Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են
անգլ.՝ Buzz Lightyear of Star Command: The Adventure Begins
ուկրաիներեն՝ Базз Лайтер із зоряної команди: пригоди починаються
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1], արկածային ֆիլմ, մանկական ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
ԿերպարներBuzz Lightyear?
Շարքի մասն էԽաղալիքների պատմություն
ՌեժիսորԹեդ Սթոունս[1] և Սթիվ Լոթեր
ՍցենարիստՄարկ ՄակՔորքլ, Ջոն Լեսսետեր, Էնդրյու Ստենթոն և Bob Roth?
ՀնչյունավորումԹիմ Ալեն, Նիքոլ Սալիվան, Stephen Furst?, Ուայնե Նայթ, Դիտրիխ Բադեր, Քևին Մայքլ Ռիչարդսոն, Ադամ Քարոլլա, Լարի Միլլեր և Պատրիկ Ուորբերթոն
ՊրոդյուսերՄարկ ՄակՔորքլ, Ռոբերտ Շուլի և Թեդ Սթոունս
ԵրաժշտությունԱդամ Բերի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար, Disney Television Animation և Ուոլթ Դիսնեյի հեռուստատեսություն
ԴիստրիբյուտորBuena Vista Home Entertainment և Նեթֆլիքս
Տևողություն70 րոպե
ՇարքԽաղալիքների պատմություն
Թվականօգոստոսի 8, 2000[2]

«Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են» (անգլ.՝ Buzz Lightyear of Star Command: The Adventure Begins), Walt Disney Pictures ստուդիայի մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը վարձույթի է դուրս եկել 2000 թվականի օգոստոսի 8-ին։ Այս մուլտֆիլմը որևէ կապ չունի «Խաղալիքների պատմություն» սերիայի հետ և հանդիսանում է սպին-օֆֆ։ Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում այն նույն տիեզերական կենտրոնում, որի մասին Բազը պատմում էր բոլորին ՝«Պատմության» առաջին մասում․ այնտեղ, որտեղ աստղային ռեյնջերները ծառայում են տիեզերքին։ Կապիտան Բազ Լայթերին հնչյունավորել է Թիմ Ալենը, ով հնչյունավորել էր նաև «Խաղալիքների պատմության» հերոսին։ Վուդիին, ով կարճ ժամանակով հայտնվում է սկզբում, հնչյունավորում է Ջիմ Հենքսը՝ Թոմ Հենքսի կրտսեր եղբայրը։ Վերջինս հնչյունավորել է Վուդիին օրիգինալ մուլտֆիլմում։

Մուլտֆիլմը դարաձավ համանուն մուլտսերիալի նախաբանը և հեռուստացույցով ցուցադրման ժամանակ բաժանվեց 4 էպիզոդի։ Այս տարբերակում Բազին հնչյունավորել է Պատրիկ Ուոբերտոնը, ով դարձավ նրա հնչյունավորողը նաև հաջորդ սերիաներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբողջ պատմությունը սկսվում է նրանից, երբ կենտրոնի լավագույն ռեյնջերին՝ Բազ Լայթերին, և նրա ընկեր Ուորպ Դարկմետտրին նամակ է գալիս 3 կորած էմզեմենաների՝ փոքրիկ կանաչ մարդուկների մասին, ովքեր ծառայում էին այդ նույն տիեզերական կենտրոնին։ Նրանց դժվարությամբ փրկելուց հետո՝ Ուորպը ընկնում է չար ռոբոտների բեկորների տակ, ստիպում Բազին թռչել առանց իրեն և մահանում է այնտեղ։ Բազ Լայթերը շատ ծանր էր տանում իր լավագույն ընկերոջ մահը և երդվում, որ աշխատելու է միայնակ։ Այդ ժամանակ չար կայսր Զուրգը սարսափելի պլան էր մտածել. գողանալ Ունիմամը՝ էմզեմենաների միջև հանելուկային կապ հաստատելու միջոցը, որը գտնվում էր նրանց մոլորակում։ Մինչև Լայթերը ուղևորվեց փոքրիկ կանաչ մարդուկների աշխարհը փրկելու, տիեզերական կենտրոնում նրան ստիպեցին իր հետ վերցնել X-R-ին՝ փորձնական ռոբոտ-ռեյնջերին։ Կայսրին հաջողվեց իրագործել մտածվածը՝ շնորհիվ իր նոր կիբորգի՝ լրտես Z-ի։ Ունիմամայի միջոցով Զուրգը տիեզերական ամբողջ կենտրոնը և տիեզերքի այլ բնակիչների դարձրեց իր չար ծառաները։ Այժմ կապիտան Բազ Լայթերը պետք է գործադրի իր բոլոր ջանքերը, որպեսզի կանգնեցնի Զուրգին և փրկի իր ընկերներին։

Դերերը հնչյունավորում են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թիմ Ալեն - Բազ Լայթեր
  • Նիկոլ Սալլիվան - Միրա Նովա
  • Լարրի Միլլեր - XR
  • Ստեֆեն Ֆերստ - Բուստեր
  • Վեյն Նայթ - չար կայսր Զուրգ
  • Ջոն Ռացենբերգեր - Հեմմ
  • Ադամ Կարոլլա - գնդապետ Նեբուլա
  • Դիդրիխ Բադեր - Ուորպ Դարկմետտեր/լրտես Z
  • Քևին Մայքլ Ռիչարդսոն - տիեզերական ռեյնջեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են» հոդվածին։