սերժանտ (ագարակում մեծացած Էրմին չէր կարող պատկերացնել դա ինչ է)։ Նրա մոտ սենյակ մտնելով՝ պատանի Էրմին հանդիպեց ոտքը ոտքի վրա գցած ու «Mad» ամսագիրը կարդացող սերժանտին։ Վերջինս մի կողմ է դնում ամսագիրը, կանգնում է և, մատնացույց անելով դռնատեղի կողմնափայտին, ասաց․ «Բռնվիր յաս ձողից, տեսնենք՝ քանի անգամ կարող ես ձգվել»։ Էրմին ձգվեց տասնութ անգամ, որից հետո սերժանտն ասաց․ «Բավական է։ Դուրս գալուց առաջ, ստորագիրի այստեղ, փոքրիկ»,- ցույց տալով նորեկների անկետան[5]։

1961 թվականին 17 տարեկանում նա ընդունվեց ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի շարքերը և երկու տարի (1965—1967 թվականներ) որպես շարային պատրաստության հրահանգիչ ծառայեց Սան Դիեգոյի նորեկների ճամբարում[4] և Հարավային Կարոլինա նահանգի Փերիս-Այլենդի ճամբարում։ 1968 թվականին ուղևորվեց Վիետնամ, որտեղ ծառայեց 14 ամիս ավիացիոն աջակցության 17-րդ խմբում։ Հետագայում շարունակեց ծառայությունը Օկինավայում[4], որտեղ ստացավ շտաբ-սերժանտի կոչումը։

1972 թվականին զորացրվեց ծառայության ընթացքում ստացած վիրավորումներով[6]։ 2022 թվականի մայիսի 17-ին ծովային հետևակի կորպուսի պարետ Ջեյմս Լ․ Ջոնսը[Ն 1] Էրմիին ճանաչեց կոմենդոր-սերժանտ, որպես հարգանք նրա՝ «Ամբողջապես մետաղական թաղանթ» ֆիլմում կոմենդոր-սերժանտի դերի համար։ Այսպիսով, Էրմին ամերիկյան պատմության մեջ դարձավ առաջին պաշտոնաթող զինվորականը, որի կոչումը բարձրացրին, և առաջին պաշտոնաթող զինվորականը, որի կոչումը բարձրացրին հակառազմական գեղարվեստական ֆիլմում երկրորդ պլանի անտագոնիստական դեր խաղալու համար։

1975 թվականին ամուսնացավ և դարձավ չորս երեխաների հայր։

Կյանքի վերջին տարիներին դարձավ «Glock» ընկերության պաշտոնական դեմքը, կանոնավոր հայտնվելով ֆիրմային ապրանքների գովազդներում և որպես հաղորդավար ներկայանալով «Glock» ընկերության կողմից հովանավորվող հեղինակային զենքի թեմատիկայով ծրագրով, ժամանակ առ ժամանակ ներկայանում էր տարբեր հանրային մրջոցառումներին։

Մահացել է 2018 թվականի ապրիլի 15-ի առավոտյան թոքաբորբի բարդեցման հետևանքով[7] Կալիֆորնիա նահանգի Սանտա-Մոնիկա քաղաքի հիվանդանոցում, 74 տակրեկանում[8][9]։ Նրա աճյունը թաղվել է 2019 թվականի հունվարի 18-ին Արլինգոթսկի ազգային գերեզմանատանը[10][11]։

Կինոկարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ли Эрми на дне рождения Корпуса в ноябре 2006 года
Ли Эрми на дне рождения Корпуса в ноябре 2006 года

Իր առաջին դերը Էրմին կատարել է 1978 թվականին «Տղաները С վաշտից» դրամայում։ Այդ շրջանում նա սովորում էր Մանիլայի համալսարանում, որտեղ ընդունվել էր զինվորական արտոնությունների շնորհիվ։ Այս ֆիլմում իրա խաղը տպավորություն թողեց Սթենլի Կուբրիկի վրա։ Ֆրենսիս Ֆորդի պաշտանմունքային «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմում[12] Էրմին համատեղում էր դրվագային ուղղաթիռի օդաչուի դերը ռազմա-տեխնիկական խորհրդատուի աշխատանքի հետ։

1987 թվականին Լի Էրմին մեծ ճանաչում ստացավ՝ «Ամբողջապես մետաղական թաղանթ» ֆիլմում խաղալով նորեկների խիստ հրահանգիչ սերժանտ Հարթմանի դերը[12]։ Իսկզբանե Էրմին եղել է միայն տեխնիկական խորհրդատու[12]։ Սակայն ռեժիսոր Կուբրիկը նրան տալիս է Հարթմանի դերը այն բանի հետո, երբ Էրմին լրացնում է այդ դերը մի քանի արտահայտություններով[12]։ Կուբրիկն իր ֆիլմի համար ավելի իրատեսական էր ուզում, այդ իսկ պատճառով Էրմիի համար խոսքեր չէին գրել, և նա իպրովիզացիա էր անում։ Ավելի ուշ Կուբրիկը Էրմիին անվանեց հիանալի կատարող, ում ընդհամենը երկու կամ երեք դուբլ է հարկավոր բեմի համար, ինչը անսովոր է Կուբրիկի համար[13]։

Այս աշխատանքը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր անվանակարգում (այդ տարում մրցանակը բաժին հասավ Շոն Քոններիին «Անձեռնամխելիները» ֆիլմի համար)

Դերասանի ֆիլմագրությունը հաշվվում է մոտավորապես վաթսոն ֆիլմ։

Էրմին մասնակցել է մի քանի շրջագայությունների զինվորականների ոգին բարձրացնելու նպատակով՝ այցելելով Բագրամայի (Աֆխանստան) ավիաբազան և Դոհայի (Կատար) բազան (2003 թվականին), որտեղ նա զինվորականների առաջ ցուցադրեց Mail Call հեռուստաշոուից դրվագներ և խաղաց Հարթմանի դերը կատակերգական շոուում։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1979 ֆ Ապոկալիպսիսը հիմա Apocalypse Now Ուղղաթիռի օդաչու
1987 ֆ Ամբողջապես մետաղական թաղանթ Full Metal Jacket Հարթման կոմենդոր-սերժանտ
1987 ս Մայամիի ոստիկանություն Miami Vice Էռնեստ Հասկել
1988 ֆ Միսիսիպին կրակների մեջ Mississippi Burning Քաղաքապետ Թիլման
1989 ֆ «Գլորիա» բազայի պաշարումը The Siege of Firebase Gloria Բիլ Հաֆներ / պատմող
1989 ֆ Ֆլեթչը ողջ է Fletch Lives Ջիմի Լի Ֆարնսուորթ
1989 ս Չայնա-Բիչ China Beach Գնդապետ Բասթեր Դարլինգ
1990 ֆ Պատանի Kid Լյուկ
1991 ֆ Խաղալիքային զինվորներ Toy Soldiers Գեներալ Կրամեր
1991 ֆ Անհատականության փոփոխություն True Identity Հյուսթոնի ղեկավար
1992 ս Արդարադատության փողոցներ Street Justice Հատուկ գործակալ Լանդաու
1993 ֆ Սոմմերսբի Sommersby Միք Միդ
1993 ս Մարմինների գողացողը Body Snatchers Գեներալ Փլաթ
1993 ս Բրիսկո Կաունթի-կրտսեր արկածները The Adventures of Brisco County Jr. Բրիսկո Կաունթի-ավագ
1994 ֆ Մահացու գոտում On Deadly Ground Սթոուն
1994 ֆ Մերկ ատրճանակ 33⅓․ Վերջին հարձակում Naked Gun 33⅓: The Final Insult Պահակ
1994 ֆ Սերը զենք է Love Is A Gun Ֆրենկ Դիկոն
1994 ս Հեքիաթներ դամբարանից Tales from the Crypt Շերիֆ
1995 ֆ Առաջին մակարդակի սպանություն Murder In The First Կլոուսոն դատավոր
1995 ֆ Սավատ Savate Բենետիկտ
1995 ֆ Յոթ Seven Ոստիկանության կապիտան
1995 ֆ Հեռանալով Լաս-Վեգասից Leaving Las Vegas Համաժողովի կազմակերպիչ
1995 ս Տիեզերք․ Հեռավոր անկյուններ Space: Above And Beyond Սերժանտ-մայոթ Բուգուս
1995 մֆ Խաղալիքների պատմություն Toy Story Սերժանտ
1995 խ Toy Story Սերժանտ
1995 ս Գաղտնի նյութեր The X-Files Սրբազան Պատրիկ Ֆինդլի
1995 ֆ Մեռյալն է գալիս Dead Man Walking Կլայդ Պերսի
1995—2015 մֆ Սիմփսոնները The Simpsons Գնդապետ Լեսլի Հապաբլադ
1996 ֆ Խրտվիլակներ The Frighteners Մահացած վարպետ-սերժանտ Հայլս
1997 ֆ Պրեֆոնթեյն Prefontaine Բիլ Բաուերման
1997 ս Ռազմա-իրավական գործակալությունը JAG սերժանտ-մայոր Սաուեր
1997 ֆ Ամերիկյան բլուրներ Switchback Շերիֆ Բակ Օլմսթեդ
1997 մս Բարկացած կուղբեր Angry Beavers Սերժանտ Հունթեր
1997 ֆ Աստղային դեսնատ Starship Troopers բարձրախոսով խոսող ձայն
1998 մս Բոլոր շներն ընկնում են դրախտ All Dogs Go to Heaven: The Series Սերժանտ Յորքի
1999 ֆ Ցմահ Life Ավագ շերիֆ Փայք
1999 մֆ Խաղալիքների պատմություն 2 Toy Story 2 Սերժանտ
1999 խ Toy Story 2: Buzz Lightyear to the Rescue Սերժանտ
2000 ֆ Մինջև տասնվեց տարեկան երեխաներին Skipped Parts Սենատոր Կասպար Կալլահան
2000 մֆ Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են Buzz Lightyear of Star Command: The Adventure Begins Սերժանտ
2001 ֆ Զզվելի էակ Saving Silverman Նորթոն մարզիչ
2001 խ Fallout Tactics: Brotherhood of Steel Գեներալ Սայմոն Բարնակի
2001 ֆ Այլոց կարծիք Taking Sides Գեներալ Ուոլլես
2001 խ Crash Bandicoot: The Wrath of Cortex Վա-Վա
2001—2011 մս Գրիֆինների ընտանիքը Family Guy Վերահսկիչ-մարզիչ
2002 ֆ Սոլթոնի ծովը The Salton Sea Վերն Փլամեր
2002 ս Կլինիկա Scrubs Հավաքարարի հայրը
2002 մս Զիմ զավթողը Invader Zim Սերժանտ Հոբո 678
2003 ֆ Ուլլիարդ Willard Պարոն Մարտին
2003 մս Հրթիռային օգնություն Rocket Power Մեդիսոն
2003 ֆ Բենզալարով Տեխասի կոտորածը The Texas Chainsaw Massacre Շերիֆ Հոյթ
2003 մս Հինգ պլյուսով Քիմը Kim Possible Գեներալ Սիմս / լրացուցիչ ձայներ
2004 մս Բիլի և Մենդիի սահմռկեցուցիչ արկածները The Grim Adventures of Billy and Mandy Սերժանտ
2004 մս Հպարտության հայրը Father of the Pride Բաննի
2005 մս Ռոբոտ-դեռահասի կայքն ու արկածները My Life as a Teenage Robot Սերժանտ
2005 ֆ Տան տղամարդը Man of the House Կապիտան Նիկոլս
2005—2008 с Դոկտոր Հաուս House, M.D. Ջոն Հաուս
2006 ս Իքս մարդիկ։ Վերջին մարտը X-Men: The Last Stand Սերժանտ
2006 մֆ Շնաձկան խայծ Shark Bait Ջեկ
2006 ֆ Տեխասի ջարդը․ Սկիզբ Texas Chainsaw Massacre: The Beginning Շերիֆ Հոյթ / Չարլի Հյուիթ
2007 մս Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ SpongeBob SquarePants Վերահսկիչ
2008 ֆ Արևադարձ Solstice Լեոնարդ
2008 ս Վերջին ակնթարթում Eleventh Hour Բոբ Հոնսոն
2009—2011 մս Բեթմեն։ Քաջ և համարձակ Batman: The Brave And The Bold Դիկի Քոթ
2010 մֆ Խաղալիքների պատմություն։ Մեծ փախուստ Toy Story 3 Սերժանտ
2010 ս Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Ուոլթեր Բերլոք
2012 ֆ Դրուժիննիկ The Watch Մանֆրեդ
2012—2015 մս Կունգ-ֆու Պանդա։ Զարմանալի լեգենդներ Kung Fu Panda: Legends of Awesomeness Գեներալ Ցին
2013 խ Call of Duty: Ghosts շարային պատրասվածության հրահանգիչ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունից իր առաջին ազատվելուց հետո Էրմին ստացավ ծովային հետևակի շարային հրահանգչի ժապավեն, քանի որ նա զորակոչիների պատրաստվածության հրահանգիչն էր։ Էրմին ստացել է հետևյալ պարգևները[6]

Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt Կաղապար:Ribbon devices/alt
1-ին շարք Բանակային զորամասի գովաբանական շնորհակալագիր «Փայլուն ծառայության համար» մեդալ երկու արծաթե 3/16 դյույմանոց աստղերով մեդալ ծառայության համար «Ազգային պաշտպանության ծառայության համար» մեդալ
2-րդ շարք էքսպեդիցիոն զինված ուժերի մեդալ «Վիետնամում ծառայության համար» մեդալ մեկ արծաթե 3/16 դյույմանոց աստղով Marine Corps Drill Instructor Ribbon
3-րդ շարք «Քաջության համար» խաչ արմավենու տերևով

(Հարավային Վիետնամ)

Վիետնամի նախագահի շնորհակալագիր (Հարավային Վիետնամ) Վիետնամական ընկերության մեդալ (Հարավային Վիետնամ) «1960» ժապավենով
Նշաններ Rifle Marksmanship Badge Pistol Sharpshooter Badge
Երկու Service stripe

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ինքը գերադասում էր, որ իրեն կոչեն զինվորական կոչումով և «Ար-Լի Ըրմի» սկզբնատառերով (լսել օրինակը՝ [1])
  3. @RLeeErmey (2018 թ․ ապրիլի 15). «Statement from R. Lee Ermey's long time manager, Bill Rogin». Twitter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Gunny R. Lee Ermey Unplugged». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  5. «Gunny R. Lee Ermey: «Gun commercials can be funny»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 23-ին.
  6. 6,0 6,1 «R. Lee Ermey's Bio». rleeermey.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  7. «Умер актер, сыгравший сержанта в «Цельнометаллической оболочке»». ТАСС (ռուսերեն). 2018 թ․ ապրիլի 16. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 16-ին.
  8. Stevens, Matt (2018 թ․ ապրիլի 15). «R. Lee Ermey, Harsh Drill Instructor in 'Full Metal Jacket,' Dies at 74». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  9. «R. Lee Ermey, Golden Globe Nominee for 'Full Metal Jacket,' Dies at 74». The Hollywood Reporter. 2018 թ․ ապրիլի 15. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
  10. Pawlyk, Oriana. «Family, Fans Attend R. Lee Ermey's Funeral at Arlington Cemetery». Military.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.
  11. Burial Detail: Ermey, Ronald Lee Արխիվացված 2020-10-16 Wayback Machine — ANC Explorer
  12. 12,0 12,1 12,2 12,3 Clark, Doug (2010 թ․ օգոստոսի 31). «'Gunny' has a terrifying bark, but he won't bite». The Spokesman-Review. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 24-ին.
  13. «The Kubrick Site: The Rolling Stone Interview». Visual-memory.co.uk. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1999-2003 թվականներին զբաղեցրել է հրամանատարի պաշտոնը

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Էրմի» հոդվածին։