Ամբողջապես մետաղական թաղանթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամբողջապես մետաղական թաղանթ
անգլ.՝ Full Metal Jacket
Երկիր Միացյալ Թագավորություն[1][2]
 ԱՄՆ[1][2]
Ժանրռազմական ֆիլմ[3][4][5], դրամա[3][4][5] և վեպի էկրանավորում
ԹեմաՎիետնամի պատերազմ
ՀիմքԾերուկները
Թվականհունիսի 17, 1987
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթենլի Կուբրիկ[6][3][7][…]
ՊրոդյուսերՍթենլի Կուբրիկ
Սցենարի հեղինակՄայքլ Հեր, Գուստավ Հասֆորդ և Սթենլի Կուբրիկ
ԴերակատարներԱդամ Բոլդուին[6][7][8][…], Մեթյու Մոդայն[6][4][7][…], Վինսենթ դ'Օնոֆրիո[6][4][7][…], Ռ․ Լի Էրմեյ[4][8][9][…], Առլիս Հովարդ[7][8][9][…], Դորիան Հեյրվուդ[7][8], Էդ Օ'Ռոսս[7][8], Ջոն Թերի[7][8], Սթենլի Կուբրիկ[10], Վիվիան Կուբրիկ[10], Ստիվ Հադսոն[10], Քևին Մեյջոր Հովարդ, Թիմ Կոլսերի և Բրյուս Բոա
ՕպերատորԴուգլաս Միլսոմ և Սթենլի Կուբրիկ
ԵրաժշտությունՎիվիան Կուբրիկ
ՄոնտաժՄարտին Հանթեր
Պատմվածքի վայրՀարավային Կարոլինա
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունWarner Bros., Hawk Films, Q72096403? և Warner Bros. Pictures
Տևողություն116 րոպե
Բյուջե30 000 000 $
Շահույթ46 300 000 $
 Full Metal Jacket Վիքիպահեստում

«Ամբողջապես մետաղական թաղանթ» (անգլ.՝ Full Metal Jacket), Ստենլի Կուբրիկի ֆիլմ` Վիետնամի պատերազմի մասին։ Ռեժիսորի նախավերջին աշխատանքը։ Գուստավ Հեսֆորդի «Ծերեր»[11] վեպի էկրանավորումը։ Ֆիլմը ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր, 1988 թվականին առաջադրվել է «Օսկար»-ի լավագույն ադապտացված սցենարի համար[12]։ «Ամբողջապես մետաղական թաղանթ»-ը սահմանափակ թողարկում է ստացել 1987 թվականի հունիսի 26-ին՝ 215 կինոթատրոններում։

Համեմատած Կուբրիկի այլ աշխատանքների հետ, «Ամբողջապես մետաղական թաղանթ»-ի թեմաները քիչ ուշադրություն են ստացել քննադատների և գրախոսների կողմից։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Էրմի, «Ամբողջական մետաղական թաղանթ» ֆիլմում սերժանտ Հարթմանի դերակատարը (1987)

Կուբրիկը հանդիպում է հեղինակ Մայքլ Հերրին ընդհանուր ընկերոջ՝ Դեյվիդ Քորնվելի (վիպասան Ջոն Լե Կարրե) միջոցով 1980-ին և հետաքրքրվում նրա՝ Վիետնամի պատերազմի մասին պատմող գրքով[13]։ Կուբրիկը հետաքրքրված էր նաև Գուստավ Հասֆորդի «Ծերունիները» վեպով, որը նույնպես Վիետնամի պատերազմի մասին էր։ Մտքում ունենալով ֆիլմի գաղափարը, որը հետագայում անվանվեց «Ամբողջական մետաղական պատյանը», Կուբրիկը սկսեց սցենարի վրա աշխատել միաժամանակ և՛ Հերրի, և՛ Հասֆորդի հետ։ Հետագայում նա Հասֆորդի վեպը համարեց «դաժանորեն անկեղծ» և որոշեց ֆիլմը նկարահանել հիմնվելով այդ վեպի վրա[13]։ Ֆիլմի բյուջեն կազմեց 17 միլիոն դոլար և նկարահանվեց Կուբրիկի տանից 30 մղոնի շրջանակներում 1985 թվականի օգոստոսից մինչև 1986 թվականի սեպտեմբերը՝ ավարտին հասնելով նախատեսվածից ավելի ուշ, քանի որ Կուբրիկը ստիպված էր հինգ ամսով դադարեցնել նկարահանման աշխատանքները ջիպ ավտոմեքենայով վթարի ընթարկվելու պատճառով, որը գրեթե ճակատագրական ավարտ էր ունենալու Կուբրիկի և Լի Էրմիի համար[14]։ Լքված գազի գործարանները, որոնք գտնվում էին Բեքթոնում՝ Լոնդոնի նավանորոգման թաղամասերից մեկում, ծառայեցին որպես ավերված քաղաք Հյուեն[15], որի շնորհիվ ֆիլմի տեսարանները տարբերվում են Վիետնամի պատերազմի մասին եղած մյուս բոլոր ֆիլմերի տեսարաններից։ Մոտավորապես 200 արմավենիներ բերվեցին Հյուսիսային Աֆրիկայից 40-ոտնաչափ մեծության կցասայլերով։ Յուրաքանչյուր ծառը արժեր £1000: Ինչպես նաև Հոնգ Կոնգից բերվեցին հազարավոր արհեստական բույսեր ֆիլմի համար անհրաժեշտ տեսարանների բուսականությունն ապահովելու համար[16]:

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի օրիգինալ նեգատիվը նկարահանվել է 1,37:1 դասական ֆորմատով՝ թաքնված կաշետավորմամբ։ Վարձութը ԱՄՆ-ի համար նախատեսում էր ֆիլմի պատճենների տպագրումը կաշետացված ձևաչափի վրա՝ 1,85:1 կողմերի հարաբերակցությամբ, իսկ Եվրոպայի համար՝ 1,66:1 հարաբերակցությամբ՝ դրվագի վերևի և ներքևի կողմերը կտրելով[17]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթյու Մոդայն - Ջեյմս Տ․
  • Վինսենթ Դ'Օնոֆրիո - Լեոնարդ Լոուրենս
  • Ադամ Բոլդուին - «Գազան»
  • Լի Էրմի - Հարթման
  • Քեվին Մեյջոր Հովարդ - «Ռաֆթերման»
  • Արլիս Հովարդ - Ռոբերտ «Կովբոյ» Էվանս
  • Դորիան Հերվուդ - «Երջանիկ»
  • Ջոն Թերի - Լոքհարթ

Սաունդթրեքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջոնի Ռայթ — «Hello Vietnam»
  • The Dixie Cups — «Chapel of Love»
  • Sam the Sham & the Pharaohs — «Wooly Bully»
  • Քրիս Քեններ — «I Like It Like That»
  • Նենսի Սինատրա — «These Boots Are Made For Walkin'»
  • The Trashmen — «Surfin' Bird»
  • Goldman Band — «The Marines' Hymn»
  • The Rolling Stones«Paint It Black»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  2. 2,0 2,1 BFI Film & TV Database
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0093058/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.metacritic.com/movie/full-metal-jacket
  5. 5,0 5,1 https://www.filmaffinity.com/en/film462892.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/full-metal-jacket
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 http://www.bbfc.co.uk/releases/full-metal-jacket-0
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.imdb.com/title/tt0093058/fullcredits
  9. 9,0 9,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=2749.html
  10. 10,0 10,1 10,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  11. Boozer, Jack. Authorship in Film Adaptation. — University of Texas Press, 2008. — P. 85. — 341 p. — ISBN 978-0-29-278315-7
  12. Full Metal Jacket (1987) — Awards
  13. 13,0 13,1 Duncan, 2003, էջ 170
  14. Duncan, 2003, էջ 175
  15. Baxter, 1997, էջ 341
  16. LoBrutto, 1999, էջ 471
  17. «Full technical specifications for «Full Metal Jacket»» (անգլերեն). IMDb. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամբողջապես մետաղական թաղանթ» հոդվածին։