Լեոնարդ Ռոզենման
Լեոնարդ Ռոզենման | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1924[1][2][3] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 4, 2008[4][1][2][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ |
Լեոնարդ Ռոզենման (անգլ.՝ Leonard Rosenman, սեպտեմբերի 7, 1924[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 4, 2008[4][1][2][…], Վուդլենդ Հիլզ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), կինոյի, հեռուստատեսության և թատրոնի ամերիկացի կոմպոզիտոր։ «Օսկար» և «Էմմի» մրցանակների դափնեկիր է։
Կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնարդ Ռոզենմանը ծնվել է Բրուքլինում, Նյու Յորքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Խաղաղ օվկիանոսի ռազմաօդային ուժերում, երաժշտության ասպարեզում բակալավրի աստիճան է ստացել Բերքլիի Կալիֆոռնիայի համալսարանում։ Սովորել է նաև Առնոլդ Շյոնբերգի, Ռոջեր Սեշենսի և Լուիջի Դալապիկոլի հետ[5]։
Ռոզենմանի վաղ աշխատանքների մեծ մասը ներառված են Ջեյմս Դինի «Դրախտից դեպի արևելք» (1955) և «Առանց պատճառի խռովարարը» (1955) ֆիլմերում։ Նա շարունակել է երաժշտություն ստեղծել «Ֆանտաստիկ ճամփորդություն» (1966), «Մատանիների տիրակալը» (1978) ֆիլմի առաջին անիմացիոն մշակումների, «Կրոս ճիչ» (1983) և «Աստղային ճանապարհ 4. ճանապարհորդություն դեպի տուն» ֆիլմերի համար։ Նա նաև երաժշտություն է գրել «Պաշտպաններ», «Աղջամուղջային գոտի», «Գիբսվիլլ» և «Բժիշկ Մարկուս Էլբին» հեռուստասերիալների համար։ Նրա գրեթե ամբողջ ստեղծագործությունն օգտագործվել է 1960-ականներին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին նկարահանված «Մարտ» հեռուստասերիալի համար։
Ռոզենմանը 70 տարեկան հասակում հիվանդացել է ճակատաքունքային հիվանդությամբ, որը նման է Ալցհայմերի հիվանդությանը։
Մահացել է 2008 թվականի մարտի 4-ին, սրտի կաթվածից, Վուդլենդ-Հիլզում, Կալիֆոռնիայում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.variety.com/article/VR1117981821.html
- ↑ Fox, Margalit. "Leonard Roseman, 83, Composer for Films" The New York Times, Thursday, March 6, 2008
- ↑ Variety. Accessed on 4 March 2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնարդ Ռոզենման Internet Movie Database կայքում
- Leonard Rosenman Turns 80 — Film Music Society (September 7, 2004)
- Leonard Rosenman Remembered — Film Music Society (May 1, 2008)
- Guide to the Leonard Rosenman Papers at NYU's Fales Library
|