Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ անգլ.՝ William Makepeace Thackeray | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1811[1][2][3][…] |
Ծննդավայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1863[1][2][3][…] (52 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն[5] |
Գրական անուն | Michael Angelo Titmarsh[6], George Fitz-Boodle և Ikey Solomons |
Մասնագիտություն | գրող, վիպասան և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Թրինիթի քոլեջ, Չարտերհաուս դպրոց[5] և Քեմբրիջի համալսարան |
Ժանրեր | երգիծանք, վեպ և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | Սնափառության տոնավաճառ և Բարրի Լինդոնի նոթերը |
Ամուսին | Isabella Gethen Creagh Shawe?[7] |
Զավակներ | Աննե Իսաբելլա Թեքերեյ Ռիչի[8][7], Harriet Stephen?[9][7] և Jane Thackeray?[9][7] |
Ազգականներ | Վիրջինիա Վուլֆ |
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ Վիքիքաղվածքում | |
William Makepeace Thackeray Վիքիպահեստում |
Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ (անգլ.՝ William Makepeace Thackeray, հուլիսի 18, 1811[1][2][3][…], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[4] - դեկտեմբերի 24, 1863[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գրող։
Հեղինակել է երգիծական, կենցաղային ու պատմական վեպեր, բանաստեղծություններ, երգիծական և գրական-քննադատական էսսեներ։ Առավել հայտնի է իր «Ունայնության տոնավաճառ» (Vanity Fair, 1848), «Սնոբների գիրքը» վեպերով։
Իր գրքերի մեծ մասը ինքն է նկարազարդել. մոտ 2000 նկար է ամփոփված «Թեքերեյանա» (1875) գրքում[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեքերեյը ծնվել է 1811թ. Հնդկաստանում՝ Կալկաթայում, որտեղ նրա հայրը գաղութային կառավարության մեջ դատավոր էր և գլխավոր հարկահավաք։ Հոր մահից հետո վեց տարեկանում նրան ուղարկում են Անգլիա, որտեղ նա սովորում է Չարտեր-Հաուս դպրոցում, ապա ընդունվում է Քեմբրիջի համալսարանը, որը սակայն չի ավարտում։ Հորից ստացած ժառանգությունը նրան հնարավորություն է տալիս ապրել ավելի ազատ կյանքով, և նա որոշ ժամանակ ապրում է Գերմանիայում՝ Վեյմարում, ծանոթանում է Գյոթեի հետ, լինում է Իտալիայում, Ֆրանսիայում։ Նա Փարիզից հոդվածներ էր ուղարկում անգլիական թերթերին փարիզյան նկարիչների, ֆրանսիական գեղանկարչության, աղմուկ հանած դատական գործերի մասին և այլն։ Ինքն էլ օժտված անձնավորություն էր. նկարում էր։ Իր ստեղծագործական կյանքը Թեքերեյն սկսել է որպես լրագրող և հանդես է եկել ժամանակի հայտնի ամսագրերում։ Նա քննադատում էր Անգլիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, անգլիական իմպերիալիզմը, գաղութարարությունը, պառլամենտական երկու կուսակցությունների՝ թորիների և վիգերի պայքարը, որը ոչ մի կերպ չէր հանգեցնում անգլիական կյանքի բարելավմանը, քննադատում էր նաև Լուի Ֆիլիպի քաղաքականությունը և հանդես էր գալիս ճնշվող իռլանդական ժողովրդի պաշտպանությամբ։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ստեղծագործության առաջին շրջանում Թեքերեյը գրում է «Կետրին» վեպը, որի մեջ նա ներկայացնում է մի հանցագործ կնոջ, որն օգնում է սիրեկանին սպանելու իր ամուսնուն, ավելի շահավետ ամուսնության հույսով։ Թեքերեյը չի պճնում իրականությունը, այլ պատկերում է ավանտյուրիստ, արկածախնդիր կնոջը, որը սպանում է ամուսնուն։ Ժամանակի գրաքննադատությունը տհաճությամբ էր ընդունում այն ստեղծագործությունները, որոնց մեջ իրականությունը ներկայացված էր մերկ ձևով։ Եվ անպայման ցանկանում էին, որ ստեղծագործությունն ավարտվի երջանիկ վախճանով։ Բայց ինչպես հետո Թոմաս Հարդին պիտի գրի, Թեքերեյը ևս գտնում էր՝ «թող վերջապես լինի ճշմարտությունը»։ Նա գրում է նաև «Բարրի Լինդոնի կարիերան» վեպը։ Գրված է Բարրի անունից՝ հեղինակի մեկնաբանություններով։ Բարրին աղքատացած այն ազնվականներից էր, որոնք փորձում էին պահպանել իրենց տոհմական ամբարտավանույթունը՝ առուծախի առարկա դարձնելով իրենց անունը, զենքը, հայրենիքը։ Մեծացել էր Իռլանդիայում, ծառայում էր մե՛կ անգլիական բանակում, մե՛կ պրուսական, սպանում էր, կողոպտում, և՛ յուրայիններին, և՛ օտարներին։ Նույնքան նողկալի է նաև նրա մասնավոր կյանքը։ Իր մեկնաբանություններում Թեքերեյը գրում է, որ Բարրի պատմությունը տիպիկ է և խրատական։
Հայերեն թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիլյամ Թեքերեյի հանրահռչակ վեպը՝ «Ունայնության տոնավաճառը» բնագրից թարգմանել և ծանոթագրել է Սարգիս Ալեմյանը։ Թարգմանությունը կատարվել է 1957-1961 թվականներին։ Վեպը առանձին գրքով լույս է տեսել 2004 թվականին, Երևան, «Սարգիս Խաչենց» հրատարակչության տպարան, նկարազարդումները՝ Գրիգոր Աղասյանի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 William Makepeace Thackeray (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118621483 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Kindred Britain
- ↑ Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 907.
- ↑ 9,0 9,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 467.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 182)։ |
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1811 ծնունդներ
- Կալկաթա քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1863 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի արձակագիրներ
- Վիկտորյական դարաշրջան
- Անգլիացի գրողներ
- 19-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Անգլիացի լրագրողներ
- Անգլիացի վիպասաններ
- Կաթվածից մահացածներ