Կալիֆոռնիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կալիֆոռնիայի համալսարան (այլ կիրառումներ)
The seal of the University of California 1868

Կալիֆոռնիայի համալսարան (University of California), ԱՄՆ խոշորագույն բուհերից, բացվել է 1868 թվականին՝ նույնանուն քոլեջի հիման վրա։ Միավորում է (1971 - 1972 ուս. տարի)

  • 9 համալսարանական թաղամաս (որոնցից յուրաքանչյուրը ինքնուրույն ուսումնական հաստատություն է)
  • 6 գիտահետազոտական կայան
  • 9 գյուղատնտեսական փորձակայան
  • հարյուրից ավելի քոլեջներ
  • նահանգով մեկ սփռված մեծ թվով այլ ուսումնագիտաական ստորաբաժանումներ։

Կալիֆոռնիայի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն (տնօրեն՝ պրոֆեսոր Ավետիս Գ.Մանճյան)։ Դասավանդվում են

Դասախոսում են պրոֆեսորներ Ա. Սանճյանը, Ռ. Հովհաննիսյանը, ժ. Լիպարիտյանը և ուրիշներ։ Համալսարանի գրադարանն ունի հայագիտական բաժին, որտեղ կան հայերեն ձեռագրեր, հնատիպ գրքեր։ Ամբիոնի տնօրինության ներքո է «Գարեգին Տեր-Ավետիսյանի հիշատակին» հիմնադրամը (հիմնվել է 1921 թ.-ին, 10 հազար դոլլար գումարով), որը տրվում է հայագիտության մեջ մասնագիտացող բացառիկ կարողությամբ օժտված ուսանողներին և ասպիրանտներին, ինչպես նաև կարիքավորներին՝ առանց սեռի կամ քաղաքացիության խտրականության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 176 CC-BY-SA-icon-80x15.png