Սպունգ Բոբը 3D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպունգ Բոբը 3D
անգլ.՝ The SpongeBob Movie: Sponge Out of Water
Изображение логотипа
Տեսակստերեոկինո և կենդանի դերասաններով մուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ, ծովահենային ֆիլմ, animated film with LGBT character(s)?, ֆիլմ ժամանակով ճանապարհորդության մասին, ֆիլմ անչափահասների համար և արկածային ֆիլմ
Գործողության վայրBikini Bottom?
Հիմնված էՍպունգ Բոբ Քառակուսի Տաբատ
ՌեժիսորՊոլ Թիբբիթ[1][2][3][…] և Մայք Միտչել
ՍցենարիստՋոնաթան Այբել և Գլեն Բերգեր
ՀնչյունավորումԹոմաս Քեննի[4][5], Բիլ Ֆագերբակի[4][5], Ռոջեր Բամփաս[4][5], Քլենսի Բրաուն[4][5], Քերոլին Լոուրենս[4], Անտոնիո Բանդերաս[4][2][6][…], Էրիկ Բաուզա[4], Tim Conway?[4], Eddie Deezen?[4], Ռոբ Փոլսեն[4], Քևին Մայքլ Ռիչարդսոն[4], Էյփրիլ Ստյուարտ[4], Քրի Սամեր[4], Բիլի Ուեսթ[4], Կառլոս Ալազրաքի[4], Նոլան Նորթ[4], Պոլ Թիբբիթ[4], Mr. Lawrence?[4], Ջիլ Թելլի[4], Դի Բրեդլի Բեյքեր[4], Sirena Irwin?[4], Մերի Ջո Քեթլեթ[4], Թոմաս Ֆ. Ուիլսոն[4][2][6], Ռիկի Լինդհոում[4], Kate Micucci?[4], Մեթ Բերի[4], Նոահ Լոմաքս[4][7], Nina Repeta?[4], Lloyd Ahlquist?[4], Սթիվեն Հիլենբուրգ[4], Լորի Ալան[4], Veronica Alicino?[4], Christopher Backus?[4][2][7], Ջեյկոբ Խոպկինս[4], Քասպեր Լի[4] և Ջո Սագ[4]
ՊրոդյուսերՄերի Փարենթ, Սթիվեն Հիլենբուրգ և Պոլ Թիբբիթ
Գործադիր պրոդյուսերՍթիվեն Հիլենբուրգ
Բեմադրող նկարիչՍթիվեն Հիլենբուրգ
ԵրաժշտությունՋոն Դեբնի
ՕպերատորՖիլ Մեյո
ԽմբագիրDavid Ian Salter?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունNickelodeon Movies, United Plankton Pictures? և Paramount Pictures
ԴիստրիբյուտորUIP-Dunafilm[8][9], Նեթֆլիքս և Paramount Pictures
Տևողություն93 րոպե
ՊրիկվելՍպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ
ՍիկվելThe SpongeBob Movie: Sponge on the Run?
Թվական2015, փետրվարի 19, 2015[10] և փետրվարի 12, 2015[8][9]
MPAA վարկանիշPG
Բյուջե74 000 000 $[11]
Շահույթ325 186 032 $[11][12]
spongebobmovie.com(անգլ.)

«Սպունգ Բոբը 3D» (անգլ.՝ The SpongeBob Movie: Sponge Out of Water), ռեժիսոր Փոլ Տիբիթի «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ» մուլտֆիլմի մոտիվներով ստեղծված երկրորդ լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Մուլտֆիլմը համատեղում է իրական դերասանների խաղը՝ համակարգչային անիմացիայի հետ։ Այն՝ 2004 թվականին ստեղծված «Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատիկ» մուլտֆիլմի շարունակությունն է[13]։ Նվիրված է Էռնեստ Բորգնայնի հիշատակին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրգերոբորդ (Անտոնիո Բանդերաս) անունով մի նավաստի իր ճայերի թիմի հետ ուղևորվում է Բիկինի օղակակղզի, և կղզիներից մեկից գողանում է կախարդական գիրքը։ Այն ինչ գրված էր այդ գրքում իրականության էր վերածվում։

Գիրքը ներկայացնում է պատմություն, ըստ որի «Աղբաման» ռեստորանի սեփականատերը՝ Պլանկտոնը (Պարոն Լոուրենս) Բիկինի Բոտոմ ստորջրյա քաղաքում կրկին փորձում է գողանալ իր ոխերիմ թշնամուն՝ պարոն Քրաբսին, պատկանող «Քրաստի Քրաբս» (Krusty Krab) ռեստորանի ֆիրմային Քրաբսբուրգերների բաղադրատոմսը։ Բաղադրատոմսը գողանալու իր պլանը նորից ձախողվում է ի շնորհիվ ռեստորանի խոհարար Սպունգ Բոբի (Թոմ Կեննի) և իր ընկեր Փաթրիկի (Բիլ Ֆագերբաքի։ Պարոն Քրաբսը սնանկացնում է Պլանկտոնին ու թողնում նրա մոտ ընդամենը մեկ ցենտ։ Պլանկտոնը այդ մեկ ցենտը տալիս է Քրաբսին։ Պարոն Քրաբսը մեկ ցենտանոց մետաղադրամը դնում է գանձարկղի մեջ, որտեղ գտնվում էր նաև Քրաբսբուրգերի բաղադրատոմսը։ Մետաղադրամը կեղծ է լինում և հնարավորություն է տալիս Պլանկտոնին թափանցել գանձարկզի մեջ։ Սպունգ Բոբը բացելով սեյֆը՝ տեսնում է այնտեղ Պլանկտոնին, որն փորձում էր փոփոխել իրական բաղադրատոմսը կեղծ բաղադրատոմսի հետ։ Սենյակ է մտնում պարոն Քրաբսը և տեսնում է, թե ինչպես է Սպունգ Բոբը փորձում խլել բաղադրատոմսը Պլանկտոնից, սակայն այն ցնդում է հենց նրանց ձեռքում։ Ամբողջ Քրաբսբուրգերի պաշարները նույնպես անհետանում են, իսկ առանց բաղադրատոմսի Սպունգ Բոբը չի կարող պատրաստել նորերը, քանի որ համաձայն կանոններին, բաղադրատոմսն արգելվում է վերարտադրել, անգամ քնի կամ հալյուցինացիայի ժամանակ։

Քաղաքն մնում է առանց Քրաբսբուրգերների, իսկ Պլանկտոնը փախչում է, պարոն Քրաբսը հորդորում է քաղաքի բնակիչներին, որ բաղադրատոմսը Պլանկտոնն է գողացել, վերջիններիս տրամադրելով Պլանկտոնի դեմ։ Միայն Սպունգ Բոբը գիտի, որ իրականում բաղադրատոմսը Պլանկտոնը չի գողացել, և փորձում է քաղաքի բնակիչներին համոզել, որ նա մեղավոր չէ։ Դրա համար նրան վտարում են քաղաքից։ Պլանկտոնը և Սպունգ Բոբը միանում են, որպեսզի գտնեն բաղադրատոմսը գողացողին։ Նրանք որոշում են ժամանակի մեքենա ստեղծել, որպեսզի գտնեն բաղադրատոմսը մինչ դրա անհետանալը և վերադարձնեն Բիկինի Բոտոմը նախկին վիճակին։ Դրա համար հերոսներն օգտագործում են Պլանկտոնի համակարգչային կնոջ՝ Կարենի էներգիան։ Ժամանակի մեջ ճանապարհորդելով, Սպունգ Բոբը և Պլանկտոնն անցյալի փոխարեն հայտնվում են ապագայում՝ չորս օր առաջ։ Ապագայում նրանք հանդիպում են Փաթրիկին, որն նրանց պատմում է «մեծ քրաբսբուրգերյան սովի» մասին։ Նա նաև ասում է, որ միայն ինքն է մնացել Սպունգ Բոբին հավատարիմ, իսկ Բինկի Բոտոմը վերածվել է մի մեծ անապատի։ Քաղաքի բնակիչների կողմից հետապնդվող Սպունգ Բոբը և Պլանկտոնը նորից տեղափոխվում են ժամանակի մեջ, և այս անգամ հայտնում են Պղպջակ (Մետյու Բարրի) անունով մի դելֆինի մոտ։ Պղպջակն արդեն 10 000 տարի է ինչ պաշտպանում է Երկիր մոլորակը անկանխատեսելի երևույթներից (օրինակ, աստերոիդի ընկնելուց)։ Պղպջակն խնդրում է նրան փոխարինել որոշ ժամանակում (մինչ ինքը հոգում է իր կարիքները), Սպունգ Բոբը և Պլանկտոնը հետևում են Յուպիտերի և Սատուրնի բախմանը, բայց չեն կարողանում ոչինչ անել, ինչի պատճառով Պղպջակին հեռացնում են աշխատանքից։

Շուտով Սպունգ Բոբին և Պլանկտոնին այնուամենայնիվ հաջողվում է վերադառնալ անցյալ, ճիշտ այն ակնթարթն, երբ անբացատրելիորեն բաղադրատոմսը կորչում է։ Բայց Սպունգ Բոբը սխալմամբ վերցնում է պարոն Քրաբսին ուղղված վիրավորական գրությամբ կեղծ բաղադրատոմսը, որը Պլանկտոնը փորձում էր փոխարինել իրականով։ Միևնույն ժամանակ, Բուրգերոբորդը ՝ կախարդական գրքի շնորհիվ ստանալով քրաբսբուրգերների բաղադրատոմսը, լողափին բացում է իր անիվների վրա սննդի կետ, որտեղ վաճառում էր քրաբսբուրգերները։ Ճայերից մեկը կախարդական գրքի էջերից մեկը նետում է ծովի մեջ։ Էջն ընկնում է Սպունգ Բոբի ընկեր՝ սկյուռ Սենդիի (Քերոլին Լոուրենս) տան վրա։ Խենթացած Սենդին ասում է, որ Բիկինի Բոտոմում պոստապոկալիպսիսի պատճառը սենդվիչների աստվածների զայրույթն է, և այն կանգնեցնելու համար պետք է զոհաբերություն անել։ Սպունգ Բոբը ժողովրդի բարօրրության համար զոհ է ընտրում իրեն։ Բայց վերջին պահին գլխավոր հերոսները զգում են Քրաբսբուրգերների հոտը և կանգնեցնում են զոհաբերությունը, որպեսզի գտնեն քրաբսբուրգերները։ Հոտը Սպունգ Բոբին, Սենդիին, պարոն Քրաբսին, Փաթրիկին և Սքվիդվարդին գրեթե հասցնում է ցամաքին, բայց նրանք չեն կարողանում դուրս գալ ջրից։ Հանկարծակի հայտնվում է Պղպջակը և շնորհակալություն է հայտնում Սպունգ Բոբին և Պլանկտոնին, քանի որ նրանց շնորհիվ նա հեռացվեց հոգնեցնող աշխատանքից, և նրանց ցամաքում շնչելու հնարավորություն է տալիս։ Հերոսները նոր կերպարանքով ուղևորվում են ցամաք, հետևելով քրաբսբուրգերների հոտին։ Հանդիպելով հերոսներին Բուրգերբորդը զարմանում է, որ նրանք շնչում են ցամաքում։ Սպունգ Բոբը ասում է նրան, որ նրանք շնչում են ի շնորհիվ պղպջակի։ Բուրգերբորդն զարմանում է, քանի որ իր պատմության մեջ Պզպջակը չկար։ Այնուհետև Փաթրիքը հարցնում է նրանից, թե ինչով ամեն ինչ կավարտվի, ինչին Բուրգերբորդը պատասխանում է. «Թույլ տվեք մտածեմ, կարծես, Բուրգերբորդը դառնում է անիվների վրա սննդի կետերի ամենահարուստ տերն աշխարհում»։ Այնուհետև Բուրգերբորդը պատմում է նրանց, որ ինքն էր գողացել գաղտնի բաղադրատոմսը, և դա արել է ի շնորհիվ կախարդական գրքի։ Հենց նրա օգնությամբ էլ Բուրգերբորդը Սպունգ Բոբին և ընկերներին ուղարկում է Հավալուսնի կղզի, հույս ունենալով, որ նրանք այնտեղ կմահանան։ Հենց նրանք հայտնվում են այնտեղ Սենդին հանում է իր տան վրա ընկած թուղթը։ Ութոտնուկ Սքվիդվարդի թանաքի շնորհիվ այդ թղթի վրա գրում է այն մասին, որ նրանք ստանում են սուպերհերոսական ունակություններ և վերադառնում են լողափ։ Երբ բոլորն անհետանում են, հայտնվում է Պլանկտոնը, վերցնում է փետուրը և գրում իր «երջանիկ ավարտ»։ Միևնույն ժամանակ, անիվների վրա սննդի կետի մոտ հավաքվում է մի մեծ ամբոխ, ցանկանալով գնել Քրաբսբուրգերներ։ Ավելի ուշ հայտնվում են Սպունգ Բոբը և իր ընկերները։ Հիմա Սպունգ Բոբը կարող է յուրաքանչյուր պահի իր սաղավարտի շնորհիվ օճառային պղպջակներ բաց թողնել, պարոն Քրաբսը վերածվել է ռոբոտի՝ ռեակտիվ շարժիչներով և արձակվող չանչերով, Սքվիդվարը կարողանում է առաջացնել կեղծ ուլտրաձայներ, իր կլառնետի օգնությամբ, իսկ Փաթրիկը պաղպաղակները իրեն ձգելու հնարավորություն է ստանում։ Սենդին դառնում է սովորական երկնային սկյուռ։ Բուրգերվորդի հետ կռվելու ժամանակ, նրա գիրքն այրվում է։ Պարզվում է, որ Պլանկտոնը նույնպես սուպերունակություն ունի։ Նա դառնում է մեծ և շատ ուժեղ կանաչ հսկա։ Պալնկտոնը հաղթում է Բուրգերբորդին և վերցնում նրանից բաղադրատոմսը, այնուհետև նա նավաստուն ուղղաչկում է Բիկինի օղակակղզի, որտեղ էլ սկիզբ դրվեց այս արկածներին։ Չնայած բազմամյա թշնամության Պլանկտոնն այնուամենայնիվ բաղադրատոմսը հանձնում է պարոն Քրաբսին։ Բաղադրատոմսը վերադարձնելուց հետո Բիկինի Բոտոմը վերադառնում է իր նախկին կյանքին, իսկ Պլանկտոնը նորից փորձում է գողանալ բաղադրատոմսը։

Իսկ միևնույն ժամանակ Բուրգերբորդն իր ճայերի հետ երգ են երգում, բայց չեն հասցնում մինչև վերջ երգել, երբ հայտնվում է Պղպջակը, որն ասում է, որ նա այլևս չի լինի, և սկսվում է ռեփ-մարտը։ Մարտը ավարվելուց հետո Բուրգերբորդը իր ճայերի հետ շարունակում է երգել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թոմաս Կեննի Սպունգ Բոբ
Բիլ Ֆագերբաքի Փաթրիկ
Անտոնիո Բանդերաս Բուրգերբորդ
Մետյու Բարրի Պղպջակ
Պարոն Լոուրենս Պլանկտոն
Քերոլին Լոուրենս Սենդի
Քլենսի Բրաուն պարոն Քրաբս
Ռոջեր Բամպաս Սկվիդվարդ
Մերի Ջո Քեթլեթ տիկին Պաֆֆ
Լորի Ալան Պերլ
Ջիլ Տելլի Կարեն
Փոլ Թիբիթ Կայլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt2279373/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.adorocinema.com/filmes/filme-204160/
  3. http://www.mafab.hu/movies/the-spongebob-movie-sponge-out-of-water-139360.html
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 4,21 4,22 4,23 4,24 4,25 4,26 4,27 4,28 4,29 4,30 4,31 4,32 4,33 4,34 4,35 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.metacritic.com/movie/the-spongebob-movie-sponge-out-of-water
  6. 6,0 6,1 http://www.bbfc.co.uk/releases/spongebob-movie-sponge-out-water-film-0
  7. 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=204160.html
  8. 8,0 8,1 http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
  9. 9,0 9,1 http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  10. Internet Movie Database — 1990.
  11. 11,0 11,1 http://www.boxofficemojo.com/movies/?id=spongebob2.htm
  12. http://variety.com/2015/film/news/spongebob-movie-box-office-jupiter-ascending-seventh-son-1201423635/
  13. Sneider, Jeff (2014 թ․ հունիսի 5). «Paramount Avoids Fifty Shades by Moving Up Spongebob Squarepants Sequel». The Wrap. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպունգ Բոբը 3D» հոդվածին։