Բարրի Լինդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բարրի Լինդոն
անգլ.՝ Barry Lyndon
Barry Lyndon movie logo.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1], ռազմական ֆիլմ, վեպի մոտիվներով ֆիլմ[2], զգեստավորված դրամա[2] և պատմական ֆիլմ[2]
Թեմաstorytelling?[3], պատմագրություն[4], Բռնություն[5], անհատ և հասարակություն[5], ազատություն[5], social hierarchy?[5], Սոցիալական վերահսկողություն[5], masculinity?[5], sexuality?[5], Emotional competence?[5], գաղութատիրություն[5] և Օպորտունիզմ[6]
ՀիմքThe Luck of Barry Lyndon?
Թվականդեկտեմբերի 11, 1975 և դեկտեմբերի 18, 1975
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթենլի Կուբրիկ
ՊրոդյուսերՍթենլի Կուբրիկ
Սցենարի հեղինակՍթենլի Կուբրիկ
ԴերակատարներHardy Krüger?, Ռյան Օ՛Նիլ, Marisa Berenson?, Սթիվեն Բերկոֆֆ, Պատրիկ Մեգի, Gay Hamilton?, Godfrey Quigley?, Diana Körner?, Մյուրեյ Մելվին, Լեոնարդ Ռոսսիտեր, Ֆիլիպ Սթոուն, Leon Vitali?, Marie Kean?, André Morell?, Frank Middlemass?, Liam Redmond?, Մայքլ Հորդերն, Dominic Savage?, Arthur O'Sullivan?, Anthony Sharp?, Wolf Kahler?, Ferdy Mayne?[7], Վիվիան Կուբրիկ[7], Հանս Մեյեր[7], John Bindon?[7], Pat Roach?[7], Harry Towb?[7], Ջոն Շարպ, George Sewell?, John Sullivan?, Բերի Ջեքսոն[7] և Frederick Schiller?[7]
ՕպերատորՋոն Օլքոթ
ԵրաժշտությունԼեոնարդ Ռոզենման
ՄոնտաժԹոնի Լոուսոն
Պատմվածքի վայրԴուբլին, Անգլիա[8], Իռլանդիայի թագավորություն[8], Մայրցամաքային Եվրոպա[6] և Բեռլին[6]
Նկարահանման վայրՕքսֆորդշիր, Powerscourt Estate?, Kells Priory?, Հովարդ ամրոց, Բլենհելմյան ամրոց, Huntington Castle?, Corsham Court?, Petworth House?, Stourhead House?, Լոնգլիթ, Wilton House?, Dunrobin Castle?, Դուբլինի ամրոց, Ludwigsburg Palace?, Neues Palais in Potsdam? և Waterford Castle?
ԿինոընկերությունHawk Films? և Warner Bros.[6]
Տևողություն184 րոպե[6]
Բյուջե11 000 000 $[9]
Շահույթ20 000 000 $[9]
Barry Lyndon Վիքիպահեստում

«Բարրի Լինդոն»[Ն 1] (անգլ.՝ Barry Lyndon), ամերիկա-բրիտանացի ռեժիսոր Սթենլի Կուբրիկի կինոֆիլմը, որը լայն ճանաչման է հասել որպես պատմական («կոստյումային») կինեմատոգրաֆիայի բարձրակետերից մեկը։ Այն անգլիական դասական գրականության ներկայացուցիչ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի «Բարրի Լինդոնի գործունեությունը» (1844) խաբեբայապատում վեպի էկրանավորումն է, որտեղ պատմվում է իռլանդացի արկածախնդիր Ռեդմոնդ Բարրիի ճակատագրի մասին, որն իր առաջ նպատակ էր դրել ամեն գնով առաջ գնալ և մտնել անգլիական բարձր հասարակություն 18-րդ դարի կեսերին։ Չնայած երեք ժամ տևողությանը՝ պատմությունը բազմաթիվ թելերով կապված է զուգահեռ վայրերին, լեյտմոտիվներին, որոնք տարբեր իրավիճակներում մեկը մյուսում արտացոլվող հայելային լաբիրինթոս են ստեղծում[10]։ Բացարձակ ռեալիստական արդյունք ստանալու համար Կուբրիկը պնդել է օգտագործել ոչ միայն հենց իրական դեկորացիաներ, այլ նաև հագուստներ։ Ամբողջ նկարահանումն իրականացվել է բնապայմաններում։ Ինտերիերը լուսավորվել է միայն բնական ցերեկային լույսով կամ մոմերով, որպեսզի կարողանան հասնեն կինոյի պատմության մեջ արտասովոր լուսաստվերի տպավորությանը[11]։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս առաջին. «Ինչպես Ռեդմոնդ Բարրին ձեռք բերեց Բարրի-Լինդոն անունը և տիտղոսը»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իռլանդիա, 18-րդ դարի կեսեր։ Ռեդմոնդ Բարրին (Ռայան Օ’Նիլ) պարզ, մաքուր գյուղացի տղա է, տանն ապրում է այրիացած մոր հետ։ Նրա առաջին սերը՝ զարմուհի Նորան (Գեյ Հեմիլթոն), տղամարդկանց հարցում հեռու է անմեղությունից։ Ռեդմոնդը երազում է նրա հետ կապել իր ապագան, մինչև որ նրա ճանապարհին չի հայտնվում անգլիացի կապիտան Կվինը (Լեոնարդ Ռոսիտեր), մի վախկոտ, բայց ունևոր մարդ։ Նորայի հարազատները նրան խոշոր գումար էին պարտք և հարցն այդ կերպ հարթելու համար որոշում են նրան ամուսնացնում են Նորայի հետ։

Նորայի և կապիտանի նշանադրության կապակցությամբ ճաշի ժամանակ Ռեդմոնդը բացահայտորեն փեսացուին վիրավորանք է հասցնում (դեմքին շպրտելով գինու բաժակը) և նրան մենամարտի հրավիրում։ Նորայի հարազատները, չկարողանալով համոզել Ռեդմոնդին, բեմադրում են կապիտանի մահը մենամարտի ժամանակ։ Ռեդմոնդը ստիպված էր փախչել արդարադատությունից։ Անտառային ճանապարհի վրան նրան դարանում են ավազակները և վերցնում նրա փողերն ու ձին։ Երիտասարդը, հայտնվելով չքավոր իրավիճակում, ծառայության է անցնում անգլիական զորքերում։

Զորքերում Ռեդմոնդի ծառայությունը ցուցադրվում է բռնցքամարտի ու ճակատամարտերի հերթագայությունը՝ լի անիմաստ արյունահեղությամբ։ Անգլիացի զինվորները «թնդանոթի միս» էին դառնում Յոթնամյա պատերազմի դաշտերում, որի պատճառները և նպատակը, ինչպես նշում է պատմողը, ոչ ոք չգիտեր։ Օգտվելով առիթից (լճակում լողացող երկու սիրեցյալ սպաների քչփչոցը)՝ Ռեդմոնդը տիրանում է պրուսական հրամանատարության սուրհանդակի համազգեստին և դասալքում ճամբարը։ Նրա ճանապարհն անցնում է դեպի չեզոք Հոլանդիան։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ավելի ճշգրիտ թարգմանությունը կլինի «Բարրի-Լինդոն, քանի որ դա կրկնակի ազգանուն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Pramaggiore M. 52,6 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  2. 2,0 2,1 2,2 Pramaggiore M. 103,9 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  3. Pramaggiore M. 100,7 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  4. Pramaggiore M. 102,3 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Pramaggiore M. 138,2 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Barry Lyndon // The Encyclopedia of Stanley Kubrick: From Day of the Fight to Eyes Wide Shut / G. D. Phillips, R. F. HillFacts on File, 2002. — P. 19. — ISBN 0-8160-4388-4
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 ČSFD (չեխերեն) — 2001.
  8. 8,0 8,1 Pramaggiore M. 49,4 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  9. 9,0 9,1 Pramaggiore M. 60,6 // Making Time in Stanley Kubrick’s Barry Lyndon: Art, History, and EmpireBloomsbury Publishing, 2015. — ISBN 978-1-4411-6775-0
  10. Riley John։ «Barry Lyndon (1975)»։ Британский институт кино։ Վերցված է 2009-12-12 
  11. «Барри Линдон»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]