Jump to content

Օպորտունիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Գալլե. «Հնարավորությունն օգտագործված է, հնարավորությունը բացթողնված է»

Օպորտունիզմ (ֆրանսերեն՝ opportunisme, լատիներեն՝ opportunus – հարմար, օգտավետ), որոշակի հանգամանքների գոյացման իրավիճակում առիթի օգտվելու գիտակցական քաղաքականություն և գործելակերպ՝ առանց հաշվի առնելու սեփական կամ կոլեկտիվ սկզբունքները, ինչպես նաև անտեսելով հետևանքները, որոնք այն կարող են թողնել այլոց համար[1][2]։

Օպորտունիստական քայլերը համարվում են նպատակահարմար գործելակերպեր, որոնք առաջնորդվում են միմիայն անձի կամ խմբի սեփական շահերով։ Սույն եզրույթը կարող է նկարագրել անհատ մարդկանց կամ կենդանի օրգանիզմների, խմբերի, ոճերի, վարքագծերի և ընդհանուր ուղղությունների գործունեությունը։

Օպորտունիզմը կամ «օպորտունիստական վարքագիծը» մանրամասնորեն ուսումնասիրվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կենսաբանությունը, գործարքային արժեքի տնտեսագիտությունը, խաղերի տեսությունը, բարոյագիտությունը (էթիկա), հոգեբանությունը, սոցիոլոգիան և քաղաքականությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Маркс К․ и Энгельс Փ․, [Письмо] А․ Бебелю, В․ Либкнехту, В․ Бракке и др․ («Циркулярное письмо»), 17–18 сент․ 1879 г․, Соч․, 2 изд․, т․ 34;
  • Լենին Ч․ Ի․, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 17։ Նույնի, Տարաձայնություններ եվրոպական բանվորական շարժման մեջ, նույն տեղում, հ․ 20։ Նույնի,
  • Կարլ Մարքսի ուսմունքի պատմական բախտը, նույն տեղում, հ․ 23։
  • В․ И․ Ленин против догматизма, сектантства, «левого» оппортунизма․ Сб․, М․, 1964;
  • В․ И․ Ленин против ревизионизма․ Сб․, М․, 1958․

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ http://www.thefreedictionary.com/opportunism
  2. ↑ E.g. Donald L. Luskin, "Newt's Bain Opportunism Is Mitt's Opportunity". Wall Street Journal, 17 January 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպորտունիզմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 557)։