Jump to content

Սոցիալական վերահսկողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական վերահսկողություն, գործընթացների ամբողջություն, որն ապահովում է անհատների և խմբերի գործունեությունը՝ ընդունված սոցիալական նորմերի և նպատակների սահմաններում։ Համարվում է սոցիալական համակարգերի կայունացման և կառավարման միջոց և իրականացվում է սոցիալական սանկցիաներով։ Սանկցիաները կարող են լինել դրական (ընդունած նորմերի և ցանկալի շեղումների աջակցում) և բացասական (նորմաների խախտման և անցանկալի շեղումների ճնշում)։

Տարբերակում են ֆիզիկական (ձերբակալում, սպառնալիք, ծեծ, շոյանք և այլն), տնտեսական (պարգև, տուգանք և այլն) և նորմատիվային-սիմվոլիկ (հարգանք, սեր, ատելություն, դատապարտում և այլն) սանկցիաներ։ Սոցիալական վերահսկողությունը իրականացնում են սոցիալական խմբերը՝ կանոնադրությունների, օրենքների, խմբային արժեքների, ավանդույթի և սովորույթի հիման վրա։

Խմբերի և կազմակերպությունների սոցիալական վերահսկողությունը կոչվում է ձևական, ի տարբերություն ոչ ձևականի (սոցիալական միջավայրի՝ ընտանիք, ընկերներ, հարևաններ են) սոցիալական վերահսկողության։ Ոչ ձևական բացասական նորմատիվային-սիմվոլիկ սանկցիայի օրինակ է բամբասանքը, իսկ ձևական դրական տնտեսական սանկցիայի օրինակ՝ պարգևը։ Սոցիալական վերահսկողության մեխանիզմում նշանակալի տեղ ունի անձնավորության ինքնավերահսկողությունը, որը ձևավորվում է սոցիալական վերահսկողության ներանձնացման ընթացքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 26