Ետկադրային թարգմանություն
- Պետք չէ շփոթել կրկնօրինակման հետ:
Ետկադրային թարգմանություն, ետկադրային ձայնավորում, վոյսովեր (անգլ.՝ voice-over — բառացի «ձայն վերևից»), ձայնավորման տեսակ, որը նախատեսում է ֆիլմի այլ լեզվով նոր ձայնային ճանապարհի ստեղծում, որն այնպես է միքսինգ արած, որ դիտողը լսի և՛ թարգմանությունը, և՛ ֆիլմի բնօրինակ ձայնը։ Թարգմանված ճանապարհի ձայնավորող դերասանների ձայնը լսվում է բնօրինակ ձայնային ճանապարհի վրայից։
Ետկադրային ձայնավորումը կարող է լինել միաձայն (օրինակ, ֆիլմերի և խաղերի «ծովահենական» պատճենները) կամ ձայնագրված դերասանական պրոֆեսիոնալ կամ սիրողական խմբով (երկու և ավել ոգի)։ Թարգմանության այդ տարբերակը շատ են օգտագործում հեռուստաալիքներում, կինովարձույթում չհայտնված ֆիլմերի ձայնավորման համար։ Այս տարբերակը ավելի էժան է, քան կրկնօրինակումը և այն հնարավոր է պատրաստել ավելի կարճ ժամանակահատվածում, քան կրկնօրինակումը։
Տարբերում են պրոֆեսիոնալ և սիրողական (հիմնականում հետաքրքրված կամավորների աշխատանք է) ետկադրային թարգմանություն[1]։
Երբեմն, սիրողական թարգմանությունը սխալմամբ կոչում են «հեղինակային», իսկ ետկադրային թարգմանությունը «կրկնօրինակում»։ Վերջինս հանդիպում է հայկական հեռուստաալիքներում երբ տիտրերի սկզբում նշվում է «Ֆիլմը կրկնօրինակվել է...»
Ետկադրային թարգմանության տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- VO ( անգլ.՝ Voice-over) — միաձայն ետկադրային թարգմանություն։
- DVO ( անգլ.՝ Double voice-over) — երկձայն ետկադրային թարգմանություն։
- MVO ( անգլ.՝ Multi voice-over) — բազմաձայն ետկադրային թարգմանություն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Անտոն Սեզանով (2010)։ «Կինո Ֆորմուլա Գորոդովոյ (ամսագիր)»
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Антон Сазонов Дубль два(ռուս.) // Формула Кино Городовой : журнал. — 2010. — № 8. — С. 51—53.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Леонид Володарский и еще три переводчика эпохи видеосалонов»։ Избранное։ журнал «GQ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-09-ին։ Վերցված է 2016-06-12
- Հեղինակային թարգմանություն — Բացատրական թարգմանչական բառարան. — 3-րդ հրատարակություն, վերամշակված. — Մ.: Ֆլինտի։ Գիտություն. Լ. Լ. Նելյուբին. 2003.
- Թարգմանության տեսակներ — glossary.ru
- Թարգմանությունների մասին Archived 2016-12-06 at the Wayback Machine. ինքնակենսագրական պատմվածք Պողոս Սանաև
- Voice-over Մերիամ Վեբստերի բառարանում (անգլ.)