Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (մուլտսերիալ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (այլ կիրառումներ)
Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (անգլ.՝ SpongeBob SquarePants), ամերիկյան մուլտսերիալ, որը ստեղծել է «Nickelodeon» հեռուստաընկերությունը։ Առաջին անգամ ցուցադրվել է 1999 թվականի մայիս 1-ին և դարձել է ամենահայտնի հեռուստածրագրերից մեկը աշխարհում[2]։ Տվյալ պահին այն ունի 12 լրիվ եթերաշրջան։ Իրադարձությունները տեղի են ունենում Խաղաղ օվկիանոսի հատակին գտնվող Բիկինի Բոթոմ քաղաքում։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարները ծովային կենդանիներն են։ 2004 թվականի նոյեմբերի 19-ին ԱՄՆ-ում տեղի ունեցավ առաջին լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան՝ «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ», իսկ 2015 թվականի փետրվարի 6-ին տեղի ունեցավ երկրորդ լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որը առաջինի շարունակությունն էր՝ «Սպունգ Բոբը 3D»։ Հ2 հեռուստաալիքում որոշ ժամանակով հեռարձակվեց հայերեն թարգմանությամբ, 2012-ից 2015 թթ։ Բայց սկսել էր Հեռարձակվեց Nickelodeon (Armenia) մայիսի 9-ին 2015 թ. և ուզում են շարունակել սպունգ Բոբը, այ կառլի, ճանապարհորդին Դորան, գոու Դիեգո գոու, և այլն, ու Նախկինում TV5-ում հնչում էր ձայնային թարգմանություն, որը հեռարձակվում էր 2010 թվականի փետրվարի 25-ից մինչև ալիքի փակումը 2011 թվականի հունվարի 20-ը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարյա բոլոր սերիաների իրադարձությունները տեղի են ունենում Բիկինի-Բոթոմ ստորջրյա քաղաքում։ Այն նման է սովորական մարդկային քաղաքի, այստեղ կան ռեստորաններ, ծովափ, թանգարան, օդանավակայան, զվարճանքների այգի, բանտ և այլն։ Մուլտֆիլմի գլխավոր կերպարը Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատն է։ Նա և իր ընկերները մշտապես ընկնում են տարբեր արկածների մեջ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ, մուլտֆիլմի գլխավոր կերպարը։ Ապրում է տուն-արքայախնձորի մեջ, խխունջ Գերիի հետ, որը ավելի շատ հիշեցնում է տնային կատու։ Սիրում է բաց թողնել պղպջակներ, մեդուզաներ որսալ իր լավագույն ընկեր Պատրիկի հետ, քռաբսբուրգերներ պատրաստել Քռաստի Քռաբում, կարատեով զբաղվել Սենդիի հետ։ Սովորում է տիկին Փաֆի ավտոդպրոցում, բայց ոչ մի կերպ չի կարողանում հանձնել քննությունը։
- Պատրիկ Աստղ, ծովային աստղ, Սպունգ Բոբի լավագույն ընկերը։ Ծույլ է և հիմար։ Ապրում է քար-տան մեջ։
- Սքուիդվարդ Թենթքլզ, ութոտնուկ, ապրում է Պատրիկի և Սպունգ Բոբի հետ նույն փողոցում և այնպիսի տան մեջ, որը հիշեցնում է Զատկի կղզու արձաններից մեկին։ Նա ատում է իր երկու հարևաններին, չնայած Սպունգ Բոբը և Պատրիկը նրան համարում են իրենց լավագույն ընկերը։ Սիրում է Կլառնետ նվագել, բայց դա այդքան էլ լավ չի ստացվում։ Գանձապահ է Քռաստի Քռաբում։
- Գերի, խխունջ, Սպունգ Բոբի տնային կենդանին։ Չի սիրում լոգանք ընդունել։ Ամենակեր է։
- Սենդի Չիքս, սկյուռիկ, զբաղվում է գիտական հետազոտություններով, Սպունգ Բոբի ընկերուհին է։ Եկել է Տեխասից, որպեսզի զբաղվի հետազոտություններով։ Միշտ կրում է ջրային կոստյում, քանի որ չի կարող շնչել ջրի տակ։ Ապրում է մի տան մեջ, որը հիշեցում է ապակե կափարիչ։ Սիրում է կարատե։
- պրն. Յուջին Քռաբս, խեցգետին, Քռաստի Քռաբի տերը։ Փոքր հասակում ընկերություն է արել Պլանկտոնի հետ, բայց հետո վիճել են գաղտնի բաղադրատոմսի պատճառով։ Խիստ է, բայց արդար։ Չափից դուրս ժլատ է։ Ունի կետ-աղջիկ, որի անունը Փեռլ է։
- Փեռլ Քռաբս, կետ, պրն. Քռաբսի աղջիկը։ Սիրում է երիտասարդական խնջույքներ։ Հաճախ լաց է լինում և դժգոհում հոր վարքից։
- տիկին Փաֆ, ձուկ, ավտոդպրոցի ուսուցչուհին, որտեղ սովորում է Սպունգ Բոբը։ Վերջինիս վթարների պատճառով նա մի քանի անգամ ընկել է բանտ և հիվանդանոց։ Սերաներից մեկում պրն. Քռաբսը սիրահարվում է նրան։
Հակառակորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շելդն Պլանկտոն, սերիալի գլխավոր չարագործը, միաչքանի օրգանիզմ, Քռաբսի հակառակորդը։ Ունի ռեստորան և համակարգչային կին՝ Կարեն անունով։ Անընդհատ փորձում է գողանալ Քռաբսբուրգերի գաղտնի բաղադրատոմսը, բայց միշտ ձախողվում է։
- Թռչող Հոլանդացի, ծովահենի հոգի, ապրում է հոգեղեն նավում։ Որոշ սերիաներում հայտնվում է և գողանում Սպունգ Բոբին և նրա ընկերներին։ Իսկ որոշ սերիաներում ընկերանում է նրա հետ։
- Ծովային Չարագործ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի թշնամին։
- Կեղտոտ պղպջակ, Ծովային Սուպերմենի և Ակնոցավորի մյուս թշնամին։ Անընդհատ ծիծաղում է։ Սպունգ Բոբի «սիրելի» չարագործն է։
- Սքուիլյամ Ֆենսիսոն, ութոտնուկ, Սքուիդվարդի հակառակորդը, արտաքինով նրանք կարծես երկվորյակներ լինեն, սակայն Սքուիլյամը ունի մեկ մեծ ունք։ Շատ հարուստ է։ Մշտապես ցանկանում է ապացուցել Սքուիդվարդին, որ նա անհաջողակ է։
Մուլտսերիալի թողարկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպունգ Բոբի ստեղծողը Սթիվեն Հիլլենբերգն է։ Մինչ Սպունգ Բոբի ստեղծումը նա աշխատել է Կալիֆորնիայի ծովային-կենսաբանական ինստիտուտում և ուսումնասիրել է ջրային կենդանիներին։ Այդ ժամանակ նրա մոտ միտք ծագեց ստեղծել ծովային կենդանիների մասին մի մուլտֆիլմ։ "Սպունգ Բոբ"-ի ստեղծումը տևել է շուրջ 13 տարի։ Մուլտսերիալի նախնական անունն էր SpongeBoy Ahoy!։ Սակայն ցախավել արտադրող մի ընկերություն զբաղեցրել էր այդ անունը և ավելորդ խնթիրներից խուսափելու համար որոշվեց փոխել մուլտֆիլմի անվանումը։
"Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ"-ը առաջին անգամ եթեր դուրս եկավ 1999 թվականի մայիսի 1-ին Nickelodeon հեռուստաալիքով։ Ներկայումս թողարկվել է մուլտսերիալի 12 եթերաշրջան։ Նախկինում նախատեսվում էր "Սպունգ Բոբ"-ը ավարտել 12-րդ եթերաշրջանում, սակայն 2019 թ. հուլիսին մուլտֆիլմը երկարաձգվեց մինչև 13-րդ եթերաշրջանը։
Մուլտսերիալի ցուցադրումը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտսերիալը (մոտ 6 եթերաշրջանը) Հայաստանում կրկնօրինակվել ու ցուցադրվել է 2012թ․-ի Հունվարի 28-ից մինչև 2015թ․-ի Հունիսի 28-ը[3], Հայկական երկրորդ հեռուստաալիքով
| Կերպար | Հայկական կրկնօրինակում[4] |
|---|---|
| Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ | Տաթևիկ Ղազարյան |
| Պատրիկ Աստղ | Նարեկ Մարտիրոսյան |
|
Վարուժան Մանուկյան |
| պրն. Յուջին Քռաբս | Սուրեն Թովմասյան |
|
Շողիկ Ղազարյան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Media News International " Nickelodeon Celebrates Pop Culture Icon SpongeBob SquarePants decade». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «Սպունգ Բոբ (dub)». The Dubbing Database (անգլերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Յուրաքանչյուր սերիայի վերջում ասվող տեղեկությունից
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ (մուլտսերիալ)» հոդվածին։ |
| ||||||||||||||||||