Վիվիան Կուբրիկ
| Վիվիան Կուբրիկ | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 5, 1960[1][2] (65 տարեկան) |
| Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | Սաենթոլոգիա |
| Մասնագիտություն | ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դերասանուհի, կինոռեժիսոր, կոմպոզիտոր և երաժիշտ |
| Ծնողներ | հայր՝ Սթենլի Կուբրիկ, մայր՝ Քրիստիանա Կուբրիկ |
Վիվիան Վանեսա Կուբրիկ (անգլ.՝ Vivian Vanessa Kubrick, օգոստոսի 5, 1960[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, հանդես է եկել նաև Էբիգեյլ Միդ կեղծանունով, անգլ.՝ Abigail Mead), ամերիկացի կոմպոզիտոր, կինոռեժիսոր, կինոօպերատոր և կինոմոնտաժող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիվիան Վանեսա Կուբրիկը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 5-ին Լոս Անջելեսում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) ռեժիսոր Սթենլի Կուբրիկի (1928-1999) և դերասանուհի Քրիստիանա Կուբրիկի (օրիորդական ազգանունը՝ Հարլան, 1932) ընտանիքում, որոնք ամուսնացած են եղել 1958 թվականից մինչև Սթենլի Կուբրիկի մահը։ Վիվիանն ունեցել է ավագ քույր՝ Անյա Կուբրիկը (1959-2009) և մոր առաջին ամուսնությունից խորթ ավագ քույր՝ Կատարինա Կուբրիկը (1953)[3]։ Հոր ընտանիքը հրեա է[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968-1987 թվականներին Վիվիանը խաղացել է 4 ֆիլմում, որոնցից ամենահայտնին «Փայլատակում» (1980) պարահանդեսի ժամանակ բազմոցին նստած ծխող հյուրի դերն է։ Դերասանուհու կարիերան ավարտելուց հետո Կուբրիկը հանդես է եկել որպես 4 ֆիլմեր կոմպոզիտոր, ռեժիսոր, օպերատոր և մոնտաժող։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Ֆիլմ | Հանդես է եկել որպես | Նշումներ | |||
|---|---|---|---|---|---|---|
| Ռեժիսոր | Կոմպոզիտոր | Դերասանուհի | Մոնտաժող | |||
| 1968 | 2001 թվականի տիեզերական ոդիսականը | Այո | Հեյվուդ Ֆլոյդի աղջկա դեր[5] | |||
| 1975 | Բարրի Լինդոն | Այո | Դերեր՝ պարուհի, խնջույքի հյուր, հանդիսատես | |||
| 1980 | Փայլատակում | Այո | Դեր՝ պարահանդեսի հյուր | |||
| Փայլատակման ստեղծումը | Այո | Վավերագրական | ||||
| 1986 | Ամբողջապես մետաղական թաղանթի նկարահանումը | Այո | Այո | |||
| 1987 | Ամբողջապես մետաղական թաղանթ | Այո | Այո | Հանդես է եկել որպես Էբիգեյլ Միդ։
Չնշված դեր՝ որպես նորությունների օպերատոր | ||
| 1999 | Մաո խաղը | Այո | [6] | |||
| 1999 | Լայն փակված աչքերով | Վերջնական ֆիլմում տեղ չի գտել[6]։ | ||||
| 2001 | Առաջին սպանություն | Այո | ||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Dutch Top 40
- ↑ Duncan, Paul (2003). Stanley Kubrick: Visual Poet 1928-1999. Pocket Essentials. էջ 68. ISBN 9783822815922. Վերցված է 2022 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Abrams, Nathan (2018 թ․ հուլիսի 5). «Kubrick: the enigmatic Jew». The Jewish Chronicle. Վերցված է 2022 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Kaplan, Mike (2012 թ․ մայիսի 15). «Communing With Kubrick». HuffPost. Վերցված է 2020 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 «Full Metal Jacket Crew Notes». Gustavhasford.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Սթենլի Կուբրիկ
- 20-րդ դարի ամերիկացի երաժիշտներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- Ամերիկացի կոմպոզիտորներ
- Ամերիկացի կինոօպերատորներ
- Ամերիկացի կինոկոմպոզիտորներ
- Ամերիկացի կին ռեժիսորներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Բեմական կեղծանուններ